Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԱՆՁԸ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿ ...

 

 

040.0285.300310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2010 թվականի N 285-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողին տրվող անձը հաստատող վկայականի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողին տրվող անձը հաստատող վկայական տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողի վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 594 որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 25-ի

N 285-Ն որոշման

 

ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆԻ ________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը (այսուհետ` վկայական) 54 x 85.7 մմ չափերի, պոլիմերային նյութից պատրաստված քարտ է:

2. Վկայականի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ ուլտրամանուշակագույն պատկերով` կապույտ և կարմիր կիսաշրջանաձև սլաքներ, որոնց մեջտեղի հատվածում գրված է «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և «STATE MIGRATION SERVICE»:

3. Քարտի վերին եզրից 0.63 մմ հեռավորության վրա` քարտի երկայնքով, միմյանցից 0.73 մմ հեռավորությամբ անցնում են կապույտ գույնի 3.3 մմ հաստությամբ 2 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև քարտի ամբողջ երկարությամբ 0.5 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետություն ապաստան հայցողի վկայական»:

4. Քարտի ձախ եզրից 5 մմ հեռավորության վրա հորիզոնական շերտագծերը 9 մմ երկարությամբ միաձուլված են և այդ մասում 7 x 7 մմ չափով զետեղված է Հայաստանի Հանրապետության զինանշանի գունավոր, ուլտրամանուշակագույն պատկերը:

5. Վերևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 40.45 մմ հեռավորության վրա, սպիտակ գույնով, 7 կետաչափ տպատառով տպագրված են «Հայաստանի Հանրապետություն» բառերը:

6. Ներքևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 42 մմ հեռավորության վրա, սպիտակ գույնով, 7 կետաչափ տպատառով տպագրված են «Ապաստան հայցողի վկայական» բառերը:

7. Հորիզոնական շերտագծերից ներքև` քարտի ձախ եզրից 1.5 մմ հեռավորության վրա, տեղակայված է 26 մմ x 20 մմ չափի գունավոր լուսանկարի համար նախատեսված 29 մմ x 22 մմ չափի անձնավորման դաշտը:

8. Հորիզոնական շերտագծերից ներքև` քարտի ձախ եզրից 25 մմ հեռավորության վրա, համապատասխան անձնավորման դաշտի վերևի հատվածում 7 կետաչափ տառաչափով կապույտ գույնով տպագրված են անձնավորման դաշտերի անվանումները հետևյալ հերթականությամբ`

1) ազգանունը.

2) անունը.

3) սեռը.

4) ծնվել է.

5) բնակության հասցեն.

6) տրվել է.

7) ում կողմից:

9. Քարտի ձախ եզրից 53.7 մմ հեռավորության վրա` «սեռը» անձնավորման դաշտի անվանմանը զուգահեռ կապույտ գույնով տպագրված է «քաղաքացիությունը», իսկ «ծնվել է» անձնավորման դաշտի անվանմանը զուգահեռ` «հայցել է ապաստան» դաշտի անվանումները`

1) քաղաքացիությունը.

2) հայցել է ապաստան:

10. Քարտի ձախ եզրից 0.86 մմ հեռավորության վրա` լուսանկարի անձնավորման դաշտի ներքևի հատվածում 10 կետաչափ տառաչափով տպագրված է վկայականի հերթական համարը:

11. Քարտի ձախ եզրից 0.59 մմ հեռավորության վրա` «վկայականի համարը» անձնավորման դաշտից ներքև` 6 մմ x 22 մմ չափերով անցնում է սպիտակ գույնի շերտագիծ, որտեղ անձնավորվում է վկայականի համարը հատուկ «BARCODE» (շտրիխկոդ) տառատեսակով:

(1-ին հավելվածը փոփ. 09.11.17 թիվ 1417-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 25-ի

N 285-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողին տրվող անձը հաստատող վկայական (այսուհետ` վկայական) տալու հետ կապված հարաբերությունները:

2. Վկայականը Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողին տրվող անձը հաստատող փաստաթուղթ է, որը հավաստում է, որ տվյալ անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն)` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու համար:

(2-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1417-Ն որոշում)

3. Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու դիմում ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում:

4. Վկայականը տրվում է 3 ամիս վավերականության ժամկետով: Մինչև ծառայության պետի կողմից ապաստան տրամադրելու հայցի վերաբերյալ վերջնական որոշման ընդունումն այդ վկայականի վավերականության ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է երեքական ամսով:

5. Ժամկետանց վկայականն անվավեր է և ենթակա չէ փոխանակման:

6. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն:

7. Վկայականում նշվում են անձի մասին հետևյալ տվյալները`

1) ազգանունը, անունը.

2) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 09.11.17 թիվ 1417-Ն որոշում)

5) քաղաքացիությունը.

6) Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն.

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 09.11.17 թիվ 1417-Ն որոշում)

(7-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1417-Ն որոշում)

8. Վկայականը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի կամ կորցրած վկայականի փոխարեն նոր վկայականը տրվում է ծառայության կողմից:

9. Վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողը ծառայություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) ապաստան ստանալու մասին դիմում.

2) անձնագիրը, ծննդյան վկայականը (անչափահասների համար).

3) 35 x 45 մմ չափսի լուսանկար (գունավոր).

4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթեր:

10. Այն դեպքում, երբ դիմողի մոտ բացակայում են սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը, ապա վկայականը տրվում է նրա` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու դիմումում նշված տվյալների հիման վրա:

11. Վկայական տալը չի կարող մերժվել, բացառությամբ այն դեպքերի, երբ վկայական ստանալու հավակնող անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան ստանալու մասին դիմում չի ներկայացրել ծառայություն:

12. Վկայականը ծառայության կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե այնտեղ պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու կամ մաշվածության, կամ որևէ այլ պատճառով օգտագործման համար այն դարձել է ոչ պիտանի:

13. Վկայականի փոխանակման համար ծառայություն են ներկայացվում փոխանակման ենթակա վկայականը և երկու գունավոր լուսանկար:

14. Եթե վկայականի փոխանակման հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտությունների հայտնաբերումը, ապա ներկայացվում են նաև համապատասխան անճշտությունները հավաստող փաստաթղթերը:

15. Վկայականը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան մարմիններին և ծառայությանը:

16. Ծառայությունը կորցրած վկայականի փոխարեն կարող է նոր վկայական տալ միայն այն դեպքում, երբ կորած վկայականի գործողության ժամկետը չի լրացել կամ, թեև լրացել է, սակայն դեռևս սահմանված կարգով չի լուծվել անձին Հայաստանի Հանրապետությունում ապաստան տրամադրելու կամ մերժելու հարցը:

17. Վկայականը ենթակա է ծառայություն հանձնման, եթե`

1) «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անձին տրամադրվում է ապաստան.

2) «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անձի` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու դիմումը մերժվում է.

3) անձը դիմումով հետ է վերցնում Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու իր դիմումը.

4) վկայական ունեցող անձը որոշել է մեկնել Հայաստանի Հանրապետությունից.

5) վկայականի տերը մահացել է.

6) վկայականի` սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հիմքերով փոխանակման դեպքերում:

18. Սույն կարգի 17-րդ կետի կետի 1-ին և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում վկայականը վերադարձվում է ծառայություն` դրա տիրոջ կամ վերջինիս կողմից` սահմանված կարգով լիազորված անձի կողմից:

19. Սույն կարգի 17-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում մահվան ակտը գրանցող պետական մարմին ներկայացված վկայականում մահվան մասին գրանցումը կատարելուց հետո այն մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է ծառայություն:

20. Վերադարձված, գտնված վկայականները պահպանվում են ծառայությունում:

21. Ծառայությունն իր կողմից սահմանված կարգով իրականացնում է վկայականների հաշվառումը, ինչպես նաև վարում է տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյանները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2010
N 285-Ն
Որոշում