Սեղմել Esc փակելու համար:
{09.01.2017 - 01.01.2018} ԵԿԱՄՏԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{09.01.2017 - 01.01.2018} ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.01.2017  -ից մինչեւ   01.01.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 
ԻՐՏԵԿ օրենքն ուժը կորցնելու է 01.01.18 թվականից, բացառությամբ օրենքի 10-րդ հոդվածի 1.1-ին մասով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև բացառությամբ սույն օրենքի 8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթների, որոնք շարունակում են գործել 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված հիպոտեկային վարկերի մասով.` 04.10.16 ՀՕ-165-Ն օրենք 

09.01.2017 - 01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

  

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի որոշման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողների շրջանակը, եկամտային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը:

 

Հոդված 2. Եկամտային հարկի հասկացությունը

 

1. Եկամտային հարկը հարկ վճարողների կողմից (օրենքով սահմանված դեպքերում հարկային գործակալի` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի միջոցով) սույն օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ

 

Հոդված 3. Եկամտային հարկ վճարողները

 

1. Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ (այսուհետ` ռեզիդենտ) և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ (այսուհետ` ոչ ռեզիդենտ) ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` հարկ վճարողներ):

2. Սույն օրենքի իմաստով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:

Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը) և նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:

3. Սույն օրենքի իմաստով ոչ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ռեզիդենտ չէ:

        
Հոդված 4. Հարկվող օբյեկտը

 

1. Ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) հարկվող եկամուտը:

2. Ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված հարկվող եկամուտը:

3. Հարկվող եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի համախառն եկամտի և սույն օրենքով սահմանված նվազեցվող եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունն է, եթե սույն օրենքով հարկվող օբյեկտի որոշման առումով այլ բան սահմանված չէ:

(4-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն օրենք)

 

i
Հոդված 5. Համախառն եկամուտը

 

1. Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի կողմից ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) բոլոր եկամուտների հանրագումարն է:

2. Եկամուտ է համարվում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով հարկ վճարողի ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) գույքը, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտները:

i

3. Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտները համախառն եկամտում հաշվի են առնվում ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման իրավունքի ձեռքբերման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

5. Բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների` այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում օտարված տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) վաճառքից ստացված եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով:

(5-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն օրենք)

 

i
Հոդված 6. Նվազեցվող եկամուտները

 

1. Սույն օրենքի իմաստով նվազեցվող եկամուտներ են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարված նպաստների գումարը, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների, ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մայրության նպաստների գումարների.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարված բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում վճարվող կուտակային կենսաթոշակները), բացառությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում վճարված կենսաթոշակների.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարված կամավոր կենսաթոշակային վճարները` հարկ վճարողի հարկվող եկամտի 5 տոկոսը չգերազանցող չափով.

4) ապահովագրական հատուցումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների).

5) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակներում անձանց համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից կատարվող կուտակային վճարները.

6) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում հարկ վճարողի համար (օգտին) կատարած կուտակային վճարների հաշվին մինչև կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացվող եկամուտները.

7) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-36-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների (կուրսանտների) պաշտոնային դրույքաչափը և ծխախոտի դիմաց դրամական փոխհատուցումները.

8) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տրված միանվագ վճարները.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարված պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան վճարված ալիմենտները (ապրուստավճարները).

11) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացվող եկամուտները.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողներին տրվող փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը և դրամական միջոցները.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրված օգնության գումարները.

15) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անհատույց տրված գույքը և դրամական միջոցները.

16) (6-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետն ուժը կորցրել է 22.12.13 ՀՕ-190-Ն օրենք)

17) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից հարկային գործակալ չհանդիսացողներից ֆիզիկական անձանց ստացվող գումարները, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացվող գումարների.

18) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարված, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերում նշված կազմակերպությունները.

19) այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվել են որպես պատճառված վնասի փոխհատուցում, բացառությամբ կորցված եկամտի փոխհատուցման.

20) ստացվող վարկերի և փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին).

21) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով օգնության գումարները.

22) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում և մրցություններում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները.

23) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները.

24) մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի 10 տոկոսի ուսման տարեկան վարձի փոխհատուցման գումարները.

26) պետական պարգևները (մրցանակները).

27) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հատուցված գումարները, բացառությամբ ավանդի գումարին հաշվեգրված և հատուցված տոկոսների.

28) ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցված գումարները.

29) պետության կամ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև դրանում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարված գումարները.

30) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային վարչարարության օժանդակության նպատակով անցկացվող վիճակահանությամբ տրամադրված պարգևավճարները և բոնուսները.

31) ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուների` ձեռագործ գորգերի իրացումից եկամուտը.

32) գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման` յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև տասը հազար դրամի չափով.

33) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` պետական բյուջե հավաքվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերը.

i

34) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները.

35. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկ վճարողների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները.

36) էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի ստացած ֆինանսական հատուցումը, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները.

37) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա շահառուներին վճարվող հատուցման գումարները:

(6-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-154-Ն, 12.11.12 ՀՕ-208-Ն, 22.12.13 ՀՕ-190-Ն, 21.06.14 ՀՕ-71-Ն , 20.11.14 ՀՕ-175-Ն, 01.12.14 ՀՕ-208-Ն, 17.12.14 ՀՕ-248-Ն, 12.05.16 ՀՕ-71-Ն, 15.12.16 ՀՕ-250-Ն օրենքներ)

 

Հոդված 7. Արժեթղթերից ստացված եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում

 

1. Սույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկ վճարողի հարկվող օբյեկտի որոշման ժամանակ համախառն եկամուտը նվազեցվում է`

1) ստացված շահաբաժինների չափով: Սույն օրենքի իմաստով շահաբաժին է համարվում իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում (հիմնադրամում) մասնակցությունից (բաժնեմասից, բաժնետոմսից, փայաբաժնից) ստացված եկամուտը.

2) գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից, Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամտի չափով.

3) գանձապետական պարտատոմսերի և պետական այլ արժեթղթերի, Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով.

4) բաժնետոմսերի կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով.

5) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացված միջոցների (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից) չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված եկամուտները ներառվում են համախառն եկամտում, եթե`

1) ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, վճարագրի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից կամ

2) իրականում ստացվում է որպես ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների դիմաց վարձատրություն կամ փոխարինում է նման վարձատրությանը, անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից:

3. Անկախ ինվեստիցիոն բրոքեր կամ դիլեր համարվող հարկ վճարողն իր համախառն եկամտում կարող է չներառել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված եկամուտները, եթե`

1) հարկ վճարողի գրանցամատյանում (կամ գործարքների գրանցման այլ տեղում) արժեթուղթը մինչև դրա ձեռքբերման աշխատանքային օրվա ավարտը գրանցվել է որպես ներդրման նպատակով ձեռքբերված արժեթուղթ, և

2) վերջինս արժեթուղթը չի օտարում ձեռքբերման օրվանից հետո` քսանչորս ամսվա ընթացքում: Սույն ենթակետի իմաստով օտարում է համարվում նաև արժեթուղթը գրավադրելը, օտարման իրավունքով լիազորագրային կառավարման հանձնելը, օտարման իրավունք նախատեսող լիազորագրով այլ անձի հանձնելը կամ որևէ այլ գործարք, որ վկայում է դրա կատարման պահին արժեթղթի քողարկված փաստացի օտարումն այլ անձի:

4. Եթե հարկ վճարողն իրավունք ունի համախառն եկամտում չներառելու սույն հոդվածով սահմանված եկամուտը և, սույն օրենքի որևէ այլ հոդվածի համաձայն, իր համախառն եկամտում չի ներառում արժեթղթի ձեռքբերման գինը, ապա սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` իր համախառն եկամտում կարող է չներառել միայն տվյալ արժեթղթի ձեռքբերման գնի և իրացումից ստացված եկամտի (հասույթի) տարբերությունը:

(7-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն օրենք)

 

Հոդված 8. Գյուղատնտեսական արտադրանքից ստացված եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում

 

1. Հարկվող օբյեկտի որոշման ժամանակ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկ վճարողի համախառն եկամուտը սույն հոդվածով սահմանված կարգով նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացված եկամտի չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամուտների հանրագումարում չի գերազանցում տասը տոկոսը: Այլ գործունեությունից ստացված եկամուտների տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամուտների հանրագումարում տասը տոկոսը գերազանցելու դեպքում այլ եկամուտների ամբողջ գումարի չափով համախառն եկամտից սույն մասով սահմանված նվազեցում չի կատարվում:

2. Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող`

1) հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.

2) տեխնիկական մշակաբույսերը.

3) պալարապտղային, բանջարաբոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.

4) դաշտային մշակման կերային մշակաբույսերը.

5) կերարտադրության այլ արտադրանքը.

6) պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.

7) ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.

8) ծառերի և թփերի սածիլները.

9) ծառերի և թփերի տնկիները.

10) անասնաբուծության արտադրանքը.

11) խոզաբուծության արտադրանքը.

12) ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.

13) թռչնաբուծության արտադրանքը.

14) ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը.

15) եղջերաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.

16) ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.

17) ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:

3. Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտային տվյալների վրա:

(8-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն օրենք)

 

Հոդված 8.1.  Գրավադրված գույքի օտարումից ստացված եկամուտները

 

1. Այն դեպքում, երբ գրավ դրված գույքը սեփականության իրավունքով անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), ապա գրավատուի` գույքն օտարելուց ստացված եկամուտ է համարվում գրավ դրված գույքի իրացման գնի (առանց անուղղակի հարկերի, եթե դրանք կիրառելի են) և վարկային պարտավորության դրական տարբերությունը: Այն դեպքում, երբ բանկի (վարկային կազմակերպության) սեփականությանն անցած գրավադրված գույքը վերջինիս կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, կրկին օտարվում է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, ապա համարվում է, որ գրավատուն սույն կետի իմաստով գույք չի օտարել (գույքի օտարումից եկամուտ չի ստացել):

2. Սույն հոդվածի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետևանքով ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և իրացման գին են համարվում`

1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը և օտարման գինը, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի իրացման գին է համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը, կամ

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը և այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գինը, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

3. Բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցած այդ գույքի վրա արգելանք դրվելու դեպքում սույն հոդվածով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:

4. Բանկը (վարկային կազմակերպությունը) և ֆիզիկական անձ գրավատուն կարող են համաձայնվել, որ սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետևանքով գրավատուին եկամուտների վճարման օր և իրացման գին համարվեն այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը և այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գինը: Սույն կետով նախատեսված համաձայնությունը կնքվում է գրավոր:

5. Սույն հոդվածի իմաստով վարկային պարտավորություն են համարվում գրավ դրված գույքը բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը, այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք և գրավ դրված գույքի իրացման գնի 15 տոկոսը չգերազանցող ծախսերը:

6. Սույն հոդվածի իմաստով գրավ դրված գույքի իրացման գնի որոշման համար «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված իրավունքներից:

(8.1-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-208-Ն օրենք)

 

Հոդված 8.2.  Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով, բայց ոչ ավելի, քան՝

1) համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը.

2) համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարները՝

1) վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման եռամսյակային, իսկ անհատ ձեռնարկատերերին և նոտարներին` տարեկան պարբերականությամբ.

2) հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման, եթե հարկային գործակալը ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի ամփոփ հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը.

3) հարկային գործակալ չունեցող վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը.

4) անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ենթակա են վերադարձման, եթե նրանք ամբողջությամբ կատարել են տվյալ հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված` տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարներից վարձու աշխատողներին վերադարձման ենթակա գումարների առավելագույն չափերը որոշելիս հաշվետու տարվա եռամսյակները դիտարկվում են առանձին-առանձին:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարները վերադարձնելուց հետո հարկային մարմին է ներկայացվում եկամտային հարկի ճշտված ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկ կամ ճշտված տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկ, կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման հիման վրա փոխվում է հարկային մարմին ներկայացված հաշվարկով տվյալ ֆիզիկական անձի մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի արդյունքում՝

1) համապատասխան եռամսյակի ամիսների համար տվյալ վարձու աշխատողի մասով (հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից) հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է վարձու աշխատողին վերադարձված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի վերադարձված եկամտային հարկի գումարի և եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի վերադարձման օրվա դրությամբ առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.

2) համապատասխան եռամսյակի ամիսների համար տվյալ վարձու աշխատողի մասով (հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից) հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է վարձու աշխատողին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի առավելագույն չափի վերահաշվարկ.

3) համապատասխան հաշվետու տարվա համար անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին վերադարձված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի վերադարձված եկամտային հարկի գումարի և եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի վերադարձման օրվա դրությամբ առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.

4) համապատասխան հաշվետու տարվա համար անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի առավելագույն չափի վերահաշվարկ:

5. Սույն հոդվածով նախատեսված` վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն հոդվածի կիրառության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրում հարկային մարմնին:

(8.2-րդ հոդվածը լրաց. 19.11.14 ՀՕ-187-Ն  օրենք)

 

ԻՐՏԵԿ    8.2 հոդվածի գործողությունը տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա 

 

Հոդված 9. Ոչ ռեզիդենտի ստացման ենթակա եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում

 

1. Ոչ ռեզիդենտի հարկվող օբյեկտը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված եկամուտները, իսկ ոչ ռեզիդենտի` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները, կապված արտաքին տնտեսական գործունեության հետ, չեն ներառվում ոչ ռեզիդենտի համախառն եկամտում:

2. Սույն օրենքի կիրառման նպատակով արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստան ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը:

3.  Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտների հարկումը կատարվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն օրենքի իմաստով հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա կամ ստացված եկամուտներ են համարվում`

1) Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ.

2) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտները.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից) ստացման ենթակա եկամուտները.

4) ստացված պասիվ եկամուտները և ցանկացած այլ հիմքով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները:

4. Պասիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրմամբ) Հայաստանի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, մասնավորապես`

1) շահաբաժինները.

2) տոկոսները.

3) ռոյալթիները.

4) Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը.

5) Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը.

6) փոխադրման ծառայությունների (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները:

(9-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

i
Հոդված 10. Եկամտային հարկի դրույքաչափերը

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-9-րդ մասերում նշված դեպքերի`

1) հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է հետևյալ դրույքաչափերով, բացառությամբ սույն մասի 1.1-ին և 1.2-րդ կետերով նախատեսված դեպքի.

 

Ամսական հարկվող եկամտի չափը

Հարկի գումարը

Մինչև 120 000 դրամ

Հարկվող եկամտի 24.4 տոկոսը

120 000 - 2 000 000

29 280 դրամին գումարած 120 000 դրամը
 գերազանցող գումարի 26 տոկոսը

2 000 000 դրամից ավելի

518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը
գերազանցող գումարի 36 տոկոսը

 

1.1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:

1.2) այն հարկային գործակալը, որը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողը աշխատանք է կատարում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակներում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 13 տոկոս դրույքաչափով:

2) հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

 

Տարեկան հարկվող եկամտի չափը

Հարկի գումարը

մինչև 1.440.000 դրամ

Հարկվող եկամտի 24.4 տոկոսը

1.440.000 դրամից ավելի

351.360 դրամին գումարած 1.440.000 դրամը
գերազանցող գումարի 26 տոկոսը

 

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում կուտակված միջոցները օրենսդրությամբ սահմանված դեպքերում ֆիզիկական անձի կողմից միանվագ ստացման դեպքում եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացված կենսաթոշակներից եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:

i

4. Ռոյալթիների և գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից, ինչպես նաև բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհամարվող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն համարվող ոչ բնակելի տարածքների) 10 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 500 քառակուսի մետր մակերեսը, իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) չորս անհատական բնակելի տների քանակը (այսուհետ` չհարկվող շեմ) գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները: Ընդ որում, չհարկվող շեմը նշված չափով կիրառվում է բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի մակերեսի կամ բնակելի թաղամասերում (համալիրներում) անհատական բնակելի տների համար միայն մեկ անգամ` անկախ շենքի տարբեր բնակարանների կամ անհատական բնակելի տների իրացման ժամկետներից և կառուցապատող և (կամ) փայատեր ֆիզիկական անձանց քանակից:

Անկախ սույն մասի դրույթներից, անհատ ձեռնարկատեր և (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հանրագումարն ընթացիկ տարում 58.35 մլն դրամը գերազանցելու դեպքում գերազանցող մասից հարկ վճարողի կողմից տարեկան հաշվարկվում է եկամտային հարկ 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները և հարկային գործակալի միջոցով հաշվարկված ու պահված հարկի գումարները, իսկ հարկային գործակալ չհանդիսացող անձանցից եկամուտներ ստանալու դեպքում` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները և ֆիզիկական անձի կողմից գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից ինքնուրույնաբար հաշվարկված հարկի գումարները:

Սույն օրենքի իմաստով ռոյալթի է համարվում գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրի կամ արդյունաբերական առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացված հատուցումը:

5. Տոկոսների համար եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:

Տոկոսների համար սույն մասով, ինչպես նաև ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց եկամուտներից սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը չեն կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր տոկոսների, ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց ստացման ենթակա եկամուտների նկատմամբ: Այդ դեպքում հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:

6. Հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով նաև սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները:

7. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանի Հանրապետությունում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ վճարելիս եկամտային հարկը հաշվարկում և պահում է 11 տոկոս դրույքաչափով` վճարված եկամուտների նկատմամբ` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողին վճարված եկամուտները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով:

8. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված և (կամ) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հարկ վճարողները եկամտային հարկը հաշվարկում և վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն, իսկ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի  ցանկում ընդգրկված գործունեության տեսակների մասով եկամտային հարկ չի հաշվարկվում և չի վճարվում: Հաշվետու ժամանակաշրջանում միաժամանակ և (կամ) հաջորդաբար հարկման տարբեր համակարգերով գործունեություն իրականացնելու դեպքում`

1) հաստատագրված վճարների և (կամ) արտոնագրային վճարների և (կամ) շրջանառության հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակներից ստացված (անհատ ձեռնարկատերերի համար` ստացման ենթակա) եկամուտները և այդ ժամանակահատվածին վերաբերող նվազեցումները, ինչպես նաև վճարված հաստատագրված վճարները, արտոնագրային վճարներն ու շրջանառության հարկը հաշվի չեն առնվում հարկման ընդհանուր համակարգում գտնվող գործունեության տեսակների մասով հարկվող եկամուտը որոշելիս.

2) հարկման ընդհանուր համակարգում գտնվող, ինչպես նաև հաստատագրված վճարների և (կամ) արտոնագրային վճարների և (կամ) շրջանառության հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերը վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում (ըստ հարկման համակարգերի), իսկ ժամանակաշրջանի ծախսերը (որոնք ըստ հարկման համակարգերի հնարավոր չէ առանձնացնել) բաշխվում են` ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ հարկման տարբեր համակարգերում գտնվող գործունեության տեսակներից ստացված (ստացվող) եկամուտների տեսակարար կշիռներից (ըստ հարկման համակարգերի համախառն եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում չվարելու դեպքում դրանց մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով):

9. Հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց հաշվետու տարվա ընթացքում վճարման ենթակա պասիվ եկամուտները (մասնավորապես` տոկոս, ռոյալթի, գույքի վարձակալության դիմաց եկամուտ, գույքի արժեքի հավելաճ կամ գույքի ձեռքբերման դիմաց եկամուտ) հարկվող շահույթը (եկամուտը) որոշելիս համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարվելու դեպքում վճարման ենթակա այդ պասիվ եկամուտների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով և ներառվում 12-րդ ամսվա ամփոփ հաշվարկում, իսկ հարկի գումարը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկերին և վարկային կազմակերպություններին` այլ անձանցից ներգրավված վարկերի, փոխառությունների և ավանդների դիմաց վճարվող տոկոսների մասով, ինչպես նաև այլ կազմակերպություններին` վերջիններիս կողմից թողարկված և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող գումարների մասով:

(10-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն, 19.12.12 ՀՕ-239-Ն, 10.06.2013 ՀՕ-66-Ն, 21.06.14 ՀՕ-133-Ն, 17.12.14 ՀՕ-248-Ն, 07.05.15 ՀՕ-36-Ն օրենքներ)

 

ԻՐՏԵԿ 10-րդ հոդվածը փոփոխվելու է 01.01.18 թվականից՝ 24.11.15 ՀՕ-115-Ն օրենք

 

Հոդված 11. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց եկամտային հարկի դրույքաչափերը

 

1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հայաստանյան աղբյուրներից եկամուտներ վճարելիս հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հետևյալ դրույքաչափերով.

1) ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներից և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից` 5 տոկոս.

2) ռոյալթիներից, տոկոսներից, գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտներից, գույքի արժեքի հավելաճից` 10 տոկոս.

3) սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված այլ հարկվող եկամուտներից` սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,  2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքով սահմանված կարգով որոշված հարկվող եկամտից:

2. Սույն հոդվածում նշված դրույքաչափերով հարկային գործակալի պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար եկամտային հարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա՝

1) ռեզիդենտ է, և հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը ենթակա է վերահաշվարկման, կամ

2) Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն և հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը, հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պայմանները, ենթակա է վերահաշվարկման:

(11-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն, 10.06.13 ՀՕ-66-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

               
Հոդված 12. Հարկային գործակալի կողմից եկամտային հարկը պահելը

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի, հարկ վճարողներին եկամուտներ հաշվարկելիս եկամտային հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:

Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ եկամտային հարկի պահումից, ապա այդ կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կարող են հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել ֆիզիկական անձանց հաշվարկվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:

2. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`

1) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները, Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն և ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, կամ

2) եկամուտները վճարման ենթակա են նոտարին,

3) ֆիզիկական անձին վճարվում են մրցույթների և մրցությունների իրային շահումներ (մրցանակներ), ինչպես նաև խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած շահումներ:

3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կարող են հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարված եկամտային հարկի մասով: Այս դեպքում հարկային գործակալը սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևով եկամտային հարկի անվանական հաշվարկ:

(12-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-154-Ն, 12.11.12 ՀՕ-208-Ն օրենքներ)

 

ԻՐՏԵԿ 12-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցնելու է 01.01.18 թվականից՝ 24.11.15 ՀՕ-115-Ն օրենք  

 

Հոդված 13. Եկամտային հարկի հաշվարկման կարգը և հաշվարկների ներկայացումը

 

1. Հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս սույն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված դրույքաչափերով հաշվարկում են եկամտային հարկը` դրանից պակասեցնելով վարձու աշխատողների համար հաշվարկած և տվյալ ամսում փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների, ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մայրության նպաստների գումարները: Ընդ որում, սույն մասով սահմանված նպաստները պակասեցված են համարվում պակասեցման ամսվան հաջորդող ամսվա 20-ից:

Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը բավարար չէ սույն հոդվածով սահմանված նպաստները վճարելու համար, ապա հարկային գործակալը նպաստը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցվում է պետական բյուջեից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել`

1) նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար գրանցման հայտ (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող աշխատողների), որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկություններ), բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերի.

2) եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացողի և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձի) ֆիզիկական անձանց համար հաշվարկված (քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված) եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերի:

Նոր աշխատողի համար գրանցման հայտը հարկային մարմին է ներկայացվում այդ աշխատողի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ամսվա եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց ոչ ուշ:

Եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվում են նաև տվյալ հարկային գործակալից հաշվետու ամսում բացառապես պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին վճարված (հաշվարկված) եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներից պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ:

2.1. Եթե նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Եթե անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ստացման ենթակա (պասիվ եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտներից սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթներին համապատասխան եկամուտների ստացման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահում չի իրականացվում (գանձում չի կատարվում), ապա անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք եկամտային հարկը հաշվարկում են յուրաքանչյուր ամիս` հիմք ընդունելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով2-րդ, 3-րդ4-րդ և 5-րդ մասերով սահմանված դրույքաչափերը և յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևի եկամտային հարկի պարզեցված հաշվարկ:

4. Հարկային գործակալները, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններին ներկայացնել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

(13-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն, 20.06.13 ՀՕ-80-Ն, 21.06.14 ՀՕ-71-Ն, 01.12.14 ՀՕ-208-Ն օրենքներ)

 

ԻՐՏԵԿ 13-րդ հոդվածը փոփոխվելու է 01.01.18 թվականից՝ 24.11.15 ՀՕ-115-Ն օրենք  

 

Հոդված 14. Եկամտային հարկի գումարը բյուջե վճարելը

 

1. Սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված եկամտային հարկը պետական բյուջե է վճարվում ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկման (պասիվ եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարման) ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:

 (14-րդ հոդվածը փոփ. 10.06.13 ՀՕ-66-Ն օրենք)

       
Հոդված 15. Հարկային մարմնի և հարկային գործակալի կողմից տեղեկանքներ տրամադրելը

 

1. Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հայաստանյան աղբյուրներից պահված հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմինները տրամադրում են համապատասխան տեղեկանք` հարկային մարմնի սահմանված ձևով և կարգով:

2. Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով նրանց տրամադրել հաշվարկված և վճարված եկամուտների, պահված հարկի գումարների, ինչպես նաև գործատուի կողմից աշխատողի համար կատարված կուտակային կենսաթոշակային վճարումների մասին տեղեկանքներ:

(15-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 16. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հաշվառումը

 

1. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամտի որոշման ժամանակ կիրառվում է հաշվառման հաշվեգրման եղանակը` իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 17. Հարկվող օբյեկտի որոշման առանձնահատկությունները

 

1. Ձեռնարկատիրական գործունեությունից եկամտային հարկի հարկվող օբյեկտի որոշման ժամանակ, բացի սույն օրենքով սահմանված նվազեցվող եկամուտներից, համախառն եկամուտը նվազեցվում է ձեռնարկատիրական գործունեությունից ստացման ենթակա կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտների հետ անմիջականորեն կապված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով` ֆիզիկական անձի ներկայացրած տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա:

2. Ծախսերի թվին են դասվում մասնավորապես`

1) նյութական ծախսերը.

2) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները.

3) գործատուի կողմից վարձու աշխատողի համար կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումները` տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի 5 տոկոսը չգերազանցող մասով.

4) ամորտիզացիոն մասհանումները.

5) վարձակալական վճարները.

6) ապահովագրական վճարները.

7) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը, բնօգտագործման վճարները և այլ պարտադիր վճարները.

8) վարկերի և այլ փոխառությունների տոկոսները.

9) երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային այլ ծառայությունների համար վճարները.

10) գովազդային ծախսերը.

11) ներկայացուցչական ծախսերը.

12) հովանավորչական ծախսերը.

13) դատական ծախսերը.

14) գործուղման ծախսերը.

15) պատճառած վնասի հատուցումը.

16) տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների, ինչպես նաև սոցիալական վճարների դիմաց գանձվող տույժերի, տուգանքների և գույքային այլ պատժամիջոցների.

17) աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

18) ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.

19) հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներին պակաս ցույց տրված ծախսերը:

3. Ծախս չեն համարվում այլ անձի կանոնադրական կապիտալում հարկ վճարողի կատարած ներդրումները, ինչպես նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկ վճարողների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը:

3.1 Ծախս չեն համարվում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը:

4. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում ամորտիզացիոն մասհանումների և այլ ծախսերի հաշվարկման, համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի, ծախսատեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նորմերի, համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացված հաշվետու տարվա վնասների մասով կիրառվում են իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նորմերը:

5. Փաստաթղթերով ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(17-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն, 21.06.14 ՀՕ-71-Ն, 17.12.14 ՀՕ-248-Ն, 12.05.16 ՀՕ-71-Ն օրենքներ)

 

Հոդված 18. Եկամտային հարկի գումարի հաշվարկումը

 

1. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով սահմանված դրույքաչափերով եկամտային հարկի փաստացի գումարի վերջնական հաշվարկումը կատարում է հարկ վճարողն ինքնուրույնաբար և սահմանված կարգով արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում:

 

Հոդված 19. Եկամտային հարկի կանխավճարները

 

1. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից (բացառությամբ հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով և (կամ) շրջանառության հարկով հարկվող գործունեության և նոտարական գործունեության) եկամուտներ ստացող հարկ վճարողը պարտավոր է կատարել եկամտային հարկի կանխավճարներ` սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ նախորդ տարվա եկամտային հարկի փաստացի գումարի 18.75 տոկոսի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ: Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու և օրենքով սահմանված այլ դեպքում հարկային մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. (19-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-239-Ն օրենք)

4. Այն հարկատուն, որը հարկային մարմնին ներկայացրել է գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն, կարող է նշյալ հայտարարությունը ներկայացնելուց հետո եկամտային հարկի կանխավճարներ չկատարել: Մինչև նախորդ տարվա փաստացի եկամտային հարկի գումարի հաշվարկումը հարկ վճարողը եկամտային հարկի կանխավճարները առաջին անգամ մարտի 15-ից ոչ ուշ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի չափից ոչ պակաս:

5. (19-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-239-Ն օրենք)

6. Հարկ վճարողը հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող օբյեկտից, հաշվարկում է եկամտային հարկի գումարը` դրանից հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար վճարված կանխավճարների գումարները:

7. Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտային հարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման) օրը, բայց մայիսի 1-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:

8. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի եկամտային հարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն եկամտային հարկի գծով, և հարկ վճարողը պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելու) օրը: Եկամտային հարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է մայիսի 1-ից` եկամտային հարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված չափերով:

9. (19-րդ հոդվածի 9-րդ մասն ուժը կորցրել է 12.11.12 ՀՕ-208-Ն օրենք)

(19-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն, 19.12.12 ՀՕ-239-Ն օրենքներ)

 

Հոդված 20. Եկամտային հարկի նվազագույն գումարը

 (20-րդ հոդվածն ուժը կորցրել է 12.11.12 ՀՕ-208-Ն օրենք)

 

Հոդված 21. Անվճարունակության գործընթացում գտնվող անհատ ձեռնարկատերերի կողմից եկամտային հարկի վճարման առանձնահատկությունը

 

1. Անհատ ձեռնարկատերերի անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն` հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եկամտային հարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:

 

ԳԼՈՒԽ 6
ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

Հոդված 22. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման կարգը և ժամկետները

 

1. Հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են հարկային տարվա համար մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել տարեկան եկամուտների մասին հաշվարկ, իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարված հարկ վճարողները` տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ (այսուհետ նաև` տարեկան եկամուտների մասին հաշվարկ), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:

2. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացումը պարտադիր չէ այն ֆիզիկական անձանց համար, որոնց կողմից հաշվետու տարվա ընթացքում ստացվել կամ ստացման ենթակա են եղել`

1) բացառապես սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված եկամուտներ կամ

2) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից եկամտային հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալի վրա,

3) ֆիզիկական անձինք, որոնց փոխարեն եկամտային հարկի հաշվարկը սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում են հարկային գործակալները:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելու դեպքում ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների մասին հաշվարկում չեն ներառում սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված նվազեցվող եկամուտները:

4. Անչափահաս անձանց եկամուտները հայտարարագրում են նրանց ծնողները (խնամակալները):

5. Մինչև հարկային տարին ավարտվելը հարկ վճարողի կողմից գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնել գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելուց հետո 1-ամսյա ժամկետում:

6. Տարեկան եկամուտների մասին հաշվարկ չներկայացնելը հարկ վճարողին չի ազատում սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխան հարկային պարտավորությունները կատարելուց:

7. Հաշվետու ժամանակաշրջանի համար տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելուց հետո հարկ վճարողներն իրավունք ունեն ճշգրտումներ մտցնելու դրանցում արտացոլված տվյալներում` տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երեք օրացուցային տարվա ընթացքում:

(22-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն օրենք)

 

ԻՐՏԵԿ 22-րդ հոդվածը փոփոխվելու է 01.01.18 թվականից՝ 24.11.15 ՀՕ-115-Ն օրենք  

 

Հոդված 23. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա հարկի վերջնահաշվարկը և վճարման ժամկետները

 

1. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա կատարվում է եկամտային հարկի վերջնահաշվարկ` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:

2. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի արդյունքներով եկամտային հարկ վճարողը պարտավոր է եկամտային հարկի գումարը վճարել պետական բյուջե տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ից ոչ ուշ:

3. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի արդյունքներով հարկ վճարողի` բյուջե ավել վճարած (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) հարկի գումարները ենթակա են վերադարձման հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

ԻՐՏԵԿ 23-րդ հոդվածը փոփոխվելու է 01.01.18 թվականից՝ 24.11.15 ՀՕ-115-Ն օրենք  

 

Հոդված 24. Կրկնակի հարկման բացառումը

 

1. Ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված (ստացման ենթակա)  եկամտի գումարը ներառվում է Հայաստանի Հանրապետությունում հայտարարագրվող տարեկան եկամտի ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում հարկի չափը որոշելիս:

2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների վճարած (գանձված) եկամտային հարկը պակասեցվում է հարկի այն գումարի չափով, որը նրանից գանձվել է օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն եկամուտներից օտարերկրյա պետություններում գանձված հարկի գումարի, որը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, ենթակա է նվազեցման համախառն եկամտից: Ընդ որում, պակասեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված (ստացման ենթակա)  եկամտից` սույն օրենքի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարին:

(24-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 25. Սույն օրենքի խախտման համար ֆիզիկական անձանց և հարկային գործակալների պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի խախտման համար հարկ վճարողները և հարկային գործակալները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի դրույթների համաձայն` եկամտային հարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (այդ թվում` եկամտային հարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը:

3. Հարկային գործակալի կողմից, սույն օրենքի դրույթների համաձայն, ֆիզիկական անձանց հաշվարկված եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:

4. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` ավել ցույց տրված վնասի 26 տոկոսի չափով:

i

5. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող) տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է եկամտային հարկ՝

ա. 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը մեկից երեք է,

բ. 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը չորսից վեց է,

գ. 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը յոթից ինն է,

դ. 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործատուն իր միջոցների հաշվին կրում է վարձու աշխատողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահված և վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով լրացուցիչ պարտավորություն, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողից եկամտային հարկի պահումը հանգեցրել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշվող մեծության նվազման:

Սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցը չի կիրառվում այն դեպքերում, երբ տվյալ հաստիքային միավորի համար վարձու աշխատողը փոխարինվել է տվյալ գործատուի մոտ չաշխատող այլ վարձու աշխատողով, կամ եթե գործատուն օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն, մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ազատված է եղել իր հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:

(25-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն, 10.06.13 ՀՕ-66-Ն օրենքներ)

 

Հոդված 26. Հաշվետվությունների և տեղեկությունների միավորումը

( 26-րդ հոդվածն ուժը կորցրել է 12.11.12 ՀՕ-208-Ն օրենք)

 

Հոդված 27. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

1. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է հարկային մարմինը` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

 

i
Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքները:

 

Հոդված 29. Անցումային դրույթներ

 

1. 2013 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած եկամտահարկի կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները 2013 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում:

2. 2013 թվականի առաջին եռամսյակի համար եկամտային հարկի կանխավճարները հաշվարկվում են`

1) եկամտահարկի գծով 2012 թվականի վերջին կանխավճարի չափից ոչ պակաս չափով (եթե մինչև 2013 թվականի մարտի 15-ը հարկ վճարողի կողմից 2012 թվականի եկամտահարկի գումարը դեռևս հաշվարկված չէ) կամ

2) 2012 թվականի եկամտահարկի գումարի 18.75 տոկոսի չափով (եթե մինչև 2013 թվականի մարտի 15-ը հարկ վճարողի կողմից հաշվարկվել է 2012 թվականի եկամտահարկի գումարը):

2013 թվականի առաջին եռամսյակի համար եկամտային հարկի կանխավճարները վճարվում են մինչև 2013 թվականի մարտի 15-ը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված եկամտային հարկի ամփոփ հաշվարկը առաջին անգամ ներկայացնելը, հարկային գործակալները պարտավոր են մինչև նշյալ հաշվարկն առաջին անգամ ներկայացնելու պահը իրենց մոտ գրանցված վարձու աշխատողների համար հարկային մարմին ներկայացնել սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված գրանցման հայտերը:

4. Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքային պայմանագիրը լուծվելու և վարձու աշխատողի հետ վերջնահաշվարկի գումարները 2013 թվականի ընթացքում վճարվելու դեպքում այդ գումարների նկատմամբ հարկերը և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում են մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը գործող օրենքներին համապատասխան:

5. Մինչև սույն օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգի սահմանումը, բայց ոչ ուշ, քան մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը, սույն օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափերով եկամտային հարկի գումարները հաշվարկվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգով աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու փաստն արձանագրելու դեպքերում:

(29-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-246-Ն

 

 

pin
ՀՀ 22.12.2010
N ՀՕ-246-Ն օրենք