Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2018 - 25.06.2018} ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2018 - 25.06.2018} ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2018  -ից մինչեւ   25.06.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01/01/2018 - 25/06/2018

603.0005.110716

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        07            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60316246

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2016 թվականի թիվ 05-Ն

 

i

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 11-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել վիճակագրական տվյալների հավաքման կարգը` համաձայն հավելվածի:

i

(1-ին կետը փոփ. 01.06.18 թիվ 04-Ն որոշում)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ-ի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 11-Ն որոշումը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թ-ի մայիսի 12-ի «Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացման կարգը և համաձայնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 12-Ն որոշումը:

4. Սահմանել, որ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կնքված վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացման համաձայնագրերը շարունակում են իրենց գործողությունը:

(վերնագիրը և նախաբանը փոփ. 01.06.18 թիվ 04-Ն որոշում)

 

Հավելված

i

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2016 թվականի հունիսի 20-ի

թիվ 05-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ` Վիճակագրական կոմիտե) կողմից վիճակագրական տվյալների հավաքման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն նույն իմաստը, ինչ իմաստով որ դրանք սահմանված են «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

3. Վիճակագրական տվյալների հավաքումը ներառում է ռեսպոնդենտներին վիճակագրական դիտարկումներում ընդգրկումը և իրազեկումը, վիճակագրական փաստաթղթերով ապահովումը, ռեսպոնդենտների կողմից վիճակագրական տվյալների ներկայացումը, Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված վիճակագրական փաստաթղթերի ընդունումը, վարչական ռեգիստրներից վիճակագրական տվյալների ստացումը և դրանց հետ կապված այլ գործողություններ:

4. Սույն կարգը չի տարածվում համատարած հաշվառումների ժամանակ վիճակագրական տվյալների հավաքման վրա:

 

II. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԸՆՏՐԱՆՔԸ Ե Վ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Սույն կարգի իմաստով ռեսպոնդենտներ են հանդիսանում`

1) իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը.

2) իրավաբանական անձանց դուստր ընկերությունները, մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, առանձնացված ստորաբաժանումները.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստորաբաժանումները.

4) պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները.

5) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձինք` անկախ իրենց քաղաքացիությունից և իրավական կարգավիճակից կամ նման անձանց խմբեր, ինչպիսիք են` տնային (քաղաքային և գյուղական) տնտեսությունները.

6) այլ սուբյեկտներ, որոնք կարող են տիրապետել վիճակագրական հետազոտության նպատակներին համապատասխանող տվյալների:

6. Վիճակագրական տվյալները հավաքվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` Պետական խորհուրդ) կողմից հաստատված հետևյալ վիճակագրական փաստաթղթերի միջոցով`

1) վիճակագրական հաշվետվություններ.

2) հետազոտությունների հարցաթերթեր.

3) վիճակագրական դիտարկումներին վերաբերող Պետական խորհրդի կողմից հաստատված այլ փաստաթղթեր:

 

III. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԿԱՄ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

8. Ռեսպոնդենտները վիճակագրական կոմիտեի կողմից նախապես գրավոր իրազեկվում են` սույն կարգով սահմանված իրազեկման գրությամբ (Ձև 1):

9. Իրազեկման գրության մեջ պարտադիր նշվում են.

1) ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը).

2) նշում այն մասին, որ ռեսպոնդենտն ընդգրկվել է վիճակագրական դիտարկումներում.

3) ռեսպոնդենտների իրավունքներն ու պարտականությունները.

4) օրենքով սահմանված պատասխանատվության մասին.

5) հղում համապատասխան իրավական ակտերին և Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքին.

6) Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

7) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

10. Իրազեկումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ ռեսպոնդենտը գրավոր չի իրազեկվում վիճակագրական դիտարկումներից հանվելու մասին կամ դեռ չի լրացել ընդգրկման մասին պաշտոնական գրության մեջ նշված ժամկետը:

11. Վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու մասին իրազեկված ռեսպոնդենտը վիճակագրական փաստաթղթերը ներկայացնում է իրազեկումը ստանալուց հետո առաջին հաշվետու ժամանակաշրջանից սկսած, եթե իրազեկման գրության մեջ այլ բան նախատեսված չէ: Վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու պահից ռեսպոնդենտը պարտավոր է վիճակագրական կոմիտեի պահանջով ներկայացնել նաև տվյալ տարվան, ինչպես նաև ընդգրկմանը նախորդող տարվան վերաբերող վիճակագրական փաստաթղթերը (անհրաժեշտության դեպքում` ամսական բաշխվածությամբ):

12. Միանվագ հետազոտությունների դեպքում ռեսպոնդենտներն իրազեկվում են մինչև հետազոտությունը սկսվելը:

13. Եթե վիճակագրական դիտարկումներում ընդգրկված ռեսպոնդենտը սահմանված կարգով իրազեկվելուց հետո փոխում է իր գործունեության տեսակը կամ սկսում է զբաղվել նաև այլ գործունեությամբ, ապա այդ գործունեության տեսակի համապատասխան վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են հաջորդող հաշվետու ժամանակաշրջանից սկսած` առանց լրացուցիչ իրազեկման:

14. Վիճակագրական փաստաթղթերի ներկայացման պարբերականության փոփոխության դեպքում ռեսպոնդենտն այդ մասին լրացուցիչ իրազեկվում է:

15. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միացման կամ վերակազմավորման ձևով վերակազմակերպվելիս իրավաբանական անձը շարունակում է ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերն առանց սույն կարգով սահմանված գրավոր իրազեկման:

16. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժանման, առանձնացման և միաձուլման ձևով վերակազմակերպվելիս նոր ստեղծված իրավաբանական անձը (անձինք) վիճակագրական դիտարկումներում ընդգրկելու մասին իրազեկվում է սույն կարգով սահմանված ձևով:

 

IV. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

17. Վիճակագրական կոմիտեն ապահովում է ռեսպոնդենտների համար վիճակագրական փաստաթղթերն իրենց կողմից նախընտրելի եղանակով (թղթային կամ էլեկտրոնային) ներկայացնելու հնարավորություն, մասնավորապես`

1) անվճար և մեկ օրինակից տրամադրում է Պետական խորհրդի կողմից հաստատված վիճակագրական փաստաթղթերի ձևերը,

2) էլեկտրոնային եղանակով վիճակագրական փաստաթղթերը ներկայացնելու համար ապահովում է այդ փաստաթղթերի ձևերի և դրանց լրացման հրահանգների հասանելիությունը պաշտոնական կայքի միջոցով,

3) պաշտոնական կայքի միջոցով ապահովում է ռեսպոնդենտներին վիճակագրական տվյալների հավաքման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:

18. Վիճակագրական փաստաթղթերի ձևերը ռեսպոնդենտները ստանում են ինքնուրույնաբար` իրենց գործունեության իրականացման վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից կամ ներբեռնում են Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքից:

19. Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելը չի կարող հիմք հանդիսանալ ռեսպոնդենտին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի թղթային ձևերը չտրամադրելու համար:

 

V. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԿԱՐԳԸ

 

20. Վիճակագրական փաստաթղթերը ռեսպոնդենտները լրացնում և ներկայացնում են ինքնուրույնաբար, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ փաստաթղթով:

21. Վիճակագրական փաստաթղթերը, եթե դրանցում այլ բան նախատեսված չէ, պետք է ստորագրվեն ռեսպոնդենտ իրավաբանական անձի ղեկավարի, ռեսպոնդենտ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրանց լիազորված ներկայացուցչի կողմից:

22. Հաշվետու ժամանակաշրջանում գործունեություն իրականացրած չլինելու դեպքում, ներկայացվող վիճակագրական փաստաթղթերի` հաշվետու ժամանակաշրջանին (ժամանակաշրջաններին) վերաբերող համապատասխան մասերում դրվում են գծիկներ (-) կամ փակման (Z) նշան:

23. Ռեսպոնդենտը գործունեության կամ գործունեության որևէ տեսակի դադարեցման դեպքում ներկայացնում է սույն կարգով սահմանված ձևի հայտարարություն (Ձև 2): Այս դեպքում գործունեության կամ գործունեության տեսակի դադարեցման օր է համարվում հայտարարության մեջ նշված օրը:

24. Սույն կարգի 23-րդ կետով սահմանված հայտարարությունը չի ազատում ռեսպոնդենտին մինչ գործունեության դադարեցման օրն ընկած հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ վիճակագրական փաստաթղթերի ներկայացման պարտականությունից: Այս դեպքում վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են հայտարարության հետ կամ այդ փաստաթղթերի համար սահմանված ժամկետներում:

25. Գործունեությունը կամ գործունեության տեսակը վերսկսելու դեպքում ռեսպոնդենտը շարունակում է ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերը:

26. Այն ռեսպոնդենտները, որոնք միաժամանակ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, ամսական կամ եռամսյակային պարբերականությամբ ներկայացնում են տվյալ գործունեության գծով վիճակագրական տվյալները` նաև մարզային բաշխվածությամբ:

 

VI. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

27. Վիճակագրական փաստաթղթերը ռեսպոնդենտը ներկայացնում է իր գործունեության իրականացման վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը կամ ուղարկում է այդ ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործունեություն իրականացնելու դեպքում, վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են ռեսպոնդենտի նախընտրելի վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը:

28. Գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում ռեսպոնդենտը տեղեկացնում է գործունեության իրականացման վայրի փոփոխության մասին` սույն կարգով սահմանված ձևով (Ձև 3):

29. Վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են դրանցում նշված ժամկետներում և պարբերականությամբ:

30. Վիճակագրական փաստաթղթերը լրացվում են համաձայն տվյալ փաստաթղթի լրացման հրահանգի կամ ցուցումների:

31. Վիճակագրական փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում ռեսպոնդենտը ենթարկվում է պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

32. Վիճակագրական փաստաթղթերը, ինչպես նաև սույն կարգով սահմանված մյուս փաստաթղթերը ռեսպոնդենտի կողմից ներկայացվում են նախընտրելի տարբերակով` առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով:

33. Վիճակագրական փաստաթղթի ներկայացման օր է համարվում`

1) փոստային կապի միջոցով վիճակագրական փաստաթղթի ներկայացման դեպքում այն փոստային կապի կազմակերպությանը հանձնելու օրը.

2) առձեռն ներկայացման դեպքում` ներկայացման օրը.

3) էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում` ռեսպոնդենտի կողմից դրա ուղարկման օրը:

34. Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումն իրականացնում է ներկայացված վիճակագրական փաստաթղթերի հաշվառում: Վիճակագրական փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում, դրանք ենթակա են գրանցման ստորաբաժանումում առկա գրանցամատյանում` նշելով ներկայացման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

35. Առձեռն ներկայացման դեպքում գրանցումն իրականացվում է ներկայացման պահին: Առձեռն ներկայացնողը ստորագրում է գրանցամատյանի համապատասխան մասում:

36. Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար ռեսպոնդենտն այդ մասին իրազեկում է վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը: Այդ նպատակով ռեսպոնդենտը լրացնում է սույն կարգով սահմանված տեղեկատվության ձևը (Ձև 4) և ուղարկում է իր գործունեության վայրի համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով:

37. Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում ռեսպոնդենտը ներբեռնում է իր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի ձևերը` վիճակագրական կոմիտեի www.armstat.am պաշտոնական կայքի «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» բաժնից:

38. Էլեկտրոնային լրացված յուրաքանչյուր վիճակագրական փաստաթուղթ ստորագրվում է էլեկտրոնային ստորագրությամբ և էլեկտրոնային փոստով ուղարկվում Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Յուրաքանչյուր վիճակագրական փաստաթուղթ ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով:

39. Վիճակագրական փաստաթուղթն էլեկտրոնային փոստով ուղարկելիս ռեսպոնդենտը էլեկտրոնային նամակի «սաբջեքթ» (subject) կամ «տեմա» (տեմա) տողում նշում է իր անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, վիճակագրական փաստաթղթի կրճատ անվանումը, պարբերականությունը և հաշվետու ժամանակաշրջանը:

40. Վիճակագրական կոմիտեն ապահովում է ռեսպոնդենտի հետադարձ էլեկտրոնային ծանուցումը` վիճակագրական փաստաթղթի ստացված լինելու մասին:

41. Վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են ըստ ռեսպոնդենտի գործունեության տեսակի: Ռեսպոնդենտն ընտրում է իր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի ցանկը` օգտվելով www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնի վիճակագրական հաշվետվությունների փնտրման համակարգից:

 

VII. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ

 

42. Վարչական ռեգիստրները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կամ նրանց անունից վարչական նպատակներով հավաքվող վարչական տվյալների շտեմարաններ են:

43. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են վիճակագրական կոմիտեին անհատույց տրամադրել իրենց տրամադրության տակ եղած տվյալները, պաշտոնական վիճակագրության արտադրման համար անհրաժեշտ մանրամասնությամբ, ինչպես նաև մեթատվյալները, որոնք թույլ են տալիս գնահատել տվյալների որակը:

44. Վիճակագրական կոմիտեն Վիճակագրական ծրագրով նախատեսված տվյալները վարչական ռեգիստրներից հավաքում է իր կողմից սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթերի միջոցով կամ կողմերի միջև կնքված համաձայնագրի կամ փոխըմբռնման հուշագրի կամ համատեղ հրամանի հիման վրա:

45. Եթե վարչական տվյալներ տրամադրողները նախատեսում են էականորեն վերանայել տվյալների հավաքման կամ մշակման ընթացակարգերը կամ կազմակերպել տվյալների նոր հավաքում, որը կարող է անդրադառնալ պաշտոնական վիճակագրության նպատակներով տրամադրվող տվյալների վրա, ապա նրանք պարտավոր են խորհրդակցել վիճակագրական կոմիտեի հետ և, անհրաժեշտության դեպքում, պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների հետ` մինչև նման որոշում կայացնելը:

 

VIII. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՍԽԱԼՆԵՐ ԵՎ ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

46. Վիճակագրական փաստաթղթերում սխալների և աղավաղումների հայտնաբերման դեպքում դրանք ենթակա են ուղղման:

47. Եթե վիճակագրական փաստաթղթի տվյալների ուղղումը պահանջում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերում գրանցումների փոփոխություն կամ որոշակի տևական ժամանակահատված, ապա ճշգրտված վիճակագրական փաստաթուղթը ներկայացվում է հաջորդ ժամանակաշրջանի վերաբերյալ ներկայացվող վիճակագրական փաստաթղթի հետ միասին` բացառությամբ եռամսյակային և տարեկան պարբերականությամբ ներկայացվող վիճակագրական փաստաթղթերի:

48. Եռամսյակային և տարեկան պարբերականությամբ վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են սխալը հայտնաբերելուց հետո համապատասխանաբար տասնհինգ և երեսուն օրվա ընթացքում:

49. Ճշգրտված վիճակագրական փաստաթղթի դիմային էջի վրա նշվում է «ճշգրտված է» գրառումը, իսկ էլեկտրոնային ներկայացնելու դեպքում «ճշգրտված է» գրառումը նշվում է «սաբջեքթ» (subject) տողում:

 

Ձև 1

_________________________________________

                                _________________________________________

                                ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը),

                                      գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

Հարգելի գործընկեր,

Սույն գրության նպատակն է իրազեկել, որ համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների, Դուք հանդիսանում եք վիճակագրական տվյալներ տրամադրող (ռեսպոնդենտ) և ընդգրկվել եք վիճակագրական դիտարկումներում:

Վիճակագրական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի համար կարևոր է Ձեր վստահությունն ու աջակցությունը:

Համաձայն Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` վիճակագրական հետազոտություններին մասնակցությունը պարտադիր է վիճակագրական միավորների (ռեսպոնդենտների) համար:

Վիճակագրական հետազոտության շրջանակում տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և տրամադրվի ժամանակին, պահանջվող ձևաչափով և անվճար:

Համաձայն Օրենքի 23-րդ հոդվածի, Ձեր կողմից ներկայացված վիճակագրական գաղտնիք համարվող տվյալները հրապարակման կամ այլ ձևով տարածման ենթակա չեն:

Հավաքված վիճակագրական տվյալների անանունությունը պահպանելը Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի պարտականությունն է:

Վիճակագրական տեղեկությունները ներկայացվում են ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթերի միջոցով:

Վիճակագրական փաստաթղթերը կարող եք ներկայացնել Ձեր կողմից նախընտրելի եղանակով` թղթային (առձեռն և փոստով) կամ էլեկտրոնային:

Վիճակագրական փաստաթղթերի ձևերը կարող եք անվճար ստանալ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից կամ ներբեռնել www.armstat.am պաշտոնական կայքի «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» բաժնից:

Վիճակագրական փաստաթղթերը պետք է ներկայացվեն ըստ Ձեր կողմից իրականացվող գործունեության տեսակի (տեսակների)` համաձայն տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (NACE rev2) 2-րդ խմբավորման:

Ստորև թվարկված վիճակագրական փաստաթղթերի ձևերից ընտրեք Ձեր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի ցանկը` օգտվելով www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնի վիճակագրական հաշվետվությունների փնտրման համակարգից.

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

                   (թվարկել վիճակագրական փաստաթղթերը)

 

Եթե Դուք միաժամանակ գործունեություն եք իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, ապա ամսական կամ եռամսյակային պետք է ներկայացնեք նաև տվյալ գործունեության գծով վիճակագրական տվյալները (ցուցանիշները)` մարզային բաշխվածությամբ:

Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար լրացրեք և ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկեք համապատասխան ձևը (Ձև 4), որը կարող եք գտնել www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնում: Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից նշված ձևի ստացումը հավաստող հետադարձ էլեկտրոնային ծանուցումն ստանալուց անմիջապես հետո կարող եք էլեկտրոնային եղանակով ներկայացնել վիճակագրական փաստաթղթերը:

Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են www.armstat.am պաշտոնական կայքում տեղադրված ձևաչափով:

Գործունեության տեսակի փոփոխության կամ գործունեության նոր տեսակ սկսելու դեպքում այդ տեսակին համապատասխան վիճակագրական փաստաթղթերը ևս պետք է ներկայացվեն` առանց լրացուցիչ իրազեկման:

Վիճակագրական փաստաթղթերի ներկայացման գործընթացին, ինչպես նաև Ձեզ հետաքրքրող մյուս հարցերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքի` www.armstat.am, «Ռեսպոնդենտների համար» բաժնից:

Սույն իրազեկումից հետո այլ տեսակի վիճակագրական հետազոտությունում ընդգրկվելու, ինչպես նաև վիճակագրական փաստաթղթերի ներկայացման պարբերականության փոփոխության դեպքում Ձեզ լրացուցիչ կիրազեկվի:

 

Ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեն է ________________________:

Ստորաբաժանման հեռախոսահամարն է ______________________________________:

 

Առանցքային իրավական ակտեր են.

«Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենք,

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշում,

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք:

Սույն իրազեկումն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ Դուք գրավոր չեք իրազեկվում տվյալների տրամադրման դադարեցման մասին:

Պաշտոնական վիճակագրության մասին ՀՀ օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.2 հոդվածով սահմանված կարգով:

 

Շնորհակալություն համագործակցության համար:

 

(Ստորաբաժանման ղեկավար)`__________________  __________________

                            (ստորագրություն)     (անուն, ազգանուն)

 

Ձև 2

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ________________________________

(ստորաբաժանման անվանումը)

Պետ` _______________________________-ին

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն հայտարարությամբ _______________________________________________

    տեղեկացնում եմ, որ        ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը),

                                  գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

սկսած «___» ___________ 20___թ-ից դադարեցնում է գործունեությունը.

1) ամբողջությամբ.

2) գործունեության հետևյալ տեսակների գծով`

______________________________________________________________________

(1-ին դեպքում ընդգծվում է, 2-րդ դեպքում նշվում է գործունեության տեսակի անվանումը և ծածկագիրը)

Պարտավորվում եմ գործունեությունը (գործունեության տեսակը) վերսկսելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանից սկսած ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերը:

 

Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ

 

Գտնվելու (բնակության) վայրը _______________________ I__I__I__I__I__I

(փոստային դասիչ)

Էլեկտրոնային փոստ _________________________________________

 

Հեռախոս(ներ) ___________________________________________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ վիճակագրական

կոմիտեի կողմից)

 

Հարկ վճարողի հաշվառման համարը I__I__I__I__I__I__I__I__I

 

Ղեկավար`_________________________________ ստորագրություն

 

Ձև 3

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ________________________________

(ստորաբաժանման անվանումը)

Պետ` _______________________________-ին

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույնով տեղեկացնում եմ, որ____________________________________________

ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը),

գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

գործունեության իրականացման վայրի փոփոխությամբ պայմանավորված, սկսած

«___» _________ 20____թ -ից վիճակագրական փաստաթղթերը նախատեսում է ներկայացնել ՀՀ վիճակագրական կոմիտեի _______________________ ստորաբաժանում:

(ստորաբաժանման անվանումը)

 

Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ

 

Գտնվելու (բնակության) վայրը _________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _________________I__I__I__I__I__I__I

_________________ (փոստային դասիչ)

_________________

 

Էլեկտրոնային փոստ _____________________________________

 

Հեռախոս(ներ) ___________________________________________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ վիճակագրական

կոմիտեի կողմից)

 

Հարկ վճարողի հաշվառման համարը I__I__I__I__I__I__I__I__I

 

Ղեկավար`_________________________________ ստորագրություն

 

Ձև 4

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ________________________________

(ստորաբաժանման անվանումը)

Պետ` _______________________________-ին

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույնով տեղեկացնում եմ, որ ________________________________________-ը

(ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը)

 

նախատեսում է վիճակագրական փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

 

Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ

 

Գտնվելու (բնակության) վայրը _________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ____________________________________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը I__I__I__I__I__I__I__I__I

 

Էլեկտրոնային փոստի հասցեն _________________________________________

 

Գործունեության տեսակը (տեսակները) ___________________________________

նշվում է գործունեության ստույգ

տեսակը համաձայն «Տնտեսական

գործունեության տեսակների դասակարգչի»

5-անիշ դասակարգման (տես`

http://armstat.am հղումը):

 

Հեռախոս _________________________________

Դիմող` _________________________________

(անուն, ազգանուն)

Ստորագրություն

 

«-----» --------- 20---թ.

 

(հավելվածը խմբ. 01.06.18 թիվ 04-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
20.06.2016
N 05-Ն
Որոշում