Սեղմել Esc փակելու համար:
{14.09.2017 - 12.10.2017} ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{14.09.2017 - 12.10.2017} ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.09.2017  -ից մինչեւ   12.10.2017  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

14/09/2017 - 12/10/2017

040.0912.030817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2017 թվականի N 912-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 4-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի ինն ամսում հատկացնել 1,190,693.5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

i

3. Թույլատրել սույն որոշման 1-ին կետով հատկացված միջոցներից 531,094.6 հազ. դրամի շրջանակներում գնման գործընթացն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության դրույթներին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 22.09.17 թիվ 1201-Ն որոշում)

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 153-Ն, 2017 թվականի մարտի 30-ի N 426-Ն, 2017 թվականի մայիսի 11-ի N 503-Ն և 2017 թվականի մայիսի 18-ի N 571-Ն որոշումներով (այսուհետ` որոշումներ) Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 4,509,537.5 հազ. դրամի ընդհանուր գումարի դիմաց ենթակա է հատկացման 3,666,549.0 հազ. դրամը (Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների չափով) կամ 842,988.5 հազ. դրամով պակաս` համաձայն N 2 հավելվածի:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն որոշման 4-րդ կետի համաձայն պակասեցված հատկացումների գումարն ուղղել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծախսերի ֆինանսավորմանը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման N 2 հավելվածով սահմանված հատկացումների` ըստ առանձին օբյեկտների բաշխման նպատակով որոշումներում փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2017 թվականի օգոստոսի 3-ի

N 912-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________.

|NN |Աշխատանքների անվանումները|Ինն ամիս   |Տարի       |

|ը/կ|                         |           |           |

|___|_________________________|___________|___________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                 |1,190,693.5|1,190,693.5|

|___|_________________________|___________|___________|

|   |այդ թվում`               |           |           |

|___|_________________________|___________|___________|

|1. |Աջափնյա թաղամասի բակային |  185,205.7|  185,205.7|

|   |տարածքների բարեկարգում և |           |           |

|   |բակային ճանապարհների     |           |           |

|   |ասֆալտապատում, եզրաքարերի|           |           |

|   |տեղադրում                |           |           |

|___|_________________________|___________|___________|

|2. |Ձախափնյա թաղամասի բակային|  594,094.6|  594,094.6|

|   |ճանապարհների             |           |           |

|   |ասֆալտապատում, եզրաքարերի|           |           |

|   |տեղադրում                |           |           |

|___|_________________________|___________|___________|

|3. |Ձախափնյա թաղամասի բնակելի|  411,393.2|  411,393.2|

|   |շենքերի տանիքածածկույթի  |           |           |

|   |շինվերանորոգման          |           |           |

|   |աշխատանքներ              |           |           |

._____________________________________________________.

(1-ին հավելվածը փոփոխվել է, որ հնարավոր չէ իրկորպորացիայի

ենթարկել` 22.09.17 թիվ 1201-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2017 թվականի օգոստոսի 3-ի

N 912-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 153-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 426-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 503-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 571-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՊԱԿԱՍԵՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________________________.

|    |Մարզպետարանների և  բյուջետային ծախսերի|Պակասեցումները նշված են|

|    |տնտեսագիտական դասակարգման հոդվածների  |փակագծերում            |

|    |անվանումները                          |_______________________|

|    |                                      |ինն ամիս   |  տարի     |

|____|______________________________________|___________|___________|

|    |ԸՆԴԱՄԵՆԸ                              |(842,988.5)|(842,988.5)|

|____|______________________________________|___________|___________|

|    |այդ թվում`                            |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|1.  |ՀՀ Արագածոտնի մարզպետարան             | (89,378.7)| (89,378.7)|

|____|______________________________________|___________|___________|

|    |որից`                                 |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|1.1.|Շենքերի և  շինությունների             |  (9,156.1)|  (9,156.1)|

|    |շինարարություն                        |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|1.2.|Շենքերի և  շինությունների կապիտալ     | (80,222.6)| (80,222.6)|

|    |վերանորոգում                          |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|2.  |ՀՀ Արարատի մարզպետարան                |(105,505.9)|(105,505.9)|

|____|______________________________________|___________|___________|

|    |որից`                                 |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|2.1.|Շենքերի և  շինությունների             |  (5,942.8)|  (5,942.8)|

|    |շինարարություն                        |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|2.2.|Շենքերի և  շինությունների կապիտալ     | (99,563.1)| (99,563.1)|

|    |վերանորոգում                          |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|3.  |ՀՀ Արմավիրի մարզպետարան               |(180,551.0)|(180,551.0)|

|____|______________________________________|___________|___________|

|    |որից`                                 |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|3.1.|Շենքերի և  շինությունների             | (29,275.4)| (29,275.4)|

|    |շինարարություն                        |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|3.2.|Շենքերի և  շինությունների կապիտալ     |(151,275.6)|(151,275.6)|

|    |վերանորոգում                          |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|4.  |ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան           | (12,397.9)| (12,397.9)|

|____|______________________________________|___________|___________|

|    |որից`                                 |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|4.1.|Շենքերի և  շինությունների             |  (8,360.3)|  (8,360.3)|

|    |շինարարություն                        |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|4.2.|Շենքերի և  շինությունների կապիտալ     |  (4,037.6)|  (4,037.6)|

|    |վերանորոգում                          |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|5.  |ՀՀ Լոռու մարզպետարան                  |(152,142.2)|(152,142.2)|

|____|______________________________________|___________|___________|

|    |որից`                                 |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|5.1.|Շենքերի և  շինությունների             | (43,845.6)| (43,845.6)|

|    |շինարարություն                        |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|5.2.|Շենքերի և  շինությունների կապիտալ     |(108,296.6)|(108,296.6)|

|    |վերանորոգում                          |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|6.  |ՀՀ Կոտայքի մարզպետարան                |(168,306.0)|(168,306.0)|

|____|______________________________________|___________|___________|

|    |որից`                                 |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|6.1.|Շենքերի և  շինությունների             | (36,209.9)| (36,209.9)|

|    |շինարարություն                        |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|6.2.|Շենքերի և  շինությունների կապիտալ     |(132,096.1)|(132,096.1)|

|    |վերանորոգում                          |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|7.  |ՀՀ Վայոց ձորի մարզպետարան             | (68,028.3)| (68,028.3)|

|____|______________________________________|___________|___________|

|    |որից`                                 |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|7.1.|Շենքերի և  շինությունների             | (15,637.8)| (15,637.8)|

|    |շինարարություն                        |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|7.2.|Շենքերի և  շինությունների կապիտալ     | (52,390.5)| (52,390.5)|

|    |վերանորոգում                          |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|8.  |ՀՀ Տավուշի մարզպետարան                | (66,678.5)| (66,678.5)|

|____|______________________________________|___________|___________|

|    |որից`                                 |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|8.1.|Շենքերի և  շինությունների             | (10,791.0)| (10,791.0)|

|    |շինարարություն                        |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|8.2.|Շենքերի և  շինությունների կապիտալ     | (54,077.5)| (54,077.5)|

|    |վերանորոգում                          |           |           |

|____|______________________________________|___________|___________|

|8.3.|Նախագծահետազոտական ծախսեր             |  (1,810.0)|  (1,810.0)|

.___________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ., որը հնարավոր չէ կատարել 24.08.17 թիվ 1046-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.08.2017
N 912-Ն
Որոշում