15.04.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2021 թվականի N 1468-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 19-ի N 615-Ն որոշման N 1 հավելվածի 27-րդ և 32-րդ կետերը`
1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 68-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 38-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թ. դեկտեմբերի 24-ի
N 1468-Ա որոշման
ԿԱԶՄ
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Արաքսիա Սվաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Նարեկ Մանուկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Արամ Ղազարյան - ՀՀ Լոռու մարզպետ
Սերգեյ Թաշչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետ
Հակոբ Քնաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Բագրատ Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Արմեն Ծատուրյան - «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների
խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպության տնօրեն
(համաձայնությամբ)
Ինգա Վարդանյան - «Կրթության զարգացման և նորարարության ազգային
կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ
(համաձայնությամբ)
Մարգարիտ Պետրոսյան - Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի,
մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի
դասախոս, կենսաբ. գիտությունների թեկնածու, դոցենտ
(համաձայնությամբ)
Տիգրան Թադևոսյան - Լոռու տարածաշրջանային քոլեջի տնօրեն
(համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Տարոն Դանիելյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական
համալսարանի հայոց լեզվի և գրականության
ամբիոնի դոցենտ
Վիկտորյա Հարությունյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական
համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և
կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ
Արմենուհի Կյուրեղյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական
համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի
ամբիոնի դոցենտ
Սվետլանա Բարսեղյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական
համալսարանի օտար լեզուների և
գրականության ամբիոնի դասախոս
Վաղինակ Նազարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական
համալսարանի արվեստի և սպորտի ամբիոնի ասիստենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մարտա Մկրտչյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական
համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի
ուսանող
Ռիտա Տոնոյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական
համալսարանի հումանիտար գիտությունների
ֆակուլտետի ուսանող
Մարիամ Խանոյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
դեղագործական քիմիայի ֆակուլտետի ուսանող
Սուսաննա Մարուքյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանող
Զարուհի Չատինյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանող
(հավելվածը փոփ. 26.05.2023 թիվ 566-Ա, 15.04.2024 թիվ 347-Ա որոշումներ)