01.07.2025 -
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(Օրենքի վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Սույն օրենքի կարգավորման առարկան↩ |
1. Սույն օրենքը կարգավորում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում և վերջինիս ենթակայությամբ գործող, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում խնդիրներ իրականացնող` Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները և Փրկարար ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները: ↩
(1-ին հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն օրենքներ)
Հոդված 2. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
հատուկ փրկարարական ջոկատ` առանձին բարդության փրկարարական աշխատանքների կատարման համար մասնագիտացված ստորաբաժանում.
հատուկ հրշեջ ջոկատ` առանձին բարդության հրդեհաշիջման աշխատանքների կատարման համար մասնագիտացված ստորաբաժանում.
հրշեջ-փրկարարական ջոկատ` փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների համար նախատեսված ստորաբաժանում:
Հոդված 3. |
Փրկարար ծառայության գործունեության իրավական կարգավորումը↩ |
Փրկարար ծառայության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով:
2. Փրկարարական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
4. Փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են փրկարարական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
(3-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 2
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆՐԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
(2-րդ գլխի վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
Հոդված 4. |
Փրկարար ծառայությունը |
Փրկարար ծառայությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության գործառույթներ, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ բնակչության և տնտեսության օբյեկտների (տարածքների) պաշտպանության, ինչպես նաև փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքներ:
(4-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
Հոդված 5. |
Փրկարար ծառայության լիազորությունները |
1. Փրկարար ծառայությունը`
1) Փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը.
2) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.
3) իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների և այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.
4) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականությունը.
5) կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ.
6) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգմանը, կազմակերպմանը և այդ հարցերով իրազեկմանը.
7) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնակչության պաշտպանության ծրագրերն ու պլանները, մասնակցում է դրանց կատարման ապահովմանը.
8) իրականացնում է հումանիտար արձագանքման կազմակերպումը.
9) իրականացնում է արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը և կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.
10) մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով բնակչության ուսուցման կազմակերպմանը.
11) մատուցում է պետական հակահրդեհային ծառայություն.
12) կատարում է արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրություն, կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումներ.
13) կազմակերպում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ համատեղ մշակվող արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման պետական ծրագրերի իրականացումը.
14) ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ. ↩
15) իրականացնում է արտակարգ իրավիճակներում տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին լիազորված մարմինների ներգրավման ապահովումը` ըստ փոխգործողությունների պլանների.
16) մշակում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ.
17) իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառումը, ներգրավվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում.
18) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրեր.
19) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ մասնակցում է արտակարգ իրավիճակներին առնչվող շրջակա միջավայրի ոլորտի հայեցակարգերի մշակմանը.↩
20) իրականացնում է փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգումը.
21) իրականացնում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների նախապատրաստում քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.
22) իրականացնում է փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների և փրկարարական կազմավորումների ատեստավորումը.
23) մասնակցում է գիտատեխնիկական և նախագծային աշխատանքներին.
24) մշակում է առաջարկություններ արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման ու օգտագործման կարգի վերաբերյալ և դրանք ներկայացնում է Լիազոր մարմնի ղեկավարին. ↩
25) արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ստանում է հավաստի տեղեկատվություն, իրականացնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրումը, հավաքված տվյալների և տեղեկատվության հիման վրա` վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
26) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը.
27) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը.
28) կազմակերպում է բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեությունը.
29) մասնակցում է պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը քաղաքացիական պաշտպանության մասով.
30) Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնեցնում է ծառայության` պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրները.
31) մասնակցում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը.
32) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը.
33) մասնակցում է կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը և հաստատմանը.
34) կազմակերպում է արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման աշխատանքներում պետական գաղտնիքի պահպանման գործունեությունը. ↩
35) իրականացնում է միջազգային համագործակցություն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում.
36) կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով կառավարման մարմինների ու բնակչության իրազեկումն ու նրանց տեղեկատվության տրամադրումը, կազմակերպություններին հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցումը:
(5-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 07.04.2016 ՀՕ-44-Ն, 01.03.18 ՀՕ-134-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 04.03.20 ՀՕ-120-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 01.03.23 ՀՕ-91-Ն օրենքներ)
Հոդված 6. |
Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները |
Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքներն են`
ա) մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը.
բ) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերի հրապարակայնությունը.
գ) արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև այդ հետևանքների վերացման ժամանակ բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների բնականոն գործունեության ապահովման միջոցառումների կազմակերպմանը համալիր մոտեցում ցուցաբերելը.
դ) արտակարգ իրավիճակների առաջացումը բացառելու նպատակով միայն ստուգված և տեխնիկական անվտանգությունն ապահովող փորձարկված միջոցառումների իրականացումը.
ե) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.
զ) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ բնակչության պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով.
է) գործունեությունն արդարացված ռիսկի շրջանակներում.
ը) փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման, հաղորդակցության ուղիների, կենսաապահովման ու ռազմավարական նշանակության օբյեկտների վերականգնման համար փրկարարական ուժերի մշտական պատրաստականության ապահովումը:
(6-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
Հոդված 7. |
Փրկարար ծառայության համակարգը, կառուցվածքը և ղեկավարումը |
1. Փրկարար ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության տնօրենը:
2. Փրկարար ծառայության համակարգում գործում են կառուցվածքային ստորաբաժանումներ:↩
(7-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքներ)
Հոդված 8. |
Փրկարար ծառայության պարտականությունները |
1. Փրկարար ծառայությունը պարտավոր է`
ա) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելիս ու իրականացնելիս պաշտպանել և փրկել անձի կյանքն ու առողջությունը.
բ) պատրաստ լինել փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կատարմանը.
գ) ապահովել սույն օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված խնդիրների կատարումը:
2. Փրկարար ծառայության վրա այլ պարտականություններ կարող են դրվել օրենսդրությամբ:
(8-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
Հոդված 9. |
Փրկարար ծառայության իրավունքները |
Փրկարար ծառայությունն իր խնդիրների կատարումն ապահովելու նպատակով իրավունք ունի`
ա) օրենքով սահմանված կարգով անարգել օգտագործելու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կապի, տրանսպորտի միջոցները և այլ գույքը (բացի հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներից և այլ գույքից)` հետագա համարժեք փոխհատուցմամբ.
բ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքներում ներգրավելու բնակչությանը.
գ) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպման և իրականացման նպատակով հանձնարարություններ տալու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին.
դ) արգելելու մուտքը արտակարգ իրավիճակի, փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքների կատարման վայր ու պահանջելու բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները:
(9-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
Հոդված 10. |
Աջակցությունը Փրկարար ծառայության գործունեությանը |
1. Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, քաղաքացիները պարտավոր են աջակցել Փրկարար ծառայությանը արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ:
2. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել արտակարգ իրավիճակների հետևանքներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն ու կատարել այդ ուղղությամբ Փրկարար ծառայության ծառայողների բոլոր ցուցումները:
i
3. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպություններն արտակարգ իրավիճակի վայր մեկնող, արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող` Փրկարար ծառայության ստորաբաժանումներին պարտավոր են ցուցաբերել աջակցություն` տրամադրելով տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու հնարավորություն հետագա համարժեք փոխհատուցման երաշխիքով` Կառավարության սահմանած կարգով:
4. Փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքների կատարման վայր մեկնելիս Փրկարար ծառայության տրանսպորտային միջոցներն օգտվում են առաջնահերթ երթևեկության առավելությունից, անցման, վառելիքաքսուքային նյութերով, պահեստամասերով ապահովման և տեխնիկական սպասարկման առաջնահերթության իրավունքից:
(10-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 3
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
(3-րդ գլխի վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
Հոդված 11. |
Ծառայությունը Փրկարար ծառայությունում↩ |
ԻՐՏԵԿ |
21.01.20 ՀՕ-19-Ն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն սույն օրենքի 11-րդ հոդվածը պետք է շարադրվի նոր խմբագրությամբ` առանց վերնագրի: ԻՐՏԵԿ-ի կողմից պահպանվել է նախորդ խմբագրության վերնագիրը: |
1. Փրկարար ծառայության հաստիքների առավելագույն քանակը որոշում է վարչապետը:
2. Փրկարար ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա և կենտրոնացված ղեկավարման միջոցով:
(11-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 07.04.2016 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքներ)
Հոդված 12. |
Փրկարարական ծառայության ծառայողը |
1. Փրկարարական ծառայության ծառայող է համարվում փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կոչում ու տվել է երդում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է կադրերի ռեզերվում:↩
Փրկարարական ծառայության ծառայող են համարվում նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողները, պետական պատվերի շրջանակներում սովորող (այսուհետ` սովորող), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Լիազոր մարմնի կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք սովորում են փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով:
2. Փրկարարական ծառայության ծառայողը (այսուհետ` ծառայող) պետական ծառայող է:
(12-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-19-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքներ)
Հոդված 13. |
Փրկարար ծառայության պաշտոնների խմբերը և փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկը↩ |
1. Փրկարար ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
2. Փրկարար ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
ա) փրկարար ծառայության բարձրագույն պաշտոններ.
բ) փրկարար ծառայության գլխավոր պաշտոններ.
գ) փրկարար ծառայության ավագ պաշտոններ.
դ) փրկարար ծառայության միջին պաշտոններ.
ե) փրկարար ծառայության կրտսեր պաշտոն:
i
3. Փրկարար ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է Լիազոր մարմնի ղեկավարը, և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Փրկարար ծառայության ղեկավարը և տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկում: ↩
4. Սույն օրենքով փրկարարական ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են փրկարար ծառայության տնօրենի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը փրկարար ծառայության տնօրենի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
5. Փրկարար ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալի ծառայության ստաժը հաշվարկվում է փրկարար ծառայության ստաժում:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական ծառայության հիմնական պաշտոնների, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, դատախազության պաշտոնների, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոնների և հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության պաշտոնների (այդ թվում` ինքնավար պաշտոնների) միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:
(13-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 11.06.14 ՀՕ-62-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն օրենքներ)
Հոդված 14. |
Փրկարարական ծառայության կոչումները |
1. Փրկարարական ծառայության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.
ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ`
- փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ,
- փրկարարական ծառայության գեներալ-մայոր.
բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում`
- փրկարարական ծառայության գնդապետ.
գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`
- փրկարարական ծառայության փոխգնդապետ,
- փրկարարական ծառայության մայոր.
դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`
- փրկարարական ծառայության կապիտան,
- փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ,
- փրկարարական ծառայության լեյտենանտ.
ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`
- փրկարարական ծառայության ավագ ենթասպա,
- փրկարարական ծառայության ենթասպա,
- փրկարարական ծառայության ավագ,
- փրկարարական ծառայության ավագ սերժանտ,
- փրկարարական ծառայության սերժանտ,
- փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ,
- փրկարարական ծառայության շարքային:
2. Փրկարար ծառայության տնօրենին և նրա տեղակալներին շնորհվում են փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ և փրկարար ծառայության գեներալ-մայոր կոչումները:↩
2.1. Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը:
3. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է ծառայողին փրկարար ծառայության համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: ↩
4. (4-րդ մասն ուժը կորցրել է 10.01.2023 թվականից` 16.12.22 ՀՕ-488-Ն օրենք) ↩
5. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, տվյալ կոչումով ծառայելու ժամկետը լրանալուց հետո` ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի: Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածում նշված` Լիազոր մարմնի ուսումնական հաստատության (այսուհետ` Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն)` փրկարար ծառայության ոլորտում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով սովորողներին, ասպիրանտներին կոչումներ շնորհվում են ուսումնառության անցնելուց առաջ զբաղեցրած պաշտոնին համապատասխան: ↩
6. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
7. Փրկարարական ծառայությունը սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե» և «ժա» կետերի հիմքով դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:
(14-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքներ)
Հոդված 15. |
Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումները |
1. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչումն է:
2. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության գնդապետի կոչումն է:
3. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության փոխգնդապետ կոչումն է:
4. Փրկարարական ծառայության միջին պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության կապիտան կոչումն է:
5. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության ավագ ենթասպա կոչումն է:
Հոդված 16. |
Փրկարարական ծառայության կոչումների շնորհման ժամկետները և ժամկետների հաշվարկման կարգը |
1. Փրկարարական ծառայության կոչումների համար սահմանվում են փրկարարական ծառայության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.
ա) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`
- փրկարարական ծառայության շարքային` 6 ամիս,
- փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ` 6 ամիս,
- փրկարարական ծառայության սերժանտ` 6 ամիս,
- փրկարարական ծառայության ավագ սերժանտ` 1 տարի,
- փրկարարության ծառայության ավագ` 1 տարի,
- փրկարարական ծառայության ենթասպա` 2 տարի,
- փրկարարական ծառայության ավագ ենթասպա` ժամկետ չի սահմանվում.
բ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`
- փրկարարական ծառայության լեյտենանտ` 2 տարի,
- փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ` 2 տարի,
- փրկարարական ծառայության կապիտան` 3 տարի.
գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`
- փրկարարական ծառայության մայոր` 3 տարի,
- փրկարարական ծառայության փոխգնդապետ` 4 տարի.
դ) փրկարարական ծառայության գնդապետի և բարձրագույն կոչումով ծառայության ժամկետներ չեն սահմանվում:
2. Փրկարար ծառայությունում կամ սույն մասով նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան փրկարար ծառայության կոչում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության մարմինների համակարգերում շնորհված զինվորական կոչումների, ոստիկանության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների և դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը փրկարար ծառայության կոչումներին սահմանում է Կառավարությունը: ↩
3. Սույն օրենքով սահմանված կարգով ատեստավորումը հետաձգված և վերապատրաստման գործուղված, կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ գտնվող ծառայողների հերթական կոչման շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:
4. Փրկարարական ծառայության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանը արձակելու հաջորդ օրվանից:
5. Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:
(16-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 07.04.2016 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն օրենքներ)
Հոդված 17. |
Ծառայողի իջեցված կոչումը վերականգնելը |
Ծառայողի իջեցված կոչումը կարող է վերականգնվել ծառայողական քննության դրական արդյունքներով` եզրակացության հիման վրա:
Հոդված 18. |
Ծառայողի կոչում ստանալուն խոչընդոտելը |
Ծառայողի` սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչում ստանալուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ 4
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ
Հոդված 19. |
Փրկարարական ծառայության կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և դրանից զրկելու կարգը |
1. Ծառայողներին փրկարարական կոչում շնորհվում է` հաշվի առնելով նրանց մասնագիտական պատրաստությունը, կարգապահությունը, զբաղեցրած պաշտոնը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ:
2. Ծառայողին փրկարարական կոչում շնորհվում է անհատական կարգով: Դա լինում է սկզբնական, հերթական և արտահերթ:
3. Փրկարարական կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը (այսուհետ` կառավարություն):
4. Ծառայողների փրկարարական կոչումն իջեցվում է մեկ աստիճանով` տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ` որպես կարգապահական տույժ: Ծառայողները փրկարարական կոչումից զրկվում են դատարանի դատավճռով:
Ծառայողների փրկարարական կոչումն իջեցնելը, դրանից զրկելը և հետագայում վերականգնելն իրականացվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
(19-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն օրենք)
Հոդված 20. |
Սկզբնական փրկարարական կոչումը |
Սկզբնական փրկարարական կոչում են`
ա) բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների համար` «լեյտենանտը».
բ) ենթասպաների համար` «ենթասպան».
գ) կրտսեր խմբի պաշտոնների համար` «շարքայինը»:
(20-րդ հոդ. փոփ. 07.04.2016 ՀՕ-44-Ն օրենք)
Հոդված 21. |
«Շարքային» փրկարարական կոչում շնորհելը |
«Շարքային» փրկարարական կոչում շնորհվում է`
ա) փրկարարական ծառայության ընդունված քաղաքացիներին` վերապատրաստում անցնելուց հետո.
բ) փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիներին որպես կուրսանտ հրամանագրելով: ↩ ↩
(21-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 07.04.2016 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքներ)
Հոդված 22. |
«Կրտսեր սերժանտ» փրկարարական կոչում շնորհելը |
«Կրտսեր սերժանտ» փրկարարական կոչում շնորհվում է շարքային կազմի այն ծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «կրտսեր սերժանտ» և դրանից բարձր փրկարարական կոչմանը, ու լրացել է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետը:
Հոդված 23. |
«Ենթասպա» և «Ավագ ենթասպա» փրկարարական կոչումներ շնորհելը |
1. «Ենթասպա» փրկարարական կոչում շնորհվում է`
ա) շարքային կազմի այն ծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ենթասպա» փրկարարական կոչմանը, և լրացել է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետը.
բ) փրկարարական ծառայության ընդունված և ենթասպայական պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, որոնք ունեն առնվազն միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն:
2. «Ավագ ենթասպա» փրկարարական կոչում`
ա) շնորհվում է այն ենթասպաներին, որոնք որպես ենթասպա ծառայել են 5 և ավելի տարի, որից առնվազն մեկ տարին` ավագ ենթասպաներով համալրման ենթակա պաշտոններում.
բ) շնորհվում է նաև ենթասպայական պաշտոններում` 10 և ավելի տարի անբասիր ծառայության համար` անկախ զբաղեցրած պաշտոնից:
(23-րդ հոդ. փոփ. 07.04.2016 ՀՕ-44-Ն օրենք)
Հոդված 24. |
«Կրտսեր լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը |
(24-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք (օրենքն ունի անցումային դրույթներ))
Հոդված 25. |
«Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը |
«Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհվում է`
ա) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով ավարտած այն ծառայողներին, որոնք սովորել են փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով: ↩ ↩
բ) ենթասպաներին` «լեյտենանտ» հաստիքային և ավելի բարձր հաստիքային պաշտոնի փոխադրվելու դեպքում, եթե ստացել են բարձրագույն կրթություն.
գ) փրկարարական ծառայության ընդունված և «լեյտենանտ» ու ավելի բարձր հաստիքային պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, ովքեր ունեն պաշտոնի անձնագրով սահմանված բարձրագույն մասնագիտական կրթություն.
դ) 5 և ավելի տարի ենթասպայական պաշտոնում ծառայած բարձրագույն կրթություն չունեցող, դրական բնութագրվող ենթասպաներին` ծառայությունից ազատվելու դեպքում.
ե) (25-րդ հոդվածի «ե» կետն ուժը կորցրել է 06.05.2016 թվականից` 07.04.2016 ՀՕ-44-Ն օրենք).
զ) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` բարձրագույն կրթության առկայության դեպքում` միջին խմբի պաշտոնի նշանակվելիս:
(25-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 07.04.2016 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքներ)
Հոդված 26. |
Հերթական փրկարարական կոչում շնորհելը |
1. Հերթական փրկարարական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե ծառայողի զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է շնորհվող փրկարարական կոչմանը:
Հերթական փրկարարական կոչում շնորհվում է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը:
2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով սովորող ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր և դոկտորանտ ծառայողներին հերթական փրկարարական կոչում, մինչև «գնդապետը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական փրկարարական կոչումը համապատասխանում է մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսված փրկարարական կոչմանը: ↩
Տվյալ փրկարարական կոչումը կրելու ժամկետն անցած ունկնդիրներին, ադյունկտին (ասպիրանտին), օրդինատորին և դոկտորանտին Լիազոր մարմնի ղեկավարը բացառության կարգով կարող է շնորհել մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճան բարձր փրկարարական կոչում` ուսման առաջադիմության կամ գիտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար: ↩
3. Հերթական կոչումը կարող է շնորհվել վաղաժամկետ` փրկարարական ծառայության կազմակերպման գործում նշանակալի անձնական վաստակ ունեցող և անձնական ներդրման, պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ կատարող ծառայողներին, բայց տվյալ կոչումով առնվազն վեց ամիս ծառայելուց հետո և զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված փրկարարական կոչումից ոչ բարձր:
4. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում ծառայողին չի շնորհվում փրկարարական կոչում, ինչպես նաև վերը նշված ժամանակահատվածը չի հաշվարկվում փրկարարական կոչումով ծառայության ժամկետում: ↩ ↩
5. Փրկարարական ծառայության պաշտոնի նշանակելու ժամանակ հերթական կոչում շնորհելիս հաշվի է առնվում նախկին կոչումով պահեստազորում եղած ժամանակահատվածը: Այս դեպքում հերթական կոչումը շնորհվում է փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնում վեց ամիս ծառայելուց հետո:
(26-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 07.04.2016 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 09.06.22 ՀՕ-233-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 16.12.22 ՀՕ-488-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքներ)
Հոդված 27. |
Հերթական փրկարարական կոչում շնորհելու կարգը |
1. Տվյալ փրկարարական կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է փրկարարական ծառայության ժամկետում և դրանում հաշվի են առնվում`
ա) անհիմն քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ծառայությունից անօրինական ազատելու և հետագայում վերականգնելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածը.
բ) կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի, կլինիկական օրդինատուրայի ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ սովորող «լեյտենանտ» և ավելի բարձր փրկարարական կոչում ունեցող ծառայողներին հերթական փրկարարական կոչում, մինչև «մայորը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը` մինչև ուսման ընդունվելը զբաղեցրած պաշտոնը և դրանում կատարված փոփոխությունները հաշվի չառնելով:
Հոդված 28. |
Փրկարարական կոչումը վերականգնելը |
1. Նախկին փրկարարական կոչումը վերականգնում է փրկարարական կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը` կոչումից զրկված անձանց դատվածության մարման կամ վերացման դեպքերում:↩ ↩
2. Փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ զեկուցագրերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստացիոն հանձնաժողովը քննարկում է ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Դրական հիմքերի առկայության դեպքում հանձնաժողովը նախապատրաստում է փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ միջնորդագիր, որին ընթացք է տրվում կոչում շնորհելու ներկայացման համար սահմանված կարգով:
3. Անօրինական դատապարտված քաղաքացիների նախկին փրկարարական կոչումը վերականգնվում է փրկարարական կոչումից զրկվելու օրվանից` արդարացման դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո: ↩
(28-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 09.06.22 ՀՕ-233-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)
ԳԼՈՒԽ 5
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ) ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ↩
(5-րդ գլխի վերնագիրը փոփ. 21.04.23 ՀՕ-132-Ն օրենք)
Հոդված 29. |
Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները↩ ↩ |
1. Սույն օրենքով սահմանված կարգով փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի կամ այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), և դիմելու պահին չի լրացել վերջիններիս 35 տարին: Փրկարար ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) փրկարար ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող փրկարարական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:↩
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
i
33. Առանձին մասնագիտություններով փրկարար ծառայության անցնելու համար կարող են սահմանվել այլ (այդ թվում` տարիքային) պահանջներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված պահանջները սահմանում է Կառավարությունը:↩ ↩
4. Փրկարար ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են անցնել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում` փրկարար ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված կամ ազատված ծառայողներ, եթե բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:↩ ↩
i
5. Փրկարար ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որը անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն և (կամ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը և (կամ) չի բավարարում սույն օրենքի 32-րդ և 63-րդ հոդվածների պահանջները:↩ ↩
i
6. Փրկարարական ծառայության անցնելու և պաշտոնի նշանակվելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: ↩
7. (7-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2025 թվականից` 24.10.24 ՀՕ-401-Ն օրենք) ↩
8. (8-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2025 թվականից` 24.10.24 ՀՕ-401-Ն օրենք) ↩
(29-րդ հոդ. փոփ. 07.04.2016 ՀՕ-44-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքներ)
Հոդված 30. |
Ծառայողի երդումը |
Առաջին անգամ փրկարարական ծառայությունում ծառայության անցնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև տալիս են հետևյալ տեքստով երդում.
«Ես, անցնելով փրկարարական ծառայության Փրկարար ծառայությունում, հանդիսավոր կերպով երդվում եմ անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, կատարել Սահմանադրության և օրենքների պահանջները, բարեխղճորեն կատարել իմ պաշտոնեական պարտականությունները: Երդվում եմ:»:
(30-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն օրենքներ)
Հոդված 31. |
Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելը ↩ |
1. Փրկարար ծառայության տնօրենին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը:
2. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ նշանակում և ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:
3. Փրկարար ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:
4. Փրկարար ծառայության ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը:
4.1. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության ավագ և միջին խմբի պաշտոններում պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից (ծառայությունից) ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:
5. Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար վարվում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարելու կարգը և առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
(31-րդ հոդ. փոփ. 18.03.09 ՀՕ-60-Ն, 08.12.11 ՀՕ-305-Ն, 07.04.2016 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքներ)
i
Հոդված 32. |
Փրկարար ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, փրկարար ծառայության պաշտոնի անձնագրի, կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները↩ |
1. Փրկարար ծառայության ղեկավար նշանակվում է փրկարարական ծառայության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոն, փրկարարական ծառայության բարձրագույն կամ վերջին հինգ տարիներին` գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:↩
2. Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է փրկարար ծառայության ղեկավարի պաշտոն, փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին հինգ տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:↩
2.1. Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի վարչության պետ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի պաշտոն, բարձրագույն խմբի պաշտոն կամ մեկ տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարար ծառայության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:↩
3. Փրկարար ծառայության պաշտոնների համար կազմվում է պաշտոնի անձնագիր, որը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:↩
4. Փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին երկու տարում զբաղեցրել են փրկարարական ծառայության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ավագ խմբի պաշտոն և ունեն փրկարար ծառայության մայորից ոչ ցածր կոչում կամ ունեն հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ: Գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի կամ բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:↩
5. Փրկարարական ծառայության ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:↩
6. (6-րդ մասն ուժը կորցրել է 07.08.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
7. Լիազոր մարմնի կամ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ու ծառայության գործուղված անձինք նշանակվում են ծառայության միջին խմբից ոչ բարձր պաշտոններում:↩ ↩
8. Փրկարարական ծառայության միջին և ավելի բարձր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է միայն բարձրագույն կրթության առկայության դեպքում:
8.1. Ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած փրկարարական ծառայության ծառայողները նշանակվում են իրենց կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված փրկարարական ծառայության պաշտոնի, իսկ նման թափուր պաշտոն չլինելու դեպքում` ուսման մեկնելուց առաջ զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:
i
9. (9-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2025 թվականից` 24.10.24 ՀՕ-401-Ն օրենք)↩
i
10. Փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիները: Նման քաղաքացիները պաշտոնի են նշանակվում հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի սահմանած կարգով և պայմաններով` Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո:↩ ↩
Եթե նշված քաղաքացիները մինչև պարտադիր զինվորական ծառայության համար սահմանային տարիքի լրանալը կորցնում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը, ապա պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ընդհանուր հիմունքներով:
11. (32-րդ հոդվածի 11-րդ մասն ուժը կորցրել է 06.05.2016 թվականից` 07.04.2016 ՀՕ-44-Ն օրենք):
11.1. Փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: ↩
12. (12-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2025 թվականից` 24.10.24 ՀՕ-401-Ն օրենք) ↩
12.1. (12.1-րդ մասն ուժը կորցրել է 10.01.2023 թվականից` 16.12.22 ՀՕ-488-Ն օրենք) ↩
13. (32-րդ հոդվածի 13-րդ մասն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
14. (14-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2025 թվականից` 24.10.24 ՀՕ-401-Ն օրենք) ↩
15. (15-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2025 թվականից` 24.10.24 ՀՕ-401-Ն օրենք) ↩
16. (16-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2025 թվականից` 24.10.24 ՀՕ-401-Ն օրենք) ↩
(32-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 07.04.2016 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն , 21.04.23 ՀՕ-132-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքներ)
Հոդված 33. |
Ծառայողների կատարողականի գնահատման կարգը↩ |
1. Փրկարարական ծառայողի կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
(33-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքներ)
Հոդված 34. |
Ծառայողի վերապատրաստումը (որակավորումը) |
1. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները հինգ տարին մեկ ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման) Լիազոր մարմնի կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:
2. Վերապատրաստում (որակավորում) կարող են անցնել նաև փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 01.01.2022 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
4. Սույն հոդվածով սահմանված վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
5. Վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը սահմանում է կառավարությունը:
(34-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.2 ՀՕ-19-Ն օրենքներ)
Հոդված 34.1. |
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների և ծառայողների ատեստավորումը
|
1. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, Փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողների (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների) ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով:
2. Ծառայողի ցանկությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը: Ծառայողը մինչև ատեստավորումը իրավունք ունի մեկ անգամ անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար:
3. Փրկարար ծառայությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի նշանակվելուց հետո փրկարարական ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, իսկ մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակվելիս ծառայողը ենթակա է ատեստավորման: Մինչև զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվելը առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը պահպանում է նախորդ պաշտոնում հաշվարկված ատեստավորման արդյունքները:
4. Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում Փրկարար ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում` պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, իսկ ատեստավորված ծառայողները պահպանում են ատեստավորման արդյունքները, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:
5. Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
6. Ատեստավորման անցկացման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
7. Փրկարար ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց: Նա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորմանը պարտավոր է մասնակցել վեցամսյա ժամկետը լրանալուց հետո` երեք տարվա ընթացքում:
8. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:
9. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները պարտավոր են ատեստավորվել յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո: Մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար դիմում է պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
10. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ծառայողներն ատեստավորման համար պարտավոր են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո` երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:
11. Եթե ծառայողը ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 13-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետը արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:
12. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
13. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.
4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:
14. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման ժամկետի ընթացքում ունեն ատեստավորմանը կրկին մասնակցելու առնվազն երկու հնարավորություն` համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի:
15. Սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված եզրակացությունները հաստատվում են տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:
16. Ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին և եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և եզրակացությունը դրանց ծանոթանալու օրվանից հետո` ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
17. Հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոնի նշանակվելիս:
18. Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի համաձայն` հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում:
(34.1.-րդ հոդ. լրաց. 21.04.23 ՀՕ-132-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 6
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ
Հոդված 35. |
Ծառայողին նրա ցանկությամբ այլ պաշտոնի փոխադրելը, տեղափոխելը↩ |
1. Փրկարարական ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Փրկարարական ծառայողի տեղափոխում, փոխադրում իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայությունից հետո:
(35-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)
Հոդված 36. |
Ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը |
1. Ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`
ա) բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոն զբաղեցնողները` ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի` Փրկարար ծառայության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնողները` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո. ↩
բ) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում` ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է Փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.
գ) այլ պաշտոնի, առողջական վիճակից ելնելով` համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.
(դ) կետն ուժը կորցրել է 01.05.23 թվականից` 21.04.23 ՀՕ-132-Ն օրենք)
2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ մարզ բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն 3 տարի առաջ:
(36-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 21.04.23 ՀՕ-132-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 7
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 37. |
Ծառայողի իրավունքները↩ |
i
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, փրկարարական ծառայողների հիմնական իրավունքներն են`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.
բ) առողջության պահպանումը.
գ) փրկարար ծառայության պաշտոնի և կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.
դ) նշանակման արդյունքները բողոքարկելը.
ե) արտակարգ իրավիճակի վայրում բնակելի և արտադրական տարածքներ ու կազմակերպություններ մուտք գործելը.
զ) մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կապի, տրանսպորտի և այլ նյութական միջոցներ օգտագործելը:
(37-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքներ)
Հոդված 38. |
Ծառայողի պարտականությունները |
i
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, փրկարարական ծառայողի հիմնական պարտականություններն են`↩
ա) («ա» կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
բ) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
գ) («գ» կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
դ) («դ» կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
ե) («ե» կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
զ) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
է) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո. ↩
ը) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն ստանալը.
թ) պահանջել արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից` պահպանել անվտանգության կանոնները:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
(38-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 01.03.23 ՀՕ-91-Ն օրենքներ)
Հոդված 39. |
Փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները↩ |
i
1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների` փրկարարական ծառայողն իրավունք չունի`
1) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի.
2) լինելու որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվելու քաղաքական գործունեությամբ.
3) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց:
(39-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-97-Ն, 19.03.12 ՀՕ-122-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 8
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
(8-րդ գլխի վերնագիրը փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն օրենք)
Հոդված 40. |
Ծառայողի վարձատրությունը |
1. Փրկարարական ծառայության յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք:
2. Փրկարարական ծառայության ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:↩
(40-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքներ)
Հոդված 41. |
Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը |
(41-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-166-Ն օրենք)
(41-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
i
Հոդված 42. |
Փրկարարական ծառայության կոչման հավելավճարը |
(42-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-166-Ն օրենք)
i
Հոդված 43. |
Ծառայողին տրվող սննդի փոխհատուցման գումարը |
(43-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-166-Ն օրենք)
Հոդված 44. |
Ծառայողին ծառայության ստաժի համար տրվող հավելավճարը |
(44-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-166-Ն օրենք)
Հոդված 45. |
Աշխատաժամանակի տևողությունը |
1. Ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` 40 ժամ տևողությամբ:
2. Առողջության համար վնասակար պայմաններում ծառայողական պարտականություններ կատարող ծառայողների համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն:
3. Աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող ծառայությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև այդ աշխատաժամանակի տևողությունը և վարձատրության պայմանները սահմանում է կառավարությունը:
Հոդված 46. |
Արտաժամյա ծառայությունը |
1. Ծառայողը արտաժամյա ծառայության ներգրավվում է`
ա) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ժամանակ.
բ) ռազմական դրության ժամանակ.
գ) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ.
դ) ուսումնական հավաքների և վարժանքների ժամանակ.
ե) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:
Արտակարգ իրավիճակների դեպքում ծառայողին թույլատրվում է ներգրավել այլ տևողությամբ արտաժամյա ծառայության, բայց օրական 12 ժամից ոչ ավել: Այս դեպքում օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 20 ժամը:
(46-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 12.12.13 ՀՕ-166-Ն օրենքներ)
Հոդված 47. |
Հանգստյան և տոն օրերին ծառայողին ծառայության ներգրավելը |
Ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և տոն օրերին, որի համար նրան մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է այլ հանգստյան օր կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
(47-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն օրենք)
Հոդված 48. |
Հերթափոխային աշխատանքը |
Ծառայության առանձնահատկություններից ելնելով` ծառայությունը կարող է տարվել մեկ լրիվ օր տևողությամբ` օրենքով սահմանված գիշերային ծառայության հավելավճարի և այլ գումարների վճարմամբ, որից հետո ծառայողին տրվում է 3 օր հանգիստ:
Հոդված 49. |
Ծառայողի արձակուրդը |
1. Ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ հետևյալ արձակուրդները.
ա) հերթական.
բ) ուսումնական.
գ) լրացուցիչ.
դ) հիվանդության պատճառով.
ե) հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի, ընդ որում` վարձատրությունը պահպանվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ:
i
2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հրամանով:
Ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործած արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` կառավարության սահմանած կարգով:
3. Ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում կարող է ընդհատվել ծառայողի արձակուրդը, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխային խնամելու արձակուրդի:
4. Սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված արձակուրդների հանրագումարը տարեկան չպետք է գերազանցի 55 օրը:
(49-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն օրենք)
Հոդված 50. |
Հերթական արձակուրդը |
1. Ծառայողներին յուրաքանչյուր տարի տրվում է հերթական արձակուրդ, որի տևողությունը սահմանվում է`
ա) մինչև 15 օրացուցային տարի ծառայության համար` 30 օր.
բ) 15-25 օրացուցային տարի ծառայության համար` 40 օր.
գ) 25 և ավելի օրացուցային տարի ծառայության համար` 45 օր:
2. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում`Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով: ↩
3. Ծառայողի խնդրանքով հերթական արձակուրդը կարող է տրվել մաս-մաս` 15 օրից ոչ պակաս տևողությամբ:
Ծառայող ամուսինների ցանկությամբ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ:
(50-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն օրենքներ)
Հոդված 51. |
Ուսումնական արձակուրդը |
1. Փրկարարական ծառայության և օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողներին տրվում է`
ա) ձմեռային արձակուրդ` 15 օր տևողությամբ.
բ) ամառային արձակուրդ` 30 օր տևողությամբ:
2. Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սովորող փրկարարական ծառայության ծառայողներին ուսումնական արձակուրդ տրամադրվում է ուսումնաքննական ժամկետներին համապատասխան` ընդ որում` տարվա մեջ 40 օրը գերազանցելու դեպքում ավելի օրերի համար ծառայողին վարձատրություն չի վճարվում:
i
3. Օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողներին վճարվող վարձատրության չափը և վճարման կարգը սահմանում է կառավարությունը:
(51-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն օրենք)
Հոդված 52. |
Լրացուցիչ արձակուրդը |
1. Փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ արձակուրդը տրվում է`
ա) ծառայության հատուկ պայմանների և վնասակար աշխատանք կատարելու համար` մինչև 10 օր տևողությամբ.
բ) ընտանեկան հանգամանքների բերմամբ և այլ հարգելի պատճառներով` 10 օր տևողությամբ:
2. Ծառայողի ցանկությամբ լրացուցիչ արձակուրդը միացվում է հերթականին:
i
3. Լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող վնասակար աշխատանքների, ծառայության հատուկ և այլ պայմանների ցանկը սահմանում է կառավարությունը:
i
Հոդված 53. |
Հիվանդության արձակուրդը |
i
1. Հիվանդության պատճառով ծառայողին արձակուրդ տրվում է Լիազոր մարմնի ղեկավարի ստեղծած բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Մինչև համապատասխան նախարարության բժշկական հանձնաժողովի ստեղծումը եզրակացությունը տալիս է կառավարության լիազորած համապատասխան բժշկական հանձնաժողովը: ↩
2. Հիվանդության պատճառով ծառայողին տրվում է արձակուրդ 30-60 օր տևողությամբ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերի:
3. Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի չորս ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատև ժամկետներ` վեց ամսից ոչ ավելի:
Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել Լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: ↩
Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո ծառայողները ենթակա են բժշկական հանձնաժողովի հետազոտման` փրկարարական ծառայությանը պիտանելիությունը որոշելու համար:
4. Հիվանդության պատճառով արձակուրդը հերթական արձակուրդում չի հաշվարկվում:
5. Ծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:
(53-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն օրենքներ)
Հոդված 54. |
Հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը |
1. Կին ծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում դրամական ու նյութական բավարարումները պահպանվում են: Դրանից առաջ կամ անմիջապես հետո կին ծառայողին, իր դիմումի համաձայն, տրվում է տվյալ տարվա համար չօգտագործված հերթական տարեկան արձակուրդը:
Մինչև երեխայի երկու տարին լրանալը, կին ծառայողին իր ցանկությամբ տրվում է արձակուրդ: Այդ ժամկետում կին ծառայողին տրվում է երեխայի խնամքի համար նախատեսված նպաստ` կառավարության սահմանած չափով և կարգով:
3. Կին ծառայողի դիմումի հիման վրա, երեխայի երկու տարեկան դառնալուց հետո, նրան տրվում է լրացուցիչ անվճար արձակուրդ` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս:
4. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդի ժամկետը հաշվարկվում է կին ծառայողի անընդհատ ծառայության ստաժում` պաշտոնային դրույքաչափը սահմանելու, երկարամյա ծառայության համար հավելավճար վճարելու, միանվագ դրամական պարգևատրման, կենսաթոշակ հաշվարկելու և փրկարարական ծառայության կոչում շնորհելու համար:
Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին ծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում են:
5. Հղիության և ծննդաբերության տարում կին ծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում` ավարտվելու օրվանից համամասնաբար` մինչև օրացուցային տարվա ավարտը, ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց` երկու և կես օր հաշվարկով:
(54-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-225-Ն օրենք)
Հոդված 55. |
Արձակուրդ տալու կարգը և առանձնահատկությունները |
1. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում` համաձայն հաստատված պլանի: Արձակուրդ տալու կարգը և հերթականությունը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը` հաշվի առնելով արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը: ↩
2. Հերթական արձակուրդից ծառայողին կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` արձակուրդ տրամադրած պաշտոնատար անձի հրամանով: Նման դեպքում չօգտագործված արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օր և ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը ծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:
3. Հերթական արձակուրդի օգտագործման ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է`
ա) մարտական գործողությունների մասնակիցներին.
բ) մինչև 16 տարեկան 3 և ավել երեխա ունեցող ծառայողներին.
գ) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցող ծառայողներին. ↩
դ) 15 տարուց ավելի փրկարարական ծառայության ստաժ ունեցող ծառայողներին:
4. Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով ծառայողը չի օգտվել հերթական և լրացուցիչ արձակուրդից, ապա արձակուրդը տրվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:
Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով` հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:
5. Ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը 12-ի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում` ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են` ավելացման միտումով:
6. Ծառայությունից ազատվելու դեպքում ծառայողին չօգտագործած հերթական արձակուրդի օրերի դիմաց վճարվում է դրամական փոխհատուցում, որի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է կառավարությունը:
(55-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 07.02.24 ՀՕ-64-Ն օրենքներ)
Հոդված 56. |
Փրկարարական ծառայության համազգեստը |
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ծառայողին տրվում է փրկարարական ծառայության համազգեստ:
i
2. Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը, օգտագործման ժամկետները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
(56-րդ հոդ. փոփ. 16.12.22 ՀՕ-488-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 9
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻԵՆԹԱՐԿԵԼԸ
Հոդված 57. |
Ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները |
i
1. Փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Փրկարարական ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով որոշ խրախուսանքի տեսակների կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել փրկարար ծառայության տնօրենին:↩
2. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:↩
3. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար փրկարարական ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով:↩
i
4. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը↩
5. Փրկարար ծառայության ղեկավարի և նրա տեղակալների նկատմամբ սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
6. (6-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
7. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված շնորհակալության հայտարարում, դրամական պարգևատրում և հուշանվերով պարգևատրում խրախուսանքների տեսակներից բացի, լիազոր մարմնի ղեկավարը կիրառում է նաև խրախուսանքի հետևյալ միջոցները.↩ ↩
ա) հատուկ կրթաթոշակի նշանակում.
բ) կրթաթոշակի բարձրացում:
(57-րդ հոդ. փոփ. 17.09.09 ՀՕ-173-Ն, 08.12.11 ՀՕ-305-Ն, 12.12.13 ՀՕ-166-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն օրենքներ)
Հոդված 58. |
Ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
i
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը: Փրկարարական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը` ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:↩
2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված նախազգուշացում և նկատողություն տույժերից բացի, կարող են կիրառվել նաև հետևյալ տույժերը. ↩
ա) հերթական արձակման իրավունքից զրկում.
բ) հատուկ կրթաթոշակից զրկում.
գ) ուսումնական հաստատությունից ազատում:
3. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է լիազոր մարմնի ղեկավարը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով որոշ կարգապահական տույժերի նշանակման լիազորություն կարող է պատվիրակվել փրկարար ծառայության տնօրենին:
4. Փրկարար ծառայության պաշտոնյաների նկատմամբ կարգապահական տույժեր կարող է կիրառել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
(58-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն օրենքներ)
Հոդված 59. |
Ծառայողական պարտականությունների կասեցումը↩ |
1. (1-ին մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
4. (4-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
5. (5-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
6. (6-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
7. (7-րդ մասն ուժը կորցրել է 09.01.2017 թվականից` 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
8. (8-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
9. (9-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
10. (10-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
11. (11-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
12. (12-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
13. Ծառայողական քննության, ժամանակահատվածում ծառայողի լիազորությունները կարող են կասեցվել` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:↩
14. (14-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2021 թվականից` 25.03.21 ՀՕ-125-Ն օրենք)↩
(59-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 12.12.13 ՀՕ-166-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 24.10.19 ՀՕ-203-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 25.03.21 ՀՕ-125-Ն օրենքներ)
Հոդված 60. |
Ծառայողների էթիկայի հանձնաժողովը↩ |
i
1. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
(60-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 10
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 61. |
Փրկարարական ծառայությունից ազատելը |
1. Ծառայողները փրկարարական ծառայությունից ազատվում են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.
բ) անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու, պետական այլ ծառայություն տեղափոխվելու, հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու կապակցությամբ.↩
բ.1) (բ.1-ին կետն ուժը կորցրել է 01.07.2025 թվականից` 24.10.24 ՀՕ-401-Ն օրենք) ↩
գ) ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու դեպքում. ↩
դ) հիվանդության պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա.
ե) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
i
զ) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում.↩
i
է) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում` համապատասխան եզրակացության հիման վրա.↩
ը) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում` դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.
թ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում (բացառությամբ սույն օրենքի 53-րդ հոդվածի երրորդ մասի) չհաշված հղիության, ծննդաբերության և երեխային խնամելու արձակուրդը.
ժ) Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կուրսանտին ուսումնական հաստատությունից ազատելու կապակցությամբ. ↩
ժա) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում.
ժբ) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.↩
ժգ) (ժգ կետն ուժը կորցրել է 01.07.2025 թվականից` 24.10.24 ՀՕ-401-Ն օրենք) ↩
ժդ) սույն օրենքի 34.1-ին հոդվածի 7-րդ, 9-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 34.1-ին հոդվածի 14-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ ատեստավորման արդյունքով սույն օրենքի 34.1-ին հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացության դեպքում:
Ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:
2. Ծառայողին ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը` հրամանում նշելով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` ազատման հիմքը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի պահանջները չեն տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորող, այդ թվում` Լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողների վրա:
(61-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 07.04.2016 ՀՕ-44-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն , 21.04.23 ՀՕ-132-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքներ)
Հոդված 62. |
Փրկարարական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը |
1. Ծառայողները զբաղեցրած պաշտոնից ազատվում են`
ա) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքերում այլ պաշտոնի նշանակվելիս. ↩
բ) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.↩ ↩
գ) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` ծառայությանը սահմանափակ պիտանիության կապակցությամբ բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա, համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
դ) («դ» կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
ե) («ե» կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-19-Ն օրենք)↩
2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը:
(62-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն , 21.04.23 ՀՕ-132-Ն օրենքներ)
Հոդված 63. |
Փրկարարական ծառայությունում ծառայության տարիքային սահմանափակումները |
1. Ծառայողների համար, ըստ պաշտոնների խմբերի, կիրառվում են հետևյալ տարիքային սահմանափակումները`
ա) բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար` մինչև 65 տարին լրանալը.
բ) գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` մինչև 60 տարին լրանալը.
գ) ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` մինչև 55 տարին լրանալը.
դ) կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` մինչև 50 տարին լրանալը: Բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող և (կամ) բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 3 տարի ժամկետով:
Լիազոր մարմնի ղեկավարը գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 3 տարի, իսկ ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` 5 տարի ժամկետով: ↩
Լիազոր մարմնի ղեկավարը ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը կարող է մինչև նրանց 70 տարին լրանալը երկարաձգել համապատասխան նախարարը: ↩ ↩
2. Սույն օրենքի 61-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետին համապատասխան ծառայությունից ազատումը կատարվում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո հաջորդ ամսվա 1-ին:
3. Բարձրագույն փրկարարական կոչում ունեցող, երկարամյա ծառայության հիմքով և հաշմանդամության կապակցությամբ ծառայությունից ազատված քաղաքացիներն ստանում են փրկարարական ծառայության համազգեստ կրելու իրավունք: Առանձին դեպքերում Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով փրկարարական ծառայության համազգեստ կրելու իրավունք կարող է վերապահվել այլ անձանց: ↩
(63-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքներ)
Հոդված 64. |
Ծառայողների կադրերի ռեզերվը |
1. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 62-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները:
2. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է (բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված դեպքերի), բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն ժամկետի լրանալը:
3. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է ծառայությունից, ապա փրկարար ծառայության ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ծառայողները գրանցվում են փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում մինչև 3 տարի ժամկետով: Նշված ծառայողների վարձատրությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:
5. Սույն օրենքի հիման վրա փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է կառավարությունը:
i
6. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
(64-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 11
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 65. |
Փրկարարական ծառայությունում ծառայության վերականգնումը կամ պաշտոնում վերականգնումը |
Այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ինչպես նաև ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչման կամ պաշտոնի վերականգնման:
Հոդված 66. |
Վեճերի լուծման համար դիմելու կարգը և ժամկետները |
Ծառայությունում փոխադրելու, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացնելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, փրկարարական ծառայությունից ազատման հետ չհամաձայնվելու դեպքերում ծառայողը կարող է այդ որոշումը բողոքարկել վերադասության կարգով, համապատասխան հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հոդված 67. |
Կոչման շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո |
1. Փրկարարական ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնում ընկած ժամանակահատվածը:
2. Փրկարարական ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:
3. Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնումն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, հատուցումը կատարվում է նրանց զբաղեցրած փրկարարական ծառայության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և փրկարարական ծառայությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով:↩
(67-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն, 24.10.19 ՀՕ-203-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 12
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ↩
(12-րդ գլխի վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքներ)
Հոդված 68. |
Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ↩ |
1. Լիազոր մարմինը փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման խնդիրների, գործառույթների կատարումը և իր համակարգը բարձր որակավորման մասնագետներով ապահովելու, ծառայողներին վերապատրաստելու (որակավորելու), բնակչության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուսուցումն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված գործառույթներն իրականացնում է ուսումնական հաստատության միջոցով:
2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի կարգավիճակը և կառավարումը սահմանվում են օրենսդրությամբ:
3. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների բարձր որակավորման մասնագետների պատրաստումը, վերաորակավորումը, նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթական ու գիտական ծրագրերն իրականացնում է փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման միջոցով:
4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետ նշանակվում է փրկարար ծառայությունում գլխավոր խմբի պաշտոնում առնվազն հինգ տարվա ծառայության ստաժ ունեցող անձը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի (տեղակալի), մասնագիտական դեպարտամենտների պետերի, վերապատրաստման կենտրոնի պետի պաշտոնները փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ են, մասնագիտական դեպարտամենտների պետերի տեղակալների և վերապատրաստման կենտրոնի պետի տեղակալի պաշտոնները` ավագ խմբի պաշտոններ, իսկ ավագ տեսուչների և տեսուչների պաշտոնները` միջին խմբի պաշտոններ:
5. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: Ուսումնական գործընթացում պայմանագրային հիմունքներով կարող են ներգրավվել Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքային պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհանդիսացող անձինք:
6. Հրշեջ-փրկարարի նախնական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք բավարարում են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պահանջները:
7. Փրկարար ծառայության միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել հրշեջ-փրկարարի նախնական մասնագիտական կրթություն ստանալուց հետո փրկարար ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող փրկարար ծառայողները:
8. Բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել փրկարարական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո փրկարար ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող փրկարար ծառայողները: Մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել բակալավրի կրթական ծրագրով մասնագիտական կրթություն ստանալուց հետո փրկարար ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող փրկարար ծառայողները:
9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության` փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման ձևով:
10. Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն առկա ուսուցմամբ որպես կուրսանտ կարող են ընդունվել մինչև 23 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
11. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն որպես կուրսանտ փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերով ընդունվելու համար կարող են դիմել`
ա) պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո.
բ) ընդունվելու պահին պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար տարիքը լրացած չլինելու դեպքում.
գ) ընդունվելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու դեպքում:
12. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
13. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության կուրսանտների, ադյունկտների, ասպիրանտների ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում:
14. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում առկա ուսուցումը դադարեցրած կամ ուսումնական հաստատությունից ազատված քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով:
15. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում իրականացվում է նաև հեռակա ուսուցում փրկարարական ծառայության կրտսեր, միջին և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 30 տարեկանը լրանալը` Լիազոր մարմնի տրամադրած ուղեգրերի առկայության դեպքում: Նման ուղեգիր տրվում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ատեստավորման արդյունքների հիման վրա:
16. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության փրկարար ծառայության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով շրջանավարտներին Լիազոր մարմնի ղեկավարը շնորհում է փրկարարական ծառայության լեյտենանտի կոչում:
17. Փրկարարական ծառայողները պետական պատվերով առկա ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու դեպքում գործուղվում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություն: Այդ ուսումնական հաստատություններում ուսուցումն ավարտելուց հետո` երկամսյա ժամկետում, փրկարարական ծառայողները նշանակվում են համապատասխան պաշտոնների:
18. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին համապատասխան:
19. Ընդունելությունը կատարվում է Կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան:
20. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության և ընդունելության ստուգումների և քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային և ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը և կազմերը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
21. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաև վճարովի կրթական ծառայություններ:
(68-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքներ)
Հոդված 69. |
Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը |
(69-րդ հոդվածն ուժը կորցրել է 12.11.2024 թվականից` 24.10.24 ՀՕ-401-Ն օրենք) ↩
Հոդված 70. |
Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում |
(70-րդ մասն ուժը կորցրել է 12.11.2024 թվականից` 24.10.24 ՀՕ-401-Ն օրենք) ↩
Հոդված 71. |
Ուսման ծախսերի փոխհատուցումը |
1. Ծառայողը և Լիազոր մարմնի կողմից ուսուցման գործուղված ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողը պարտավոր է փոխհատուցել իր` ուսումնական հաստատությունում ուսման կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսուցման և վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա` ↩
ա) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.
բ) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ծառայությունից.
գ) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ծառայությունից.
դ) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ծառայությունից.
ե) անբավարար առաջադիմության պատճառով դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերը, եթե նա`
ա) փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո փրկարար ծառայությունում ծառայել է` բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում` ոչ պակաս, քան հինգ տարի, մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում` ոչ պակաս, քան երկու տարի, միջին մասնագիտական կրթության դեպքում` ոչ պակաս, քան երեք տարի, նախնական մասնագիտական կրթության դեպքում` ոչ պակաս, քան երկու տարի, կամ երկու շաբաթից ավելի տևողությամբ վերապատրաստման դեպքում` ոչ պակաս, քան վեց ամիս. ↩
բ) ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման,կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե ծառայողին համապատասխան հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է փրկարարական ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամություն ունեցող անդամի խնամքով: ↩ ↩
3. Ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է կառավարությունը:
(71-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն , 21.04.23 ՀՕ-132-Ն, 07.02.24 ՀՕ-64-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 13
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 72. |
Ծառայողներին տրվող այլ հավելավճարները |
(72-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-166-Ն օրենք)
Հոդված 73. |
Ծառայողներին վճարվող պարգևատրումները և միանվագ օգնությունները |
1. Ծառայողներին դրամական պարգևատրումներ վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:↩
2. (73-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-166-Ն օրենք)
3. (73-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-166-Ն օրենք)
4. Ծառայողը կարող է պարգևատրվել հուշանվերով, որի արժեքը չպետք է գերազանցի պաշտոնային դրույքաչափի տասնապատիկի չափը:
(73-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 12.12.13 ՀՕ-166-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքներ)
Հոդված 74. |
Ծառայողներին տրվող դրամական օգնության դեպքերը և պայմանները |
(74-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-166-Ն օրենք)
(74-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
Հոդված 75. |
Ծառայողների բուժսպասարկումը |
(75-րդ հոդվածն ուժը կորցրել է 10.01.2023 թվականից` 16.12.22 ՀՕ-488-Ն օրենք) ↩
(75-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 01.03.17 ՀՕ-81-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն օրենքներ)
Հոդված 76. |
Ծառայողների տրանսպորտային սպասարկումը |
Ծառայողների ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են կառավարության սահմանած կարգով և պայմաններով:
Հոդված 77. |
Ծառայողների եկամուտները հարկավորելը |
(77-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2013 թվականից` 13.11.2012 ՀՕ-204-Ն օրենք)
(77-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-249-Ն օրենք)
Հոդված 78. |
Ծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը |
1. Ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքերից ապահովագրվելու համապատասխան` ընդհանուր գումարների նկատմամբ: ↩
i
3. Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:
4. (4-րդ մասն ուժը կորցրել է 10.01.2023 թվականից` 16.12.22 ՀՕ-488-Ն օրենք) ↩
(78-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-249-Ն, 08.12.11 ՀՕ-305-Ն, 19.03.12 ՀՕ-103-Ն, 07.02.24 ՀՕ-64-Ն օրենքներ)
i
Հոդված 79. |
Ծառայության ժամանակ զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը |
Ծառայության ժամանակ զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` կառավարության սահմանած կարգով:
Հոդված 80. |
Ծառայողի վարձատրության կարգը |
(80-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-166-Ն օրենք)
(80-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
Հոդված 81. |
Ծառայողի վարձատրության և այլ ֆինանսավորման աղբյուրները |
1. Ծառայողների վարձատրության և այլ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից Փրկարար ծառայության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների ծառայողները` մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից:
2. Ռազմական դրության, ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու դեպքում լրացուցիչ ֆինանսական հատկացումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
(81-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
Հոդված 82. |
Ծառայողին պատճառված վնասի հատուցման կարգը |
Ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը, որը պայմանավորված է ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմամբ, հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրիվ չափով:
i
ԳԼՈՒԽ 14
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
(14-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.2011 թվականից` 22.12.10 ՀՕ-249-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 15
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 108. |
Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմը և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը |
1. Փրկարար ծառայությունում Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմը և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը փրկարարական ծառայող չեն համարվում և աշխատանքի են ընդունվում Փրկարար ծառայության ղեկավարի կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության չափերը սահմանում է կառավարությունը:
(108-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 07.04.2016 ՀՕ-44-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 16
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 109. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հոդված 110. |
Ծառայողների առաջին ատեստավորումը |
1. Ծառայողների առաջին ատեստավորումն ավարտվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո: Առաջին ատեստավորումից հետո հաջորդ ատեստավորումն սկսվում է մեկ տարի հետո:
2. Մինչև սույն օրենքով սահմանված ծառայության անցնելը, պահպանվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի զինվորական ու քաղաքացիական անձնակազմի կարգավիճակը և արտոնությունները:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը` առանց բարձրագույն կրթության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:
4. Առանց բարձրագույն կրթության` համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները որակավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի` ուսումնական հաստատություններում ուսուցում անցնելուց հետո, որի կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:
5. Մինչև 2010 թվականը, ավագ խմբում սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի կարող են նշանակվել սույն հոդվածի երկրորդ մասում նշված մարմնում ծառայող միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող անձինք: Նշված քաղաքացիներին պաշտոնի նշանակելիս շնորհվում է կրտսեր լեյտենանտի, իսկ նրանց առաջխաղացումը կատարվում է սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:
i
6. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի զինծառայողները փրկարարական ծառայության անցնելու դեպքում նրանց հետ կնքվում է փրկարարական ծառայության պայմանագիր, և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով սահմանված դրամական օգնությունը տրվում է փրկարարական ծառայությունից արձակվելու դեպքում` սույն օրենքի 74-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:
Հոդված 111. |
Նախկինում շնորհված կոչումները |
1. Սույն օրենքի 110-րդ հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի ծառայողներին նախկինում շնորհված հատուկ կոչումները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:
Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
i
2. Սույն օրենքի 110-րդ հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի կառուցվածքային փոփոխություններից հետո Փրկարար ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, տրվում են քաղաքացիական ծառայողի համար սահմանված համապատասխան դասային աստիճաններ:
(111-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
i
Հոդված 112. |
Սույն օրենքի 110-րդ հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի կենսաթոշակի անցնելու իրավունք ունեցող զինծառայողների համար տրվող արտոնությունը |
(112-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2011 թվականից` 22.12.10 ՀՕ-249-Ն օրենք)
Հոդված 113. |
Փրկարարական ծառայությունում ծառայությունը կանոնակարգող կանոնագրքերի և սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը |
1. Փրկարարական ծառայությունում ծառայությունը կանոնակարգող հրդեհային պահպանության մարտական, ծառայության, փրկարարական ծառայության և այլ կանոնագրքերը հաստատվում են օրենքով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
1.1. «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել սույն օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ և 59-րդ հոդվածի 7-րդ մասերը:
2. Սույն օրենքից բխող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներում փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
(113-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. օգոստոսի 13 Երևան ՀՕ-171-Ն
|