040.1251.241201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2001 թվականի N 1251
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից 2014,0 հազ. դրամ ուղղել 01 խմբի 03 ենթախմբի «5. ՀՀ արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրին` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակության Բրյուսել գործուղման մասին» N 783 որոշմամբ նախատեսված ծախսերի գծով առաջացած պարտքը մարելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 24-ից:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - բնօրինակում 2-րդ կետը չկա