Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2023 թվականի N 462-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`

1) 1-ին կետը «հեռակա» բառից հետո լրացնել «, հեռավար» բառով.

i

2) 5-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետը լրացնել նոր` «դ» պարբերությամբ`

«դ. սույն ենթակետի «բ» և «գ» պարբերությունների պահանջները տարածվում են նաև վճարովի համակարգում սովորող` Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած հայազգի ուսանողների, ինչպես նաև հայազգի այն օտարերկրյա ուսանողների նկատմամբ, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ.»,

բ. 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին, ամուսնուն (կնոջը), մինչև 27 տարեկան զավակներին` համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.».

i

3) 10-րդ կետի «հանրակրթական ուսումնական հաստատությունն» բառերը փոխարինել «հանրակրթական (միջնակարգ կամ ավագ դպրոց), նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն» բառերով.

4) 11-րդ կետի 2-րդ ենթակետի`

i

ա. «ա» պարբերության «60-70» թվերը փոխարինել «60,00-70,99» թվերով,

բ. «բ» պարբերության «71-79» թվերը փոխարինել «71,00-79,99» թվերով,

գ. «գ» պարբերության «80» թիվը փոխարինել «80,00» թվով.

5) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ և 6-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված կարգավիճակները`

1) ուսումնական տարվա ընթացքում (բացառության տվյալ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում) ձեռք բերելու դեպքում ուսանողական նպաստը տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա համար` սույն կարգի 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով սահմանված չափերին համապատասխան.

2) ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ձեռք բերելու դեպքում ուսանողական նպաստը տրամադրվում է տվյալ կիսամյակի համար` սույն կարգի 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով սահմանված տոկոսներին համապատասխան:».

6) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով և 6-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված ուսանողների խմբերին ուսումնառության ընթացքում համապատասխան կարգավիճակը կորցնելու դեպքում ուսանողական նպաստի փոխհատուցում չի տրվում ուսումնական հաջորդ տարվանից:».

7) 16-րդ կետում`

i

ա. 1-ին և 2-րդ ենթակետերում «պարապմունքներին» բառը փոխարինել «պարապմունքների սկզբին» բառերով,

բ. 1-ին ենթակետը «առկա» բառից հետո լրացնել «կամ հեռավար» բառերով,

գ. 2-րդ ենթակետի «երկու շաբաթների» բառերը փոխարինել «մեկական շաբաթների» բառերով.

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16. 1-ին կետով`

i

«16.1. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգավիճակները 16-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ժամկետներից հետո ձեռք բերելու դեպքում` համապատասխան կարգավիճակը ձեռք բերելու ուսումնական տարում ուսման վճարի փոխհատուցում ստանալու մասին դիմումներն ընդունվում են հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակում` 16-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ժամկետներում` նախորդ ուսումնական տարում համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:».

i

9) 34-րդ կետի «հոկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 10-ը» բառերով, իսկ «մարտի 30-ը» բառերը` «ապրիլի 10-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. ապրիլի 6

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2023
N 462-Ն
Որոշում