Սեղմել Esc փակելու համար:
«ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԶԱՐԳԱՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ...

 

12.04.2024 -

 

041.1248.200918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 2018 թվականի N 1248-Ա

 

«ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի`

1. Ստեղծել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ:

2. Հաստատել`

1) «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թվականի սեպտեմբերի 20-ի

N 1248-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Նարեկ Բարսեղյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Բաբայան

«Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության տնտեսական գոտիների և ենթակառուցվածքների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Նառա Սարգսյան (աշխատանքային խմբի քարտուղար)

 

(1-ին հավելվածը փոփ. 24.03.2021 թիվ 288-Ա, 25.02.2022 ՀՕ-212-Ա, 12.04.2024 թիվ 335-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 20-ի

N 1248-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ «ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. «ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

3. Աշխատանքային խմբի նպատակն է աջակցել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման տարբեր փուլերում ի հայտ եկող խնդիրների օպերատիվ լուծմանը` չսահմանափակվելով ազատ տնտեսական գոտու կառուցապատման, շինարարական աշխատանքների արժեքորոշման, անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների` ազատ տնտեսական գոտի մուտքի և ելքի ընթացակարգերի և ռեժիմի կիրառման, հարկային և մաքսային ընթացակարգերի կիրառման, գործող պահանջներին ազատ տնտեսական գոտու սահմանագծի համապատասխանեցման աշխատանքներով:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային հանդիպումների միջոցով: Հանդիպումները տեղի են ունենում ըստ անհրաժեշտության` առկա խնդիրների լուծման և նոր առաջարկությունների ներկայացման նպատակով:

5. Աշխատանքային խմբի հանդիպումներից առնվազն մեկ օր առաջ աշխատանքային խմբի անդամներին են ուղարկվում աշխատանքային խմբի հանդիպման օրակարգը և առկա հարցերի առնչությամբ անհրաժեշտ տեղեկատվությունը:

6. Աշխատանքային խումբը ղեկավարում և հանդիպումները հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը:

7. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարը կարող է աշխատանքային խմբի այլ անդամի հանձնարարել վարել աշխատանքային հանդիպումները:

8. Աշխատանքային խմբի անդամները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից, ազատ տնտեսական գոտու կազմակերպման և զարգացման աշխատանքներում ներգրավված ընկերություններից (համաձայնությամբ) ստանալ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են աշխատանքային խմբի առջև դրված խնդիրները լուծելու համար, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու կազմակերպչի համաձայնությամբ մուտք գործել ազատ տնտեսական գոտու տարածք` իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

9. Աշխատանքային խմբի ղեկավարի համաձայնությամբ աշխատանքային խմբի աշխատանքներին կարող են ներգրավվել և իրականացվող աշխատանքներին օժանդակել այլ փորձագետներ:

10. Աշխատանքային խմբի անդամի հանձնարարությամբ վերջինիս փոխարեն կարող է նիստերին մասնակցել տվյալ գերատեսչության` առնվազն բաժնի պետի պաշտոն զբաղեցնող այլ աշխատակից:

11. Աշխատանքային խմբի հանդիպումներն արձանագրվում են: Արձանագրությունը ներառում է հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը, դրանց լուծման վերաբերյալ առաջարկները, յուրաքանչյուր հարցի կապակցությամբ շահագրգիռ կողմերի և աշխատանքային խմբի անդամների դիրքորոշումները:

12. Արձանագրությունն ստորագրվում է աշխատանքային խմբի ղեկավարի և աշխատանքային խմբի` հանդիպմանը մասնակցած մյուս անդամների կողմից:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.09.2018
N 1248-Ա
Որոշում