Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱ ...

 

 

040.0692.050602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2002 թվականի N 692-Ա

 

i

ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված կոնցենսիայի պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության միջև 1998 թվականի մարտի 11-ին ստորագրված «Բյուջետային երաշխիքի տրամադրման մասին» պայմանագրի հիման վրա տրված բյուջետային վարկերի մնացորդի գծով 12723936 ԱՄՆ-ի դոլար պարտքի, որպես երրորդ անձ Հայաստանի Հանրապետության կողմից «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության 1800000 ԱՄՆ-ի դոլար պարտքի մարման, ինչպես նաև Վերականգնման և զարգացման եվրոպական բանկին հետագա վճարումներից «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությանն ազատելու դիմաց «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հիմնական միջոցներ հանդիսացող 11862632087 դրամ, ինչպես նաև ապրանքանյութական պաշարներ հանդիսացող, այդ թվում` թռիչքադաշտի լուսաազդանշանային համակարգի պահեստամասերը` 386273254 դրամ հաշվեկշռային արժեքով գույքի օտարումը Հայաստանի Հանրապետությանը:

(1-ին կետը փոփ. 14.11.02 թիվ 1857-Ա որոշում5)

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) եռօրյա ժամկետում ստեղծել «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքի ընդունող հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներին.

բ) Հայաստանի Հանրապետության անունից «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` սույն որոշման 1-ին կետին համապատասխան` և մինչև 2002 թվականի հունիսի 7-ը ապահովել գույքի ընդունումը և անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը.

i

գ) 2002 թվականի հունիսի 8-ին «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունից ընդունած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի NN 531, 534, 539 և հունիսի 1-ի NN 638, 639, 641 որոշումներով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը հանձնված գույքը հանձնել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված կոնցենսիայի պայմանագրի համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` ապահովել «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունից Հայաստանի Հանրապետությանն օտարված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից այդ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցումը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման ժամանակ նշված գույքի կորուստներն ու հափշտակումները կանխելու նպատակով հսկողությունն ուժեղացնելու համար ձեռնարկել համապատասխան միջոցներ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

i

ա) «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 12723936 ԱՄՆ-ի դոլար բյուջետային վարկի և հաշվարկված տոկոսների վճարման պարտավորությունից.

i

բ) «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության որոշակի պարտավորությունների մարման համար գումարների հավաքագրման և վճարումների անխափան իրականացման նպատակով բացել հատուկ հաշիվ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2002
N 692-Ա
Որոշում