Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱ ...

 

 

041.0240.290301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2001 թվականի N 240

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունվարի 23-ի N 390 և 2000 թվականի հուլիսի 12-ի N 446 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ոռոգման համակարգերի վերականգնում» և «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության մեջ`

վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության

«Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ծրագրի

կառավարման խորհրդի».

 

2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ու Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև կնքված «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրի և» բառերը.

4-րդ կետից հանել «Ոռոգման համակարգերի վերականգնում» և» բառերը.

5-րդ կետից հանել «Միջազգային զարգացման ընկերակցության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված «Ոռոգման համակարգերի վերականգնում» և բառերը.

կանոնադրության տեքստում «ծրագրեր» բառը փոխարինել «ծրագիր» բառով:

i

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ոռոգման համակարգերի վերականգնում» և «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

փետրվարի 8-ի N 44

որոշմամբ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

«Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի

կառավարման խորհրդի

 

    Զ. Գևորգյան            - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի

                             նախագահ)

    Ա. Խաչատրյան           - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

    Ե. Ավետիսյան           - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Վ. Տերտերյան           - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

    Հ. Քլոյան              - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Ռ. Հովհաննիսյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                             իրավաբանական վարչության պետ

    Ռ. Դավթյան             - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                             միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության

                             պետ

    Մ. Մխիթարյան           - ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                             ֆինանսաբյուջետային վարչության պետ

    Լ. Աղամյան             - ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                             «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն»

                             ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.03.2001
N 240
Որոշում