Սեղմել Esc փակելու համար:
«ՉԱՅՆԱ ՆԵՇՆԼ ԷԼԵՔԹՐԻՔ ԻՆՋԵՆԻԻՐԻՆԳ ԸՆԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՉԱՅՆԱ ՆԵՇՆԼ ԷԼԵՔԹՐԻՔ ԻՆՋԵՆԻԻՐԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2022 թվականի N 563-Ա

 

«ՉԱՅՆԱ ՆԵՇՆԼ ԷԼԵՔԹՐԻՔ ԻՆՋԵՆԻԻՐԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գրանցված «Չայնա Նեշնլ Էլեքթրիք Ինջենիիրինգ ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (կապալառու) միջև կնքված «220/110/10 կՎ «Զովունի» ենթակայանի վերակառուցման, նախագծման, մատակարարման և տեղակայման» թիվ HVEN-DSI-1/2020_2 պայմանագրի շրջանակներում «Չայնա Նեշնլ Էլեքթրիք Ինջենիիրինգ ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել իրականացնելու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված` քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, շինարարության իրականացման, ինժեներական հետազննման ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2022
N 563-Ա
Որոշում