Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ Ա ...

 

 

040.0474.120517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2017 թվականի N 474-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

XIII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

127. Ակադեմիայի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում իրավասու պետական մարմինները:

128. Ակադեմիայի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` ըստ իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերով: Ակադեմիայի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ: Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է իրականացվել արտահերթ աուդիտ: Աուդիտ իրականացնող անձն ընտրվում է ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների:

(128-րդ կետը փոփ. 13.07.17 թիվ 821-Ն որոշում)

129. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ ակադեմիան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) պարտավոր է հրապարակել`

1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, տվյալ ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, ռեկտորի մասին և ակադեմիայի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են ակադեմիայի միջոցներից և ծառայություններից.

2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե ակադեմիայի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:

 

XIV. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

130. Ակադեմիան կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

131. Ակադեմիան վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

132. Ակադեմիայի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

133. Ակադեմիայի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա: Ակադեմիայի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:

134. Ակադեմիան կարող է լուծարվել, եթե`

1) ակադեմիայի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) ակադեմիան իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել ակադեմիայի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) Ակադեմիայի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) ակադեմիան թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) ակադեմիան ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:

135. Ակադեմիան կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:

136. Ակադեմիան լուծարվում է օրենքով սահմանված կարգով:

137. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին ակադեմիան պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 13-ի

N 474-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.__________________________________________________________________________

|NN |Շենքերի և   |Գտնվելու |Շահա-  |Գույքի |Մակերեսը    |Սկզբնա- |Մաշվա-  |

|ը/կ|շինություն- |վայրը    |գործման|ձեռք-  |(քառ. մետր) |կան     |ծությու-|

|   |ների        |         |տարեթի-|բերման |            |արժեքը  |նը      |

|   |անվանումը   |         |վը     |տարեթի-|            |(հազ.   |(հազ.   |

|   |            |         |       |վը     |            |դրամ)   |դրամ)   |

|   |            |         |       |       |            |        |        |

|   |            |         |       |       |            |        |        |

|   |            |         |       |       |            |        |        |

|___|____________|_________|_______|_______|____________|________|________|

|1. |ՈՒսումնական |քաղ.     |1945 թ.|1946 թ.|3511.1      |87106278|87086739|

|   |մասնաշենք 1 |Երևան,   |       |       |            |        |        |

|   |            |Իսահակյան|       |       |            |        |        |

|   |            |36       |       |       |            |        |        |

|___|____________|_________|_______|_______|____________|________|________|

|2. |ՈՒսումնական |քաղ.     |1960 թ.|1997 թ.|2846.8 (այդ |73643552|57273537|

|   |մասնաշենք 2 |Երևան,   |       |       |թվում` 1-ին |        |        |

|   |            |Ջրաշատ 1 |       |       |հարկ` 459.3,|        |        |

|   |            |         |       |       |2-րդ հարկ`  |        |        |

|   |            |         |       |       |534.6, 3-րդ |        |        |

|   |            |         |       |       |հարկ` 563.5,|        |        |

|   |            |         |       |       |4-րդ հարկ`  |        |        |

|   |            |         |       |       |574.4, 7-րդ |        |        |

|   |            |         |       |       |հարկ` 379.7 |        |        |

|   |            |         |       |       |և  նկուղ`   |        |        |

|   |            |         |       |       |335.3)      |        |        |

|___|____________|_________|_______|_______|____________|________|________|

|3. |Գյումրու    |ՀՀ Շիրակի|1974 թ.|1974 թ.|1551.34 (այդ|96469263|70814864|

|   |մասնաճյուղին|մարզ,    |       |       |թվում`      |        |        |

|   |ամրացված    |քաղ.     |       |       |3-րդ հարկ`  |        |        |

|   |ուսումնական |Գյումրի, |       |       |702.65      |        |        |

|   |տարածք      |Անկախու- |       |       |քառ. մ,     |        |        |

|   |            |թյան     |       |       |նկուղ`      |        |        |

|   |            |հրապարակ |       |       |537.01      |        |        |

|   |            |N 1      |       |       |քառ. մ և    |        |        |

|   |            |         |       |       |ձեղնահարկ`  |        |        |

|   |            |         |       |       |311.68      |        |        |

|   |            |         |       |       |քառ. մ)     |        |        |

|   |____________|         |_______|_______|____________|________|________|

|   |Կաթսայատուն |         |       |       |67.57       |2627155 |1873592 |

.__________________________________________________________________________

 

.___. __________________________________________________.

|NN | |Հաշվեկշ-|Սեփականության|Հողամասը|Վիճակը|Այլ       |

|ը/կ| |ռային   |իրավունքի    |(հա)    |      |նշումներ  |

|   | |արժեքը  |գրանցման     |        |      |          |

|   | |(հազ.   |վկայականը    |        |      |          |

|   | |դրամ)   |տալու        |        |      |          |

|   | |        |տարեթիվը,    |        |      |          |

|   | |        |ամսաթիվը     |        |      |          |

|   | |        |և  համարը    |        |      |          |

|___| |________|_____________|________|______|__________|

|1. | |19539   |22.10.2010 թ.|0.216716|բավ   |          |

|   | |        |N 2676155    |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|___| |________|_____________|________|______|__________|

|2. | |16370015|11.04.2011 թ.|0.1064  |բավ   |Առկա է    |

|   | |        |N 2695267    |        |      |150.0     |

|   | |        |             |        |      |քառ. մ    |

|   | |        |             |        |      |ինքնակամ  |

|   | |        |             |        |      |ձեղնահարկ,|

|   | |        |             |        |      |որը       |

|   | |        |             |        |      |հաշվառված |

|   | |        |             |        |      |է 2-58    |

|   | |        |             |        |      |գրանցամատ-|

|   | |        |             |        |      |յանում:   |

|   | |        |             |        |      |          |

|___| |________|_____________|________|______|__________|

|3. | |25654398|31.05.2013 թ.|-       |բավ   |          |

|   | |        |N 13052013-  |        |      |          |

|   | |        |08-0007      |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |________|             |        |      |__________|

|   | |753563  |             |        |      |          |

.___. __________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 13-ի

N 474-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.__________________________________________________________________________

|NN |Շենքերի և   |Գտնվելու |Շահա-  |Գույքի |Մակերեսը    |Սկզբնա- |Մաշվա-  |

|ը/կ|շինություն- |վայրը    |գործման|ձեռք-  |(քառ. մետր) |կան     |ծությու-|

|   |ների        |         |տարեթի-|բերման |            |արժեքը  |նը      |

|   |անվանումը   |         |վը     |տարեթի-|            |(հազ.   |(հազ.   |

|   |            |         |       |վը     |            |դրամ)   |դրամ)   |

|   |            |         |       |       |            |        |        |

|   |            |         |       |       |            |        |        |

|   |            |         |       |       |            |        |        |

|___|____________|_________|_______|_______|____________|________|________|

|1. |ՈՒսումնական |քաղ.     |1945 թ.|1946 թ |3511.1      |87106278|87086739|

|   |մասնաշենք 1 |Երևան,   |       |       |            |        |        |

|   |            |Իսահակյան|       |       |            |        |        |

|   |            |36       |       |       |            |        |        |

|___|____________|_________|_______|_______|____________|________|________|

|2. |ՈՒսումնական |քաղ.     |1960 թ.|1997 թ.|2846.8 (այդ |73643552|57273537|

|   |մասնաշենք 2 |Երևան,   |       |       |թվում` 1-ին |        |        |

|   |            |Ջրաշատ 1 |       |       |հարկ` 459.3,|        |        |

|   |            |         |       |       |2-րդ  հարկ` |        |        |

|   |            |         |       |       |534.6, 3-րդ |        |        |

|   |            |         |       |       |հարկ` 563.5,|        |        |

|   |            |         |       |       |4-րդ հարկ`  |        |        |

|   |            |         |       |       |574.4, 7-րդ |        |        |

|   |            |         |       |       |հարկ` 379.7 |        |        |

|   |            |         |       |       |և  նկուղ`   |        |        |

|   |            |         |       |       |335.3)      |        |        |

|___|____________|_________|_______|_______|____________|________|________|

|3. |Գյումրու    |ՀՀ Շիրակի|1974 թ.|1974 թ.|1551.34 (այդ|96469263|70814864|

|   |մասնաճյուղին|մարզ,    |       |       |թվում` 3-րդ |        |        |

|   |ամրացված    |քաղ.     |       |       |հարկ` 702.65|        |        |

|   |ուսումնական |Գյումրի, |       |       |քառ. մ,     |        |        |

|   |տարածք      |Անկախու- |       |       |նկուղ`      |        |        |

|   |            |թյան     |       |       |537.01      |        |        |

|   |            |հրապարակ |       |       |քառ. մ և    |        |        |

|   |            |N 1      |       |       |ձեղնահարկ`  |        |        |

|   |            |         |       |       |311.68      |        |        |

|   |            |         |       |       |քառ. մ)     |        |        |

|___|____________|         |_______|_______|____________|________|________|

|   |Կաթսայատուն |         |       |       |67.57       |2627155 |1873592 |

|___|____________|_________|_______|_______|____________|________|________|

|4. |քաղ.        |ՈՒսումնա-|1960 թ.|1999 թ.|1297.2      |12702306|7621376 |

|   |Դիլիջան,    |կան      |       |       |            |        |        |

|   |Գետափնյա    |մասնաշենք|       |       |            |        |        |

|   |փողոց 1     |         |       |       |            |        |        |

.__________________________________________________________________________

 

.___. __________________________________________________.

|NN | |Հաշվեկշ-|Սեփականության|Հողամասը|Վիճակը|Այլ       |

|ը/կ| |ռային   |իրավունքի    |(հա)    |      |նշումներ  |

|   | |արժեքը  |գրանցման     |        |      |          |

|   | |(հազ.   |վկայականը    |        |      |          |

|   | |դրամ)   |տալու        |        |      |          |

|   | |        |տարեթիվը,    |        |      |          |

|   | |        |ամսաթիվը     |        |      |          |

|   | |        |և  համարը    |        |      |          |

|___| |________|_____________|________|______|__________|

|1. | |19539   |22.10.2010 թ.|0.216716|բավ   |          |

|   | |        |N 2676155    |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|___| |________|_____________|________|______|__________|

|2. | |16370015|11.04.2011 թ.|0.1064  |բավ   |Առկա է    |

|   | |        |N 2695267    |        |      |150.0     |

|   | |        |             |        |      |քառ. մ    |

|   | |        |             |        |      |ինքնակամ  |

|   | |        |             |        |      |ձեղնահարկ,|

|   | |        |             |        |      |որը       |

|   | |        |             |        |      |հաշվառված |

|   | |        |             |        |      |է 2-58    |

|   | |        |             |        |      |գրանցա-   |

|   | |        |             |        |      |մատյանում |

|   | |        |             |        |      |          |

|___| |________|_____________|________|______|__________|

|3. | |25654398|31.05.2013 թ.|-       |բավ   |          |

|   | |        |N 13052013-  |        |      |          |

|   | |        |08-0007      |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|___| |________|             |        |      |__________|

|   | |753563  |             |        |      |          |

|___| |________|_____________|________|______|__________|

|4. | |5080930 |08.01.2004 թ.|0.446   |բավ   |          |

|   | |        |N 1802528    |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

|   | |        |             |        |      |          |

.___. __________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2017
N 474-Ն
Որոշում