Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԳԻՏԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇ ...

 

 

040.0772.070717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2017 թվականի N 772-Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հուլիսի 6-ի

N 772-Ն որոշման

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. Սույն չափանիշների իմաստով գիտական հետազոտություններն ու մշակումները համարվում են գիտահետազոտական աշխատանքներ, եթե դրանք ուղղված են ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը (կիրառմանը) և (կամ) նոր գիտելիքների ստացմանը (կիրառմանը):

2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով իրականացվող հիմնարար և կիրառական հետազոտությունները, փորձարարական մշակումները համարվում են գիտահետազոտական աշխատանքներ, եթե`

1) հիմնարար հետազոտություններն իրականացվում են փորձարարական կամ տեսական աշխատանքների միջոցով, որոնք ի սկզբանե ուղղված են երևույթների և դիտման ենթակա ակներև փաստերի հիմքում ընկած հիմնարար օրենքների վերաբերյալ նոր գիտելիքների ձեռքբերմանը` նպատակ չունենալով դրանք անմիջական կիրառել կամ օգտագործել.

2) կիրառական հետազոտություններն իրականացվում են ինքնօրինակ հետազոտությունների միջոցով, որոնք ի սկզբանե ուղղված են նոր գիտելիքների ձեռքբերմանը, անմիջական գործնական նպատակի իրագործման կամ խնդիրների լուծման համար.

3) փորձարարական մշակումներն իրականացվում են հետազոտությունների արդյունքում կամ գործնական փորձից ստացված գիտելիքների հիման վրա համակարգված աշխատանքների միջոցով, որոնք ուղղված են նոր նյութերի, արտադրատեսակների, սարքավորանքի ստեղծմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների, համակարգերի, ծառայությունների ներդրմանը կամ արդեն մշակված ու ներդրված նմուշների կատարելագործմանը.

4) պետական իշխանության մարմինների կողմից մշակվող հանրային քաղաքականություններին փաստական տվյալներով աջակցող կիրառական հետազոտությունները, որոնց արդյունքն անհատույց տրամադրվում է պետական կառավարման համակարգի մարմիններին:

(2-րդ կետը փոփ. 26.12.2019 թիվ 1924-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2017
N 772-Ն
Որոշում