ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հոկտեմբերի 2020 թվականի 1681-Ա
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԼԻՃՔ» 220/110/35 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԿԱՍԿԱԴ-ԷՆԵՐԳՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կարիքների համար «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման նպատակով «Կասկադ-Էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (կապալառու) թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) հետ 2020 թվականի հուլիսի 24-ին կնքված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կարիքների համար «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման պայմանագրի (ծածկագիր` ԼԻՃՔ-ՄԱԱՇՁԲ-01/2020) շրջանակներում օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում և շինարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հոկտեմբերի
Երևան
ԻՐՏԵԿ |
Նկատի ունենալով, որ ԻՐՏԵԿ-ին հայտնի չէ, թե երբ է սույն որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկվել այն անձանց, որոնց
ուղղված է սույն որոշումը, ապա ԻՐՏԵԿ-ը սույն որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը չի կարող նշել |