Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՎԵ ...

26.06.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.02.2022  -ից մինչեւ   26.06.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 09.06.2023 թիվ 579-Ն հրաման)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

26 հունվարի 2022 թվականի N 79-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 354-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման կարգը` համաձայն հավելված N 1-ի:

2. Հաստատել մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման կարգը` համաձայն հավելված N 2-ի:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների, վերապատրաստման անցկացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 200-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 354-Ն հրամանը:

4. Սահմանել, որ մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականները շարունակում են մնալ ուժի մեջ, եթե վկայականը ստացած անձը սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում վերապատրաստվել է սույն հրամանի 2-րդ կետով հաստատված կարգին համապատասխան: Սույն կետում նշված ժամկետում, սույն հրամանի 2-րդ կետով հաստատված կարգին համապատասխան չվերապատրաստված (վերապատրաստման բացասական արդյունք արձանագրած) անձանց տրամադրված մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականների գործողությունը դադարում է:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2022 թվականի հունվարի 26-ի

N 79-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու հետ կապված հարաբերությունները:

2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար տարեկան առնվազն երկու անգամ Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպում է քննություն (այսուհետ` քննություն):

3. Քննությունն անցկացնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` սույն կարգի 6-րդ կետում նշված նախապատրաստական դասընթացի ավարտից ոչ շուտ քան 5-րդ և ոչ ուշ քան տասնհինգերորդ աշխատանքային օրը:

4. Քննությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող ՀՀ այն քաղաքացիները, որոնք մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ` Ուսումնական կենտրոն) սույն կարգի 6-րդ կետի համապատասխան անցկացված քննության նախապատրաստական դասընթացներին:

5. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված մաքսային գործառնությունների իրականացման էլեկտրոնային համակարգերի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հմտությունների գնահատման փուլին մասնակցելու համար մասնակիցը պետք է ունենա նաև նույնականացման քարտ` ակտիվացված էլեկտրոնային ստորագրությամբ:

6. Ուսումնական կենտրոնը յուրաքանչյուր քննության անցկացումից առաջ կազմակերպում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների նախապատրաստական դասընթաց (այսուհետ` դասընթաց)` առնվազն 60 ակադեմիական ժամ (1 ժամը` 45 րոպե) տևողությամբ: Դասընթացի մասնակից է համարվում դասախոսությունների առնվազն 95%-ին ներկա գտնված անձը:

7. Դասընթացի անցկացման ժամանակահատվածի, գրաֆիկի, վայրի և պայմանների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև քննության անցկացման օրվա, ժամի և վայրի, նախատեսված հարցերի շրջանակի, դասընթացին և քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության պաշտոնական համացանցային կայքում` դասընթացի մեկնարկից առնվազն 20 օր առաջ:

8. Դասընթացի ավարտի օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում Ուսումնական կենտրոնը` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է դասընթացի արդյունքներով քննությանը մասնակցելու իրավունք ստացած անձանց ցանկը` հաշվի առնելով սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները:

9. Դասընթացին և քննությանը մասնակցելու համար դիմորդները դասընթացի մեկնարկից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ Պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի անունով.

2) անձը հաստատող և անձի քաղաքացիության մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի պատճենը.

3) բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը.

4) դասընթացին մասնակցության համար սահմանված վճարի և քննությանը մասնակցելու համար նախատեսված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

10. Քննությունն անցկացվում է երկու փուլով` համակարգչային թեստավորման (այսուհետ` թեստավորում) և մաքսային գործառնությունների իրականացման էլեկտրոնային համակարգերի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հմտությունների գնահատման (այսուհետ` հմտությունների գնահատում): Քննությունը դրական հանձնած է համարվում դրա երկու փուլերը դրական հանձնած մասնակիցը:

11. Քննության փուլերն անցկացվում են այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով և տեսաձայնագրող համակարգով:

12. Անձը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկն ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մտնել թեստավորման անցկացման համար առանձնացված սենյակ, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել թեստավորման անցկացման համար նախատեսված ցանկացած տեղ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելու համար նախատեսված ժամանակից 10 (տասը) րոպե առաջ:

13. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում թեստավորման սենյակ ներս բերել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական կամ էլեկտրոնային սարքեր, աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց: Մասնակիցները պարտավոր են թեստավորման ընթացքում պահպանել սույն կարգի կանոնները: Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում հանձնաժողովը պարտավոր է դադարեցնել մասնակցի հետագա մասնակցությունը թեստավորմանը` գնահատելով նրա աշխատանքը 0 (զրո) միավոր: Մասնակցի կողմից թեստավորման համար սահմանված ժամանակից շուտ թեստավորման սենյակը լքելու դեպքում նրա աշխատանքը համարվում է ավարտված:

14. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված թեստային 40 (քառասուն) հարցերի միջոցով: Հարցերը վերաբերում են մաքսային բնագավառը կարգավորող ՀՀ միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի իմացությանը:

15. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկը, մինչև թեստավորման սկիզբը հայտարարելը, մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է մասնակիցների բոլոր հարցերին:

16. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 (երեք) կամ 4 (չորս) ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:

17. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:

i

18. Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 80 (ութսուն) րոպե ժամանակ: Թեստավորման ավարտից 10 (տասը) րոպե առաջ մասնակիցներին հիշեցվում է թեստավորման ավարտին մնացած ժամանակի մասին: Սահմանված ժամկետը լրանալուց անմիջապես հետո հայտարարվում է թեստավորման ավարտը, որից հետո մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները:

(18-րդ կետը փոփ. 22.02.2022 թիվ 185-Ն հրաման)

19. Թեստավորման ընթացքում մասնակիցները դուրս չեն գալիս սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է դուրս գալ սենյակից, ապա նրա աշխատանքը համարվում է ավարտված:

20. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 (մեկ) միավոր, իսկ սխալը` 0 (զրո): Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը: Թեստավորման արդյունքում մասնակիցը ստանում է գնահատական, որն արտահայտում է ճիշտ պատասխան ստացած հարցերի տեսակարար կշիռն առաջադրանքի հարցերի ընդհանուր քանակում` տոկոսային արտահայտությամբ (0-ից 100 գնահատական):

21. Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն 90 (իննսուն) տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

22. Թեստավորման ավարտից հետո հանձնաժողովի կողմից հայտարարվում են մասնակիցների ստացած գնահատականները: Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին գրավոր` արդյունքները մասնակիցներին հայտարարելուց հետո 1 (մեկ) ժամվա ընթացքում: Բողոքարկումը` թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշգրտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվարկելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է: Բողոքարկման գործընթացի ավարտ է համարվում բողոքարկող վերջին մասնակցին բողոքարկման արդյունքների վերաբերյալ գրավոր պատասխանի տրամադրումը: Բողոքարկման գործընթացի ավարտից հետո մասնակիցների ստացած գնահատականները համարվում են վերջնական և կարող են վերանայվել միայն դատական կարգով:

23. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և (կամ) սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա հանձնաժողովի կողմից ճշգրտվում է հարցադրումն ու դրա ճիշտ պատասխանը, որի հիման վրա վերահաշվարկվում են տվյալ հարցադրումն իրենց հարցաթերթիկներում պարունակող բոլոր մասնակիցների միավորները:

24. Թեստավորումն անցկացնելուց և թեստավորման փուլի բողոքարկման գործընթացի ավարտից հետո 1 ժամվա ընթացքում հանձնաժողովը.

1) կազմում (համակարգից արտատպում) և ստորագրում է թեստավորման արդյունքների վերաբերյալ ամփոփ արձանագրությունը, որին կցվում է քննության թեստավորման փուլը հաղթահարած և հմտությունների գնահատման փուլ անցած անձանց ցանկը.

2) քննության անցկացման վայրում հրապարակում է քննության թեստավորման փուլը հաղթահարած և հմտությունների գնահատման փուլ անցած անձանց ցանկը, ինչպես նաև հմտությունների գնահատման փուլի անցկացման օրը և ժամը:

25. Եթե սույն կարգի 24-րդ կետի պահանջների ապահովումից հետո մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը մնում է առնվազն չորս ժամ, ապա նույն օրը սկսվում է քննության հաջորդ` հմտությունների գնահատման փուլը: Հակառակ պարագայում հմտությունների գնահատման փուլն անց է կացվում հաջորդ աշխատանքային օրը:

26. Հմտությունների գնահատման փուլում մասնակիցը պետք է հանձնաժողովի կողմից նախապես պատրաստված` երեք անվանում ապրանքներին վերաբերող փաստաթղթերի փաթեթի հիման վրա մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգի թեստային միջավայրում լրացնի և ներկայացնի մաքսային հայտարարագիր, դրան կցի հայտարարագրված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերը, ինչպես նաև արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը, որոնք մասնակիցը պետք է կարողանա ստանալ «մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի թեստային միջավայրում համապատասխան հայտ ներկայացնելու ճանապարհով: Ընդ որում մասնակցին տրվող փաստաթղթային փաթեթը, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է պարունակի հայտարարագրման ենթակա ապրանքի ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը և ապրանքի ձեռքբերման գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքը հաշվարկելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

27. Թեստավորման փուլի համար սույն կարգի 12-րդ, 13-րդ, 15-րդ, 19-րդ և 22-րդ կետերով սահմանված կարգավորումները կիրառվում են նաև հմտությունների գնահատման փուլի համար:

28. Սույն կարգի 26-րդ կետում նշված առաջադրանքի կատարման համար քննության մասնակցին տրվում է 60 (վաթսուն) րոպե ժամանակ, որի ավարտից 10 (տասը) րոպե առաջ մասնակիցներին հիշեցվում է հմտությունների գնահատման փուլի ավարտին մնացած ժամանակի մասին: Սահմանված ժամկետը լրանալուց անմիջապես հետո հայտարարվում է հմտությունների գնահատման փուլի ավարտը, որից հետո մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները:

29. Հմտությունների գնահատման արդյունքը դրական է համարվում հետևյալ պայմանների միաժամանակյա ապահովման դեպքում.

1) քննության մասնակցի ներկայացրած մաքսային հայտարարագիրը ավտոմատ կերպով գրանցվել է (ստացել է գրանցման համար) մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգում.

2) քննության մասնակցի ներկայացրած մաքսային հայտարարագրին կցված են դրանում հայտարարագրված տեղեկությունները հիմնավորող, հանձնաժողովի կողմից մասնակցին նախապես տրված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը.

3) հայտարարագրված տեղեկությունները համապատասխանում են հայտարարագրի լրացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում առկա տեղեկություններին:

30. Սույն կարգի 26-րդ կետում նշված առաջադրանքը կատարելուց հետո, մասնակիցը տպում է իր կողմից ներկայացված հայտարարագիրը և այն առձեռն, իրեն նախապես հանձնաժողովի կողմից տրամադրված փաստաթղթային փաթեթի հետ, ներկայացնում է հանձնաժողովին:

31. Հմտությունների գնահատման արդյունքը պարզելու համար մասնակցի ներկայացրած մաքսային հայտարարագիրը ստուգվում է հանձնաժողովի որևէ անդամի կողմից` մասնակցի ներկայությամբ: Ստուգման արդյունքը, այն իրականացրած հանձնաժողովի անդամի կողմից, սեփական ստորագրությամբ վավերացված և գրավոր կերպով արտացոլվում է մասնակցի ներկայացրած հայտարարագրի դարձերեսին` դրական արդյունքի դեպքում նշելով «դրական», իսկ բացասական արդյունքի դեպքում` «բացասական» բառը, գրանցելով նաև ստուգման օրը, ամիսը, տարին, ստուգողի անունը, ազգանունը: Բացասական արդյունքի դեպքում, ստուգումն իրականացրած հանձնաժողովի անդամը, նույն տեղում գրավոր կերպով նշում է նաև սույն կարգի 29-րդ կետի այն ենթակետը (ենթակետերը), որոնց պայմանները քննության մասնակցի կողմից չեն ապահովվել հմտությունների գնահատման ընթացքում: Ստուգման արդյունքի վերաբերյալ քննության մասնակիցը իրազեկվում է անմիջապես ստուգման ավարտից հետո:

32. Հմտությունների գնահատման փուլի արդյունքների բողոքարկման գործընթացի ավարտից անմիջապես հետո հանձնաժողովը կազմում (համակարգից արտատպում) և ստորագրում է քննության արդյունքների վերաբերյալ ամփոփ արձանագրությունը, որին կցվում է քննությունը դրական հանձնած անձանց ցանկը: Նշված ցանկը քննության արդյունքների ամփոփմանը հաջորդող աշխատանքային օրը հրապարակվում է մաքսային ծառայության համացանցային պաշտոնական կայքում:

33. Քննության արդյունքների ամփոփմանը հաջորդող աշխատանքային օրը քննության արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած անձինք Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունից կարող են ստանալ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևի մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական` էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու անուն և գաղտնաբառ:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2022 թվականի հունվարի 26-ի

N 79-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:

2. Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեն յուրաքանչյուր տարի առնվազն 1 (մեկ) անգամ կազմակերպում է մաքսային բնագավառը կարգավորող իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի ուսուցման վերապատրաստման դասընթաց (այսուհետ` դասընթաց):

3. Վերապատրաստում կամ վերապատրաստման դասընթաց է համարվում 48 ակադեմիական ժամ (1 ակադեմիական ժամը` 45 րոպե) և ավելի տևողությամբ դասընթացը, որն ավարտվում է վերապատրաստվող մասնագետների թեստավորմամբ:

4. Մաքսային ձևակերպումների մասնագետը համարվում է վերապատրաստված` վերապատրաստման դասընթացի շրջանակներում անցկացված բոլոր դասախոսությունների (դասաժամերի) առնվազն 95 տոկոսին ներկա գտնվելու և սույն կետում նշված թեստավորման արդյունքում դրական արդյունք արձանագրելու դեպքում, ընդ որում, վերապատրաստման բացասական արդյունք է համարվում վերապատրաստման դասընթացի շրջանակներում անցկացված բոլոր դասախոսությունների (դասաժամերի) 6 և ավելի տոկոսին չմասնակցելը և (կամ) սույն կարգի 3-րդ կետում նշված թեստավորման արդյունքում դրական արդյունք չարձանագրելը և (կամ) երեք տարվա ընթացքում մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում չանցնելը (չվերապատրաստվելը):

5. Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստումն իրականացնում է ՈՒսումնական կենտրոնի հետ համատեղ:

6. Վերապատրաստման ծրագիրը պետք է ներկայացված լինի մանրամասն թեմատիկ ուղղվածությամբ (պլանով), որը ներառում է դասընթացի բոլոր թեմաները:

7. Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստումն անցկացվում է Ուսումնական կենտրոնում` վերապատրաստման ծրագրերին համապատասխան:

8. Վերապատրաստման դասընթացներին մաքսային ձևակերպումների մասնագետների մասնակցությունը դասընթացի յուրաքանչյուր օր արձանագրվում է ՈՒսումնական կենտրոնի գրանցամատյաններում: Գրանցամատյանների վարման պատասխանատու է հանդիսանում ուսումնական միջոցառումների կազմակերպիչը:

i

9. Վերապատրաստման դասընթացի ավարտից հետո ոչ շուտ, քան 5-րդ և ոչ ուշ, քան 7-րդ աշխատանքային օրն անցկացվում է թեստավորում, որի հարցաշարը կազմվում է մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացի ընթացքում ներկայացված ծրագրերի շրջանակներում քննարկված թեմաներին համապատասխան, որոնք վերաբերում են մաքսային բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ու մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությանը:

(9-րդ կետը փոփ. 22.02.2022 թիվ 185-Ն հրաման)

10. Թեստավորումն անցկացվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների անցկացման ընթացակարգին համապատասխան:

11. Թեստավորումն անցկացնելուց և բողոքարկման գործընթացի ավարտից հետո հանձնաժողովը կազմում (համակարգից արտատպում) և ստորագրում է թեստավորման արդյունքների վերաբերյալ ամփոփ արձանագրություն և 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում Պետական եկամուտների կոմիտեի նախագահին:

12. Սույն կարգի 10-րդ կետի պահանջների ապահովումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում` Ուսումնական կենտրոնը էլեկտրոնային փաստաթղթի ձևաչափով կազմում է մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հավաստագրեր:

13. Մաքսային ձևակերպումների վերապատրաստված մասնագետները սույն կարգի 12-րդ կետում նշված հավաստագրերը կարող են ստանալ Ուսումնական կենտրոնից` սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո` 1 տարվա ընթացքում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունվարի 2022 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
26.01.2022
N 79-Ն
Հրաման