Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.05.2023  -ից մինչեւ     -ը:
 

30.05.2023 -

 

117.0263.241014

 

(ուժը կորցրել է 22.05.23 թիվ 04-Ն որոշում)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        10            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714466

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 հոկտեմբերի 2014 թվականի N 263-Ն

 

ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ, 16-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը»` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը`

1) ուժը կորցրած ճանաչել հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ 2.07.01-89 «Քաղաքաշինություն. Հատակագծում և կառուցապատում քաղաքային և գյուղական բնակավայրերի» պարբերությունը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թվականի հոկտեմբերի 14-ի

N 263-Ն հրամանով

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ՀՀՇՆ 30-01-2014

 

Գործարկման թվականը

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը (այսուհետ` շինարարական նորմեր) սահմանում են քաղաքաշինական գործունեության հիմնական տեխնիկական պահանջները, որոնք պարտադիր են Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեություն իրականացնող ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների համար:

2. Սույն շինարարական նորմերով սահմանված պահանջները տարածվում են նոր մշակվող, կամ փոփոխման ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի մշակման վրա և նպատակաուղղված են քաղաքաշինական միջոցներով բնակավայրերի անվտանգության ու կայուն զարգացման ապահովմանը, բնակչության առողջության պահպանմանը, բնական պաշարների և շրջակա միջավայրի նպատակահարմար օգտագործմանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը, բնական և տեխնածին բնույթի անբարենպաստ ազդեցություններից տարածքների պաշտպանությանն ու բարեկարգմանը, ինչպես նաև բնակչությանը, այդ թվում նաև սակավաշարժուն խմբերին` սոցիալական, մշակութային և կենցաղային սպասարկման օբյեկտներով և ինժեներական ենթակառուցվածքներով ապահովմանը: Բնակավայրերի նախագծման ընթացքում անհրաժեշտ է նախատեսել քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ` համաձայն համապատասխան ոլորտի նորմատիվ փաստաթղթերի պահանջների:

 

II. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ

 

3. Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.

1) ՀՀՇՆ II-6.01-96 (ՄՍՆ 2-03-01-95) Վտանգավոր բնական ազդեցությունների երկրաֆիզիկա,

2) ՀՀՇՆ II-6.02-2006 Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր,

3) ՀՀՇՆ II-7.01-2011 Շինարարական կլիմայաբանություն,

4) ՀՀՇՆ II-8.03-96 (ՄՍՆ2.04-05-95) Արհեստական և բնական լուսավորում,

5) ՀՀՇՆ II-8.04.02-2005 Շենքերի և կառուցվածքների հրդեհային ավտոմատիկա,

6) ՀՀՇՆ III-9.02.02-2003 Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր,

7) ՀՀՇՆ IV-11.03.02-2004 (ՄՍՆ 3.02.02-02) Պահեստային շենքեր,

8) ՀՀՇՆ IV-11.03.03-2002 (ՄՍՆ 2.02.05-2000) Ավտոկայանատեղեր,

9) ՀՀՇՆ IV-11.05.02-99 Ավտոմոբիլային ճանապարհներ,

10) ՀՀՇՆ IV-11.05.03-96 (ՄՍՆ 3.03.03-95) Թռիչքարաններ,

11) ՀՀՇՆ IV-11.05.04-97 (ՄՍՆ 3.03.07-97) Թունելներ երկաթուղային և ավտոճանապարհային,

12) ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02.05-2003) Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար,

13) ՀՀՇՆ IV-12.02.01-2004 Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում,

14) ՀՀՇՆ IV-12.03.01-2004 Գազաբաշխիչ համակարգեր,

15) ՀՀՇՆ 21-01-2014 Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն,

16) ՀՀՇՆ 22-04-2014 Պաշտպանություն աղմուկից,

17) ՀՀՇՆ 31-01-2014 Բնակելի շենքեր. Մաս 1. Բազմաբնակարան բնակելի շենքեր,

18) ՀՀՇՆ 40-01-01-2014 Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում,

19) ՍՆիՊ 2.01.15-90 Տարածքների, շենքերի և կառուցվածքների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից. Նախագծման հիմնական դրույթներ,

20) ՍՆիՊ 2.04.02-84 * Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ,

21) ՍՆիՊ 2.04.03-85 Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ,

22) ՍՆիՊ 2.04.07-86 Ջերմային ցանցեր,

23) ՍՆիՊ 2.05.03-84 * Կամուրջներ և խողովակներ,

24) ՍՆիՊ 2.05.13-90 Քաղաքների և այլ բնակավայրերի տարածքներով անցկացվող նավթամթերքաուղիներ,

25) ՍՆիՊ 2.06.15-85 Տարածքների ինժեներական պաշտպանությունը ողողումներից և հեղեղներից

26) ՍՆիՊ 2.08.02-89 Հասարակական շենքեր և կառուցվածքներ,

27) ՍՆիՊ 2.10.02-84 Շենքեր և սենքեր գյուղատնտեսական արտադրանքի պահպանման և վերամշակման համար,

28) ՍՆիՊ 2.10.03-84 Շենքեր և սենքեր անասնաբուծական, թռչնաբուծական, գազանաբուծական,

29) ՍՆիՊ 2.10.04-85 Ջերմոցներ,

30) ՍՆիՊ 2.10.05-85 Ձեռնարկություններ, շենքեր և կառուցվածքներ հացահատիկի պահպանման և վերամշակման,

31) ՍՆիՊ 2.11.02-87 Սառնարաններ,

32) ՍՆիՊ 2.11.06-91 Փայտանյութերի պահեստներ. Նախագծման հակահրդեհային նորմեր,

33) ՍՆիՊ 3.05.06-85 էլեկտրատեխնիկական սարքավորանքներ,

34) ՍՆիՊ II-40-80 Մետրոպոլիտեններ,

35) ՍՆիՊ II-97-76 Գլխավոր հատակագծեր գյուղատնտեսական ձեռնարկությունների,

36) ՍՆիՊ II-106-79 Պահեստներ նավթի և նավթամթերքի. Հակահրդեհային նորմեր,

37) ՇՆՁ IV-12.101-2004 Գազաբաշխման համակարգերի նախագծում և շինարարություն,

38) ՍՆ 245-71 Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր,

39) ՍՆ 452-73 Նորմեր հողահատկացման մայրուղային խողովակաշարերի համար,

40) ՍՆ 456-73 Նորմեր հողահատկացման մայրուղային ջրմուղների համար,

41) ՍՆ 457-74 Նորմեր հողահատկացման օդանավակայանների համար,

42) ՍՆ 461-74 Նորմեր հողահատկացման կապի գծերի համար,

43) ՍՆ 465-74 Նորմեր հողահատկացման 0.4-500kB լարման էլեկտրական ցանցերի կառուցվածքների համար,

44) ՍՆ 496-77. Հրահանգ մակերեսային ջրերի մաքրման կառուցվածքների նախագծման,

45) ՎՍՆ 01-89 Ավտոմոբիլների սպասարկման ձեռնարկություններ,

46) ՎՍՆ 62-91 * Հաշմանդամների և ազգաբնակչության սակավաշարժուն խմբերի պահանջմունքների համաձայն կենսագործունեության միջավայրի նախագծում,

47) ԳՕՍՏ 20444-85 Աղմուկ. Տրանսպորտային հոսքեր. Աղմկային բնութագրի որոշման մեթոդներ,

48) N 2-III-Ա2-1 Սանիտարական կանոններ և նորմեր «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն», հաստատված` ՀՀ առողջապահության նախարարի 25.12.2002թ. N 876 հրամանով,

49) N 2-III-Ա2-2 Սանիտարական կանոններ և նորմեր «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» հաստատված` ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002թ. N 803 հրամանով,

50) N 2.III.4.2 Սանիտարական կանոններ «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման»` հաստատված ՀՀ առողջապահության նախարարի 11.02.2002 թ. N 82 հրամանով,

51) N 2.III.1 Սանիտարական նորմեր և կանոններ «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)»` հաստատված ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002 թ. N 857 հրամանով,

52) N 2-III-2.13 Սանիտարական կանոններ և նորմեր. «Ավտոբենզալցակայանների և ավտոգազալիցքավորման ճնշակայաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» հաստատված ՀՀ Առողջապահության նախարարի 01.10.2010. N 21-Ն հրամանով,

53) N 2-III-11.3 Սանիտարական նորմեր «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» հաստատված ՀՀ առողջապահության նախարարի 06.03.2002 թ. N 138 հրամանով,

54) N 2.1.7.003-10 Սանիտարական կանոններ և նորմեր «Հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ», հաստատված` ՀՀ Առողջապահության նախարարի 25.01.2010թ. N 01-Ն հրամանով,

55) N 2.1.8-010-06 Սանիտարական կանոններ և նորմեր «Ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումներ (ՌՀԷՄՃ) «, հաստատված ՀՀ առողջապահության նախարարի 16.08.2006թ. N 933-Ն հրամանով,

56) N 2.1.7.002-09 Սանիտարական կանոններ և նորմեր «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ», հաստատված ՀՀ Առողջապահության նախարարի 22.12.2009թ. N 25-Ն հրամանով,

57) N 2.2.4-009-06 Հիգիենիկ նորմեր «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)», հաստատված ՀՀ առողջապահության նախարարի 17.05.2006 թ. N 533-Ն հրամանով,

58) N 1219-Ն «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» 18.08.2006 ՀՀ կառավարության որոշումը,

59) ԳՕՍՏ 23961-80 Մետրոպոլիտեններ. Շինությունների, սարքավորանքի և շարժակազմի մերձակայության եզրաչափքեր,

60) ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ԽՍՀ ջրամբարների ջրապահպան գոտիների (շերտերի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 648 որոշումը,

61) ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-ն որոշումը,

62) ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 21-ի ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-ն որոշումը,

63) ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և կազմությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 1318-Ն որոշումը:

 

III. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

4. Սույն շինարարական նորմերում օգտագործված են հետևյալ հասկացությունները` դրանց համապատասխան սահմանումներով.

1) այգի (պարտեզ)` վայրի և մշակովի մրգատու ու հատապտղային ծառերով, թփերով, ծաղիկներով և այլ բույսերով ծածկված տարածք, որն ստեղծվում է բույսերի տարբեր համակցումներից: Կարող է ստեղծվել նաև որպես գեղագիտական արժեք ներկայացնող ինքնուրույն արհեստական լանդշաֆտ և ունենալ ռեկրեացիոն նշանակություն,

2) անհատական կառուցապատման գոտի` տարածք, որը զբաղեցված է տնամերձ հողամասեր ունեցող առավելապես սակավահարկ մեկ ընտանիքի համար նախատեսված բնակելի տներով և տնտեսական կառույցներով,

3) ավտոկայանատեղեր (ավտոկանգառատեղեր)` ավտոմոբիլների կայանման կամ պահպանման համար նախատեսված բաց հարթակներ, շենքեր և շինություններ, որոնք չունեն ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման սարքավորումներ, բացառությամբ պարզագույնների` ավտոլվացում, դիտահորեր, էստակադներ (ուղեկամուրջներ),

4) ավտոտնակներ` ավտոմոբիլների երկարատև պահպանման, կայանման համար նախատեսված շենքեր կամ ոչ հիմնական շինություններ,

5) բաժանիչ գոտի` բազմաշերտ ճանապարհների` հանդիպակաց ուղղությամբ երթևեկելի մասերն առաձնացնող գոտի,

6) բաց տարածք` կենսամիջավայրի բարենպաստ պայմանների ապահովմանը միտված, կառուցապատումից ազատ տարածքներ (հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ, բնական ջրային մակերեսներ և այլն),

7) բլոկավորված (կցաշար) բնակելի շենքեր` երեք հարկից ոչ ավելի հարկայնությամբ բնակելի տներ, որոնք բաղկացած են մի քանի տներից, որոնց քանակը չի գերազանցում 10-ը և որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է մեկ ընտանիքի բնակության համար, ունի առանց բացվածքների ընդհանուր պատեր հարևան տների հետ, տեղակայված է առանձին հողամասի վրա և ունի ելք դեպի ընդհանուր օգտագործման տարածք,

8) բնակելի կառուցապատում` հորինվածքով միավորված բնակելի շենքերի խումբ` մեկ ընդհանուր տարածքի վրա, որտեղ տեղադրված են նաև ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ և սպասարկման օբյեկտներ,

9) բնակչության խտություն` ցուցանիշ, որն արտահայտում է բնակիչների թվաքանակը մեկ միավոր տարածքի վրա, մարդ/հա,

10) գործառնական գոտի` քաղաքաշինական համակարգի տարածքային տարր, որը բնութագրվում է դրա վրա տեղադրված նույնատիպ քաղաքաշինական կամ բնական բաղադրիչներով,

11) գործառնական գոտիավորում` բնակելի, հասարակական, արտադրական շենքերով և համալիրներով, ընդհանուր օգտագործման տարածքներով ու բացօթյա հանգստավայրերով, տրանսպորտային և ինժեներական շինություններով կառուցապատված բնակավայրի տարածքի մասերի առանձնացում ըստ դրանց գործառնական գերիշխող հատկանիշների,

12) դենդրոլոգիական (ծառագիտական) պարկեր` բուսաբանական այգիների սահմաններում կազմավորված, գիտական, ուսումնական, մշակութալուսավորչական նշանակություն ունեցող, աշխարհագրական, էկոլոգիական, դեկորատիվ կամ այլ նշանակությամբ համակարգված, կենսաբազմազանության պահպանման և տեսականու հարստացման նպատակով բաց գրունտի վրա ծառաթփային (ծառեր, թփեր, բաղեղավորներ) բուսատեսակների հավաքածուների ստեղծման համար հատկացված տարածքի հատված, որը նախատեսված է նաև հասարակության սահմանափակ հաճախումների համար,

13) երթևեկության անցուդարձ (ինտենսիվություն)` միավոր ժամանակահատվածում (օր, ժամ) ճանապարհի որևէ կտրվածքում հանդիպակաց ուղղություններով անցնող ավտոմոբիլների քանակը,

14) զբոսայգի (պարկ)` կանաչապատ տարածք` ռեկրեացիոն գործունեության տեսակների սահմանափակ կազմով, նախատեսված առավելապես զբոսանքի և բնակչության ամենօրյա խաղաղ հանգստի համար (վերակառուցման պայմաններում` ըստ գոյություն ունեցող քաղաքաշինական իրավիճակի),

15) կանաչապատման համակարգ` քաղաքային և գյուղական բնակավայրերում կանաչ տարածքների կազմակերպված տեղաբաշխումը, որը նախատեսվում է համայնքի գլխավոր հատակագծով, հաշվի առնելով բնակավայրի հատակագծային կառուցվածքը և բնակչության մշակութակենցաղային սպասարկման պայմանները,

16) կարմիր գիծ` շենքերն ու շինությունները փողոցներից անջատող սահմանը, որով սահմանում է նաև փողոցների, ներառյալ մայթերի լայնությունը,

17) հետիոտն գոտի` հետիոտների տեղաշարժման համար նախատեսված տարածք, որտեղ արգելվում է տրանսպորտի շարժումը` բացառությամբ այդ տարածքները սպասարկող հատուկ սպասարկող տրանսպորտի,

18) հողմհակառակ` գերակշիռ քամիների ուղղությանը հակառակ ուղղությամբ,

19) ճարտարապետալանդշաֆտային արժեքավոր տարածք` բնական պայմանների և ճարտարապետական ձևերի համակցություն, որը նախապայման է ստեղծում մարդու տնտեսական ու կենցաղային գործունեության համար և ազդում է մարդու վրա` որպես հանրակենսաբանական էակի,

20) ճեմելիք (բուլվար, լայն ծառուղի)` կանաչ գոտի մարդաշատ և հետիոտն մեծ շարժում ունեցող լայնաձիգ փողոցներում, որը կարող է կազմակերպվել երթևեկելի մասի միջնամասում, երթևեկելի մասի և մայթի միջև, իսկ լայնահուն փողոցներում` երթևեկելի մասի երկու կողմերից, որը նախատեսվում է հետիոտն շարժման և մարդկանց կարճատև հանգստի համար,

21) մայրուղային ճանապարհ (փողոց)` քաղաքային տրանսպորտի հիմնական ուղիներ,

22) մատչելիության շառավիղ` հեռավորություն ու ժամանակ բնորոշող ցուցանիշ, որի սահմաններում բնակչությանը մատչելի է այս կամ այն օբյեկտը` արտահայտված համապատասխանաբար մետրերով և կիլոմետրերով կամ րոպեներով և ժամերով,

23) միկրոկլիմա` ընդարձակ կլիմայական գոտու տարածքում ոչ մեծ տարածքի կլիմա` որն ունենալով կլիմայական գոտու հիմնական բնութագրերը, տարբերվում է միայն իրեն բնորոշ հատկություններով, պայմանավորված տեղանքի առանձնահատկություններով (ռելիեֆ, անտառներ, ջրավազաններ, ճահիճներ, քամուց պաշտպանված լեռնալանջեր և այլն): Քաղաքային տարածքներում միկրոկլիմա կարող է ստեղծվել նաև քաղաքաշինական միջոցներով` շենքերի դասավորվածության, կանաչ զանգվածների, քամուց պաշտպանող ծառաշերտերի, արհեստական ջրավազանների, շատրվանների և այլնի միջոցով,

24) պատմական կառուցապատման ձևակերպ (մորֆոտիպ)` պատմականորեն ձևավորված միասնական քաղաքաշինական միջավայր, որն առանձնանում է տարածքի կազմակերպման, հարկայնության, ոճայնության, գունային և այլ ընդհանրականությամբ,

25) պատմական կառուցապատման գոտի (միջավայր)` բնակավայրի պատմամշակութային արժեք հանդիսացող կառուցապատման ամբողջական տարածք, որը ձևավորվել է պատմական որոշակի ժամանակաշրջանում և առանձնանում է հորինվածքային ու գործառական իր ուրույն չափորոշիչներով ու մշակութային արժեհամակարգով,

26) պարագծային կառուցապատում` քաղաքային կառուցապատման տեսակ, որը բնորոշվում է փողոցների կարմիր գծերի երկայնքով դասավորված թաղամասը պարփակող բնակելի տներով,

27) պուրակ (զբոսապուրակ)` փոքր չափերի հասարակական զբոսայգի կամ այգի, որը տեղադրվում է քաղաքի հրապարակներին կամ փողոցներին կից` մինչև 2 հա մակերեսով կոմպակտ, բարեկարգված կանաչապատ տարածք` նախատեսված բնակչության ամենօրյա կարճատև հանգստի և միջանցիկ շարժման համար:

28) վերակառուցում` շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր, ուղղված` շենքի կամ կառուցվածքի, դրա առանձին մասերի նոր գործառնական նշանակությամբ օգտագործմանը և/կամ հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխմանը, շենքի կամ կառուցվածքի հուսալիության ապահովմանն ու արդիականացմանը, փողոցների, հրապարակների, քաղաքի հատակագծային կառուցվածքի վերափոխմանը, նորացմանը, որոնցով պահպանվում են պատմականորեն կազմավորված տարրերը, շենքերի կերպարը, քաղաքային միջավայրի բնույթը,

29) ֆոնային կառուցապատում` կառուցապատում, որի ճարտարապետական լուծումները և բարձրությունը չեզոք են տվյալ տարածքում առկա մշակութային ժառանգության օբյեկտների ու դոմինանտների նկատմամբ և որն ապահովում է դրանց ընկալման բարենպաստ պայմանները:

30) Սույն շինարարական նորմերով օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են

«Քաղաքաշինության մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի իմաստով:

 

IV. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Բնակավայրերի նախագծման և կառուցապատման ընթացքում անհրաժեշտ է ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, այլ նորմատիվ-իրավական ակտերով` հիմք ընդունելով գործող տարածական պլանավորման փաստաթղթերի հիմնադրույթները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված քաղաքաշինության և տարածական պլանավորման բնագավառում տարածքների կայուն զարգացման միջազգային սկզբունքները:

6. Համայնքի տարածական զարգացման հեռանկարը և օգտագործման արդյունավետ հաջորդականությունը նախատեսվում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով, ընդ որում, համայնքի զարգացման հեռանկարները պետք է կանխորոշվեն ինչպես հաշվարկային ժամկետի համար, այնպես էլ դրանից հետո: Գլխավոր հատակագիծը մշակվում է 15 տարվա հեռանկարով, իսկ քաղաքաշինական կանխատեսումը կարող է ընդգրկել 20-30 տարի: Գլխավոր հատակագծերի դրույթները հաշվարկային ժամկետում մանրամասնվում և իրականացվում են բնակավայրերի տարածքների քաղաքաշինական գոտիավորման նախագծերով:

7. Բնակավայրերը` կախված զարգացման հեռանկարային ժամկետում բնակչության նախագծային հաշվարկային թվից, դասակարգվում են խմբերի` համաձայն սույն շինարարական նորմերի 1-ին աղյուսակի:

 

Աղյուսակ 1

 

.______________________________________________.

|Հ/Հ|Բնակավայրերի  | Բնակչությունը, հազար մարդ |

|   |խմբերը        |___________________________|

|   |              |Քաղաքային    |Գյուղական    |

|   |              |բնակավայրեր  |բնակավայրեր  |

|___|______________|_____________|_____________|

|1. |Խոշորագույն   |500-ից ավելի |5-ից ավելի   |

|___|______________|_____________|_____________|

|2. |Խոշոր         |250-500      |  3-5        |

|___|______________|_____________|_____________|

|3. |Մեծ           |100-250      |  1-3        |

|___|______________|_____________|_____________|

|4. |Միջին         | 50-100      |0,2- 1       |

|___|______________|_____________|_____________|

|5. |Փոքր          | 20-50       |0,05-0,2     |

|   |              | 10-20       |մինչև  0,05  |

.______________________________________________.

 

8. Բնակավայրերի բնակչության հաշվարկային քանակն անհրաժեշտ է որոշել տարաբնակեցման համակարգում բնակավայրի հեռանկարային զարգացման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, հաշվի առնելով` տարածքային հնարավորությունները, ժողովրդագրական կանխատեսումները և հանրապետության զարգացման ընդհանուր միտումները:

9. Բնակավայրերի հեռանկարային զարգացումը պետք է նախատեսվի գլխավոր հատակագծի նախագծերում, մարզերի տարածքային հատակագծման ուրվագծերի և նախագծերի հիման վրա (առկայության դեպքում), հաշվի առնելով` տարածաշրջանային առանձնահատկությունները, բնական ռեսուրսները, ինժեներատրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների տեղաբաշխման և զարգացման հնարավորությունները:

10. Բնակավայրերի զարգացման համար տարածքն անհրաժեշտ է ընտրել, հաշվի առնելով դրա արդյունավետ գործառական օգտագործման հնարավորությունը, հիմնվելով տարածական պլանավորման լուծումների տարբերակների և դրանց հետ կապված տեխնիկատնտեսական ցուցանիշների ու սանիտարական նորմերի և կանոնների, ջրային, տարածքային ռեսուրսների (պաշարների), շրջակա միջավայրի առկա վիճակի և առանձնահատկությունների վրա, հաշվի առնելով նաև բնական կամ այլ պայմանների հեռանկարային փոփոխությունների կանխատեսումները: Ընդ որում, հարկ է հաշվի առնել շրջակա բնական միջավայրի վրա սահմանային թույլատրելի բեռնվածությունը` բնակչության համար առավել բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման, բնական էկոհամակարգերի կայունության խախտումը կամ շրջակա միջավայրում այլ անդառնալի փոփոխությունների առաջացումը բացառելու նպատակով:

11. Համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերում հեռանկարային զարգացման տարածքներն ընտրելիս պետք է հաշվի առնել գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք հողերի պահպանման անհրաժեշտությունը, բնապահպանական սահմանափակումները, միաժամանակ ապահովելով` տարածքների օգտագործման անվտանգությունն ու արդյունավետության բարձրացումը, համայնքների, սեփականատերերի և այլ հողօգտագործողների իրավունքների ու շահերի փոխադարձ համադրումն ու համաձայնեցումը:

 

V. ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

12. Համայնքի վարչական սահմաններում ՀՀ հողային օրենսդրությամբ սահմանված հողային ֆոնդի կազմում առկա բոլոր հողատեսքերը գոտիավորվում և քաղաքաշինական նպատակներով օգտագործվում են համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերով, բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերով և այլ քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով սահմանված նպատակներին և հերթականությանը համապատասխան: Հիմնական և օժանդակ գոտիները, տարածքներում կառուցապատման չափորոշիչները, թույլատրելի օգտագործումների ձևերը և սահմանափակումներն ամրագրվում են գոտիավորման նախագծերում` օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

13. Գոտիների սահմանները որոշվում են հաշվի առնելով`

1) բնակավայրի հատակագծային կառուցվածքը և բնական արգելքները,

2) առկա հողօգտագործումները և տարածքի հեռանկարային զարգացման խնդիրները,

3) համայնքի գլխավոր հատակագծով նախատեսված հողերի նպատակային նշանակությունները:

14. Գոտիներում տարածքների թույլատրելի օգտագործման տեսակները սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել առկա քաղաքաշինական, պատմամշակութային, բնապահպանական, սանիտարական, բնական և տեխնածին վտանգներից այդ տարածքների պաշտպանությամբ պայմանավորված, ինչպես նաև այլ բնույթի սահմանափակումները, մասնավորապես` քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների, օգտակար հանածոների տեղաբաշխման (երևակումների) գոտիների, պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնության հատուկ պահպանվող, բնական և տեխնածին բնույթի անբարենպաստ ազդեցություններով տարածքների առկայությամբ, ինչպես նաև տարբեր օբյեկտների սանիտարապաշտպանիչ, անվտանգության, օտարման, պահպանական գոտիների առանձնացմամբ:

15. Քաղաքաշինական, պատմամշակութային, բնապահպանական, սանիտարական, բնական և տեխնածին վտանգներից տարածքների պաշտպանության, ինչպես նաև այլ սահմանափակումների հաշվառմամբ սահմանվող հատուկ գոտիների սահմանները կարող են չհամընկնել գործառական գոտիների սահմանների հետ:

16. Բնակավայրերի հատակագծային կառուցվածքը պետք է ձևավորել, ապահովելով.

1) տարածքների կառուցվածքային տարանջատումը` պահպանելով հասարակական կենտրոնների, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը,

2) գոտիների կոմպակտ տեղաբաշխումն ու փոխկապակցվածությունը` հաշվի առնելով դրանց թույլատրելի համատեղելիությունը, կառուցապատման թույլատրելի խտությունը, հողամասերի չափերը,

3) տարածքների արդյունավետ օգտագործումը, ճարտարապետական ու քաղաքաշինական ավանդույթների, բնակլիմայական, պատմամշակութային, ազգագրական և այլ տեղական առանձահատկությունների համալիրը,

4) կենսագործունեության համակարգերի արդյունավետ զարգացումը, վառելիքաէներգետիկ և ջրային պաշարների տնտեսումը (խնայումը),

5) շրջակա միջավայրի, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը,

6) ընդերքի պահպանությունը և բնական պաշարների արդյունավետ օգտագործումը,

7) սոցիալական, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներում հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար անարգել մատչելիության պայմանները` համաձայն համապատասխան նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների:

17. Պատմամշակութային հուշարձանների, պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի, շինությունների, թաղամասերի առկայության դեպքում, որպես անհրաժեշտ պայման, պետք է առանձնացվեն պատմական կառուցապատման գոտիները, սահմանվեն դրանց պահպանմանն ուղղված հատուկ ռեժիմները:

18. Բնակավայրի տարածքի կազմակերպումն անհրաժեշտ է նախատեսել համայնքների կամ համայնքային միավորումների (խմբերի) միասնական հատակագծային և գործառական կապերի կազմակերպման հետ փոխկապակցված` հաշվի առնելով առանձին համայնքների շահերը:

19. Քաղաքային բնակավայրերում` տարածքների խնայողության նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է նախատեսել ստորգետնյա տարածքների համալիր օգտագործում` տրանսպորտի կառուցվածքների, առևտրի, հասարակական սննդի, կոմունալ-կենցաղային սպասարկման հաստատությունների և այլ կառուցվածքների, ինժեներատեխնիկական սարքավորումների, տարբեր նշանակության արտադրական և կոմունալ-պահեստային օբյեկտների տեղակայման համար` ապահովելով նման տիպի կառույցներին ներկայացվող սանիտարական, բնապահպանական, հակահրդեհային պահանջները: Ըստ գոտիների թույլատրված օգտագործումների (կառուցապատումների) ստորգետնյա տարածքներ կարող են նախատեսվել բոլոր գոտիներում` ելնելով ինժեներաերկրաբանական պայմանների հնարավորություններից:

20. Կախված քաղաքի մեծությունից, պատմականորեն ձևավորված և հեռանկարային կառուցապատման բնույթից, քաղաքի տարբեր հատվածներում ցերեկային ժամերին բնակչության խտությունից, ավտոմոբիլացման հաշվարկային մակարդակից, բնակլիմայական, ինժեներաերկրաբանական և այլ պայմաններից, գլխավոր հատակագծում և գոտիավորման նախագծերում առանձնացվում են ստորգետնյա տարածքների օգտագործման տարբեր աստիճանի իրականացման հաջորդականության գոտիներ:

21. Բնակավայրերում կարող են նախատեսվել պահուստավորման տարածքներ, որոնց օգտագործման նպատակը գլխավոր հատակագծի գործողության ժամկետում որոշված չէ, և որոնք կարող են օգտագործվել ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման, արտակարգ իրավիճակներում` հրատապ միջոցառումների իրականացման, վառելիքաէներգետիկ պաշարների պահուստավորման համար:

22. Գերեզմանոցների, կոմունալ և արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանիչ գոտիների, գծային օբյեկտների անվտանգության, ջրային կամ պաշտպանական (պահպանական) այլ գոտիների, ինչպես նաև ինժեներաերկրաբանական բարդ պայմաններով և սեյսմիկ վտանգի բարձր մակարդակով տարածքներն արտացոլվում են գլխավոր հատակագծի կազմում մշակվող ռիսկերի և սահմանափակումների քարտեզի վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գոտիավորման նախագծով սահմանված թույլատրելի օգտագործմանը (կառուցապատմանը) չհամապատասխանող տարածքներում քաղաքաշինական գործունեությունը կարող է իրականացվել միայն այդ անհամապատասխանությունը նվազեցնելու կամ վերացնելու պայմանով:

23. Ինժեներաերկրաբանական բարդ պայմաններով և սեյսմիկ վտանգի բարձր մակարդակով բնակավայրերում անհրաժեշտ է նախատեսել հրդեհապայթավտանգ և բնակչության մեծ կուտակումներով օբյեկտների տարանջատված տեղաբաշխում, կենսապահովման, էներգամատակարարման և արտաքին ենթակառուցվածքների օբյեկտների պահուստավորում և կրկնակում` հնարավորինս պահպանելով առանձին տարածքների և գոտիների ինքնաբավությունը և միմյանց հետ փոխկապվածությունը:

24. Բնակավայրերի գոտիավորումը և հատակագծային կազմակերպումը պետք է կատարել ինժեներաերկրաբանական հետազոտությունների և սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզի տվյալների հիման վրա, հաշվի առնելով սեյսմիկ ռիսկի առավելագույն նվազեցումը և քաղաքաշինական համակարգերի կայունության ապահովումը` ՀՀՇՆ II-6.02 շինարարական նորմերի պահանջների համաձայն: Սեյսմիկ ռիսկի բարձր մակարդակ ունեցող գոտիներում գերազանցապես պետք է տեղակայվեն զբոսայգիներ, այգիներ, բաց մարզահրապարակներ, կառուցապատումից ազատ տարրեր, իսկ կառուցապատումը նախատեսել ինժեներական նախապատրաստման, շենքերի և շինությունների կառուցման և շահագործման համար նվազագույն ծախսեր պահանջող, գրունտի հորիզոնական նվազագույն արագացմամբ, տարածքներում: Այն շրջաններում, որոնք ենթակա են բնական և տեխնածին վտանգավոր գործոնների ազդեցությանը տարածքների գոտիավորման ժամանակ պետք է զերծ մնալ մարդկանց մեծաքանակ և երկարատև կուտակումներով շենքերի ու շինությունների տեղակայումից: Արդյունաբերական և այլ օբյեկտների սանիտարապաշտպանիչ գոտիների օգտագործման ռեժիմը սահմանվում է սույն շինարարական նորմերի, սանիտարական նորմերի և կանոնների և այլ իրավական ակտերի պահանջների համաձայն:

25. Բնակավայրերի ռադիոակտիվ աղտոտման ենթարկված շրջանների տարածքներում գոտիավորման գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել այդ տարածքների օգտագործման ռեժիմի աստիճանական, փուլային փոփոխումը` հողածածկույթի և անշարժ գույքի օբյեկտների ապաակտիվացման անհրաժեշտ միջոցառումների անցկացումից հետո:

26. Գլխավոր հատակագծերի նախագծերում բնակավայրերին հարող տարածքներում պետք է նախատեսել քաղաքի ազդեցության (մերձքաղաքային) գոտի` որպես պահուստ քաղաքի տնտեսական սպասարկման օբյեկտների տեղակայման համար (ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության տարահանման համար), որտեղ կազմակերպվում են համայնքի հիմնական փոխադարձ գործառական, ինժեներական, տրանսպորտային և հատակագծային կապերը շրջապատի հետ: Նշված գոտիները կարող են ընդգրկել բնակչության հանգստի կազմակերպման, միկրոկլիմայի, սանիտարական պայմանների, մթնոլորտի վիճակի բարելավման համար առանձնացված կանաչ տարածքները:

27. Տարաբնակեցման խմբային համակարգերի կազմում ընդգրկված քաղաքների համար պետք է նախատեսել ընդհանուր մերձքաղաքային գոտի:

28. Ամառանոցային գոտիների տարածքները պետք է տեղաբաշխվեն հաշվի առնելով քաղաքային և գյուղական բնակավայրերի հեռանկարային զարգացումը, անհատական բնակելի կառուցապատման համար պահուստավորված տարածքների սահմաններից դուրս, բնակության հիմնական վայրերից տրանսպորտային բարենպաստ մատչելիության գոտում:

29. Սահմանային գոտու և սահմանամերձ տարածաշրջանների տարածքային կազմակերպման ծրագրերում, համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերում առաջնահերթության կարգով պետք է ապահովվեն.

1) տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների կրկնակված ցանցերի ստեղծումը` հատուկ ուշադրություն դարձնելով միջբնակավայրային կապերի ամրապնդմանը և տարհանման ելքերի նախատեսմանը,

2) սահմանային շերտի բնակավայրերի զարգացման համար տեղական նշանակության ճանապարհների ցանցի նպատակահարմար և անվտանգ տեղաբաշխումը,

3) տեղանքի բնական պաշտպանական առանձնահատկությունների առավելագույն օգտագործումը,

4) պաշտպանական նպատակներով կանաչապատ տարածքների օգտագործումը և նորերի ստեղծումը,

5) կառուցապատման հատուկ ձևերի կիրառումը` կառույցների հուսալիության ցուցանիշների բարձրացմամբ:

 

VI. ԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԱՐԱԾՔ

 

30. Բնակեցման (բնակվելու) տարածքը նախատեսվում է բնակչության համար հարմարավետ, առողջ և անվտանգ կենսամիջավայր ձևավորելու նպատակով, բնակելի և հասարակական նշանակության շենքերի, ներքաղաքային հաղորդակցուղիների, փողոցների, բաց տարածքների (հրապարակներ, զբոսայգիներ, այգիներ, պուրակներ և այլն), ամառանոցային և այլ տարածքների օբյեկտների համար: Վերը նշված օբյեկտների տարածքները, ըստ գործառական նշանակության դասակարգվում են` բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման և այլ հողերի:

31. Բնակեցման տարածքի չափերի նախնական հաշվարկների համար պետք է հիմք ընդունվեն սույն շինարարական նորմերի 2-րդ աղյուսակում ներկայացված խոշորացված ցուցանիշները:

 

Աղյուսակ 2

 

.__________________________________________________________________.

|Հ/Հ| Հարկայնությունը                                 |Տարածքը`    |

|   |                                                 |1000        |

|   |                                                 |մարդու      |

|   |                                                 |հաշվարկով ոչ|

|   |                                                 |պակաս, հա   |

|___|_________________________________________________|____________|

|1. |Մինչև  3 հարկ միջին հարկայնությամբ առանց տնամերձ |     10     |

|   |և  բնակարանամերձ հողամասերի բնակելի կառուցապատում|            |

|___|_________________________________________________|____________|

|2. |Մինչև  3 հարկ միջին հարկայնությամբ տնամերձ և     |     20     |

|   |բնակարանամերձ հողամասերով բնակելի կառուցապատում  |            |

|___|_________________________________________________|____________|

|3. |4-8 հարկ                                         |      8     |

|___|_________________________________________________|____________|

|4. |9 և  ավելի հարկայնությամբ                        |      7     |

|___|_________________________________________________|____________|

|5. |Գյուղական բնակավայրերում առավելապես անհատական    |     40     |

|   |բնակելի տներով կառուցապատում                     |            |

.__________________________________________________________________.

 

32. Բնակեցման տարածքի հատակագծային կառուցվածքը պետք է ձևավորել կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան` ապահովելով բնակելի կառուցապատման, հասարակական նշանակության շենքերի և շինությունների, ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների, մարդատար ավտոմեքենաների ավտոտնակների և ավտոկայանատեղերի, պաշտամունքային օբյեկտների, ճանապարհափողոցային ցանցի փոխկապակցված դասավորվածությունը:

33. Բնակեցման գոտիները չպետք է հատվեն միջպետական և հանրապետական նշանակության, ինչպես նաև գյուղատնտեսական մեքենաների երթևեկության համար նախատեսված ճանապարհներով: Նշված դրույթի անհնարինության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել սույն շինարարական նորմերի 271, 273 և 274-րդ կետերի պահանջներով:

34. Գյուղական բնակավայրերի բնակեցման տարածքների հատակագծային կազմակերպումը պետք է ապահովվի արտադրական օբյեկտների տեղաբաշխման հետ փոխկապակցված` պահպանելով փոխադարձ համատեղելիության պահանջները:

35. Գյուղական բնակավայրերում հարկավոր է նախատեսել գլխավորապես տնամերձ հողամասերով անհատական բնակելի տներ, թույլատրվում է նաև բազմաբնակարան սակավահարկ, բլոկավորված տնամերձ կամ բնակարանամերձ հողամասերով բնակելի շենքեր:

36. Գյուղական բնակավայրերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների ընտանի կենդանիների և թռչունների համար նախատեսված տնտեսական կառույցներն առանձնացվում և տեղակայվում են բնակելի գոտուց դուրս:

37. Անհատական կառուցապատման գոտիներում պետք է նախատեսել ընդհանուր օգտագործման բարեկարգվող ու կանաչապատվող տարածքներ, սոցիալական, տրանսպորտային, ինժեներական սարքավորումների և ամենօրյա սպասարկման օբյեկտներ:

38. Համայնքի սահմաններում տեղակայված ամառանոցային կառուցապատման տարածքները դասվում են բնակեցման տարածքի անհատական կառուցապատման գոտիների թվին:

 

VII. ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ

 

39. Բնակելի կառուցապատման գոտիների նախագծման ժամանակ առանձնացվում են բնակեցման տարածքի կառուցվածքային կազմակերպման հետևյալ հիմնական մակարդակները.

1) Բնակելի շրջան` բնակեցման տարածքի 250 հա-ից ոչ ավելի մակերեսով ճարտարապետահատակագծային կազմակերպման հիմնական տարր, որը ձևավորվում է որպես տարածահատակագծային և հորինվածքային միասնություն`

ա. բնակելի շրջանների տարածքներն միմյանցից առանձնանում են մայրուղիներով, բնական և արհեստական (գետեր, ջրանցքներ, ջրամբարներ, կանաչապատ զանգվածներ, երկաթուղիներ) սահմանազատումներով: Բնակելի շրջանի սահմաններում տեղակայված հաստատությունների սպասարկման շառավիղները չպետք է գերազանցեն 1500 մետրը,

բ. գոյություն ունեցող կառուցապատման սահմաններում (վերակառուցման պայմաններում) ստեղծվող բնակելի շրջանների սահմանները որոշվում են հաշվի առնելով տարածքի քաղաքաշինական բնութագրերը,

գ. բնակելի շրջանի տարածքի բնակչության հաշվարկային խտությունը, մարդ/հա, պետք է ընդունել սույն շինարարական նորմերի 3-րդ աղյուսակում տրված ցուցանիշից ոչ պակաս: Տարածքի քաղաքաշինական տարբեր աստիճանի արժեքավորության գոտիների քանակը և դրանց սահմանները որոշվում են հաշվի առնելով հողի արժեքի գնահատականները, ինժեներական և տրանսպորտային մայրուղային ցանցերի խտությունը, հասարակական նշանակության օբյեկտներով հագեցվածությունը, տարածքի ինժեներական նախապատրաստումը, ներդրումային գրավչությունը: Քաղաքների կառուցապատման պատմականորեն ձևավորված կենտրոնական հատվածներում, կառուցապատման վերակառուցման պայմաններում կազմավորված, ինչպես նաև պատմաշմակութային և ճարտարապետալանդշաֆտային արժեքների առկայությամբ այլ հատվածներում բնակչության խտությունը սահմանվում է նախագծման առաջադրանքով:

 

Աղյուսակ 3

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Տարածքների տարբեր |Բնակելի շրջանի տարածքի բնակչության            |

|   |քաղաքաշինական     |խտությունը *, բնակչության հետևյալ             |

|   |արժեքավորության   |թվաքանակով բնակավայրերի խմբի համար, հազար մարդ|

|   |գոտիներ           |______________________________________________|

|   |                  |Մինչև |21-50|51-  |101- |251-  |501-  |1001-ից|

|   |                  |20    |     |100  |250  |500   |1000  |ավելի  |

|___|__________________|______|_____|_____|_____|______|______|_______|

|1. |Բարձր             |  130 | 165 | 185 | 200 | 210  | 215  | 220   |

|___|__________________|______|_____|_____|_____|______|______|_______|

|2. |Միջին             |  -   | -   | -   | 180 | 185  | 200  | 210   |

|___|__________________|______|_____|_____|_____|______|______|_______|

|3. |Ցածր              |  70  | 115 | 160 | 165 | 170  | 180  | 190   |

|___|_________________________________________________________________|

|4. |* Անհատական առանձնատնային շինարարության շրջաններում և            |

|   |բնակավայրերում, որտեղ չեն նախատեսվում կենտրոնացված ինժեներական   |

|   |համակարգեր, թույլատրվում է բնակչության խտությունը պակասեցնել,    |

|   |սակայն 40 մարդ/հա-ից ոչ պակաս:                                   |

._____________________________________________________________________.

 

2) միկրոշրջան` բնակելի շրջանի հիմնական կառուցվածքային և հաշվարկային տարր, որը 5-60 հա մակերեսով մայրուղային փողոցներով և ճանապարհներով չմասնատված տարածք է, որտեղ տեղակայված են բնակելի շենքերը, դրանց խմբերը և 500 մ շառավղով տեղաբաշխվող անհրաժեշտ առաջնային սպասարկման օբյեկտները (բացառությամբ նախադպրոցական և ուսումնական հաստատությունների, որոնց շառավիղը սահմանվում է սույն շինարարական նորմերի 4-րդ աղյուսակում)`

ա. միկրոշրջանի տարածքի հաշվարկային սահմանագծերը պետք է որոշվեն մայրուղային և բնակելի փողոցների կարմիր գծերով, հետիոտն ուղիների կամ անցումների առանցքներով, բնական սահմաններով, իսկ դրանց բացակայության դեպքում` սահմանվեն կառուցապատման գծից 3 մետր հեռավորության վրա,

բ. միկրոշրջանի հաշվարկային տարածքից պետք է հանել համաքաղաքային նշանակության, պատմամշակութային և ճարտարապետալանդշաֆտային արժեք ունեցող, ինչպես նաև մատչելիության նորմավորված շառավղում գտնվող (սպասարկվող բնակչության թվին համապատասխան) հարակից բնակելի շրջանների բնակչության սպասարկման համար հաշվարկված ամենօրյա սպասարկման օբյեկտների հողամասերի մակերեսները: Միկրոշրջանի հաշվարկային տարածքում պետք է ընդգրկել հաշվարկային բնակչությանը սպասարկող ամենօրյա օգտագործման բոլոր օբյեկտների, ինչպես նաև հարակից տարածքների և ստորգետնյա տարածություններում տեղադրված օբյեկտների մակերեսները,

գ. պատմականորեն կազմավորված գոտիներում բնակեցման տարածքի կազմակերպման կառուցվածքային տարրեր են հանդիսանում թաղամասերը, պարագծային կառուցապատման թաղամասերի խմբերը, փողոցների և հրապարակների համակառույցները,

դ. կազմավորված կառուցապատման վերակառուցման պայմաններում բնակելի միկրոշրջանի հաշվարկային տարածքի կազմում պետք է ընդգրկել թաղամասերն անջատող, միկրոշրջանի ներսում պահպանված փողոցների և շենքերի մոտեցումների տարածքները,

40. 100 հազար և ավելի բնակչությամբ քաղաքների գլխավոր հատակագծերում բնակելի շրջանները կարող են միավորվել որպես հատակագծային գոտիներ, իսկ տարաբնակեցման խմբային համակարգերում` մտնել միջբնակավայրային հատակագծային գոտիների կազմի մեջ:

41. Փոքր քաղաքներում և գյուղական բնակավայրերում, բնակեցման գոտիներում անհրաժեշտ է հնարավորինս ապահովել տարածքների պարփակ (կոմպակտ) հատակագծային կառուցվածք: Այս բնակավայրերում բնակեցման ամբողջ տարածքը կարող է դիտվել որպես միասնական բնակելի շրջան, որտեղ անհրաժեշտության դեպքում կարող են առանձնացվել միկրոշրջաններ` հաշվի առնելով սույն շինարարական նորմերի պահանջները:

42. Բնակելի շրջանում սպասարկման օբյեկտների, ինչպես նաև սոցիալ-մշակութային ոլորտի զարգացման հեռանկարը, յուրաքանչյուր դեպքում, որոշվում է նախագծային առաջադրանքի մշակման ընթացքում: Ստանդարտ տիպի սպասարկման հաստատությունների և կազմակերպությունների (սպասարկման բոլոր տիպերը, բացի բացառիկ, մասնագիտացված և եզակի տիպերից) տեղադրման ժամանակ անհրաժեշտ է 15 րոպե տրանսպորտային և հետիոտն մատչելիության շրջանակներում բնակելի շրջանի բնակչության գերակշիռ մեծամասնության համար ապահովել ծառայությունների լրիվ ծավալը: Ընդ որում, միկրոշրջանի որոշակի տարածքը զբաղեցնող առանձին հատվածի հատակագծման փաստաթղթերի մշակման պարագայում անհրաժեշտ է ապահովել տեղակայվող օբյեկտների համատեղելիությունը շրջակա կառուցապատման հետ և ապահովել սոցիալական և մշակութակենցաղային սպասարկման պահանջվող մակարդակ միկրոշրջանի ընդհանուր բնակչության համար:

43. Բնակելի շրջանի բնակչության խտությունը սահմանվում է, հաշվի առնելով տարածքների քաղաքաշինական արժեքավորությունը` համաձայն սույն շինարարական նորմերի 1-ին հավելվածի:

44. Միկրոշրջանի տարածքի հաշվարկային խտությունը (մարդ/հա) պետք է ընդունել` կախված տարածքի քաղաքաշինական արժեքից (ցածր, միջին, բարձր), բայց 300 մարդ/հա-ից ոչ ավելի: Խոշորացված ցուցանիշները տրվում են 18 մ2 /մարդ միջին հաշվարկային բնակարանային ապահովվածության համար: Այլ բնակելի ապահովվածության դեպքում նորմատիվ խտությունը պետք է հաշվարկել հետևյալ բանաձևով

 

                              P=P18x18/H                  (1)

 

որտեղ`

P18 - միկրոշրջանի բնակեցման խտության ցուցանիշը 18 մ2/մարդ ապահովվածության դեպքում,

H - հաշվարկային բնակարանային ապահովվածությունն է, մ2:

45. Միկրոշրջանների բնակչության հաշվարկային խտությունը բարձր քաղաքաշինական արժեք ունեցող գոտում թույլատրվում է նվազեցնել` բայց ընդունելով 250 մարդ/հա-ից ոչ պակաս:

46. Վերակառուցման պայմաններում, սեյսմիկ նորմերի պահպանմամբ բարձրահարկ շինարարության դեպքերում, միկրոշրջանների բնակչության հաշվարկային խտությունը թույլատրվում է մեծացնել, բայց 10%-ից ոչ ավելի:

47. Գյուղական բնակավայրերի բնակեցման տարածքների բնակչության խտության ցուցանիշները տրված են սույն շինարարական նորմերի 1-ին հավելվածում:

48. Բնակելի կառուցապատման տարածքի առաջնային միջավայրաստեղծ քաղաքաշինական միավորը բնակելի տունն է: Բնակելի շենքերը և դրանց համալիրները պետք է տեղադրվեն բնակելի կառուցապատման կամ խառը կառուցապատման գոտիներում, միջմայրուղային տարածքներում` խմբավորված ընդհանուր տարածությունների կամ բակերի շուրջ: Բնակելի շենքերի խմբերի զբաղեցրած տարածքը չպետք է գերազանցի 5 հա:

49. Միկրոշրջանում` համաձայն բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի կարող են առանձնացվել առանձին տների կամ բնակելի շենքերի խմբերի համար բնակելի կառուցապատման հողամասեր, որոնք ընդհանուր պարագծով հաշված որոշակի սահմաններով, քաղաքաշինական փաստաթղթերով ամրագրված կառուցապատված կամ որոշակի ռեժիմով զարգացման ենթակա տարածքներ են, որտեղ տեղադրվում է բնակելի շենքը կամ բնակելի շենքերի խումբը` հարակից գործառույթների իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ տնամերձ (բնակարանամերձ) տարածքով:

50. Բազմաբնակարան բնակելի շենքերի և դրանց խմբերի համար հողամասի տարածքն ընդգրկում է բնակելի շենքի մոտեցումները, անցատեղիները և անցումները, կայանատեղերը, կանաչ ծածկույթը, տնտեսական (օժանդակ) կառուցվածքները, հանգստի և խաղերի համար նախատեսված հարթակները:

51. Սակավահարկ բնակելի շենքերի տնամերձ հողամասի առավելագույն թույլատրելի չափը սահմանվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` ելնելով տեղական առանձնահատկություններից: Դրանց վերջնական սահմանները, չափերն ու օգտագործման ռեժիմները որոշվում են հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով:

52. Բազմաբնակարան շենքերի բնակիչների ընդհանուր սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերին կից հողամասերի սահմանները և օգտագործման ռեժիմը սահմանվում են կառուցապատման նախագծերով` սույն շինարարական նորմերի և գոտևորման նախագծի պահանջներին համապատասխան:

53. Բնակելի և հասարակական շենքերն անհրաժեշտ է տեղադրել բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերում նախատեսված տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպմանը, կառուցապատման խտությանը, անջրանցիկ և կանաչապատ տարածությունների հարաբերությանը, հարկայնությանը և կառուցապատման այլ չափորոշիչներին ներկայացվող պահանջներին համապատասխան:

54. Առաջին հարկերում պատուհաններ ունեցող բնակարաններով բնակելի շենքերը տեղադրվում են փողոցի կարմիր գծից հետ: Այն բնակելի շենքերը, որոնց առաջին հարկերը զբաղեցված են հասարակական գործառույթներով, կարող են տեղակայվել փողոցի կարմիր գծով:

55. Բնակելի կառուցապատման առանձնացված գոտիներում և թաղամասերում կառուցապատման տոկոսը չպետք է գերազանցի 40%: Վերակառուցման պայմաններում այս ցուցանիշը կարելի է ավելացնել մինչև 60%:

 

VIII. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԽԱՌԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ

 

56. Հասարակական կառուցապատման գոտիները և կենտրոնները կազմավորվում են որպես գործարարական, ֆինանսական և հասարակական ակտիվության կենտրոնացման վայրեր` մայրուղային փողոցներին, հասարակական-տրանսպորտային հանգույցներին և այլ զանգվածային այցելության օբյեկտներին հարող տարածքներում: Ընդ որում, այդ տարածքների ցանկացած կետից մինչև մոտակա հասարակական տրանսպորտի կանգառը և ժամանակավոր ավտոկայանման հարթակը չպետք է գերազանցի 500 մ-ը, իսկ հասարակական սանհանգույցները պետք է տեղակայվեն միմյանցից 150 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ:

57. Ըստ կառուցապատման տեսակի և տեղակայվող օբյեկտների կազմի քաղաքների հասարակական կառուցապատման գոտիները կարող են ստորաբաժանվել և կազմակերպվել որպես բազմագործառույթ և մասնագիտացված տարբեր նշանակության (համաքաղաքային և շրջանային) հասարակական կենտրոնների համակարգ:

58. Հասարակական կառուցապատման տարածքները, որոնք կազմավորվում են մեկ գերակշռող գործառույթով ձևավորվում են որպես հանրապետական և համաքաղաքային նշանակության մասնագիտացված գոտիներ` վարչական, բուժական, գիտական, ուսումնական, առևտրական (այդ թվում տոնավաճառներ, շուկաներ), ցուցահանդեսային, սպորտային և այլն: Նշված գոտիների տեղաբաշխման ժամանակ հարկ է հաշվի առնել դրանց գործառման առանձնահատկությունները, տարածքային պահանջները, մեծ տարողունակությամբ ավտոկայանատեղերի կազմակերպման, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքի զարգացած ցանցի ձևավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի և հարակից կառուցապատման վրա ազդեցության աստիճանը:

59. Համաքաղաքային կենտրոնի կազմում (կենտրոնի նախագծային սահմաններում) կարող են առանձնացվել` պատմականորեն կազմավորված կենտրոնի տարածքները, այդ թվում` քաղաքի կենտրոնի պատմական միջուկը, կառուցվածքահատակագծային առանձին հանգույցներ և կառուցապատման ընթացքում կազմավորված առանձնահատուկ ձևակերպերը, որոնցում գործելու ռեժիմները և տարբեր սահմանափակումները որոշվում են ՀՀ օրենսդրության և սույն շինարարական նորմերի պահանջներին համապատասխան մշակված գոտիավորման նախագծերով և կառուցապատման հատուկ նորմերով:

 

IX. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

60. Բնակավայրերի տարածքներում սպասարկման հաստատություններն անհրաժեշտ է տեղաբաշխել` դրանք առավելագույնս մոտեցնելով բնակության և աշխատանքի վայրերին, ապահովելով փոխկապակցվածությունը հասարակական մարդատար տրանսպորտային ցանցի հետ:

61. Սպասարկման հիմնարկների հողամասերի չափերը, տարողությունը և տեղաբաշխումը անհրաժեշտ է ընդունել ըստ նախագծման առաջադրանքի` հիմք ընդունելով սույն նորմերի պահանջները: Կողմնորոշիչ հաշվարկների համար սպասարկման հիմնարկների թիվը և դրանց հողամասերի չափերը կարող են ընդունվել համաձայն սույն շինարարական նորմերի 7-րդ հավելվածի:

62. Տարաբնակեցման համակարգերի քաղաք-կենտրոններում սպասարկման հաստատությունների թվի, կազմի և տարողության որոշման ժամանակ անհրաժեշտ է լրացուցիչ հաշվի առնել տեղափոխումների համապատասխան ժամային մատչելիության գոտում (մեծ և խոշոր քաղաք-կենտրոնները` 1.5 ժամից ոչ ավելի, իսկ միջին և փոքր քաղաք-կենտրոնները կամ բնակելի համակարգի ենթակենտրոնները` 1 ժամից ոչ ավելի) տեղակայված այլ գյուղական և քաղաքային բնակավայրերից ժամանող բնակչությունը, պատմականորեն ձևավորված կառուցապատման հատվածներում` նաև զբոսաշրջիկներին:

63. Գյուղական բնակավայրերում բնակչության առաջին անհրաժեշտության ծառայությունների սպասարկման հաստատությունները տեղաբաշխելիս անհրաժեշտ է առաջնորդվել 30 րոպեից ոչ ավելի հետիոտնային հասանելիության սահմաններում:

64. Պարբերական և առավել բարձր մակարդակի սպասարկման օբյեկտների տեղաբաշխումը պետք է նախատեսել գյուղական բնակավայրերի խմբի համար:

65. Սպասարկման կազմակերպման համար անհրաժեշտ է հիմնական շենքերի հետ մեկտեղ նախատեսել համապատասխան տարածքներ և հրապարակներ` շարժական միջոցների և շինությունների օգտագործմամբ սեզոնային առևտրի և սպասարկման գործառույթների կազմակերպման համար:

66. Բնակելի կառուցապատման մեջ տեղակայվող հաստատությունների և կազմակերպությունների սպասարկման շառավիղը պետք է ընդունել սույն շինարարական նորմերի 4-րդ աղյուսակում նշվածից ոչ ավելի:

 

Աղյուսակ 4

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|  Սպասարկման հաստատություններ                 |Սպասարկման        |

|   |                                              |(հետիոտն          |

|   |                                              |հասանելիության    |

|   |                                              |գոտու) շառավիղը, մ|

|___|______________________________________________|__________________|

|1. |Մանկական նախադպրոցական հիմնարկներ *.          |     300          |

|   |Քաղաքներում`                                  |                  |

|   |գյուղական բնակավայրերում և  փոքր              |     500          |

|   |քաղաքներում մեկ և  երկհարկանի                 |                  |

|   |կառուցապատման դեպքում`                        |                  |

|___|______________________________________________|__________________|

|2. |Հանրակրթական դպրոցներ *                       |     700          |

|   |տարրական դասարանների համար                    |     500          |

|___|______________________________________________|__________________|

|3. |Մարզական առողջարարական պարապմունքների         |     500          |

|   |համար սրահներ                                 |                  |

|___|______________________________________________|__________________|

|4. |Քաղաքային շրջանների մարզական-սպորտային        |    1500          |

|   |կենտրոններ                                    |                  |

|___|______________________________________________|__________________|

|5. |Պոլիկլինիկաներ և  դրանց մասնաճյուղեր          |    1000          |

|   |քաղաքներում **                                |                  |

|___|______________________________________________|__________________|

|6. |Կաթնային խոհանոցի բաշխիչ կետեր                |     500          |

|___|______________________________________________|__________________|

|7. |Նույնը մեկ և  երկհարկանի կառուցապատման        |     800          |

|   |դեպքում                                       |                  |

|___|______________________________________________|__________________|

|8. |Դեղատներ քաղաքներում                          |     500          |

|___|______________________________________________|__________________|

|   |նույնը մեկ և  երկհարկանի կառուցապատման        |     800          |

|   |դեպքում                                       |                  |

|___|______________________________________________|__________________|

|9. |Տեղական նշանակության կենցաղ-սպասարկման,       |    500           |

|   |հասարակական սննդի և  առևտրի  հաստատություններ`|                  |

|   |քաղաքային բազմահարկ կառուցապատման             |    800           |

|   |դեպքում`                                      |                  |

|   |քաղաքային սակավահարկ (1-2 հարկ)               |   2000           |

|   |կառուցապատման դեպքում, գյուղական              |                  |

|   |վայրերում                                     |                  |

|___|______________________________________________|__________________|

|10.|Կապի բաժանմունք և  բանկի մասնաճյուղ           |    500           |

|___|_________________________________________________________________|

|11.|* Սպասարկման նշված շառավիղը չի տարածվում մասնագիտացված և         |

|   |առողջարարական մանկական նախադպրոցական հաստատությունների,          |

|   |ինչպես նաև  հատուկ տեսակի մասնագիտացված մսուր-մանկապարտեզների և  |

|   |հանրակրթական դպրոցների (լեզվական, մաթեմատիկական, մարզական և      |

|   |այլն): Գյուղական բնակավայրերում հանրակրթական դպրոցների սպասարկման|

|   |շառավիղները թույլատրվում է մեծացնել ըստ նախագծման առաջադրանքի,   |

|   |եթե դա չի հակասում ՀՀ իրավական ակտերի պահանջներին: Հանրակրթական  |

|   |դպրոցների աղյուսակում նշված սպասարկման շառավիղները բարդ ռելիեֆի  |

|   |պայմաններում կարող են փոքրացվել, բայց 30%-ից ոչ ավելի:           |

|   |Աշակերտների մոտեցման ուղիները դեպի տարրական դասարաններ ունեցող   |

|   |հանրակրթական դպրոցներ չպետք է հատեն մայրուղային փողոցների        |

|   |երթևեկելի  մասերը նույն մակարդակում:                             |

|___|_________________________________________________________________|

|12.|** Գյուղական վայրերում պոլիկլինիկաների, բուժարանների,            |

|   |բուժակային-մանկաբարձական կետերի և  դեղատների հասանելիությունն    |

|   |ընդունվում է 30 րոպեի սահմաններում (տրանսպորտային միջոցների      |

|   |օգտագործմամբ):                                                   |

._____________________________________________________________________.

 

67. Տրանսպորտային հասանելիության առավելագույն ժամանակի հաշվարկով հանրակրթական դպրոցների տեղաբաշխումը թույլատրվում է` տարրական դասարանների (տարրական դպրոց) համար` 10-15 րոպե, միջին դասարանների (միջին դպրոց) համար` 30 րոպե, ավագ դասարանների (ավագ դպրոց) համար` 45 րոպե: Մինչև տրանսպորտային միջոցների կանգառ աշակերտների հետիոտն հասանելիության հեռավորությունը պետք է լինի 500 մետրից ոչ ավելի:

68. Սպասարկման հիմնարկների շենքերի հողամասերի սահմանների հեռավորությունները պետք է ընդունել սույն շինարարական նորմերի 5-րդ աղյուսակում տրված ցուցանիշերից ոչ պակաս:

 

Աղյուսակ 5

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Սպասարկման               |Հեռավորությունը սպասարկման հիմնարկների |

|   |հաստատությունների շենքեր |շենքերից (հողամասի սահմաններից), մ     |

|   |(հողամասեր)              |_______________________________________|

|   |                         |Մինչև  կարմիր գիծ|Մինչև  |Մինչև        |

|   |                         |_________________|բնակելի|հանրակրթական |

|   |                         |քաղաք-|գյուղական |տների  |դպրոցների,   |

|   |                         |ներում|բնակավայ- |պատերը |մանկական     |

|   |                         |      |րերում    |       |նախադպրոցական|

|   |                         |      |          |       |և  բուժական  |

|   |                         |      |          |       |շենքերի      |

|___|_________________________|______|__________|_____________________|

|1. |Մանկական նախադպրոցական   |  25  |   10     |Ըստ հակահրդեհային    |

|   |հիմնարկներ և             |      |          |ինսոլյացիայի և       |

|   |հանրակրթական դպրոցներ    |      |          |լուսավորվածության    |

|   |(շենքերի պատեր) *        |      |          |նորմերի              |

|___|_________________________|______|__________|_____________________|

|2. |Երկրորդական հումքի       |  -   |   -      |20 *** |      50     |

|   |ընդունման կետեր **       |      |          |       |             |

|___|_________________________|______|__________|_______|_____________|

|3. |Հրշեջ կայաններ           | 10   |   10     |    -  |       -     |

|___|_________________________|______|__________|_______|_____________|

|4. |Դիակիզարաններ և          |  6   |    6     |  300  |    300      |

|   |ավանդական                |      |          |       |             |

|   |հուղարկավորության        |      |          |       |             |

|   |գերեզմանոցներ ****       |      |          |       |             |

|___|_________________________|______|__________|_______|_____________|

|5. |Դիակիզումից հետո թաղման  |  6   |    6     |  100  |    100      |

|   |համար գերեզմանոցներ      |      |          |       |             |

|___|_________________________________________________________________|

|6. |* Մանկական նախադպրոցական հիմնարկների, նոր տեղադրվող              |

|   |հիվանդանոցների հողամասերը պետք է տեղակայվեն մայրուղային          |

|   |փողոցների կարմիր գծերից ներս:                                    |

|___|_________________________________________________________________|

|7. |Հիվանդանոցների հողամասում անհրաժեշտ է նախատեսել առանձնացված      |

|   |մոտեցումներ դեպի տնտեսական, բուժական` վարակիչ և  ոչ վարակիչ      |

|   |հիվանդների համար (առանձին) և  պաթոլոգոանատոմիական մասնաշենքերի   |

|   |գոտիներ:                                                         |

|___|_________________________________________________________________|

|8. |** Երկրորդական հումքի ընդունման կետերը անհրաժեշտ է մեկուսացնել   |

|   |կանաչապատման շերտով` նախատեսելով ավտոմոբիլային տրանսպորտի համար  |

|   |մոտեցման ուղիներ:                                                |

|___|_________________________________________________________________|

|9. |*** Մուտքերով և  լուսամուտներով:                                 |

|___|_________________________________________________________________|

|10.|**** Վերակառուցման պայմաններում, գործող գերեզմանատների համար պետք|

|   |է պահպանվեն գերեզմանատների շահագործման վերաբերյալ գործող ՀՀ      |

|   |կառավարության 2006 թվականի նոյեմբերի 21-ի 1910-Ն որոշման         |

|   |պահանջները:                                                      |

._____________________________________________________________________.

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
14.10.2014
N 263-Ն
Հրաման