040.0756.160715
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2015 թվականի N 756-Ա
«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերը, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1.2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի N 387-Ն որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2015-2017 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված` ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանել ըստ տարիների`
1) 2015 թվականի համար` 14 մլրդ դրամ.
2) 2016 թվականի համար` 17 մլրդ դրամ.
3) 2017 թվականի համար` 18 մլրդ դրամ:
(2-րդ կետը փոփ. 23.02.17 թիվ 188-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 2-ի
N 756-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
Սույն ծրագրով առաջարկվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի արագացմանը: Զգալի ուժեր են ուղղվելու հայկական արտահանման խթանմանն ու դիվերսիֆիկացմանը, միջազգային տնտեսական միջավայրում ընկերությունների ներգրավմանը: Ծրագրով առաջարկվող միջոցառումները կնպաստեն Հայաստանի առաջ ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը:
Սույն ծրագիրն առաջարկում է արտահանման ծրագրի նախագիծ` առաջիկա երեք տարիների համար: Ընկերությունների խումբը կգործի և որպես արտահանող, և որպես ներդրող:
Բաժին 1. Ծրագիրը ներկայացնող ռեզիդենտ հարկ վճարողների ցանկ Ծրագրում ներգրավված հարկ վճարողների ցանկը ներառում է հետևյալ ընկերությունները`
._____________________________________________________________________.
|NN Անվանումը Տնօրեն Հասցեն Պետական ՀՎՀՀ Նշում-|
|ը/կ գրանցման ներ |
| համար |
|_____________________________________________________________________|
|1. |«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» |Գոռ Բարոյան|քաղ. |03Ա1012505|02637286| |
| |ՓԲԸ | |Երևան, | | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|2. |«ԻՆԺԻՆԵՐԻՆԳ» |Ռազմիկ |քաղ. |03Ա1012692|02635549| |
| |ՓԲԸ |Չիտչյան |Երևան, | | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|3. |«ԱՐՄԻՆՎԵՍՏ» ՓԲԸ|Գոռ Բարոյան|քաղ. |03Ա1012690|02635522| |
| | | |Երևան, | | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|4. |«ԷՆԵՐԳՈՍՏՐՈՅ» |Սուրկ |քաղ. |03Ա1012688|02635506| |
| |ՓԲԸ |Պողոսյան |Երևան, | | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|5. |«ԱՐՄՍՏՐՈԻԿՈՄ» |Հովհաննես |քաղ. |03Ա1012686|02635514| |
| |ՓԲԸ |Գասպարյան |Երևան, | | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|6. |«ՍՏՐՈՅՊՐՈՅԵԿՏ» |Ռազմիկ |քաղ. |03Ա1012671|02639497| |
| |ՓԲԸ |Չիտչյան |Երևան, | | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|7. |«ՖԱՐՄԿՈ» |Ռազմիկ |քաղ. |03Ա1012644|02639462| |
| |ՓԲԸ |Չիտչյան |Երևան, | | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|8. |«ՍԵՎԵՐՍՏՐՈՅ» |Ռազմիկ |քաղ. |03Ա1012625|02639446| |
| |ՓԲԸ |Չիտչյան |Երևան, | | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|9. |«ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ»|Իլյա |քաղ. |03Ա1012015|02639318| |
| |ՓԲԸ |Չերենտաև |Երևան, | | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|10.|«ԷՔՍՊՈՐՏ |Տիգրան |ՀՀ, քաղ. |233 |02640918| |
| |ՖԱՅՆԵՆՍ» ՈՒՎԿ |Աբովյան |Երևան, | | | |
| |ՓԲԸ | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|11.|«ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ»|Ռազմիկ |ՀՀ, քաղ. |03Ա1025782|02643141| |
| |ՓԲԸ |Չիտչյան |Երևան, | | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|12.|(12-րդ կետն ուժը կորցրել է 11.02.16 թիվ 112-Ա որոշում) |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|13.|«ԳԱԶԱՐԴՇԻՆ» ՓԲԸ|Թամարա |ՀՀ, քաղ. |03Ա1028371|02643794| |
| | |Մանուկյան |Երևան, | | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|14.|«ՌԻՓՈՐԹ |Գոռ |ՀՀ, քաղ. |03Ա1032083|02644703| |
| |ՍԻՍՏԵՄՍ» ՓԲԸ |Սամսոնյան |Երևան, | | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|15.|«ԻՆՏԵՐՏՈՐԳ» ՓԲԸ|Ռաչ |ՀՀ, քաղ. |03Ա1033662|02645027| |
| | |Միքայելյան |Երևան, | | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|16.|«ՔՈՆՍԹՐԱՔՇՆ |Եղիշե |ՀՀ, քաղ. |03Ա1035581|02645499| |
| |ՄԵՆԵՆՋՄԵՆԹ |Զաքարյան |Երևան, | | | |
| |ԹԵՔՆՈԼՈՋԻԶ» ՓԲԸ| |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|17.|«ԱՌԱՋԻՆ |Լիլիթ |ՀՀ, քաղ. |40 |02651844| |
| |ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ |Ղարաջյան |Երևան, | | | |
| |ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» | |Տերյան 69 | | | |
| |ունիվերսալ | | | | | |
| |վարկային | | | | | |
| |կազմակերպու- | | | | | |
| |թյուն ՓԲԸ | | | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|18.|«ՍՄԱՐԹՓԱՈՒԵՐ» |Ռաֆիկ |ՀՀ, քաղ. |286.120. |02656872| |
| |ՓԲԸ |Մաշուրյան |Երևան, |941343 | | |
| | | |Պուշկինի | | | |
| | | |21, 103 | | | |
| | | |սենյակ | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|19.|«ԱՄ Թրեյդինգ» |Արման |ՀՀ, քաղ. |286.120. |02658292| |
| |ՓԲԸ |Դանիելյան |Երևան, |947367 | | |
| | | |Մովսես | | | |
| | | |Խորենացու | | | |
| | | |15 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|20.|«Էվենտոն» ՓԲԸ |Մարգարիտա |ՀՀ, քաղ. |286.120. |02658654| |
| | |Նուրիջանյան|Երևան, |949064 | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|21.|«Պրիքս» ՓԲԸ |Վարդան |քաղ. |273.120. |02659502| |
| | |Վարդանյան |Երևան, |952262 | | |
| | | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|22.|«ԶԵՆՈՆ- |Լազր |քաղ. |273.120. |02660149| |
| |ՍՏՐՈՅԻՆՎԵՍՏ» |Գրիգորյան |Երևան, |955112 | | |
| |ՓԲԸ | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|23.|«Բրենդ |Լիլիթ |ՀՀ, քաղ. |273.120. |02661554| |
| |Դեվելոփմենտ» |Ղարաջյան |Երևան, |961946 | | |
| |ՓԲԸ | |Տերյան 69 | | | |
|___|_______________|___________|__________|__________|________|______|
|24.|«Արմստոր» ՓԲԸ |Նելլի |ՀՀ, քաղ. |273.120. |02662016| |
| | |Մկրտչյան |Երևան, |963276 | | |
| | | |Տերյան 69 | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 2. Արտահանման ծրագրի չափանիշները 2.1. Արտահանման ծրագրի ծավալները Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ապահովել արտահանման հետևյալ ծավալները`
._____________________________________________________________________.
|2015 թ. 2016 թ. 2017 թ. |
|_____________________________________________________________________|
|51 միլիարդ դրամ | 56 միլիարդ դրամ |66 միլիարդ դրամ |
|_____________________________________________________________________|
|NN Անվանումները 2015 թ. 2016 թ. 2017 թ.|
|ը/կ մլրդ դրամ |
|_____________________________________________________________________|
|1. |Ապրանքներ («Արտահանում» մաքսային |15-17 |20-22 |24-26 |
| |ընթացակարգով ՀՀ տարածքից արտահանում | | | |
| |և(կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|2. |Աշխատանքներ (այդ թվում` շինարարական) |16-18 |16-18 |18-20 |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|3. |Ծառայություններ (այդ թվում` |17-19 |19-21 |21-23 |
| |ֆակտորինգային, լիզինգային, խորհրդատվական)| | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| |Ընդհանուր միջինը տարվա համար |51 |56 |66 |
._____________________________________________________________________.
Արտահանման ծրագրի քաղաքականությունը
Արտահանման ծրագրի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտահանման խթանմանը:
2.2. Արտահանման շուկաները և խոշոր մրցակիցները
Արտահանման շուկաներ ԵՏՄ երկրներ
Խոշոր մրցակիցներ ԵՏՄ ռեզիդենտ ընկերություններ
2.3. Ապրանքների ցանկը («Արտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանում և (կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) և արտադրող կազմակերպություններ
ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության դասակարգիչով (հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 16-ի N 54 որոշմամբ) նախատեսված բոլոր ապրանքների խմբերը, բացառությամբ օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների:
2.4. Շինարարության ոլորտում իրականացվող աշխատանքների տեսակները`
1) բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, նորոգման շինմոնտաժային և նախագծային աշխատանքներ.
2) բարեկարգման և արտաքին ինժեներական հաղորդակցությունների իրականացում:
2.5. Աշխատատեղեր և այլ սոցիալական միջոցառումներ
Սույն ծրագրում նշված արտահանման ծավալները կապահովեն աշխատանքների հետևյալ ծավալները`
._____________________________________________________________________.
|NN Անվանումը 2015 թ. 2016թ. 2017 թ. |
|ը/կ Մարդ |
|_____________________________________________________________________|
|1. |Ապրանքներ («Արտահանում» մաքսային |8-10 |10-12 |12-14 |
| |ռեժիմով ՀՀ տարածքից արտահանում | | | |
| |և(կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|2. |Աշխատանքներ |1000-1200|1100-1300|1200-1400|
|___|___________________________________|_________|_________|_________|
|3. |Ծառայություններ | 7-9 |8-10 |10-12 |
._____________________________________________________________________.
Նախատեսվում է, որ միջին աշխատավարձի չափը կկազմի 400,000-600,000 դրամ:
(հավելվածը փոփ. 29.10.15 թիվ 1264-Ա, 11.02.16 թիվ 112-Ա /գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած
հարաբերությունների վրա/, 02.09.16 թիվ 907-Ա, 23.02.17 թիվ 188-Ա, 30.03.17 թիվ 325-Ա, 18.05.17 թիվ 511-Ա, 13.07.17 թիվ 807-Ա որոշումներ)