(ուժը կորցրել է 21.07.2022 թիվ 396-Ն հրաման)
i
102.0030.120312
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 03 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10212147
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
28 փետրվարի 2012 թվականի N 30-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԼՐԱԿԱԶՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածով, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել կալանավորվածների և դատապարտյալների համար բնակելի տարածքները մեկ անձի հաշվարկով, նվազագույնը` 4 քմ:
i
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը և դրանք ըստ տեսակների դասակարգել հետևյալ կերպ.
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ` 182 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 50 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 7 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 50 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 50 մարդ.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` 373 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 103 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 54 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 141 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 50 մարդ,
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ` 548 մարդ, որից`
ա) (ա պարբերությունն ուժը կորցրել է 30.03.18 թիվ 133-Ն հրաման)
բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 533 մարդ,
գ) բաց ուղղիչ հիմնարկ` 15 մարդ,
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.11.2021 թիվ 589-Ն հրաման)
5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 02.12.14 թիվ 420-Ն հրաման)
6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` 265 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 15 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 10 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 81 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 29 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 100 մարդ,
7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` 780 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 70 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 70 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 590 մարդ,
8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` 339 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 10 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 5 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 70 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 200 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 34 մարդ,
9) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ` 240 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 65 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 75 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 15 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 80 մարդ,
10) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` 464 մարդ, որից`
ա. բուժական ուղղիչ հիմնարկ` 424 մարդ,
բ. փակ ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,
գ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,
դ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 14 մարդ,
ե. բաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,
զ. կալանավորվածներին պահելու վայր` 6 մարդ,
11) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` 60 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 7 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 3 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,
դ. կալանավորվածներին պահելու վայր` 45 մարդ,
12) (12-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.11.2021 թիվ 589-Ն հրաման)
13) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` 1240 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 160 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 12 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 300 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 175 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 600 մարդ:
(2-րդ կետը փոփ. 31.01.14 թիվ 22-Ն, 02.12.14 թիվ 420-Ն, 11.05.15 թիվ 203-Ն, 24.03.15 թիվ 125-Ն, 16.02.16 թիվ 60-Ն, 12.04.17 թիվ 171-Ն, 30.03.18 թիվ 133-Ն, 10.04.2019 թիվ 118-Ն, 27.09.2019 թիվ 451-Ն, 15.11.2021 թիվ 589-Ն հրամաններ)
3. Սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին» թիվ 41-Ն հրամանը:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: