Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1629-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 142-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 993-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

i

2) նախաբանում «24-րդ կետին» բառերը փոխարինել «14-րդ և 24-րդ կետերին» բառերով.

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սահմանել սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը, ներկայացվող պահանջները և սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը` համաձայն հավելվածի:».

i

4) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ».

i

5) հավելվածի 2-րդ կետը «կուղբը,» բառից հետո լրացնել «նապաստակը, ճահճակուղբը» բառերով.

6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

i

«5.1. Խոշոր եղջերավոր կենդանիներն սպանդանոցում սպանդի են ենթակա միայն համարակալված լինելու և ականջապիտակի առկայության դեպքում:».

i

7) հավելվածի 21-րդ կետում «դրոշմակնքումը» բառը փոխարինել «դրոշմումը», իսկ 30-րդ կետի 2-րդ պարբերությունում «անասնաբուժական դրոշմակնքում» բառերը` «դրոշմում» բառով.

8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին կետով.

i

«22.1. Խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ենթարկման գործընթացի առաջին 4 վայրկյանն առնվազն տեսանկարահանվում է և համապատասխան հավելվածի միջոցով ներբեռնվում «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակ: Տեսանկարահանման բացակայության դեպքում համակարգը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված N 5 ձևի անասնաբուժական վկայականի (այսուհետ` N 5 ձևի անասնաբուժական վկայական) ներբեռնման հնարավորություն չի տալիս:».

i

9) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 30.1-ին, 30.2-րդ և 30.3-րդ կետերով.

«30.1. Խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքի վրա դրոշմվում են N 5 ձևի անասնաբուժական վկայականի, ինչպես նաև կենդանու անհատական համարներով դրոշմները` յուրաքանչյուրը բաղկացած իննանիշ թվերից: Մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքի վրա դրոշմվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմը:

30.2. Կենդանական ծագման մթերքի դրոշմումը կատարվում է հետևյալ կերպ`

1) խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքի կամ կիսամսեղիքի վրա դրվում է յուրաքանչյուր դրոշմից մեկական` թիակի, կողոսկրի և ազդրի հատվածում.

2) մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու մսեղիքի կամ կիսամսեղիքի վրա դրվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմից մեկական` թիակի, կողոսկրի և ազդրի հատվածում.

3) խոշոր եղջերավոր կենդանու քառորդ մսեղիքի վրա դրվում է յուրաքանչյուր դրոշմից մեկական` թիակի և ազդրի հատվածում.

4) մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու քառորդ մսեղիքի վրա դրվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմից մեկական թիակի և ազդրի հատվածում.

5) թռչունի, ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի փաթեթավորման դեպքում օգտագործվում են վարդագույն և կանաչ թղթյա պիտակներ` 15 x 90 մմ չափսերով: Պիտակի ներկված մասի երկարությունը պետք է լինի 60 մմ: Պիտակի վրա նշվում է սպանդ իրականացրած կազմակերպության անվանումը.

6) անհատական պոլիմերային թաղանթներով ճագարի և բրոյլեր տեսակի ճագարի մսեղիքի փաթեթավորման դեպքում մսեղիքը չի դրոշմվում, իսկ N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարի դրոշմումը կատարվում է փաթեթի մեջ դրված կամ սոսնձված պիտակի վրա` նշելով այն բոլոր տեղեկությունները, որոնք համապատասխանում են նշված արտադրանքին` համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների.

7) օգտահանման ենթակա կենդանական ծագման մթերքի վրա դրվում է 40 x 70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմ` համաձայն N 1 ձևի, որը հաստատում է, որ միսը ենթակա է օգտագործման` վնասազերծումից հետո: Այդպիսի դրոշմի կենտրոնում նշված մեծատառերը պարզաբանում են հիվանդության անվանումը (դաբաղ, ֆիննոզ, տուբերկուլյոզ և այլն), որի դեպքում միսը ենթակա է վնասազերծման` համապատասխան եղանակով (եփում, սառեցում, երշիկի ստացում, պահածոյացում, հալեցում` ճարպի համար, օգտահանում և այլն).

8) խոշոր եղջերավոր կենդանիների ենթամթերքի տրանսպորտային փաթեթվածքի վրա դրոշմվում են N 5 ձևի անասնաբուժական վկայականի, ինչպես նաև կենդանու անհատական համարներով դրոշմները.

9) մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի, ջորու, թռչունի, ճագարի, նապաստակի, կուղբի և ճահճակուղբի ենթամթերքի տրանսպորտային փաթեթվածքի վրա դրոշմվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարի դրոշմը:

30.3. Դրոշմումը պետք է լինի հստակ, ընթեռնելի և պահպանվի մսի պահման ժամանակ, ինչպես նաև դրոշմման համար օգտագործվում են միայն սննդային ներկերը:».

10) հավելվածի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«34. Սպանդանոցային ծագման մթերքի համար N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է սպանդի սկզբից նվազագույնը 1 ժամ հետո, առաքման ժամանակ` առաքվող յուրաքանչյուր խմբաքանակի համար: Սպանդանոցային ծագման մթերքը տեղափոխվում է սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցով` բացառությամբ անձնական սպառման համար տեղափոխման դեպքերի:».

11) հավելվածը լրացնել նոր` N 1 ձևով` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 666-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 142-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ 1-ին կետի 7-9-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. սեպտեմբերի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1629-Ն որոշման

 

«Ձև N 1

 

ԴՐՈՇՄ

ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄՍԻ

 

ՈՒղղանկյունաձև դրոշմ` 40 x 70 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ եզրագծով, վերևում` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը կամ անվանումը` 7 մմ բարձրությամբ տառերով, ներքևում` 7 մմ բարձրությամբ մեծատառերով` հիվանդության անունը (օրինակ` ԴԱԲԱՂ)

 

ՆԿԱՐ

Պաշտոնական հրապարակման օրը` 25 սեպտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2023
N 1629-Ն
Որոշում