Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒ ...

 

 

114.0011.280214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        02            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11414115

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

           ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

                                               ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

                                                    ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

                                            

    14 փետրվարի 2014 թվականի N 123-Ն        19 փետրվարի 2014 թվականի N 11-Ն

                     

                             ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

                                                                               

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՂՆԱՀԱՐԿԵՐՈՒՄ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման 5-րդ կետի դրույթներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) կողմից սպասարկվող շենքերում և շինություններում` Կարգի 15-րդ կետով սահմանված վարձավճարի (այսուհետ` Սկզբնական վարձավճար) 100 տոկոսը հատկացվում է ՊՈԱԿ-ի հաշվարկային հաշվին:

2) ՊՈԱԿ-ի կողմից չսպասարկվող շենքերում և շինություններում Սկզբնական վարձավճարի 90 տոկոսը հատկացվում է տվյալ շենքը, շինությունը սպասարկող կազմակերպությանը (եթե այդպիսին առկա է) կամ իրավասու մարմնի` օրենսդրությամբ սահմանված կարգով բացված արտաբյուջետային հաշվին, իսկ 10 տոկոսը` ՊՈԱԿ-ի հաշվարկային հաշվին:

3) Կարգի 16-րդ կետի համաձայն հաշվարկված` պայմանագրով սահմանված վարձավճարի և Սկզբնական վարձավճարի մեծության դրական տարբերության 10 տոկոսը հատկացվում է ՊՈԱԿ-ի հաշվարկային հաշվին, 40 տոկոսը` տվյալ շենքը, շինությունը սպասարկող կազմակերպություններին (եթե այդպիսիք առկա են) կամ իրավասու մարմնի` օրենսդրությամբ սահմանված կարգով բացված արտաբյուջետային հաշվին, իսկ 50 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վարձավճարների» թիվ 900005220919 հաշվին:

4) Կապի օպերատորների կողմից ամսական վարձավճարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանում բացված «Կապի օպերատորների կողմից վարձավճարների փոխանցման դեպոզիտ (ժամանակավոր)» թիվ 900008000086 հաշվին: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դեպոզիտ (ժամանակավոր) հաշվից սույն կետի 1, 2 և 3 ենթակետերով սահմանված կարգով իրականացնում է ամսական վարձավճարի բաշխում:

(1-ին կետը փոփ. 30.01.15 թիվ 11-Ն հրաման)

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Անդրեյ Սիմոնյանին:

(2-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 11-Ն, 04.10.17 թիվ 502-Ն և 28.09.17 թիվ 134-Ն համատեղ հրամաններ)

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
19.02.2014
N 11-Ն
Հրաման