Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1194.051114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1194-Ա

 

ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` կենտրոնական գանձապետարանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության անվամբ բացել Հայաստանի Հանրապետության դրամով արտաբյուջետային հաշիվ` Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռք բերելու և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնություններն իրականացնելու նպատակով, որի մուտքերն ու ելքերը ներառվում են տվյալ բյուջետային տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն բացված արտաբյուջետային հաշվի մուտքերն են «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից պետությանը վճարվող կանխավճարները (տնտեսագիտական դասակարգման կապիտալի օտարման գծով կանխավճար), իսկ ելքերը կատարվում են ըստ նախահաշվի` հետևյալ ուղղություններով. վարչության և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքում տարածքների սեփականատեր անձանց (ֆիզիկական և իրավաբանական) կամ դրանց մասնակիցների միջև կնքված անշարժ գույքի կամ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցության առուվաճառքի պայմանագրի գնի վճարումներ (տնտեսագիտական դասակարգման կապիտալի ձեռքբերման գծով վճարումներ), իսկ գումարի մնացորդն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման ծախսերի իրականացմանը:

(2-րդ կետը փոփ. 13.07.17 թիվ 811-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2014
N 1194-Ա
Որոշում