Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ Ծ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2021 թվականի N 604-Ա

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂ «ԿՈՔՍ ՔՆՍԱԼԹ» ԵՎ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում համատեղ գործող` Ֆրանսիայի Հանրապետությունում գրանցված «Էգիս ինթերնեյշնլ» և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գրանցված «Կոքս Քնսալթ» ընկերություններին թույլատրել իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» գործունեության տեսակը` տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի` տրանսպորտային ուղիներ ու տրանսպորտային օբյեկտների արհեստական կառույցներ բնագավառներում:

2. Ծրագրի շրջանակներում համատեղ գործող «Էգիս ինթերնեյշնլ» և «Կոքս Քնսալթ» ընկերության մասնակից «Էգիս ինթերնեյշնլ» կազմակերպությանը թույլատրել իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակը` տրանսպորտային բնագավառում:

3. Սահմանել, որ`

1) Ծրագրի շրջանակներում համատեղ գործող «Էգիս ինթերնեյշնլ» և «Կոքս Քնսալթ» ընկերության մասնակից «Կոքս Քնսալթ» ընկերությունը «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից 30.06.2015 թ. տրված 16164 լիցենզիայի հիման վրա.

2) սույն որոշումը գործում է Ծրագրի շրջանակներում` մինչև «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Էգիս ինթերնեյշնլ» և «Կոքս Քնսալթ» համատեղ գործող ընկերության միջև կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերի դադարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2021
N 604-Ա
Որոշում