Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱ ...

 

 

041.0327.010602

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2002 թվականի N 327-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 5-ՐԴ ՎԱՐԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ TF 050512 ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

1. Կառուցվածքային բարեփոխումների 5-րդ վարկի նախապատրաստման համար TF 050512 ճապոնական դրամաշնորհի համաձայնագրի իրականացման կառավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն», «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն-2», «Ձեռնարկությունների զարգացում», «Մասնավոր ոլորտի զարգացում», «Վիճակագրական համակարգի ամրապնդում» ծրագրերի կառավարման խորհրդին` բացառությամբ սույն որոշման 2-րդ կետում նշված բաղադրամասի:

2. Կառուցվածքային բարեփոխումների 5-րդ վարկի նախապատրաստման համար TF 050512 ճապոնական դրամաշնորհի համաձայնագրի հավելվածի 1.1 բ կետով նախատեսված տեխնիկական օժանդակության տրամադրում` ենթակառուցվածքային սեկտորի կանոնակարգային ոլորտի դաշտի բարելավման բաղադրամասի կառավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մայիսի 7-ի N 271 որոշմամբ ստեղծված հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության բարեփոխումների և ֆինանսական առողջացման ծրագրի նախապատրաստման հանձնաժողովին:

3. Սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրով նախատեսված ֆինանսական կառավարման և ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.06.2002
N 327-Ա
Որոշում