Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2013 թվականի հունիսի 20-ին

 

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ծրագիրն իրականացնող կազմակերպություն կամ պատվիրատու) և Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերության (այսուհետ` կապալառու) միջև կնքված կապալի պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) շրջանակներում պատվիրատուի և Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման զարգացման բանկի (այսուհետ` բանկ) միջև կնքված ֆինանսական համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր), պատվիրատուի և կապալառուի դուստր` «ՍԱՆԻՐ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՖԶԵ» ընկերության (փոխատուի) միջև կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների (այսուհետ` ծրագիր) նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնությունների սահմանման և դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում`

1) ծախսված միջոցների հաշվին կապալառուի կողմից պատվիրատուին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից, իսկ պատվիրատուն ազատվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան առաջացող` այդ գործարքների մասով կապալառուի փոխարեն ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորություններ կրելու պարտավորություններից.

2) ծախսված միջոցների հաշվին կապալառուն ազատվում է ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից շահութահարկի վճարումից, իսկ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմից ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից.

3) բանկը, փոխատուն և Իրանի Արտահանման Երաշխավորման Հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) ազատվում են համաձայնագրով և փոխառության պայմանագրով պատվիրատուի կողմից վճարվող` վարկի և փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների և ապահովագրական վճարների գծով առաջացող շահութահարկից, իսկ պատվիրատուն ազատվում է համաձայնագրով և փոխառության պայմանագրով բանկին, փոխատուին և հիմնադրամին վճարվող` վարկի և փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների և ապահովագրական վճարների մասով ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից.

4) պատվիրատուն ազատվում է կապալառուի մատակարարած ապրանքների ներմուծման համար գանձվող ավելացված արժեքի հարկից և մաքսատուրքից:

(2-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-279-Ն օրենք)

 

Հոդված 3. Սույն օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունները չեն տարածվում ծրագրի շրջանակներում կապալառուի` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ենթակապալառուների վրա:

 

Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունները կիրառվում են ծրագրի սկսման պահից, և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծրագրի շրջանակներում պատվիրատուի մոտ հաշվարկված և չվճարված հարկային և մաքսային պարտավորությունները (կապալառուի փոխարեն` ավելացված արժեքի հարկը, կապալառուին վճարված եկամուտներից` շահութահարկը, կապալառուի կողմից մատակարարված ապրանքների ներմուծման համար գանձվող ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը, ինչպես նաև դրանց գծով տույժերը և տուգանքները) ենթակա են վերահաշվարկման:

(4-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-279-Ն օրենք)

 

i

Հոդված 5. Սույն օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման կարգը, ներառյալ` արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր և այլն), սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2013 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-83-Ն

 

 

pin
ՀՀ 20.06.2013
N ՀՕ-83-Ն օրենք