Սեղմել Esc փակելու համար:
{27.07.2017 - 02.07.2022} ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{27.07.2017 - 02.07.2022} ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.07.2017  -ից մինչեւ   02.07.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

606.0036.290616

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        06            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616230

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2016 թվականի N 36-Ն

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ`

i

1) ընտրական տեղամասերը համարակալում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները` m/ո տեսքի թվազույգով, որտեղ m-ը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարն է, իսկ ո-ը` ընտրական տեղամասի հերթական համարը: Ընտրական տեղամասերը համարակալելիս նշվում է նաև տեղամասի գտնվելու վայրի (համայնքի) անվանումը.

2) ընտրական տեղամասերը համարակալվում են ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների: Յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից` մինչև տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող հերթական վերջին ընտրական տեղամասը.

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.07.17 թիվ 296-Ն որոշում)

4) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողով համարակալում է այն համայնքների ընտրական տեղամասերը, որտեղ կազմակերպում և անցկացնում է ընտրությունները:

(1-ին կետը փոփ. 11.07.17 թիվ 296-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

(որոշումը փոփ. 30.06.2022 թիվ 30-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
17.06.2016
N 36-Ն
Որոշում