Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՏԱՐԱԾ ...

31.12.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.01.2018  -ից մինչեւ   31.12.2017  -ը:
 

 

050.0310.281213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013518

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 310-Ն

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՏԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ` ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովելու կուտակային կենսաթոշակային համակարգում բավարար մրցակցությունը և համակարգի կայունությունը, ինչպես նաև սկզբնական շրջանում նվազեցնելու պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ծախսատարությունը,

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցները ֆոնդերի կառավարիչների միջև բաշխվում են հետևյալ կարգով`

1) պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցները ծրագրային մոդուլի միջոցով պատահականության սկզբունքով բաշխվում են կառավարիչների միջև այնպես, որ յուրաքանչյուր կառավարիչ ունենա հավասար թվով մասնակիցներ.

2) եթե կենսաթոշակային ֆոնդի ընտրություն կատարած մասնակիցների ընտրությունն այնպիսին է, որ անհնար է ապահովել 1-ին ենթակետով սահմանված հավասարությունը (որևէ կառավարչին ընտրել են մասնակիցների ավելի քան 1/ո-րդ մասը, որտեղ ո-ը կառավարիչների ընդհանուր քանակն է), ապա ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցները ծրագրային մոդուլի միջոցով բաշխվում են կառավարիչների միջև այնպես, որ ամենաքիչ թվով մասնակից ունեցող կառավարչի (կառավարիչների) մասնակիցների թիվը հավասարվի մասնակիցների թվով գերազանցող հաջորդ կառավարչի մասնակիցների թվին (դրանց միջև տարբերությունը լինի նվազագույնը):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և ուժի մեջ է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

(2-րդ կետը փոփ. 24.11.17 թիվ 261-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 172-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
24.12.2013
N 310-Ն
Որոշում