Սեղմել Esc փակելու համար:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԽՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ...

 

 

040.1553.091002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2002 թվականի N 1553-Ա

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 24-ի «Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում փախստականների կենսական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N Մ-086 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայկական մասնաճյուղին (ՀՎՀՀ` 02543094) նշված ծրագրի շրջանակներում փոխհատուցել «Հայգյուղշիննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00005417), 2002 թվականի օգոստոսի 12-ի N 19-2002 պայմանագրի հիման վրա, նախագծային, հեղինակային ու տեխնիկական հսկողության` 11760000 դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքների իրականացման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1960000 դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.2002
N 1553-Ա
Որոշում