Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2014 - 01.01.2017} ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2014 - 01.01.2017} ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

01.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2014  -ից մինչեւ   01.01.2017  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

01.01.2014 - 01.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
7 հուլիսի 1998 թ.

 

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գործունեության որոշ տեսակների համար հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հաստատագրված վճարներ վճարողների շրջանակը, հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև պատասխանատվությունը` սույն օրենքի խախտման համար:

 

Հոդված 2. Հաստատագրված վճարի հասկացությունը
ԻՐՏԵԿ     2-րդ հոդվածը փոփոխվելու է 01.01.2017 թվականից՝ 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք

 

1. Սույն օրենքի իմաստով` հաստատագրված վճարը սույն օրենքով նախատեսված չափերով և ժամկետներում հաստատագրված վճար վճարողների կողմից պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին փոխարինող պարտադիր և անհատույց վճար է:

2. Ֆիզիկական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի գումարին:

3. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և կամ շահութահարկի գումարին:

(2-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-266-Ն օրենք)

 

Հոդված 3. Հաստատագրված վճար վճարողները
ԻՐՏԵԿ  3-րդ հոդվածը շարադրվելու է նոր խմբագրությամբ 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք   

 

Հաստատագրված վճար վճարողներ են ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` վճարողներ), բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարողները:

(3-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-214-Ն, 07.12.11 ՀՕ-313-Ն օրենքներ)

 

Հոդված 4. Հաստատագրված վճար վճարողների կողմից այլ հարկերի վճարումը

 

Հաստատագրված վճար վճարողները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ հարկերը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները հաշվարկում ու վճարում են օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 5. Հարկային արտոնությունների կասեցումը

 

Վճարողների համար սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հաստատագրված վճարի հաշվարկման համար հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները և հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները:

(5-րդ հոդվածը փոփ. 21.08.08 ՀՕ-154-Ն, 22.12.10 ՀՕ-266-Ն օրենքներ)

 

Հոդված 6. Հաստատագրված վճարի կառուցվածքը

 

Հաստատագրված վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով` բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի «ժէ» ենթակետով նախատեսված գործունեության տեսակի, ինչպես նաև սահմանային չափը գերազանցելու դեպքերում ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների համար ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 0 տոկոս:

(6-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-78, 24.12.04 ՀՕ-52-Ն, 21.08.08 ՀՕ-154-Ն օրենքներ)

 

Հոդված 7. Հարկվող օբյեկտը
ԻՐՏԵԿ    7-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվելու 01.01.2017 թվականից՝ 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք 

 

Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները`

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

ա.1) (ա1. ենթակետն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք) 

գ.1) (գ.1 ենթակետն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

դ) ավտոտրանսպորտային գործունեությունը.

ե) (ե ենթակետն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

զ) (զ ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

i

է) (է ենթակետն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

ը) (ը ենթակետն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

թ) (թ ենթակետն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

ժ) (ժ ենթակետն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

ժա) (ժա ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն օրենք)

ժբ) (ժբ ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն օրենք)

ժգ) (ժգ ենթակետն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

ժդ) (ժդ ենթակետն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

ժդ.1) (ժդ.1 ենթակետն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

ժե) (ժե ենթակետն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

ժզ) (ժզ ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

ժէ) վիճակախաղերի կազմակերպում.

ժը) (ժը ենթակետն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

ժթ) (ժթ ենթակետն ուժը կորցրել է 01.05.2010 թվականից` 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

ի) (ի ենթակետն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

իա) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը:

Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում իրականացվող սույն հոդվածի «գ», «ե», «թ» ենթակետերով սահմանված գործունեության տեսակները կարող են համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ և շահութահարկ (եկամտահարկ) հարկման օբյեկտ` հարկ վճարողի կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչություն համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու դեպքում` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը մինչև 2010 թվականի մայիսի 1-ը, հարկ վճարողի գրավոր դիմումի համաձայն, կարող է համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ և շահութահարկ (եկամտահարկ) հարկման օբյեկտ` սույն մասով սահմանված պահանջների ապահովման դեպքում: Հարկման ընդհանուր կարգը կիրառվում է, եթե հարկ վճարողի կողմից շահագործվող գազալցման (գազալիցքավորման) բոլոր կայաններում (կետերում), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան առկա է (են) լիցքավորման բաշխիչ աշտարակ (աշտարակներ), կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պաշարային հանգույցից անմիջապես հետո տեղադրված են ճնշման կարգավորիչ (կարգավորիչներ) և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կապարակնքված գազի ծախսաչափ (ծախսաչափեր): Սույն պարբերությունում նշված դեպքում գրավոր դիմումի համաձայն այդ գործունեության մասով հարկ վճարողը համարվում է ընդհանուր կարգով հարկ վճարող` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:

Լիցքավորման բաշխիչ աշտարակի և գազի ծախսաչափի տվյալները (ներառյալ` սահմանված կարգով իրականացված չափագրման տվյալները) հիմք են հանդիսանում գազի իրացման ծավալների հաշվառման համար:

(7-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-78, 14.12.01 ՀՕ-277, 11.12.02 ՀՕ-485-Ն, 24.12.04 ՀՕ-52-Ն, 25.12.06 ՀՕ-20-Ն, 03.07.07 ՀՕ-193-Ն, 26.12.08 ՀՕ-240-Ն, 21.08.08 ՀՕ-154-Ն, 20.05.10 ՀՕ-88-Ն, 11.05.11 ՀՕ-148-Ն, 27.04.10 ՀՕ-56-Ն օրենքներ)

 

ԻՐՏԵԿ  20.05.10 ՀՕ-88-Ն օրենքի համաձայն ուժը կորցրած են ճանաչվել 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը, սակայն հոդվածում նման կետեր չկան այդ իսկ պատճառով փոփոխությունը չի կատարվել   

 

Հոդված 8. Հարկման բազան

 

Հաստատագրված վճարի համար հարկման բազա է համարվում սույն օրենքի 7 հոդվածով,  բացառությամբ 7 հոդվածի «իա» ենթակետի նախատեսված գործունեության տեսակների համար սահմանված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների որոշակի արտադրյալը` դրամական արտահայտությամբ:

(8-րդ հոդվածը փոփ. 11.06.09 ՀՕ-152-Ն, 20.05.10 ՀՕ-88-Ն օրենքներ)

 

Հոդված 9. Հաստատագրված վճարի չափի որոշումը

 

1. Հաստատագրված վճարի չափի որոշումը (գնահատումը) իրականացվում է վճարողների կողմից ինքնուրույն` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:

2. Հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում հաստատագրված վճարի չափը որոշում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները (այսուհետ` հարկային տեսչության մարմին)` սույն օրենքին համապատասխան:

 

Հոդված 10. Հարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հաշվառումը
ԻՐՏԵԿ     10-րդ հոդվածն ուժը կորցնելու է 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք

 

1. Վճարողները մինչև սույն օրենքով նախատեսված ոլորտներում գործունեություն իրականացնելը (սկսելը) իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն-հաշվարկ, այսուհետ` հայտարարություն)` երկու օրինակից` հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ, բացառությամբ 7 հոդվածի «իա» ենթակետով նախատեսված գործունեության դեպքում:

2. Հարկային տեսչության մարմնի կողմից հաշվառվելուց և կնքվելուց հետո հայտարարության մեկ օրինակը վերադարձվում է վճարողին:

3. Ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ` ժամանակավոր) դեպքում վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` նոր հայտարարություն (երկու օրինակից) ներկայացնելու միջոցով: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:

4. Սույն օրենքի 7 հոդվածի «բ» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողների կողմից փաստացի օգտագործվող տարածքների մակերեսի վերաբերյալ մինչև հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ ներկայացված ելակետային տվյալն ամսվա ընթացքում կարող է նվազեցվել միայն արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանդիսացող հանգամանքի (անհաղթահարելի ուժի) դեպքում` այդ մասին տեղեկացնելով իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին:

5. Գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում վճարողն այդ մասին գրավոր դիմում-հայտարարություն տալու միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` նշելով դադարեցման ժամանակահատվածը: Ընդ որում, սույն օրենքի 7 հոդվածի «դ» և «ժ» ենթակետերում նշված գործունեություն իրականացնողները դիմումի հետ վերադարձնում են նաև հայտարարության իրենց օրինակը:

6. Դիմում-հայտարարության մեջ գործունեության դադարեցման ժամանակահատվածը նշված չլինելու դեպքում գործունեությունը վերսկսելիս վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` ներկայացնելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից: Դիմումի ձևը հաստատում է վերադաս հարկային մարմինը:

7. Գործունեության դադարեցման (կասեցման) դեպքում վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին: Վճարողի մոտ առկա հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից: Դիմումի ձևը հաստատում է վերադաս հարկային մարմինը:

8. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների իրականացման վայրում` առավել տեսանելի տեղում վճարողը փակցնում է սույն հոդվածով նախատեսված հայտարարության երկրորդ օրինակը` բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի «ժ» և «ժբ» ենթակետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող վճարողների, որոնք այդ օրինակը պահում են գործունեության իրականացման անմիջական վայրում:

9. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 7 հոդվածի «ժդ.1» և «ժէ» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողների վրա: Այդ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում ելակետային տվյալի մասին հայտարարություն` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:

(10-րդ հոդվածը փոփ. 15.12.00 ՀՕ-138, 14.12.2001 ՀՕ-277, 25.12.06 ՀՕ-20-Ն, 11.06.09 ՀՕ-152-Ն, 20.05.10 ՀՕ-88-Ն, 08.12.10 ՀՕ-194-Ն օրենքներ)

 

i
Հոդված 11. Սահմանային չափերին վերաբերող և այլ տեղեկությունների ներկայացումը
ԻՐՏԵԿ     11-րդ հոդվածն ուժը կորցնելու է 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք

 

1. Սույն օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում վճարողներն իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն)` սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին:

2. (2-րդ կետը ուժը կորցրել է 01.01.2011 թվականից` 22.12.10 ՀՕ-214-Ն օրենք)

3. Սույն օրենքի 7 հոդվածի «իա» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեղեկություններ` ամսվա ընթացքում իրենց կողմից ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ:

(11-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, 03.07.07 ՀՕ-193-Ն, 26.12.08 ՀՕ-240-Ն, 20.05.10 ՀՕ-88-Ն, 22.12.10 ՀՕ-214-Ն օրենքներ)

 

i
Հոդված 12. Նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում հաստատագրված վճարի չափի որոշումը

(12-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

Հոդված 13. Հայտարարությունների և այլ տեղեկությունների ներկայացման ժամկետները
ԻՐՏԵԿ     13-րդ հոդվածը շարադրվելու է նոր խմբագրությամբ 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք)

 

1. Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքով սահմանված խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

Սույն օրենքով սահմանված տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները գործունեություն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ, իսկ գործունեության իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը պարտավոր են գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) մասով իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել ելակետային տվյալների մասին հայտարարություն:

Գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված ելակետային տվյալները նվազեցման ենթակա չեն: Գործունեության իրականացման ամսվա ընթացքում տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները ելակետային տվյալների ավելացման դեպքում պարտավոր են ավելացման օրվան նախորդող առնվազն հինգ աշխատանքային օր առաջ իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել տվյալ ամսվա ելակետային տվյալների մասին նոր հայտարարություն:

3. Սույն օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով և 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված` սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2011 թվականից` 22.12.2010 ՀՕ-214-Ն օրենք)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2011 թվականից` 22.12.2010 ՀՕ-214-Ն օրենք)

6. Սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ:

(13-րդ հոդվածը փոփ. 14.12.2001 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն, 25.12.06 ՀՕ-20-Ն, 03.07.07 ՀՕ-193-Ն, 22.12.10 ՀՕ-214-Ն, 27.04.10 ՀՕ-56-Ն օրենքներ)

 

Հոդված 14. Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հաշվառումը

 

Ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները, ինչպես նաև դրանց փոփոխությունները գրանցվում (վերագրանցվում) են հարկային տեսչության մարմնում` խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող անձնական քարտերում:

 

Հոդված 15. Վճարողների կողմից հաշվառման վարումը և հաշվարկների ներկայացումը
ԻՐՏԵԿ    15-րդ հոդվածը փոփոխվելու է 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք) 

 

1. Վճարողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային տեսչության մարմին ներկայացնում հարկային հաշվարկներ, հայտարարագրեր, սույն օրենքով և հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր և տեղեկություններ:

2. Բացառապես սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու և այլ տեսակի հարկվող օբյեկտներ չունենալու դեպքում վճարողները հարկային տեսչության մարմին ավելացված արժեքի հարկի հաշվարկներ չեն ներկայացնում:

3. Սույն օրենքով նախատեսված հաստատագրված վճարներով հարկման ենթակա գործունեության տեսակների (դրանցից յուրաքանչյուրի) գծով վճարողները վարում են առանձնացված հաշվառում (իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար` առանձնացված հաշվապահական հաշվառում), որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաև այդ գործունեությունների հետ կապված ծախսերը, հարկման նպատակով նվազեցվում են նույն ժամանակաշրջանում սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակներից ստացված համախառն եկամտի և դրանց հետ կապված ծախսերի գումարի չափով: Առանձնացված հաշվառում վարելու արդյունքներն արտացոլվում են հարկային տեսչության մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում և հայտարարագրերում:

(15-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-221-Ն, 08.12.10 ՀՕ-194-Ն օրենք)

 

Հոդված 16. Վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելը
ԻՐՏԵԿ     16-րդ հոդվածն ուժը կորցնելու է 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք

 

1. Վճարողների կողմից սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25.1. հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարների գումարը հաշվանցվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածով սահմանված կարգով:

2. Հաշվանցումն առաջին հերթին իրականացվում է համապատասխան հարկատեսակների մասին օրենքներով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկված փաստացի շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գումարների դիմաց` սույն օրենքի 6 հոդվածում նշված համամասնությամբ:

(16-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, 03.07.07 ՀՕ-193-Ն, 22.12.10 ՀՕ-266-Ն օրենքներ)

 

Հոդված 17. Վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը

 

1. Վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների (մատուցվող ծառայությունների) գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում վճարողներն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի վերաբերյալ առանձնացված նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում): Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվառվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարների կատարումից:

 

Հոդված 18. Մատակարարներին վճարված հարկի գումարները

 

Վճարողները սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների գծով ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին (ինչպես նաև ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում) վճարված ավելացված արժեքի հարկի գումարը միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին):

 

Հոդված 19. Հաստատագրված վճարի վճարման կարգը և ժամկետները
ԻՐՏԵԿ    19-րդ հոդվածը փոփոխվելու է 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք) 

 

1. Հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:

2. Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով:

3. Հարկ վճարողները հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի կանխավճարային մուծումներ չեն կատարում:

(19-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-266-Ն օրենք)

 

Հոդված 20. Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործումը
ԻՐՏԵԿ     20-րդ հոդվածն ուժը կորցնելու է 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք

 

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում 7 հոդվածի «ա» (բացառությամբ Երևան քաղաքում գտնվող` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակների և տաղավարների միջոցով իրականացվող առևտրական գործունեության, և բնակելի տարածքից անմիջական վաճառքի), «զ» կետերով սահմանված գործունեության տեսակների իրականացման ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող հարկ վճարողների վրա` այդ կետերով սահմանված գործունեության տեսակների մասով:

(20-րդ հոդվածը փոփ. 14.12.2001 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն, 24.12.04 ՀՕ-52-Ն, 03.07.07 ՀՕ-193-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2
ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(2-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 21. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար օգտագործվող հասկացությունները

(21-րդ հոդվածը փոփ. 03.07.07 ՀՕ-193-Ն օրենք)

(21-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 22. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները

(22-րդ հոդվածը փոփ. 03.07.07 ՀՕ-193-Ն, 03.07.07 ՀՕ-193-Ն, 21.08.08 ՀՕ-154-Ն օրենքներ)

(22-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 23. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը

(23-րդ հոդվածը փոփ.  06.02.02 ՀՕ-297 օրենք)

(23-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 24. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

(24-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 25. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(25-րդ հոդվածը փոփ. 14.12.2001 ՀՕ-277 օրենք)

(25-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 2.1.
 ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ  

(2.1-րդ գլուխը լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն օրենք)

(2.1-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 25.1. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճար վճարողներ

(25.1-րդ հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-154-Ն օրենքներ)

(25.1-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 25.2. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի չափը

(25.2-րդ հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-154-Ն օրենքներ)

(25.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 25.3. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ

(25.3-րդ հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն օրենք)

(25.3-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 25.4. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներ

(25.4-րդ հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն օրենք)

(25.4-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(3-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 26. Առևտրի իրականացման վայր հասկացությունը

(26-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 27. Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճար վճարողները

(27-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 28. Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճար վճարողների կողմից փաստաթղթերի տրամադրումը և տեղեկությունների ներկայացումը

(28-րդ հոդվածը փոփ. 14.12.2001 ՀՕ-277, 03.07.07 ՀՕ-193-Ն օրենքներ)

(28-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 29. Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի չափը

(29-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն օրենք)

(29-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 30. Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

(30-րդ հոդվածը փոփ. 15.12.00 ՀՕ-138 օրենք)

(30-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 31. Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(31-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն օրենք)

(31-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2010 թվականից` 21.08.08 ՀՕ-154-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(4-րդ գլուխն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից՝ 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

i
Հոդված 32. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

(32-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 33. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները

(33-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 34. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների չափը

(34-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

i
Հոդված 35. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

(35-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 36. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(36-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4.1.
ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(4.1-ին գլուխն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

(4.1-ին գլուխը լրաց. 14.12.01 ՀՕ-277 օրենք)

 

Հոդված 36.1.  Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

(36.1-ին հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 36.2. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարներ վճարողները

(36.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 36.3. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների չափը

(36.3-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 36.4.  Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալը

(36.4-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 36.5.  Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցը

(36.5-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4.2.
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ  

(4.2-րդ գլուխը լրաց. 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

(4.2-րդ գլուխն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 36.6. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

(36.6-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 36.7. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունն իրականացնելու համար հաստատագրված վճարներ վճարողները

(36.7-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 36.8. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը

(36.8-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 36.9. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալը

(36.9-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 36.10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(36.10-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 37. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
ԻՐՏԵԿ    37-րդ հոդվածը փոփոխվելու է 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք) 

 

Սույն օրենքի իմաստով`

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

բ) ավտոմեքենայի բեռնատարողություն է համարվում նրա բեռնավորման օպտիմալ կշիռը, որը սահմանում է արտադրողը` տեխնիկական և շահագործման տվյալների հիման վրա.

գ) ավտոբուսի նստատեղերի քանակ է համարվում արտադրողի (վերասարքավորողի) կողմից մեքենայի սրահում տեղադրված նստարանների միջոցով ուղևորների փոխադրումը նստած վիճակում իրականացնելու համար սահմանված օպտիմալ քանակը:

(37-րդ հոդ. փոփ 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 38. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները

 

1. Վճարողներ են համարվում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները:

2. Նախնական պատվերով, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները հաստատագրված վճարը հաշվարկում և վճարում են սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:

3. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում այն հարկ վճարողների վրա, որոնք ավտոտրանսպորտային միջոցներն օգտագործում են բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) փոխադրումների համար:

(38-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277 օրենք)

 

Հոդված 39. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը
ԻՐՏԵԿ    39-րդ հոդվածը փոփոխվելու է 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք) 

 

1. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

2. Վճարողի կողմից նույն ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցով մեկից ավելի տեսակի ավտոտրանսպորտային փոխադրումների ծառայությունների իրականացման դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք են ընդունվում ավտոտրանսպորտային փոխադրումների այդ տեսակներից առավելագույն բարձր չափի ելակետային տվյալ ունեցող տեսակի համար նախատեսված ելակետային տվյալը և ուղղիչ գործակիցները:

3. 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով` օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում վճարողն ամսվա ընթացքում կարող է այն ժամանակավորապես փոխարինել նույն ելակետային տվյալներ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային տեսչության մարմնին: Եթե անսարք ավտոբուսների փոխարեն շահագործված ավտոբուսների թվաքանակը չի գերազանցում նախապես ներկայացված ավտոբուսների ընդհանուր թվաքանակի 20 տոկոսը` արտահայտված ամբողջ թվերով, ապա հաստատագրված վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախապես հայտարարագրված ավտոբուսների ելակետային տվյալները:

Սույն կետի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքում, Երևան քաղաքի հետ կապված և միջպետական երթուղիներով ուղևորափոխադրումների վրա:

4. Մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսներով Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքում տվյալ ամսվա համար հաշվարկված և վճարման ենթակա հաստատագրված վճարի չափը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակին համապատասխան սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված հաստատագրված վճարի ընդհանուր գումարից:

Եթե միկրոավտոբուսների քանակը, որոնց վերաբերյալ վճարողի կողմից սահմանված կարգով նախապես ներկայացվել են հայտարարություններ, պակաս է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակից, ապա տվյալ ամսվա համար հաստատագրված վճարի չափը որոշվում է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակով` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

(39-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277, 15.05.02 ՀՕ-342-Ն, 04.05.05 ՀՕ-89-Ն օրենքներ)

 

Հոդված 40. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

Ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում`

- բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար` ավտոմեքենայի բեռնատարողությունը` արտահայտված տոննաներով,

- ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար` նստատեղերի քանակը:

(40-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277, 07.12.11 ՀՕ-313-Ն օրենքներ)

 

Հոդված 41. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

1. (1-ին մասն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

2. Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման` գոտիականության հետ կապված ուղղիչ գործակիցներն են`

 

Վայոց ձորի և Տավուշի մարզերում

1.1

Շիրակի մարզում

1.3

Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում

1.4

Սյունիքի մարզում

1.6

Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում

1.8

Երևան քաղաքում`

1.9:

 

Բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական բեռնափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար` սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:

3. Ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

ա) երթուղիների հետ կապված`

երկու քաղաքների միջև, բացառությամբ Երևան քաղաքի (այսուհետ` միջքաղաքային)

1.0

Երևան  քաղաքի հետ

1.2

ներմարզային, բացառությամբ միջքաղաքային և ներքաղաքային`

 - Կոտայքի, Արարատի և  Արմավիրի մարզերում

0.75

 - այլ մարզերում

0.5

միջպետական
 միջմարզային (բացառությամբ` միջքաղաքային և
Երևան քաղաքի հետ) ուղևորափոխադրումների
 իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի
համար սույն ենթակետով սահմանված գործակիցներից  
առավելագույնը

1.2

բ) ներքաղաքային երթուղիների համար

Երևան քաղաքում

1.0

Գյումրի և Վանաձոր քաղաքներում

0.9

մնացած քաղաքներում

0.8.

գ) մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար լրացուցիչ`

1.3:

(41-րդ հոդվածը փոփ. 15.05.02 ՀՕ-342-Ն, 05.12.06 ՀՕ-235-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 6
ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(6-րդ գլուխն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 42. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

(42-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 43. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

(43-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 44. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի չափը

(44-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 45. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

(45-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 46. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(46-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 7
ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(7-րդ գլուխն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

Հոդված 47. Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

(47-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

Հոդված 48. Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

(48-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

Հոդված 49. Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի չափը

(49-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

Հոդված 50. Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

(50-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

Հոդված 51. Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(51-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 8
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(8-րդ գլուխն  ուժը կորցրել է 01.04.12 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 52. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

(52-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 53. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

(53-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 54. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի չափը

(54-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 55. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

(55-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 55.1.  Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցները

(55.1-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 9
ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(9-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից՝ 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 56. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետ հասկացությունը

(56-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 57. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

(57-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 58. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը

(58-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 58.1.  Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(58.1-ին հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 59. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

(59-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 9.1.
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ 

(9.1-րդ գլուխը լրաց. 14.12.01 ՀՕ-277 օրենք)

(9.1-րդ գլուխն ուժը կորցրել է  26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

Հոդված 59.1.  Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ) հասկացությունը

(59.1-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277 օրենք)

(59.1-րդ հոդվածն ուժը կորցրել է  26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

Հոդված 59.2.  Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

(59.2-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277 օրենք)

(59.2-րդ հոդվածն ուժը կորցրել է  26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

Հոդված 59.3.   Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը

(59.3-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, 11.12.02 ՀՕ-485-Ն, 25.12.03 ՀՕ-51-Ն, 26.12.08 ՀՕ-240-Ն, 11.06.09 ՀՕ-152-Ն օրենքներ)

(59.3-րդ հոդվածն ուժը կորցրել է  26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

Հոդված 59.4.  Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

(59.4-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277 օրենք)

(59.4-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.06.09 ՀՕ-152-Ն օրենք)

 

Հոդված 59.5.  Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(59.5-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն օրենքներ)

(59.5-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.06.09 ՀՕ-152-Ն օրենք)

 

Հոդված 59.6.  Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը

(59.6-րդ հոդվածը լրաց. 11.06.09 ՀՕ-152-Ն օրենք)

(59.6-րդ հոդվածն ուժը կորցրել է  26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 9.2
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(9.2-րդ գլուխը լրաց. 20.05.10 ՀՕ-88-Ն օրենք)

 

Հոդված 59.7. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ) հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով` գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը:

(59.7-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-88-Ն օրենք)

 

Հոդված 59.8. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

1. Հաստատագրված վճար վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման այն կայանների (կետերի) միջոցով իրականացվող ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության նկատմամբ, որտեղ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան, առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակներ:

(59.8-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-88-Ն օրենք)

 

Հոդված 59.9. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

1. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է` ամսվա ընթացքում իրացված գազի ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափ կիրառելով: Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից:

2. Ստացված գազի ծավալը չափող հաշվիչ հանգույցի տվյալները հարկային մարմնի պաշտոնատար անձը վերցնում է գազալցման կայանի աշխատանքային ժամերին և հաշվիչի վրա դնում է դրոշմակնիք:

(59.9-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-88-Ն օրենք)

 

Հոդված 59.10. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը

 

1. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը յուրաքանչյուր գազալցման կայանի համար չի կարող պակաս լինել`

Երևան քաղաքում գտնվող գազալցման կայանի համար` 1500000 դրամից,

Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող գազալցման կայանների համար` 1125000 դրամից,

այլ վայրերում գտնվող գազալցման կայանների համար` 900000 դրամից:

(59.10-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-88-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 10
ԱՎՏՈԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(10-րդ գլուխն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 60. Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

(60-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 61. Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

(61-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 62. Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի չափը

(62-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 63. Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

(63-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 64. Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(64-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 07.12.11 ՀՕ-313-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 11
ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(11-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 65. Արդյունագործական ձկնորսության հասկացությունը

(65-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 66. Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճար վճարողները

(66-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 67. Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի չափը

(67-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 68. Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

(68-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 69. Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(69-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 12
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(12-րդ գլխի վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն օրենք)

 ( 12-րդ գլուխն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն օրենք)

 

Հոդված 70. Արտարժույթի առքուվաճառքի գործունեություն հասկացությունը

(70-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն օրենք)

 (70-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն օրենք)

 

Հոդված 71. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

(71-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն օրենք)

(71-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն օրենք)

 

Հոդված 72. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը

(72-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն օրենք)

(72-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն օրենք)

 

Հոդված 73. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(73-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն օրենք)

(73-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 13
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(13-րդ գլխի վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն օրենք)

 ( 13-րդ գլուխն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն օրենք)

 

Հոդված 74. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն հասկացությունը

(74-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն օրենք)

(74-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն օրենք)

 

Հոդված 75. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

(75-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն օրենք)

(75-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն օրենք)

 

Հոդված 76. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը

(76-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն օրենք)

(76-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 14
ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(14-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 77. Խաղատուն հասկացությունը

(77-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 78. Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

(78-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 79. Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը

(79-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 80. Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

(80-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 81. Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(81-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-78 օրենք)

(81-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-51-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 15
 ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(15-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 82. Շահումով խաղային ավտոմատներ հասկացությունը

(82-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 83. Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճար վճարողները

(83-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 84. Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի չափը

(84-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 85. Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

(85-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 85.1. Ինտերնետ շահումով խաղ հասկացությունը

(85.1-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 85.2. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

(85.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 85.3. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափերը

(85.3-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 85.4. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

(85.4-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2014 թվականից` 27.04.10 ՀՕ-56-Ն օրենք)

 

Հոդված 86. Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(86-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-51-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 15.1.
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(15.1-րդ գլուխը լրաց. 06.07.00 ՀՕ-78, փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն օրենքներ)

 

 

Հոդված 86.1.  Վիճակախաղ հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը՝

ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպումը.

բ) տոտալիզատորի կազմակերպումը.

գ) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով տոտալիզատորի կազմակերպումը, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:

(86.1-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն օրենքներ)

 

Հոդված 86.2.  Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

 

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում՝

ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպիչները.

բ) տոտալիզատորի կազմակերպիչները.

գ) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները:

(86.2-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն օրենքներ)

 

Հոդված 86.3.  Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափերը

 

1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 25 տոկոսի չափով:

2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 75000-ապատիկի չափով:

3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 1.000.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 75000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

(86.3-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, 23.012.04 ՀՕ-181-Ն, 25.12.06 ՀՕ-20-Ն, 26.12.08 ՀՕ-240-Ն օրենքներ)

 

Հոդված 86.4.  Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալները

 

1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը:

2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի կազմակերպչի կողմից խաղադրույքների ընդունման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում կնքման և հաշվառման:

3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ ամսվա ընթացքում գործունեության փաստացի իրականացման օրերի քանակից):

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում խաղասրահում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման և հաշվառման:

(86.4-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 16
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(16-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 87. Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

(87-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 88. Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը

(88-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 89. Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

(89-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 90. Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(90-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

 

ԳԼՈՒԽ 16.1.
ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(16.1-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 90.1. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

(90.1-ին հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 90.2. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի չափը

(90.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 90.3. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

(90.3-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 90.4. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(90.4-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 11.05.2011 ՀՕ-148-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 17
ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՄԱԳՆԻՏՈՖՈՆՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(17-րդ գլուխն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

Հոդված 91. Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճար վճարողները

(91-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

Հոդված 92. Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի չափը

(92-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

Հոդված 93. Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

(93-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 18
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 94. Հաստատագրված վճարի չհիմնավորված լինելը
ԻՐՏԵԿ    94-րդ հոդվածը փոփոխվելու է 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք) 

 

1. Հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող վճարողների մոտ հաստատագրված վճարի (հարկային պարտավորության) մեծությունը համարվում է չհիմնավորված, և հարկային տեսչության մարմնի կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարվում է հաստատագրված վճարի մեծության հաշվարկում (գնահատում), եթե`

ա) վճարողի կողմից սահմանված կարգով համապատասխան ժամանակաշրջանի համար ներկայացված ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների, ինչպես նաև 7 հոդվածի «իա» ենթակետում նշված գործունեության հաստատագրված վճարի չափի մեծությունը ցածր է հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով սահմանված կարգով հարկային տեսչության մարմնի կողմից իրականացված ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից (հաստատագրված վճարի չափից).

բ) վճարողի կողմից մինչև գործունեության փաստացի սկսելը (վերսկսելը), ինչպես նաև խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղ կազմակերպողների համար սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով չեն ներկայացվել հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված` հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է` հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):

Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվը սահմանված կարգով հայտարարված օրերի թվից ավելի լինելու դեպքում այն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար` վերջին (նախորդ) ելակետային տվյալների ներկայացման օրվանից հաշված:

i

3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված` հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է` հիմք ընդունելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):

Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար` վճարողի հաստատագրված վճարով հարկվող գործունեության փաստացի սկսման (վերսկսման) օրվանից հաշված, իսկ գործունեության փաստացի սկսման օրվա վերաբերյալ այլ հավաստի տեղեկությունների (տվյալների) բացակայության դեպքում` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների պարտադիր վերագրանցման ենթակա օրվանից (սույն օրենքի 13 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն) հաշված:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի գումարի չափով:

Սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգիչներով տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում վճարողից գանձվում է նաև տուգանք` յուրաքանչյուր չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգչի համար` 1.000.000 դրամի չափով: Առանց սույն օրենքով սահմանված կարգով ինտերնետային կայքերի վերաբերյալ ելակետային տվյալի ներկայացման` ինտերնետ տոտալիզատորի կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար վճարողից գանձվում է նաև տուգանք` 5.000.000 դրամի չափով: Սույն պարբերությունում նշված խախտումները հարկային մարմնի կողմից արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրվելու դեպքում վճարողից գանձվում է տուգանք` սույն պարբերությամբ սահմանված տուգանքների կրկնակի չափերով:

Վճարողները նշված տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

(94-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277-Ն, 11.12.02 ՀՕ-485-Ն, 25.12.06 ՀՕ-20-Ն, 11.06.09 ՀՕ-152-Ն, 20.05.10 ՀՕ-88-Ն օրենքներ)

 

Հոդված 94.1.  Պատասխանատվությունը տեղեկություններ չտրամադրելու համար
ԻՐՏԵԿ    94.1-ին հոդվածը փոփոխվելու է 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք) 

 

Վճարողի կողմից օրենքի 28 հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկություններում առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներառելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 100.000 դրամի չափով:

Վճարողի կողմից օրենքի 28-րդ հոդվածի համաձայն առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 500,000 դրամի չափով:

Վճարողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամսվա ընթացքում ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու կամ ներկայացվող տեղեկություններում ստացված և իրացված գազի ծավալները թերհայտարարագրելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 500,000 դրամի չափով:

(94.1-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277-Ն, 25.12.03 ՀՕ-51-Ն, 26.12.08 ՀՕ-240-Ն օրենքներ)

 

Հոդված 95. Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար

 

Հաստատագրված վճարի կատարումը վճարողներին չի ազատում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում և (կամ) գրանցումներ վարելու, ինչպես նաև գործունեության առանձին տեսակների համար լիցենզիա (արտոնագիր) ունենալու պարտականությունից:

 

ԳԼՈՒԽ 19
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 96. Օրենքում կիրառվող որոշ հասկացությունների սահմանումները
ԻՐՏԵԿ     96-րդ հոդվածն ուժը կորցնելու է 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք

 

1. Սույն օրենքի 47 հոդվածի «գ» ենթակետում նշված` ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղերը, 52 հոդվածի «գ» ենթակետում նշված` ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն օրենքում գոտիականության կիրառման նպատակով հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության (կամ նրա լիազորած մարմնի) կողմից Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների:

 

Հոդված 97. Հաստատագրված վճարի չափի ինդեքսավորումը

 

2008 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր երեք տարի ժամկետի համար սույն օրենքի համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը և սահմանային չափերը ճշգրտվում են (ավելացվում կամ նվազեցվում են)` ելնելով նախորդ երեք տարիների ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսից, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշված ժամկետից առնվազն երեք ամիս առաջ կներկայացնի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

(97-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն, 03.07.07 ՀՕ-193-Ն օրենքներ)

 

i
Հոդված 98. Հաստատագրված վճարների կասեցումը
ԻՐՏԵԿ    98-րդ հոդվածը փոփոխվելու է 01.01.2017 թվականից` 28.09.16 ՀՕ-153-Ն օրենք) 

 

Սույն օրենքի 7 հոդվածի «դ», «ը», «ժե», «ժզ», «ժը», «ի» և «իա»  ենթակետերով նախատեսված գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկը կասեցվում է վճարողի կողմից հարկային տեսչության մարմնին գործունեության դադարեցման (կասեցման) մասին դիմում-հայտարարություն ներկայացնելու դեպքում` հայտարարության մեջ նշված օրվանից, որը չի կարող հայտարարության ներկայացման հաջորդ օրվանից ավելի շուտ լինել:

(98-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277-Ն, 11.12.02 ՀՕ-485-Ն, 25.12.03 ՀՕ-51-Ն, 24.12.04 ՀՕ-52-Ն, 20.05.10 ՀՕ-88-Ն, 07.12.11 ՀՕ-313-Ն, 27.04.10 ՀՕ-56-Ն օրենքներ)

 

Հոդված 99. Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների գրանցումը (վերագրանցումը)

 

1998 թվականի հուլիս ամսվա ընթացքում վճարողները հարկային տեսչության մարմնում գրանցում (վերագրանցում) են սույն օրենքով սահմանված ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները: Այդ պահանջը խախտելու դեպքում կիրառվում է սույն օրենքի 94 հոդվածով նախատեսված պատասխանատվությունը:

 

Հոդված 100. Պատասխանատվությունը հարկման բազան թաքցնելու համար

(100-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-485-Ն օրենք)

 

Հոդված 101. Գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունումը

 

Սույն օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հոդված 102. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
22 հուլիսի 1998 թ.
ՀՕ-236

 

pin
ՀՀ 07.07.1998
N ՀՕ-236 օրենք