Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԾՐԱԳՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԾՐԱԳՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՐ ...

 

 

040.0958.010908

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2008 թվականի N 958-Ն

 

i

ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԾՐԱԳՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՐԱԿԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 231 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի նիստի N 12 արձանագրության 15-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փորձնական փուլի ծրագրի ավագ դպրոցների և դրանց հարակից հիմնական դպրոցների ցանկը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու մասին» N 231 որոշման հավելվածի «Երևան քաղաք» բաժնի «Աջափնյակ» ենթաբաժնում «N 195 միջնակարգ դպրոց», «N 185 միջնակարգ դպրոց» և «N 188 միջնակարգ դպրոց» բառերը համապատասխանաբար փոխարինել «N 195 ավագ դպրոց», «N 185 հիմնական դպրոց» և «N 188 հիմնական դպրոց» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) «Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի`

ա. 3-րդ կետում «Վ. Զատիկյանի անվան N 90 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Վ. Զատիկյանի անվան N 90 հիմնական դպրոց» բառերով,

բ. 4-րդ կետում «N 91 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «N 91 հիմնական դպրոց» բառերով,

գ. 17-րդ կետում «Դ. Հովսեփյանի անվան N 191 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Դ. Հովսեփյանի անվան N 191 հիմնական դպրոց» բառերով,

դ. 57-րդ կետում «N 186 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «N 186 հիմնական դպրոց» բառերով,

ե. 59-րդ կետում «N 197 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «N 197 հիմնական դպրոց» բառերով,

i

2) «Արագածոտնի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի`

ա. 113-րդ կետում «Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան N 1 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան N 1 հիմնական դպրոց» բառերով,

բ. 114-րդ կետում «Աշտարակ քաղաքի Ս. Շահազիզի անվան N 2 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Աշտարակ քաղաքի Ս. Շահազիզի անվան N 2 հիմնական դպրոց» բառերով,

գ. 115-րդ կետում «Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյանի անվան N 3 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյանի անվան N 3 հիմնական դպրոց» բառերով,

դ. 116-րդ կետում «Աշտարակ քաղաքի Գ. Ղափանցյանի անվան N 4 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Աշտարակ քաղաքի Գ. Ղափանցյանի անվան N 4 հիմնական դպրոց» բառերով,

ե. 117-րդ կետում «Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան N 5 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոց» բառերով,

գ. 118-րդ կետում «Մուղնու միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Մուղնու Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոց» բառերով,

է. 119-րդ կետում «Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան վարժարան» բառերը փոխարինել «Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց» բառերով.

i

3) «Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի`

ա. 39-րդ կետում «Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվան N 1 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվան N 1 հիմնական դպրոց» բառերով,

բ. 40-րդ կետում «Վարդենիկի N 2 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Վարդենիկի կրթահամալիր» բառերով,

գ. 41-րդ կետում «Վարդենիկի Ա. Օհանյանի անվան N 3 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Վարդենիկի Ա. Օհանյանի անվան N 2 հիմնական դպրոց» բառերով,

դ. 47-րդ կետում «Գավառի N 1 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Գավառի N 1 հիմնական դպրոց» բառերով,

ե. 49-րդ կետում «Գավառի N 3 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Գավառի ավագ դպրոց» բառերով,

զ. 50-րդ կետում «Գավառի Հ. Թումանյանի անվան N 4 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոց» բառերով,

է. 51-րդ կետում «Գավառի Ա. Իսահակյանի անվան N 5 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Գավառի Ա. Իսահակյանի անվան N 4 հիմնական դպրոց» բառերով,

ը. 55-րդ կետում «Գավառի N 9 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Գավառի N 5 հիմնական դպրոց» բառերով.

i

4) «Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի`

ա. 14-րդ կետում «Գյումրու N 9 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Գյումրու N 9 հիմնական դպրոց» բառերով,

բ. 18-րդ կետում «Գյումրու N 5 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Գյումրու N 5 հիմնական դպրոց» բառերով,

գ. 25-րդ կետում «Գյումրու N 25 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Գյումրու N 25 հիմնական դպրոց» բառերով,

դ. 36-րդ կետում «Գյումրու N 3 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Գյումրու N 3 ավագ դպրոց» բառերով,

ե. 38-րդ կետում «Գյումրու N 12 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Գյումրու N 12 ավագ դպրոց» բառերով,

զ. 52-րդ կետում «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Գյումրու N 45 ավագ դպրոց» բառերով,

ե. 97-րդ կետում «Ախուրյանի N 2 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Ախուրյանի N 2 հիմնական դպրոց» բառերով,

ը. 102-րդ կետում «Ախուրյանի N 1 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Ախուրյանի N 1 հիմնական դպրոց» բառերով,

թ. 124-րդ կետում «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան վարժարան» բառերը փոխարինել «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց» բառերով.

i

5) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ» բաժնի`

ա. 15-րդ կետում «Երևանի N 112 փորձարարական դպրոց» բառերը փոխարինել «Երևանի N 112 ավագ դպրոց» բառերով,

բ. 16-րդ կետում «Երևանի N 198 հեղինակային դպրոց» բառերը փոխարինել «Երևանի N 198 ավագ դպրոց» բառերով:

4. Սահմանել, որ`

1) 2008/2009 ուսումնական տարում հիմնական դպրոցներին թույլատրվում է ուսումնական գործընթացը շարունակել ավարտական դասարանում.

2) 2008/2009 ուսումնական տարվանից սույն որոշմամբ հաստատված ավագ դպրոցներում առաջին դասարաններ չեն կոմպլեկտավորվում, իսկ 2-9-րդ դասարանների աշակերտներին թույլատրվում է ուսումը շարունակել այդ դպրոցներում` մինչև դրանց մարումը.

3) ավագ դպրոցների ուսուցիչների համալրումը կատարվում է մրցութային կարգով:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ ավագ դպրոցների համակարգի ստեղծման փորձնական ծրագրում ընդգրկված «ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում, իսկ «հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում` 2008/2009 ուսումնական տարվա ավարտին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2008 թվականի օգոստոսի 14-ի

N 958-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԾՐԱԳՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՐԱԿԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ

 

Երևան

 

1. Երևանի N 112 ավագ դպրոց

2. N 91 հիմնական դպրոց

3. Վ. Զատիկյանի անվան N 90 հիմնական դպրոց

4. Դ. Հովսեփյանի անվան N 191 հիմնական դպրոց

 

5. N 195 ավագ դպրոց

6. N 185 հիմնական դպրոց

7. N 188 հիմնական դպրոց

 

8. Երևանի N 198 ավագ դպրոց

9. N 186 հիմնական դպրոց

10. N 197 հիմնական դպրոց

 

Արագածոտնի մարզ

 

11. Աշտարակի Ն. Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոց

12. Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան N 1 հիմնական դպրոց

13. Աշտարակ քաղաքի Ս. Շահազիզի անվան N 2 հիմնական դպրոց

14. Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյանի անվան N 3 հիմնական դպրոց

15. Աշտարակ քաղաքի Գ. Ղափանցյանի անվան N 4 հիմնական դպրոց

16. Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց

17. Մուղնու Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոց

 

Գեղարքունիքի մարզ

 

18. Վարդենիկի կրթահամալիր

19. Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվան N 1 հիմնական դպրոց

20. Վարդենիկի Ա. Օհանյանի անվան N 2 հիմնական դպրոց

 

21. Գավառի ավագ դպրոց

22. Գավառի N 1 հիմնական դպրոց

23. Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոց

24. Գավառի Ա. Իսահակյանի անվան N 4 հիմնական դպրոց

25. Գավառի N 5 հիմնական դպրոց

 

Շիրակի մարզ

 

26. Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց

27. Ախուրյանի N 1 հիմնական դպրոց

28. Ախուրյանի N 2 հիմնական դպրոց

 

29. Գյումրու N 45 ավագ դպրոց` բնագիտական հոսք` մարզային նշանակության

30. (30-րդ կետն ուժը կորցրել է 24.01.13 թիվ 159-Ն որոշում)

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 17.08.17 թիվ 989-Ն որոշում 32. Գյումրու N 25 հիմնական դպրոց 33. Գյումրու N 9 հիմնական դպրոց 34. Գյումրու N 5 հիմնական դպրոց

 

(հավելվածը փոփ. 24.01.13 թիվ 159-Ն, 17.08.17 թիվ 989-Ն որոշումներ)

 

@ h

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2008
N 958-Ն
Որոշում