Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ Կ ...

29.03.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.06.2019  -ից մինչեւ   29.03.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 28.03.2022 թիվ 313-Ա որոշում)

i

041.0044.080200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2000 թվականի N 44

 

i

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 4-րդ կետին համապատասխան`

Հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը (կցվում են):

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

i

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 26.09.03 թիվ 456-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

i

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 14.12.04 թիվ 836-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

i

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ծրագրերի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշման համաձայն:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու վարկատու և դրամաշնորհ հատկացնող երկրի (կազմակերպության) միջև ստորագրված համաձայնագրով (կամ հուշագրով) և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և ծրագրերի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի վարկային համաձայնագրով ու սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի (այսուհետև` ծրագիր) կառավարման խորհուրդ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրված վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման կառավարումն է:

6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

7. Խորհրդի խնդիրներն են`

ա) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.

բ) ծրագիր իրականացնող պետական հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ) և փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

գ) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

դ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԳ-ի (ընկերության) մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.

ե) ծրագրով նախատեսված և կառավարման խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

զ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների ձեռքբերման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող մրցույթների հաստատումը` բացառությամբ մինչև 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ ներքին մրցույթների.

զ1) 2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` ապրանքներ մատակարարող, աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրության հայտահրավերներին և ընտրության արդյունքներին, ինչպես նաև 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն ռուսական և հայկական լիազորված կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերի նախագծերին հավանություն տալը.

է) ծրագրի շրջանակներում տնտեսական միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.

ը) ԾԻԳ-ի (ընկերության) կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

թ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից ու բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը: Արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

ժա) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

(7-րդ կետը փոփ. 23.06.15 թիվ 520-Ա որոշում)

8. ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենի առաջարկությամբ:

12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից 5 օր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաները:

20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի (ընկերության) կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցույթային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:

23. (23-րդ կետն ուժը կորցրել է 15.02.13 թիվ 130-Ա որոշում)

 

i

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է:

25. Խորհրդի նախագահը`

ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

i

26. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատու պաշտոնյաները` առավելագույնը 7 մարդ (այդ թվում` նախագահը)` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ, ԾԻԳ-երի (ընկերությունների) տնօրենները, ծրագրեր իրականացնող պետական փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարները, մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից:

(26-րդ կետը փոփ. 23.06.00 թիվ 390, 12.07.17 թիվ 736-Ա, 17.07.18 թիվ 972-Ա, 19.10.2021 թիվ 1181-Ա որոշումներ)

27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:

29. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ հանդիսանալուց:

30. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել խորհրդի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

31. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

32. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:

34. Խորհրդի քարտուղարը`

ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.

բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

34. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

35. Ծրագրի կառավարման խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(կանոնադրությունը փոփ. 13.11.08 թիվ 910-Ն, 11.011.16 թիվ 1054-Ա, 14.06.2019 թիվ 766-Ա որոշումներ)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

i

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 01.10.14 թիվ 956-Ն որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

i

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ»

(կանոնադրությունն ուժը կորցրել է 13.04.13 թիվ 280-Ն որոշում)

(կանոնադրությունը փոփ. 23.06.00 թիվ 390, 29.03.01 թիվ 240 որոշումներ)

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 01.10.14 թիվ 956-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ», «ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ-2», «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ», «ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ», «ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 01.10.14 թիվ 956-Ն որոշում)

(կանոնադրությունը փոփ. 12.08.08 թիվ 607-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 01.10.14 թիվ 956-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 01.10.14 թիվ 956-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ

(կազմն ուժը կորցրել է 01.10.14 թիվ 956-Ն որոշում)

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(Կրթ. և գիտ. նախ. կազմը խմբ. 23.06.00 թիվ 290, 13.12.01 թիվ 865 որոշումներ)

(անհատական կազմն ուժը կորցրել է 26.09.03 թիվ 456-Ն որոշում)

 

Առողջապահության նախարարություն

 

(Առողջապահության նախարարության կազմը խմբ. 23.06.00 թիվ 290, 26.02.01 թիվ 153, 15.03.02 թիվ 141, 11.07.03 թիվ 315-Ն որոշումներ)

(անհատական կազմն ուժը կորցրել է 14.12.04 թիվ 836-Ն որոշում)

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Գ. Սանոսյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարար (խորհրդի նախագահ)

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ տարածքային կառավարման ե ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման ե ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Կ. Մուխսյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և

                         շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ

 

    Ա. Մանուկյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության ներդրումային ծրագրերի համակարգման,

                         տնտեսագիտական վերլուծության և մոնիթորինգի

                         վարչության պետ

 

    Մ. Մնացականյան     - «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի

                         գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Է. Մարտիրոսյան     - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

Հ. Հարությունյան  - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

(համաձայնությամբ)

 

(Էներգետիկայի նախարարության կազմը խմբ. 23.06.00 թիվ 290, 21.02.01 թիվ 145, 25.06.01 թիվ 467, 07.08.01 թիվ 586, 03.03.03 թիվ 80-Ն, 15.03.05 թիվ 162-Ն, 19.12.05 թիվ 994-Ն, 08.06.07 թիվ 387-Ա, 29.12.07 թիվ 931-Ն, 13.11.08 թիվ 910-Ն, 10.02.09 թիվ 78-Ն, 23.03.11 թիվ 221-Ն, 20.06.14 թիվ 570-Ա, 01.10.14 թիվ 956-Ն, 23.06.15 թիվ 520-Ա, 28.07.15 թիվ 684-Ա, 15.03.16 թիվ 161-Ա, 10.08.16 թիվ 727-Ա, 11.11.16 թիվ 1054-Ա, 06.04.17 թիվ 338-Ա, 12.07.17 թիվ 736-Ա, 01.12.17 թիվ 1406-Ա, 17.07.18 թիվ 972-Ա, 23.10.2018 թիվ 1402-Ա, 14.06.2019 թիվ 766-Ա, 11.09.2019 թիվ 1286-Ա, 17.09.2020 թիվ 1062-Ա, 16.08.2021 թիվ 862-Ա, 31.08.2021 թիվ 924-Ն որոշումներ)

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական

ծառայությունների զարգացում» ծրագիր

(կազմն ուժը կորցրել է 01.10.14 թիվ 956-Ն որոշում)

(կազմը փոփ. 12.07.00 թիվ 446 որոշում)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

փետրվարի 8-ի N 44

որոշմամբ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կազմն ուժը կորցրել է 13.04.13 թիվ 280-Ն որոշում)

(կազմը փոփ. 12.07.00 թիվ 446, խմբ. 29.03.01 թիվ 240, 22.11.01 թիվ 821, 26.02.02 թիվ 89, 03.07.03 թիվ 302-Ն, 03.03.06 թիվ 156-Ն, 02.07.08 թիվ 432-Ն, 11.08.09 թիվ 677-Ն որոշումներ)

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

(կազմն ուժը կորցրել է 01.10.14 թիվ 956-Ն որոշում)

(Տրանսպորտի և կապի նախարարության կազմը խմբ. 23.06.00 թիվ 290, 08.02.01 թիվ 103, 25.06.01 թիվ 466, 27.07.01 թիվ 560, 14.05.02 թիվ 290 որոշումներ)

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

(էկոնոմիկայի նախարարության կազմը հանվել է 24.03.00 թիվ 129 որոշում)

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

(կազմն ուժը կորցրել է 01.10.14 թիվ 956-Ն որոշում)

(կազմը փոփ. 12.07.00 թիվ 446, 26.09.00 թիվ 649, 02.05.01 թիվ 344 որոշումներ)

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կազմն ուժը կորցրել է 01.10.14 թիվ 956-Ն որոշում)

 

թիվ 93, 21.05.01 թիվ 382, խմբ. 14.12.01 թիվ 871, 02.10.02 թիվ 569-Ն, 14.10.03 թիվ 496-Ա, 12.02.04 թիվ 64-Ա, 07.05.04 թիվ 305-Ա, 31.03.05 թիվ 212-Ն, 05.05.05 թիվ 297-Ն, 27.05.05 թիվ 376-Ն, 29.08.05 թիվ 661-Ն, 16.08.06 թիվ 625-Ն, 09.11.06 թիվ 856-Ա, 22.06.07 թիվ 408-Ն, 26.01.08 թիվ 20-Ն, 30.12.09 թիվ 1096-Ն որոշումներ)

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կազմն ուժը կորցրել է 01.10.14 թիվ 956-Ն որոշում)

(ֆինանների նախարարության կազմը փոփ. 24.03.00 թիվ 129, 24.01.01 թիվ 55, փոփ. 12.08.02 թիվ 479-Ն, 24.09.07 թիվ 675-Ն, 12.08.08 թիվ 607-Ն, 27.01.09 թիվ 45-Ն, 15.03.11 թիվ 189-Ն որոշումներ)

 

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի

2000 թվականի փետրվարի 8-ի

N 44 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ` N TF 092478 IDF ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 01.10.14 թիվ 956-Ն որոշում)

(կանոնադրությունը լրաց. 09.03.09 թիվ 186-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի

2000 թվականի փետրվարի 8-ի

N 44 որոշմամբ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ N TF 092478 IDF ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կազմն ուժը կորցրել է 01.10.14 թիվ 956-Ն որոշում)

(կազմը լրաց. 09.03.09 թիվ 186-Ն, փոփ. 12.10.10 թիվ 580-Ն, 01.06.11 թիվ 489-Ն որոշումներ)

 

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.02.2000
N 44
Որոշում