Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼՈՒՍԻՆԵ ԱԲԳԱՐՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

    Ք. Երևան                                    ԲԴԽ-29-Ո-Կ-11

6 մայիսի 2021 թ.

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼՈՒՍԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բարձրագույն դատական խորհուրդը, ծանոթանալով Արդարադատության նախարարի` «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի ապրիլի 19-ի N-31 Ա որոշմանը և կից ներկայացված փաստաթղթերին,

 

ՊԱՐԶԵՑ

 

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի` 28.12.2020 թվականին Արդարադատության նախարարին ներկայացրած հաղորդումը:

Ուսումնասիրելով վերոնշյալ հաղորդումը` Արդարադատության նախարարը 19.02.2021 թվականին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի 19.04.2021 թվականի N-31 Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում և վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, ստորագրում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդն այլ մարմինների հետ հարաբերություններում, ինչպես նաև իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ լիազորություններ:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին 22.10.2020թ. թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման հավելվածի 91-րդ կետի համաձայն` Խորհրդի նախագահը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննարկման համար նշանակում է խորհրդի նիստ: Միջնորդությունը և վարույթի նյութերը Խորհրդի անդամներին է ներկայացվում նիստից առնվազն 10 օր առաջ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին 22.10.2020թ. թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման հավելվածի 91-րդ կետով,

 

ՈՐՈՇԵՑ

 

Արդարադատության նախարարի կողմից ներկայացված` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակել 2021 թվականի մայիսի 20-ին, ժամը 14:30-ին` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում /ք. Երևան, Կորյունի 17/:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                          Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 7 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.05.2021
N ԲԴԽ-29-Ո-Կ-11
Որոշում