08/07/2017 - 23/08/2018
041.0285.210317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի 2017 թվականի N 285-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`
i
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման ծրագրի (այսուհետ` ծրագիր) նախապատրաստական և իրականացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 07.07.17 թիվ 723-Ա, 22.08.18 թիվ 1119-Ա որոշումներ)
2. Ծրագրի աշխատանքները համակարգող սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
(2-րդ կետը փոփ. 22.08.18 թիվ 1119-Ա որոշում)
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2017 թվականի մարտի 21-ի
N 285-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Թանանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի
խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
Վ. Լալայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարության աշխատակազմի ներդրումային
քաղաքականության վարչության պետ
Ք. Քաբաբյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի
ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության
պետ
Դ. Մելքոնյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի
տրանսպորտի վարչության փոխադրումների
քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Գ. Մելքոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
սահմանակից երկրների վարչության խորհրդական
Ա. Հարությունյան - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական
տեսչական մարմնի հիգիենիկ և հակահամաճարակային
վերահսկողության վարչության պետ
Է. Ծառուկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության աշխատակազմի
սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ
Պ. Աղաբաբյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության աշխատակազմի միգրացիոն ծառայության
ապաստանի հարցերի բաժնի պետ
Ա. Գևորգյան - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի փորձագետ
(համաձայնությամբ)
Մ. Մայիլյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ
զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ
ջոկատի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ
Վ. Քարտաշյան - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների
վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների
հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Մ. Մարտիրոսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային
հսկողության վարչության պետի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային
հսկողության վարչության մաքսային հսկողության
սարքավորումների բաժնի պետ
Ն. Մնոյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործերի կառավարման
վարչության շինարարական ծրագրերի համակարգման բաժնի
պետ
Ա. Հախումյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Բակունց - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ժողովրդավարական
կառավարման ծրագրերի ղեկավար (խորհրդատվական
հիմունքներով) (համաձայնությամբ)
Ա. Ավետիսյան - «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների
կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի ղեկավար
(խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)
Դ. Ավագյան - Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության
պատվիրակության ծրագրերի ղեկավար (խորհրդատվական
հիմունքներով) (համաձայնությամբ)
Մ. Վոլկով - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի
Դաշնության անվտանգության դաշնային ծառայության
սահմանապահ վարչության բաժնի պետ (խորհրդատվական
հիմունքներով) (համաձայնությամբ)
Ա. Լոբանով - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի
Դաշնության անվտանգության դաշնային ծառայության
սահմանապահ վարչության ծառայության պետ
(խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)
Ա. Կերդուն - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի
Դաշնության անվտանգության դաշնային ծառայության
սահմանապահ վարչության բաժանմունքի պետ
(խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)
Պ. Երոխին - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի
Դաշնության անվտանգության դաշնային ծառայության
սահմանապահ վարչության ավագ սպա (խորհրդատվական
հիմունքներով) (համաձայնությամբ)
Վ. Կոզլովսկի - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի
Դաշնության անվտանգության դաշնային ծառայության
սահմանապահ վարչության ավագ սպա (խորհրդատվական
հիմունքներով) (համաձայնությամբ)
Ա. Զարբաբյան - «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական
ընկերության տնօրեն
(հավելվածը փոփ. 07.07.17 թիվ 723-Ա, 22.08.18 թիվ 1119-Ա որոշումներ)