Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՕՆՆԻՆԵՆ ՕՅ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՕՆՆԻՆԵՆ ՕՅ ԵՎ ԷՆՍՏՈ ՕՅ» ( ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2020 թվականի N 629-Ա

 

«ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՕՆՆԻՆԵՆ ՕՅ ԵՎ ԷՆՍՏՈ ՕՅ» (ՖԻՆԼԱՆԴԻԱ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2015 թվականի մայիսի 11-ի «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրով (այսուհետ` վարկային համաձայնագիր), Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի մայիսի 11-ի ծրագրի համաձայնագրով (այսուհետ` ծրագրի համաձայնագիր), Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» (Consortium Onninen Oy with Ensto Oy) ընկերության միջև 2019 թվականի հունվարի 11-ի «Երևանում LED տիպի լուսավորության համակարգերի մատակարարում և տեղադրում» պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) սահմանված պարտավորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման կապալառու «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ընկերությանը Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ընկերության միջև 2019 թվականի հունվարի 11-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված լիցենզավորման ենթակա շինարարության իրականացման գործունեություն` տրանսպորտային, էներգետիկ և կապի ոլորտներում:

2. Սահմանել, որ սույն որոշումը գործում է մինչև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրով սահմանված աշխատանքների շրջանակներում «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ընկերության միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2020
N 629-Ա
Որոշում