Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2018 - 01.07.2018} ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2018 - 01.07.2018} ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2018  -ից մինչեւ   01.07.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն, 21.12.17 ՀՕ-297-Ն օրենքներ)

 

i

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում (այսուհետ` Ցանկ) ներառված` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին հոդ. փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն, 21.12.17 ՀՕ-297-Ն օրենքներ)

 

i

Հոդված 2. Սույն օրենքի իմաստով սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեություն է համարվում Ցանկում ներառված բնակավայրերի վարչական սահմաններում`

1) առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունը.

2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպումը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը` Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերի վարչական սահմաններում, թե դրանցից դուրս.

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգրքով) սահմանված` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության իրականացումը, բացառությամբ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների, ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների, տոտալիզատորների, ինչպես նաև ինտերնետ տոտալիզատորների կազմակերպման:

ԻՐՏԵԿ     01.07.2018 թվականից 2-րդ հոդվածը լրացվելու է 4-րդ կետով` 21.12.17 ՀՕ-297-Ն օրենք:

(2-րդ հոդ. փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն, 21.12.17 ՀՕ-297-Ն օրենքներ)

 

i

Հոդված 3. Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ`

1) այդ բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի), ինչպես նաև հանրային սննդի ոլորտում իրականացվող իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից շահութահարկից.

2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`

ա. իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից,

բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից,

գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից.

3) Օրենսգրքով սահմանված` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեությունը, բացառությամբ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների, ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների, տոտալիզատորների, ինչպես նաև ինտերնետ տոտալիզատորների կազմակերպման գործունեության տեսակների, ազատվում է արտոնագրային հարկից, և արտոնագրային հարկից ազատված գործունեության մասով արտոնագիրը տրամադրվում է Օրենսգրքով սահմանված կարգով առանց արտոնագրային հարկի վճարման.

4) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի և սոցիալական վճարի:

(3-րդ հոդ. փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն, 21.12.17 ՀՕ-297-Ն օրենքներ)

 

Հոդված 4. Կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը

 

Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության մասով պարտավոր են`

1) Օրենսգրքով սահմանված կարգով վարել հարկման ոչ ենթակա և հարկման ենթակա գործունեության տեսակների կամ գործարքների մասով ձևավորվող հարկման օբյեկտների, հարկման բազաների, Օրենսգրքով սահմանված նվազեցումների, հաշվանցվող (պակասեցվող) գումարների առանձնացված հաշվառում, իսկ եթե առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չէ, ապա հարկման օբյեկտները, հարկման բազաները, հարկի գումարները, Օրենսգրքով սահմանված նվազեցումներն ու հաշվանցվող (պակասեցվող) գումարները (այն մասով, որ մասով առանձնացվող հաշվառում վարելը հնարավոր չէ) հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված տեսակարար կշիռների մեթոդով` համախառն եկամտի մեջ Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության մասով հաշվարկված համախառն եկամտի տեսակարար կշռին համապատասխան.

2) վարել Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հաշվառում, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև հաշվապահական հաշվառում, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով դուրս գրել Օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր: Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հարկային հաշվարկները.

3) կատարել Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերի պահանջները:

(4-րդ հոդ. փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն, 21.12.17 ՀՕ-297-Ն օրենքներ)

 

i

Հոդված 5. (5-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 21.12.17 ՀՕ-297-Ն օրենք)

(5-րդ հոդ. փոփ. 07.05.15 ՀՕ-42-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 24.11.15 ՀՕ-141-Ն օրենքներ)

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2014 թ. դեկտեմբերի 9
Երևան
ՀՕ-156-Ն

 

pin
ՀՀ 20.11.2014
N ՀՕ-156-Ն օրենք