Սեղմել Esc փակելու համար:
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ...

 

 

040.1196.191015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1196-Ն

 

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ - ԾՐԱԳԻՐ 3 ԹԱԼԻՆ-ԼԱՆՋԻԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

3. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

73. Հողի, շենք, շինությունների և եկամտի կորուստ կրող ԱԵԱ-ների փոխհատուցման իրավունքները և վերականգնման լրահատկացումները պետք է ներառեն հողի, շենք/ շինությունների, բերքի/մշակաբույսերի, ծառերի և բարելավումների մշտական և ժամանակավոր կորստի վերաբերյալ դրույթներ և վերաբնակեցման լրահատկացումներ, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման համար փոխհատուցում` հարկերի մասին հայտարարագրերի հիման վրա, կամ միանվագ դրամական օժանդակություն վճարելու միջոցով: Այս իրավունքները հետևյալն են.

 

3.1. Հողի կորուստ

 

ա) Հողի նկատմամբ ազդեցությունը կփոխհատուցվի` 1) փոխարինման արժեքով, որը գնահատվում է շուկայական կամ կադաստրային արժեքով (որն ավելի բարձր է) գումարած 15%, կամ 2) ԱԵԱ կողմից ընդունելի` ազդակիր հողամասին համարժեք (եկամտաբերությամբ, տեղադրությամբ) հողով փոխարինելու միջոցով` համարժեք հողամասի առկայության և ՏԿՆ համաձայնության դեպքում:

Հողի անուղղակի ազդեցություն կրող հատվածները, որոնք Ծրագրի ազդեցությունից հետո դարձել են դժվարամատչելի կամ մշակման համար անպիտան ևս կներառվեն հողի ազդեցության ենթակա հատվածի մեջ, եթե դրա օտարման պահանջն ԱԵԱ-ի կողմից իրականացվել և ձեռքբերողի կողմից ընդունվել է օրենքով սահմանված կարգով: Եթե ազդեցության է ենթարկվել գյուղատնտեսական նշանակության հողի ավելի քան 10%-ը, ԱԵԱ-ները (սեփականատերերը, վարձակալները, հողօգտագործողները) պետք է խիստ ազդեցության համար լրացուցիչ օժանդակություն ստանան, որը համարժեք է կորցրած հողից ստացված տարեկան համախառն եկամտի շուկայական արժեքին:

բ) Այն ԱԵԱ-ները, որոնց իրավունքները ազդակիր հողամասի նկատմամբ ենթակա են ձևակերպման և պետական գրանցման (այսուհետ` օրինականացման), կարող են ստանալ ձևակերպել իրենց իրավունքները, որից հետո նրանց կորուստներն ամբողջությամբ պետք է փոխհատուցվեն այնպես, ինչպես սեփականատերերինը: Այն ԱԵԱ-ները, որոնց իրավունքները չեն կարող օրինականացվել կամ այն ԱԵԱ-ները, որոնք ազդակիր հողն օգտագործում են առանց դրա նկատմամբ գրանցված իրավունքների (չձևակերպված օգտագործող/informal tenat) կստանան փոխհատուցում միայն հողի վրա առկա բարելավումների համար:

գ) Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալները օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են ձեռքբերել հողամասի նկատմամբ սեփականության իրավունք և փոխհատուցվել որպես լիարժեք սեփականատեր կամ նրանց կարող է տրվել նոր վարձակալություն` համարժեք հողամասի առկայության և հողամասի սեփականատիրոջ (վարձատուի) համաձայնության դեպքում: Եթե դա հնարավոր չէ, ապա վարձակալները կստանան շուկայական կամ կադաստրային արժեքին (որն ավելի բարձր է) գումարած 15%-ին համարժեք փոխհատուցում` կախված վարձակալության մնացած տարիների թվից` հետևյալ կերպ`ա) մինչև 1 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 5%-ի չափով, բ) մինչև 15 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 14%-ի չափով, գ) մինչև 25 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 20%-ի չափով, դ) 25 և ավելի տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 25%-ի չափով:

դ) Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողի վարձակալներին կտրամադրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի և վարձատուի համաձայնությամբ կատարված անբաժանելի բարելավումների համար:

 

3.2. Բնակելի շենք, շինությունների կորուստ

 

ա) Բնակելի շենք, շինությունների համար փոխհատուցում պետք է տրամադրվի փոխարինման արժեքի գումարած 15%-ի չափով` անկախ շենք, շինության նկատմամբ ԱԵԱ-ների գրանցված իրավունքներից կամ գույքի իրավական կարգավիճակից: Փոխհատուցումը տրամադրվելու է առանց մաշվածության (ամորտիզացիոն) մասհանումների և գործարքի համար ծախսերի նվազեցումների` անկախ ազդեցության ենթարկված գույքի գրանցման կամ հաշվառման հանգամանքից: Մասնակի ազդեցություն կրելու դեպքում և այն դեպքում, երբ սեփականատերը չի ցանկանում օտարել շինությունն ամբողջությամբ, ազդեցությունները կընդգրկեն միայն շինության ազդեցության ենթակա մասը և այդ մասի` շահագործման համար պիտանիության նախկին վիճակին բերելու լիարժեք վերականգնումը, եթե դա տեխնիկապես հնարավոր է:

բ) Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի համար: Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի նաև վերաբնակեցման և խիստ ազդեցություն կրելու օժանդակություն` ՀՕՏՇ-ով սահմանված կարգով:

 

3.3. Ոչ բնակելի շենք, շինությունների կորուստ

 

ա) Ոչ բնակելի շենք, շինությունների (բացառությամբ ինքնակամ կառույցների) համար փոխհատուցում պետք է տրամադրվի փոխարինման արժեքի գումարած 15%-ի չափով:

բ. Ինքնակամ կառույցի կորստի դեպքում`

քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող` ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում` շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.

համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն` ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը:

գ) Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի համար:

դ. Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ:

3.4. Հանրային գույքի կորուստ

Հանրային գույքի` համայնքային և պետական կառույցներն ու հանրային ծառայություններն ամբողջությամբ պետք է փոխարինվեն կամ վերականգնվեն այնպես, որ կարողանան իրականացնել ծրագրից առաջ ունեցած գործառույթները:

 

3.5. Բերքի/մշակաբույսի կորուստ

 

Բերքի/մշակաբույսի կորստի համար կտրամադրվի մեկ տարվա բերքի, մշակաբույսի շուկայական համախառն արժեքին համապատասխան փոխհատուցում այն ԱԵԱ-ներին (սեփականատեր, վարձակալ, փաստացի հողօգտագործող), ում փաստացի գործողությունների` հողի օգտագործման կամ մշակման արդյունքում ստացվել է փոխհատուցվող բերքը/մշակաբույսը: Ծառերից ստացված բերքը ներառված է ծառերի և դրանցից ստացվող բերքի փոխհատուցումներում և սույն բաժնի դրույթները չեն կիրառվում նշված ազդեցության նկատմամբ:

 

3.6. Ծառերի և ստացվող բերքի կորուստ

 

Ծառերի և ստացվող բերքի համար հողի սեփականատերերին, վարձակալներին և փաստացի օգտագործողներին պետք է տրվի փոխհատուցում շուկայական արժեքին համապատասխան` հիմնվելով ծառերի տեսակի, տարիքի և բերքատվության ցուցանիշների վրա, հետևյալ կարգով.

ա) Համայնքային կամ պետական հողերի սեփականատերերը կստանան ծառերի համար ամբողջական փոխհատուցումը, եթե ծառի համար փոխհատուցման իրավունքը չի փոխանցվում վարձակալին, համաձայն սույն կետի բ) ենթակետի, կամ ծառատնկումը չի իրականացվել հողամասը փաստացի օգտագործողի կողմից, ինչպես սահմանված է սույն կետի գ) ենթակետով,

բ) Եթե հողամասը ծանրաբեռնված է վարձակալությամբ, ապա ծառերի համար ամբողջական փոխհատուցումը կտրվի վարձակալին, եթե ծառերը տնկվել են վարձակալի կողմից` հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ,

գ) Եթե համայնքային կամ պետական հողերը փաստացի, առանց իրավաբանական ձևակերպման, օգտագործվում են սեփականություն կամ գույքային իրավունք չունեցող անձի կողմից, ապա ծառերի համար ամբողջական փոխհատուցումը կտրամադրվի հողամասը փաստացի օգտագործողին` հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ:

դ) Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի փաստացի օգտագործողները կփոխհատուցվեն միայն ծառերից ստացվող մեկ տարվա բերքի արժեքի չափով:

 

3.7. Ձեռնարկատիրական գործունեության դադարեցում

 

ա) Ձեռնարկատիրական գործունեության մշտական և ժամանակավոր դադարեցման դեպքում տրամադրվում է փոխհատուցում` հարկերի մասին հայտարարագրերի հիման վրա հետևյալ կարգով`

. Ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման դեպքում կտրամադրվի փոխհատուցում մեկ տարվա եկամտի չափով` հարկերի մասին հայտարարագրի հիման վրա

. Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում` կտրամադրվի փոխհատուցում ամսական եկամտի չափով, հարկերի մասին հայտարարագրի հիման վրա` ձեռնարկատիրական գործունեության ընդհատված ամիսների հաշվարկով:

. Պետական գրանցման և լիցենզիայի վճարները նույնպես պետք է փոխհատուցվեն, եթե առկա են:

բ) Հարկերի մասին հայտարարագրի բացակայության դեպքում, ձեռնարկատիրական գործունեության մշտական և ժամանակավոր դադարեցման համար փոխհատուցումը կիրականացվի վերոնշյալ սկզբունքով` ամսական նվազագույն աշխատավարձի չափով:

Պետական գրանցման և լիցենզիայի վճարները նույնպես պետք է փոխհատուցվեն, եթե առկա են:

 

3.8. Աշխատանքի կորուստ.

 

ա) Ազդեցության ենթակա կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատող ԱԵԱ-ների աշխատանքի մշտական կորստի դեպքում տրամադրվում է դրամական փոխհատուցում` 6 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով, եթե աշխատանքային պայմանագիրը դադարում է ազդակիր հողում ձեռնարկատիրական գործունեության դադարեցման հետևանքով: Վերոհիշյալ փոխհատուցումը կտրամադրվի բացառապես այն աշխատողներին, որոնք Կասեցման օրվանից առնվազն երկու ամիս առաջ և մինչև ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցումը պահը անընդմեջ աշխատում են տվյալ կազմակերպությունում կամ ԱՁ-ում:

բ) Աշխատանքի ժամանակավոր կորստի դեպքում (հարկադիր պարապուրդ) դրամական փոխհատուցում կտրվի նույն հիմունքներով` աշխատանքի հարկադրված դադարեցման (պարապուրդի) ամիսների համար:

 

3.9. Օժանդակություն խիստ ազդեցության դեպքում

 

ա) Ծրագրի խիստ ազդեցության համար դրամական օժանդակություն տրամադրվում է ազդեցության ենթակա այն ԱԵՏՏ-ներին (ներառյալ` վարձակալներին և հողի փաստացի օգտագործողներ հանդիսացող ԱԵՏՏ-ներին), որոնց պատկանող/ կամ որոնց կողմից մշակվող գյուղատնտեսական նշանակության հողի ավելի քան 10%-ն ազդակիր է և տվյալ հողամասի օգտագործման արդյունքում տվյալ ԱԵՏՏ-ները ստանում են օգուտներ` պտուղների, բերքի, մշակաբույսի տեսքով:

Վերոհիշյալ օժանդակության հաշվարկման համար հիմք է հանդիսանում հողերի փաստացի գործառնական նշանակությունը, անկախ անշարժ գույքի կադաստրային տվյալներում, իրավունքի գրանցման վկայականներում և իրավունքը հաստատող այլ փաստաթղթերում հողամասի համար սահմանված նշանակությունից: Այն դեպքում, երբ 10 և ավելի տոկոսով ազդեցության ենթակա հողամասը թեև չի հանդիսանում գյուղատնտեսական նշանակության հողամաս, սակայն փաստացի օգտագործվում (մշակվում) է որպես գյուղատնտեսական, և որի վրա փաստացի առկա է բերք/մշակաբույս, ապա վերջինս ենթակա է փոխհատուցման` վերոհիշյալ սկզբունքների համաձայն` առանց օրինականացման պահանջի ապահովման:

բ) Վերաբնակեցվող ԱԵՏՏ-ները (ներառյալ` վերաբնակեցվող վարձակալները) կստանան վերականգնման օժանդակություն խիստ ազդեցության համար ամսական նվազագույն աշխատավարձի 6-ապատիկի չափով:

 

3.10. Վերաբնակեցման օժանդակություն.

 

ա) Տեղափոխման և ապրուստի միջոցը հոգալու ծախսեր. Այն ԱԵՏՏ-ները, որոնք ենթակա են վերաբնակեցման ազդակիր բնակության վայրից (ներառյալ` վարձակալները), պետք է ստանան մեկ ամսվա ապրուստի ծախսերի համար վերաբնակեցման օժանդակություն` ամսական նվազագույն աշխատավարձին համարժեք չափով, ինչպես նաև դրամական օժանդակություն` տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերը հոգալու համար: Այն ԱԵՏՏ-ները, որոնք առնվազն երեք ամիս Կասեցման օրվանից առաջ փաստացի չեն բնակվել ազդակիր տանը կամ բնակելի շինությունում, ենթակա չեն վերաբնակեցման օժանդակության տրամադրման:

բ) Շարժական գույքի տեղափոխման ծախսեր. Ազդակիր հողի և շինության վրա շարժական գույք ունեցող բոլոր ԱԵՏՏ-ներին, անկախ ազդակիր հողի կամ շինության նկատմամբ առկա իրավունքներից, կտրամադրվի դրամական օժանդակություն` տեղափոխման ենթակա շարժական գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար:

 

3.11. Օժանդակություն խոցելի անձանց/ԱԵՏՏ-ներին

 

Խոցելի անձանց (աղքատության սահմանագծից ցածր կենսամակարդակ ունեցող ԱԵՏՏ, կանանց կամ տարեց մարդկանց կամ հաշմանդամների կողմից ղեկավարվող տնտեսություններ) կտրվի վերականգնման օժանդակություն ամսական նվազագույն աշխատավարձի 6-ապատիկի չափով, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատատեղերում աշխատելու համար գերակայություն:

Սոցիալապես խոցելի անձինք/ԱԵՏՏ-ներն են`

1) այն տնային տնտեսությունները, որոնցում ընդգրկված ընտանիք(ներ)ը հաշվառված է(են) ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան նպաստ.

2) 2) միայնակ կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու հանդիսացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա.

3) տարիքային կենսաթոշակառու հանդիսացող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա

4) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա:

 

3.12. Ժամանակավոր ազդեցություններ

 

Ժամանակավոր ազդեցություն կրող անձանց և տնային տնտեսություններին կտրամադրվի վնասների փոխհատուցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` սույն ՀՕՏՇ Իրավունքների սխեմայով սահմանված փոխհատուցման իրավունքներին համապատասխան: Ժամանակավոր ազդեցություն կրող անձինք և տնային տնտեսություններին տրամադրվող փոխհատուցումը չի ներառի ՀՕՏՇ-ով սահմանված վերականգնման օժանդակությունները:

 

3.13. ՀՕՏ չնախատեսված ազդեցություններ, եթե այդպիսիք լինեն

 

Ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կանդրադառնա չնախատեսված ազդեցություններին և կհոգա դրանց հետ կապված փոխհատուցումը կամ օժանդակության տրամադրումը, համաձայն սույն ՀՕՏՇ պահանջների:

 

3.14. Բարելավումների փոխհատուցում

 

Այն բարելավումները, որոնք ներառված չեն Իրավունքների սխեմայում, սակայն առկա են ազդակիր հողամասի վրա (բացառությամբ` շարժական գույքի), կփոխհատուցվեն փոխարինման արժեքի չափով:

(73-րդ կետը փոփ. 29.06.17 թիվ 752-Ն որոշում)

 

4. ՄԻԱՎՈՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

74. Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման Հայաստանի ազգային ստանդարտով, ԱԶԲ Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) և սույն ՀՕՏՇ-ի պահանջների համաձայն, որից ելնելով տարբեր ազդեցությունների` միավորի դիմաց փոխհատուցման արժեքի գնահատման ԱԶԲ և ՀՀ կառավարության համար փոխհամաձայնեցված մեթոդաբանությունը հետևյալն է`

1) Հողամասը պետք է գնահատվի փոխարինման արժեքով, այսինքն` շուկայական կամ կադաստրային արժեք (որն ավելի բարձր է) գումարած 15 տոկոս:

2) Շենքերը և շինությունները պետք է գնահատվեն փոխարինման արժեքով` շինության տեսակի, շինանյութերի արժեքի, շինարարության տեսակի, աշխատուժի, տրանսպորտի և այլ շինարարական ծախսերի հիման վրա: Մաշվածության (ամորտիզացիոն) մասհանումներ կամ գործարքի դիմաց ծախսերը չեն կիրառվում և չեն նվազեցվում: Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով:

3) Մեկ տարվա մշակաբույսից ստացվող բերքի փոխհատուցման արժեքը պետք է գնահատվի գյուղատնտեսական ապրանքների նախորդ 3 տարիների միջին գների և միջին բերքատվության ցուցանիշների վրա:

Այն դեպքում, երբ ԱԵԱ-ին վճարման ենթակա է ավելի քան մեկ տարվա փոխհատուցում, առաջին տարուց հետո բերքի դիմաց փոխհատուցում պետք է տրամադրվի շուկայական համախառն արժեքին համապատասխան:

4) Ծառերը (թփերը) պետք է գնահատվեն տարբեր մեթոդաբանությամբ` կախված այն հանգամանքից, թե արդյոք կորցրած ծառը (թուփը) ոչ պտղատու ծառ (թուփ) է, թե` պտղատու:

ա) Ոչ պտղատու փայտանյութ տվող և դեկորատիվ ծառերը (թփերը), պետք է գնահատվեն ըստ հետևյալ խմբերի ա) մանր ծառեր, բ) միջին ծառեր և գ) խոշոր ծառեր, հիմք ընդունելով ծառատեսակը (թփատեսակը) և գնահատման հետևյալ չափման միավորները` փայտանյութի (վառելափայտի կամ շինափայտի) ծավալը, ծառի (թփի) բարձրությունը, ինչպես նաև տվյալ ծառատեսակի (թփատեսակի) համար կիրառելի այլ չափման միավորներ, որոնք կսահմանվեն ՀՕՏԾ-ով:

բ) Պտղատու ծառերը (թփերը, խաղողը) պետք է գնահատվեն այգետնկման տարիքի հիման վրա: Պտղատու ծառերի (թփերի) դիմաց փոխհատուցում պետք է տրամադրվի ներդրված արժեքի հիման վրա, և այնքան, որքան կազմում է տվյալ ծառատեսակի (թփատեսակի) մեկ տարվա բերքի փոխհատուցման շուկայական արժեքը` բազմապատկած տվյալ ծառի (թփի) այգետնկման օրվանից հաշված տարիների քանակով, սակայն ոչ ավելի քան այն տարիների քանակն է, որն անհրաժեշտ է տվյալ ծառատեսակին (թփատեսակին) արդյունաբերական բերքատվության տարիքի հասնելու համար:

(74-րդ կետը փոփ. 29.06.17 թիվ 752-Ն որոշում)

75. Միավորի դիմաց փոխհատուցման դրույքաչափերը պետք է գնահատվեն որակավորված անկախ գնահատողի կողմից` ԱԶԲ-ի կողմից ընդունելի հստակ և թափանցիկ մեթոդաբանության հիման վրա: Որակավորված անկախ գնահատողը գույքի բոլոր տեսակների համար կազմում է գնահատման և հաշվարկման հաշվետվություններ, որտեղ անկախ գնահատվող գույքի տեսակից, պետք է նշվեն բոլոր ելակետային տվյալների ստացման աղբյուրները և գնահատման ժամանակահատվածը: Փոխարինման արժեքների գնահատման մեթոդաբանությունը ներկայացված է Հավելված 4-ում:

 

5. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

76. Սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված որոշակի ընթացակարգերի համաձայն: Մասնավորապես, հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը կարող է օտարվել` ա) պայմանագրի համաձայն, բ) փոխհատուցման ենթակա գումարը դեպոզիտ հանձնելով, և գ) դատական կարգով:

77. Սեփականությունը կարող է օտարվել` ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը, որոնք սակայն չպետք է հակասեն սույն ՀՕՏՇ դրույթներին կամ ԱԵԱ-ների նկատմամբ լինեն պակաս բարենպաստ, քան Ծրագրի ներքո նրանց տրված իրավունքները: Օտարման պայմանագրի կողմ պետք է հանդիսանան նաև օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողները:

78. Ծրագրի ներքո առավելությունը պետք է տրվի օտարման նշված եղանակին և ՏԿՆ պետք է իր լավագույն ջանքերը գործադրի հաջող բանակցություններ իրականացնելու միջոցով սեփականությունը օտարելու համար: Բանակցությունների ձախողման և ԱԵԱ-ների անհամաձայնություն դեպքում, եթե լրացել է պայմանագրի կնքման համար նախատեսված 3-ամսյա ժամկետը, ձեռքբերողը, Օրենքով սահմանված ժամկետներում, սեփականության օտարման դիմաց տրամադրվող փոխհատուցման գումարը հանձնում է դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշվին: ԱԵԱ-ներն իրավունք ունեն ստանալ փոխհատուցումը 7-օրյա ժամկետում: Տվյալ դեպքում, (ինչպես նաև մինչև դատարանի կողմից վճռի կայացումը փոխհատուցման գումարը դեպոզիտից ստանալու դեպքում) սեփականության օտարման պայմանագիրը համարվում է կնքված: Եթե ԱԵԱ-ները օրենքով սահմանված ժամկետում դեպոզիտից չեն ստանում փոխհատուցման գումարը, ապա ձեռքբերողը մեկամսյա ժամկետում դիմում է դատարան` սեփականության հարկադիր օտարման պահանջով:

79. Հողի ձեռքբերումը սեփականության օտարման վարույթով կապված է երկար ընթացակարգերի հետ և հաճախ կարող է դիմադրության հանդիպել: Ծրագրի շրջանակներում նման մոտեցմամբ պետք է գործել միայն ծայրահեղ դեպքերում, երբ ԱԵԱ և ձեռքբերողի և ՏԿՆ-ի միջև բանակցությունները ձախողվում են, և ենթածրագրի իրագործելու համար չկա մատչելի այլընտրանքային հող: Ձեռքբերողը չպետք է զբաղեցնի օտարվող հողամասերը մինչև` ա) օտարվող սեփականության նկատմամբ օրենքով սահմանված կարգով չգրանցվի ձեռքբերողի սեփականության իրավունքը կամ բ) օրենքով սահմանված կարգով համապատասխան դատական ակտը չմտնի օրինական ուժի մեջ և օտարվող սեփականությունը չհանձնվի ձեռքբերողին:

 

5.1. Օտարման հետ կապված ծախսերի հատուցումը

 

80. Սեփականությունն օտարելու գործընթացում առաջացած ծախսերը կատարվում են հողը և այլ անշարժ գույքը ձեռքբերողի հաշվին: Օտարման գործընթացի ընթացքում առաջացող ծախսերը սահմանվում են պատրաստվող ՀՕՏԾ-ում: Սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ կապակցությամբ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ) հատուցում է ազդակիր հողի և այլ անշարժ գույքի ձեռքբերողը:

 

6. ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

81. Օտարվող սեփականության իրավատեր հանդիսացող բոլոր ԱԵԱ-ները (անձ, ով ունի օտարվող սեփականության նկատմամբ իր իրավունքը հավաստող փաստաթղթեր, սակայն դեռևս չի գրանցել իր սեփականության իրավունքը) պետք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցեն իրենց սեփականության և այլ գույքային իրավունքները:

82. Այն ԱԵԱ-ները, որոնք օտարվող սեփականության նկատմամբ ունեն օրենքով ճանաչվող իրավունքներ, սակայն չեն ապահովել դրանց պատշաճ ձևակերպումը և պետական գրանցումը, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն մինչև օտարման պայմանագրի կնքումը կամ դատական ակտի կայացումը, օրինականացման գործընթացի արդյունքում ձեռք բերել ազդակիր գույքի նկատմամբ իրավունքներ և ստանալ փոխհատուցում` ձեռքբերված իրավունքներին (նոր ձևակերպված և պետական գրանցում ստացած) համապատասխան:

83. Օրինականացման գործընթացի պայմանները և ժամկետները` ըստ օտարվող սեփականության նկատմամբ ԱԵԱ-ների իրավունքների (սեփականության օրինական տիրապետողները, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության փաստացի տիրապետողները, օգտագործողները, սեփական հողամասում ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ները և այլն), ՏԿՆ օժանդակության ձևերն ու կարգը կսահմանվեն ՀՕՏԾ-ում` օրինականացման պլան կազմելու և ընդունելու միջոցով: Օտարվող սեփականության նկատմամբ սեփականության կամ այլ իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք չունեցող կամ օտարվող սեփականության նկատմամբ օրենքով ճանաչվող իրավունքները իրենց հայեցողությամբ չձևակերպած և չգրանցած ԱԵԱ-ները` համապատասխան ազդեցությունների համար փոխհատուցումը ստանում են և ՀՕՏՇ-ով նախատեսված փոխհատուցման իրավունքներից օգտվում են որպես իրավական կարգավիճակ չունեցող ԱԵԱ-ներ:

 

Զ. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

84. Սույն գլուխը նկարագրում է ԱԵԱ-ների հետ հանրային լսումների (այսուհետ` ՀԼ) գործընթացը: Հարկ է նշել, որ մանրամասն նախագծման փուլում նախագծային փոփոխությունների հետևանքով համայնքներում ԱԵԱ-ների հետ կազմակերպվել են փուլային հանրային լսումներ.

. հանրային լսումների առաջին փուլը (ներառում է երկու հանդիպումներ)` 2010 թ. մարտին ԾՆՏԱ փուլում,

. հանրային լսումների երկրորդ փուլը (մեկական հանդիպում յուրաքանչյուր հինգ համայնքներում)` 2012 թ. հոկտեմբերին Նախնական ՀՕՏԾ պատրաստման ընթացքում,

. հանրային լսումների երրորդ փուլը (մեկական հանդիպում յուրաքանչյուր հինգ համայնքներում)` 2014 թ. փետրվարին Վերջնական ՀՕՏԾ պատրաստման ընթացքում:

 

1. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ

 

85. 2010 թ. մարտ ամսվա ընթացքում երկու քննարկումներ են կայացել Արագածոտնի և Շիրակի մարզերի մարզպետարաններում ազդեցության ենթակա համայնքների ղեկավարների, տարածքային իշխանությունների և տարածքային կադաստրի գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

86. Տրանշ 1 նախնական ՀՕՏԾ պատրաստման ընթացքում 2012 թ. հոկտեմբերին ազդեցության ենթակա անձանց ներկայացուցիչների, տեղական իշխանությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ անցկացվեցին ոչ ֆորմալ հանդիպումներ բոլոր հինգ ազդեցության ենթակա համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակներում: Ներկայացվեց և քննարկվեց Ծրագրի և ՀՕՏ - առնչվող գործողությունների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը: Մասնավորապես, ԱԵԱ-ները տեղեկացվեցին ՀՕՏ - առնչվող հետազոտությունների, ընթացակարգերի և ժամանակացույցերի վերաբերյալ, փոխհատուցման և վերականգնման միջոցառումների հիմնական սկզբունքների, հանրային լսումների ժամանակացույցի և օրակարգի վերաբերյալ: Բացի այդ, 2012 թ. հոկտեմբերի 19-ին կայացավ պաշտոնական հանդիպում մարզային և տարածքային համայնքների մարմինների ներկայացուցիչների հետ, որը նախաձեռնվել էր ԾԻԿ կողմից Շիրակի մարզպետարանում: Լսարանին ներկայացվեցին Ծրագրի նպատակը, ՀՕՏ գործընթացի փուլերը, ինչպես նաև իրավունակությունը և փոխհատուցման իրավունքները:

87. Մեկ այլ պաշտոնական հանդիպում մարզային և տարածքային համայնքների մարմինների ներկայացուցիչների հետ ԾԻԿ նախաձեռնությամբ կայացավ 2014 թ. օգոստոսի 2-ին կողմից Շիրակի մարզպետարանում: Հանդիպմանը մասնակցեցին ազդեցության ենթակա 10 համայնքների ղեկավարներ, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի երկու ներկայացուցիչներ: Ներկայացվես յուրաքանչյուր համայնքի համար մանրամասն նախագիծը, և ԾԻԿ մասնագետները արձանագրեցին նախագծի վերաբերյալ առկա մտահոգությունները:

88. Այնուհետև, վերջնական ՀՕՏԾ պատրաստման ընթացքում 2014 թ. փետրվարին անցկացվեցին ֆորմալ հանրային լսումներ (ՀԼ) բոլոր հինգ ազդեցության ենթակա համայնքներում: Այս գործողություններից հետո իրականացվեց ազդեցության գնահատման հետազոտությունների և ազդեցության ենթակա ակտիվների գնահատման վերջնականացումը: Լսումներից առաջ իրականացվել են մի շարք նախապատրաստական գործողություններ. (1) ՀԼ վերաբերյալ հայտարարություններ են տեղակայվել Ծրագրի վեբ-կայքում, (2) բոլոր ազդեցության ենթակա համայնքների ղեկավարները պաշտոնապես տեղեկացվել են ՀԼ-ների ամսաթվերի և օրակարգի վերաբերյալ և խնդրել, որպեսզի աջակցեն կազմակերպչական հարցերում: ԱԵԱ-ների ցանկը ՀԼ-ներից առաջ նախապես ուղարկվել է համայնքի ղեկավարներին` ապահովելու համար բոլոր ԱԵԱ-ների կամ նրանց ներկայացուցիչների լիարժեք մասնակցությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել կանանց և խոցելի ԱԵԱ-ներին` ապահովելու համար նրանց մասնակցությունը: Կանանց և խոցելիների մասնակցությունը խթանելու համար համայնքի ղեկավարներին հատուկ պահանջվել է ապահովել նրանց ներկայությունը և մասնակցությունը լսմանը: Լսումների թիմում առկա են եղել կանայք` լսումները գենդերային հավասարությունը պահպանելու նպատակով, և թիմը քաջալերել է կանանց և խոցելի կողմերի մասնակցությունը` ՀԼ անցկացման ընթացքում հարցնելով նրանց կարծիքները և առաջարկությունները:

89. Լսումները կազմակերպվել են ԱԵԱ-ների համար հասանելի վայրերում, ինչպիսիք են ՏԻՄ գրասենյակները, մշակութային կենտրոնները և այլն: Ներկայացվել են Ծրագրի նախապատմությունը, իրավունակությունը և փոխհատուցման իրավունքները, գնահատման սկզբունքները, բողոքների լուծման մեխանիզմը և մոնիթորինգի հարցերը: ԱԵԱ-ները այնուհետև տեղեկացվեցին ներքին և արտաքին մոնիթորինգի գործընթացների վերաբերյալ, որոնք նպատակ ունեն մոնիթորինգի ենթարկելու ՀՕՏԾ իրականացման համապատասխանությունը ՀՕՏՇ-ին և վերջնական ՀՕՏԾ-ին: Նաև նշվել է, որ միայն ԱՄԳ կողմից համապատասխանության հաշվետվության պատրաստումից և ԱԶԲ կողմից դրա հաստատումից հետո Կապալառուին կարող է տրվել շինարարական աշխատանքները սկսելու թույլատվություն: ԾԻԿ ինժեները նույնպես մասնակցել է ՀԼ-ին պարզաբանելու համար յուրաքանչյուր համայնքում մանրամասն նախագծի հետ կապված հարցերը: Ի լրումն, լսումների ժամանակ պատրաստվել և ԱԵԱ-ներին է բաժանվել Ծրագրի տեղեկատվական թերթիկը:Հանդիպումների ժամանակ բարձրացված բոլոր հարցերը մանրամասն քննարկվել են: Անցկացված լսումների ժամանակացույցը ներկայացված է ստորև (Աղյուսակ Զ1): Ակունքում լսում չի անցկացվել, քանի որ առկա է ընդամենը 1 ԱԵՏՏ: Ակունքի ԱԵՏՏ-ն հրավիրվել է մասնակցելու Թալինում կազմակերպված լսմանը:

 

Աղյուսակ Զ1. ՀՕՏԾ վերջնականացման ՀԼ-ների ժամանակացույց

 

.______________________________________________________________.

|Համայնք       |Հանդիպման ամսաթիվ|ԱԵՏՏ-ների   |Հանդիպման       |

|              |                 |քանակը յուր.|մասնակիցների    |

|              |                 |համայնքում  |քանակ           |

|              |                 |            |________________|

|              |                 |            |տղամարդ|կին     |

|______________|_________________|____________|_______|________|

|Մաստարա       |19 փետրվար 2014  |         231|     75|      11|

|______________|_________________|____________|_______|________|

|Սառնաղբյուր * |19 փետրվար 2014  |          13|     39|       5|

|______________|_________________|____________|_______|________|

|Լանջիկ        |20 փետրվար 2014  |          59|     29|       6|

|______________|_________________|____________|_______|________|

|Թալին         |21 փետրվար 2014  |          29|     18|       4|

|______________|_________________|____________|_______|________|

|Ընդհանուր     |                 |         332|    161|      26|

|______________________________________________________________|

|* Սառնաղբյուր և  Լանջիկ համայնքների որոշ հողեր ներառված են ԵՆԲ|

|հատվածում, հետևաբար  ՀԼ մասնակիցների թիվը ներկայացված է ամբողջ|

|համայնքներին:                                                 |

.______________________________________________________________.

 

90. Հանդիպումների ընթացքում ԱԵԱ-ները տեղեկացվել են հասարակության կարիքների համար հողերի օտարման ընթացակարգերի վերաբերյալ: Մասնավորապես, նրանք ստացան մանրամասն տեղեկատվություն ազդեցության ենթակա գույքի և բարելավումների նկարագրության, գնահատման և փոխհատուցման տրամադրման հետ կապված ընթացակարգերի վերաբերյալ: Նրանք տեղեկացվեցին նաև իրենց իրավունքների, պատասխանատվությունների և այն փաստաթղթերի մասին, որոնց հետ իրենք կառնչվեն հողերի օտարման գործընթացի ընթացքում: Ի լրումն, շահագրգիռ կողմերը տեղեկացվեցին նաև հնարավոր հիմնախնդիրների, որոնք կարող են առաջանալ, և դրանց լուծման մեխանիզմների վերաբերյալ: Մաստարա, Սառնաղբյուր, Լանջիկ և Թալին համայնքներում անցկացված հանդիպումների ընթացքում քննարկված հիմնական հարցերը ընդհանուր առմամբ նույնն են կամ նմանատիպ, որոնք ներկայացվել են նախնական ՀՕՏԾ-ում (Աղյուսակ Զ2): Վերջնական ՀՕՏԾ հանդիպումների ընթացքում բարձրացված որոշ լրացուցիչ խնդիրներ ներկայացված են ստորև ներկայացված աղյուսակում (մանրամասների համար տես հավելված 5):

 

Աղյուսակ Զ2: Ազդեցության ենթակա համայնքներում հանդիպումների ընթացքում

քննարկված խնդիրները

 

._____________________________________________________________________.

|Հարց/Մտահոգություն      |Ինչպես է ծրագիրը հասցեագրում կամ կհասցեագրի |

|                        |մտահոգությունը                              |

|_____________________________________________________________________|

|Ընդհանուր հարցեր, բարձրացված բոլոր ազդեցության համայնքների ՀԼ-ների   |

|ընթացքում                                                            |

|_____________________________________________________________________|

|Չափագրման աշխատանքները  |Մանրամասն չափագրման հետազոտությունը կսկսվի  |

|իրականացվել են առանց    |2014 թ. նոյեմբերին բացառիկ` գերակա հանրային |

|համայնքային             |շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության      |

|իշխանությունների        |որոշման հաստատումից հետո, այս փուլում       |

|ներկայացուցիչների       |համայնքներում կազմակերպվել են միայն նախնական|

|ներկայության:           |տեղազննման աշխատանքներ: ԱԵԱ-ները, ինչպես    |

|                        |նաև  համայնքի ղեկավարները կտեղեկացվեն ՄՉՀ   |

|                        |աշխատանքների մասին նախօրոք, որպեսզի         |

|                        |կարողանան մասնակցել գործընթացին:            |

|________________________|____________________________________________|

|Օտարման են ենթակա շատ   |Բոլոր տիպի ենթակառուցվածքները պետք է        |

|կարևոր  տարածքներ. լավ  |տեղափոխվեն և  վերականգնվեն իրենց            |

|որակի գյուղատնտեսական   |նախածրագրային պայմաններին համապատասխան:     |

|հողեր, համայնքային      |Կկառուցվեն վերգետնյա և  ստորգետնյա անցումներ|

|ճանապարհների հատվածներ, |տրանսպորտային միջոցների և  կենդանիների      |

|գազատարներ, ջրագծեր,    |համար: Լավ որակի գյուղատնտեսական հողերի     |

|ոռոգման ջրանցքներ և     |կորուստը Մեղմացնելու համար, ծրագիրը         |

|տնտեսական,              |նախագծվել է` հաշվի առնելով հողօտարման       |

|ձեռնարկատիրական         |նվազագույն հնարավորությունը և  նկատի        |

|օբյեկտներ:              |ունենալով ճանապարհի երկրաչափությունը և      |

|                        |անվտանգության գործոնը:                      |

|________________________|____________________________________________|

|Արդյո՞ք հնարավոր է      |ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն,       |

|օտարել հողի մնացած մասը,|սեփականատերը իրավունք ունի պահանջելու օտարել|

|եթե այն դառնում է       |հողամասի ազդեցության չենթարկվող հատվածը     |

|անօգտագործելի:          |բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու      |

|                        |վերաբերյալ կառավարության որոշման վերաբերյալ |

|                        |ծանուցումը ստանալուց հետո երկամսյա          |

|                        |ժամկետում (16):                             |

|________________________|____________________________________________|

 

-------------------------

16) ՀԼ-ից հետո «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը փոխվել է, և նոր պայմաններ և ժամանակացույցեր են սահմանվել հողի ամբողջական օտարման պահանջ ներկայացնելու համար: Օրենքում կատարված փոփոխությունների և իրենց իրավունքների վերաբերյալ ԱԵԱ-ներին ուղարկվել են հատուկ տեղեկատվական թերթիկներ:

 

|________________________|____________________________________________|

|Ինչպե՞ս է փոխհատուցվելու|Փոխհատուցումը իրականացվելու է շուկայական կամ|

|հողամասի համար:         |կադաստրային արժեքի համապատասխան, որն ավելի  |

|                        |բարձր է, գումարած 15%-ի չափով, պայմանավորված|

|                        |հողի պարտադիր օտարմամբ, ինչպես սահմանված է  |

|                        |«Հասարակության և  պետության կարիքների համար |

|                        |սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով:    |

|________________________|____________________________________________|

|Արդյո՞ք համայնքային     |Համայնքային սեփականության հողամասերը        |

|սեփականության հողամասերը|գնահատվելու և  փոխհատուցվելու են նույն      |

|փոխհատուցվելու են:      |սկզբունքներով, ինչպես մասնավոր հողերը:      |

|________________________|____________________________________________|

|Ինչպիսի՞ն է վարձակալների|Վարձակալները պետք է փոխհատուցվեն հիմք       |

|փոխհատուցման վերաբերյալ |ընդունելով վարձակալության մնացած տարիները և |

|մոտեցումը:              |ստանան փոխհատուցում շուկայական կամ          |

|                        |կադաստրային արժեքով, որն ավելի բարձր է,     |

|                        |գումարած 15%: Փոխհատուցումը կտրամադրվի      |

|                        |վարձակալության մնացած տարիների երկարության  |

|                        |համամասնությամբ. մինչև  1 տարի` հողի արժեքի |

|                        |5%, 2) մինչև  15 տարի` հողի արժեքի 14%,     |

|                        |3) մինչև  25 տարի` հողի արժեքի 20%, 4) 25 և |

|                        |ավելի տարի` հողի արժեքի 25%: վարձակալները   |

|                        |պետք է փոխհատուցում ստանան նաև  իրենց ծառերի|

|                        |և  մշակաբույսերի համար: Ապօրինի             |

|                        |օգտագործողները չեն ստանա փոխհատուցում հողի  |

|                        |համար, բայց պետք է ստանան փոխհատուցում իրենց|

|                        |բարելավումների, մշակաբույսերի և  ծառերի     |

|                        |համար:                                      |

|________________________|____________________________________________|

|Կադաստրը չի գրանցում    |Ցանկացած տիպի գործարք, կապված Հյուսիս-հարավ |

|վարձակալությունները,    |նախնական միջանցքի համայնքային հողամասերի    |

|ինչպես նաև              |հետ, մասնավորապես վարձակալությունը և        |

|սեփականատերերը, որոնք   |վաճառքը, կասեցվել են ՀՀ կառավարության       |

|ունեն սեփականաշնորհման  |2009 թ. որոշման համաձայն: Կադաստրի          |

|մասին որոշում, չեն      |գործողությունները եղել են իրավաչափ:         |

|ստացել սեփականության    |Ինչ վերաբերվում է մասնավոր հողերի գրանցմանը,|

|վկայականներ:            |պարզաբանվեց, որ կադաստրը պարտավոր է         |

|                        |տրամադրել սեփականության վկայական            |

|                        |սեփականատիրոջը` հիմք ընդունելով որոշումը:   |

|                        |Շահագրգիռ կողմերին խորհուրդ տրվեց նաև  դիմել|

|                        |կադաստր և  պահանջել գրավոր պատասխան         |

|                        |մերժումը, որում կադաստրը պետք է հիմնավորի իր|

|                        |գործողությունների իրավական հիմքերը:         |

|________________________|____________________________________________|

|Ո՞րն է արտասահմանում    |Հետազոտությունների անցկացման ընթացքում      |

|ապրող ՀՀ-ից բացակայող   |հետազոտող թիմը կհավաքի այդպիսի              |

|սեփականատերերի համար    |սեփականատերերի կոնտակտային տվյալները կամ այլ|

|հողի օտարման կանխատեսված|հնարավոր տեղեկատվություն` ձեռնարկված        |

|ընթացակարգը:            |միջոցառումների և  նրանց մասնակցության       |

|                        |անհրաժեշտության մասին համայնքից բացակայող   |

|                        |սեփականատերերին տեղեկացնելու համար: Այն     |

|                        |դեպքում, երբ նրան մասնակցությունը հնարավոր  |

|                        |չէ, պետք է լիազորագիր ուղարկվի այն          |

|                        |ներկայացուցչի անունով, ով հանդես կգա        |

|                        |արձանագրությունների, նախնական պայմանագրի և  |

|                        |պայմանագրի ստորագրման ընթացքում: Համայնքի   |

|                        |ղեկավարներին խորհուրդ է տրվել բացակա        |

|                        |սեփականատերերին կամ նրանց ներկայացուցիչներին|

|                        |ապահովել ԾԻԿ-ի հեռախոսահամարով` քննարկելու  |

|                        |համար լիազորագրի կառուցվածքի և              |

|                        |բովանդակության մասին հարցերը: Օտարման       |

|                        |պայմանագրի չստորագրման դեպքում փոխհատուցման |

|                        |գումարը պետք է հանձնվի դատարանի դեպոզիտային |

|                        |հաշվին, և  սեփականատերերը կարող են ստանալ   |

|                        |փոխհատուցման գումարը դատարան ներկայացնելով  |

|                        |համապատասխան իրավական հիմքեր:               |

|________________________|____________________________________________|

|Ինչպե՞ս են              |Համաձայն բնակելի և  ոչ բնակելի              |

|փոխհատուցվելու          |շինությունների համար ՀՕՏՇ պահանջների`       |

|շինությունները, և       |ԱԵԱ-ները կստանան կանխիկ փոխհատուցում        |

|արդյոք ազդեցության      |գումարած 15% շինությունների կորստի համար    |

|ենթակա շինության        |ամբողջական փոխարինման արժեքով առանց         |

|սեփականատերը կկարողանա  |մաշվածության ծախսերի և  փրկված նյութերի     |

|գնել կամ կառուցել նոր   |մասհանման: Մասնակի ազդեցությունների համար   |

|շինություն փոխհատուցման |կտրվի փոխհատուցում շինության ազդեցության    |

|գումարով:               |ենթակա հատվածի համար գումարած վերանորոգումը:|

|                        |Ռեստորանների կամ այլ բիզնեսների դեպքում,    |

|                        |փոխհատուցումը կներառի նաև  եկամուտ` հիմք    |

|                        |ընդունելով հարկային հայտարարագիրը:          |

|                        |Փոխհատուցում կտրվի նաև  ձեռնարկատիրական     |

|                        |գործունեության աշխատողներին, որոնք աշխատել  |

|                        |են աշխատակազմում հողի օտարմամբ պայմանավորված|

|                        |իրենց աշխատանքի դադարեցումից երկու ամիս     |

|                        |առաջվա դրությամբ:                           |

|________________________|____________________________________________|

|Ի՞նչ պետք է արվի, եթե   |Ըստ ՀՕՏՇ-ի, ԱԵԱ-ները ՀՀ օրենսդրությամբ      |

|փոխհատուցումը ավելի քիչ |սահմանված կարգով պետք է գրանցեն իրենց       |

|է, քան օրինականացման    |իրավունքները և  ստանան անհրաժեշտ փաստաթղթերը|

|խնդիրների (ժառանգության |(սեփականության վկայական, լիազորագիր և       |

|գրանցում, լիազորագրերի  |այլն), որպեսզի կարողանա ստորագրել օտարման   |

|ուղարկում և  այլն)      |պայմանագիրը: Օրինականացումը ԱԵԱ-ների        |

|լուծման համար անհրաժեշտ |պատասխանատվությունն է: ԾԻԿ-ը կարող է օգնել, |

|ծախսերը գումարը, կամ    |խորհրդատվություն տրամադրել ԱԵԱ-եին այս      |

|մարդիկ չունեն բավարար   |գործընթացում:                               |

|միջոցներ իրենց          |Օտարման պայմանագրի չստորագրման դեպքում      |

|օրինականացման խնդիրների |փոխհատուցման գումարը պետք է հանձնվի դատարանի|

|լուծման համար:          |դեպոզիտային հաշվին, և  սեփականատերերը կարող |

|                        |են ստանալ փոխհատուցման գումարը դատարան      |

|                        |ներկայացնելով համապատասխան իրավական հիմքեր: |

|________________________|____________________________________________|

|ՏԻԿ ներկայացուցիչները   |ՀՕՏՇ ներքո հողին-հող փոխհատուցման           |

|հարցրեցին արդյոք        |ընթացակարգի համար մեխանիզմներ մշակված չեն:  |

|հնարավոր է տրամադրել    |Հողին-հող փոխհատուցման ընթացակարգը չի       |

|հողին-հող փոխհատուցում  |կիրառվելու այս Տրանշի համար ազդեցության     |

|կանխիկ փոխհատուցման     |ենթակա համայնքներում անհրաժեշտ հողային      |

|փոխարեն:                |ռեսուրսների բացակայության պատճառով:         |

|_____________________________________________________________________|

|ՀԼ-ների ընթացքում բարձրացված առանձնահատուկ հարցեր ըստ համայնքների    |

|_____________________________________________________________________|

|Մաստարա, 19.02.2014                                                  |

|_____________________________________________________________________|

|Ինչպե՞ս պետք է գնահատվեն|Գնահատման մոտեցումը հետևյալն  է. օտարման    |

|ազդեցության ենթակա      |ենթակա հողը համեմատվում է առնվազն երեք      |

|հողերը և  այլ գույքերը: |նմանատիպ մոտակայքում վաճառված հողերի հետ մի |

|                        |շարք հատկանիշներով, ինչպիսիք են հողի տեսակը,|

|Որո՞նք են անշարժ գույքի |հարթությունը, ճանապարհից հեռավորությունը,   |

|գնի վրա ազդող           |ոռոգման առկայությունը, կադաստրային և        |

|գործոնները:             |փաստացի նշանակությունը և  այլն:             |

|                        |Որպես համեմատական տվյալներ, կդիտարկվեն      |

|                        |նախորդ 1-2 տարիներին կատարված գործարքների   |

|                        |տվյալները: Եթե գործարքներ առկա չեն, ապա,    |

|                        |համաձայն ՀՀ գնահատման ստանդարտների, որպես   |

|                        |համեմատական բազա կարող են ծառայել հարևան    |

|                        |համայնքներում կատարված գործարքի տվյալները,  |

|                        |և  օտարման ենթակա հողերը համեմատվում են     |

|                        |արդեն վաճառված հողերի հետ:                  |

|_____________________________________________________________________|

|Սառնաղբյուր, 19.02.2014                                              |

|_____________________________________________________________________|

|Ի՞նչ պետք է մենք անենք  |Այս դեպքերում, երբ սեփականատերերը չեն       |

|այն դեպքերում, երբ      |կարողանում ապահովել համապատասխան փաստաթղթերը|

|լիազորագրի ստացումը     |և  ստորագրել օտարման պայմանագիրը, ԾԻԿ-ը,    |

|ավելի թանկ է, քան       |համաձայն ՀՀ օրենսդրության, պետք է նախաձեռնի |

|փոխհատուցման գումարը:   |դատական կարգով օտարման գործընթաց: Այս       |

|                        |դեպքում փոխհատուցման գումարը հանձնվում է    |

|                        |դատարանի դեպոզիտային հաշվին:                |

|________________________|____________________________________________|

|Արդյո՞ք օտարման         |Օտարման գործընթացի հետ կապված բոլոր ծախսերը,|

|պայմանագրերը վավերացվում|ներառյալ պայմանագրերի նոտարական վավերացումը |

|են նոտարի կողմից, և  ով |և  մնացած գույքի համար սեփականության նոր    |

|պետք է կատարի օտարման   |վկայականների ստացումը, կատարվում են         |

|գործընթացի հետ կապված   |Ձեռքբերողի (պետություն) հաշվին:             |

|ծախսերը:                |                                            |

|________________________|____________________________________________|

|Ի՞նչ պետք է արվի այն    |Պարզաբանվեց, որ նման հարցերը արդեն իսկ      |

|դեպքերում, եթե հողի     |հասցեագրված պետք լինեն մանրամասն նախագծում, |

|օտարումից հետո մուտքը   |և  եթե որոշ հողերի/գույքերի հետ կապված նման |

|դեպի հող դառնա անհնար:  |խնդիր առաջանա, ապա, ցանկալի կլինի, եթե ԱԵԱ-ն|

|                        |կամ տեղական համայնքի ներկայացուցիչը այցելի  |

|                        |ԾԻԿ գրասենյակ և  քննարկի այդ խնդիրները      |

|                        |ինժեներների հետ:                            |

|________________________|____________________________________________|

|Եթե հողի մի մասը օտարվի |«Հասարակության և  պետության կարիքների համար |

|և  մնացած մասի          |սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (17) |

|օգտագործումը դառնա ոչ   |համաձայն, սեփականատերը իրավունք ունի        |

|արդյունաբեր, արդյո՞ք    |պահանջելու օտարել ամբողջ հողամասը, բայց սա  |

|հնարավոր է օտարել նաև   |ունի ժամանակային սահմանափակում: Սեփականատերը|

|մնացած հողը:            |կարող է իրացնել այս իրավունքը բացառիկ`գերակա|

|                        |հանրային շահ ճանաչելու վերաբերյալ           |

|                        |կառավարության որոշման վերաբերյալ ծանուցումը |

|                        |ստանալուց հետո երկամսյա ժամկետում:          |

|                        |Կառավարության որոշման հաստատումից հետո      |

|                        |համապատասխան ծանուցումներ կուղարկվեն բոլոր  |

|                        |ԱԵԱ-ներին, որտեղ կնշվի ամբողջ հողի օտարման  |

|                        |գրավոր պահանջի ներկայացման վերջնաժամկետը:   |

|________________________|____________________________________________|

 

17) ՀԼ-ից հետո «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը փոխվել է, և նոր պայմաններ և ժամանակացույցեր են սահմանվել հողի ամբողջական օտարման պահանջ ներկայացնելու համար: Օրենքում կատարված փոփոխությունների և իրենց իրավունքների վերաբերյալ ԱԵԱ-ներին ուղարկվել են հատուկ տեղեկատվական թերթիկներ:

 

|________________________|____________________________________________|

|Արդյո՞ք հողի օտարված    |Այո, օտարվող հողամասերը անհրաժեշտ են միայն  |

|հատվածները անհրաժեշտ են |ճանապարհի և  ճանապարհի հետ կապված           |

|միայն ճանապարհի         |ենթակառուցվածքների կառուցման համար: Հողի    |

|կառուցման համար:        |մնացած հատվածը կմնա որպես Ձեր               |

|                        |սեփականություն, և  դուք կարող եք կատարել    |

|Արդյո՞ք հողատերերին     |շինարարական աշխատանքներ օրենսդրության       |

|թույլատրվում է կառուցել |համաձայն:                                   |

|շինություններ հողամասերի|                                            |

|ոչ ազդակիր հատվածների   |                                            |

|վրա:                    |                                            |

|________________________|____________________________________________|

|Բավականին երկար ժամանակ |ՀՕՏՇ սկզբունքների համաձայն, համայնքային հողի|

|է, ինչ ես մշակում եմ իմ |օգտագործողը կստանա փոխհատուցում միայն իր    |

|սեփական հողի կից գտնվող |կողմից կատարված բարելավումների համար, բայց  |

|համայնքային հողամասը:   |ոչ հողի: Սեփականաշնորհումը կարող է          |

|Արդյո՞ք դրա համար       |իրականացվել ՀՀ օրենսդրության պահանջների և   |

|տրվելու է փոխհատուցում: |համայնքի հետ քննարկումների համաձայն:        |

|Բացի այդ, արդյո՞ք ես    |Իրավական աջակցություն և  խորհրդատվություն   |

|կարող եմ սեփականաշնորհել|կարող է տրամադրվել նրանց, ովքեր ցանկանում են|

|այդ հողը և  փոխհատուցվել|նախաձեռնել սեփականաշնորհման/օրինականացման   |

|որպես լիարժեք           |գործընթաց:                                  |

|սեփականատեր             |                                            |

|________________________|____________________________________________|

|Արդյո՞ք ես կարող եմ     |Դա հնարավոր է: Բայց այս դեպքում, ԾԻԿ-ին     |

|վաճառել կամ նվիրաբերել  |տրամադրված կամ ԾԻԿ-ի կողմից մշակված ամբողջ  |

|իմ հողը այս ընթացքում   |տեղեկատվությունը և  պաշտոնական փաստաթղթերը  |

|մինչ օտարումը:          |պետք է թարմացվեն, իսկ Ծրագրի համար կդառնա   |

|                        |փաստացի ԱԵԱ նոր սեփականատերը և  կստանա      |

|                        |համապատասխան փոխհատուցումը:                 |

|_____________________________________________________________________|

|Լանջիկ, 20.02.2014                                                   |

|_____________________________________________________________________|

|Ես ժառանգել եմ հողը և   |Ցավոք, կառավարությունը չի կարող փոխհատուցել |

|դեռևս  չեմ գրանցել իմ   |այն վճարները, որոնք անհրաժեշտ են            |

|սեփականության իրավունքը |ժառանգության գրանցման համար, ինչը պետք է    |

|դրա նկատմամբ:           |նախօրոք իրականացված լինի: Եթե դուք ունեք    |

|Ինչպես պետք է իրականացվի|ժառանգներ, որոնք բացակայում են ՀՀ-ից և      |

|հողի օտարման գործընթացը,|նրանց ներկայությունը հնարավոր չէ, ապա պետք է|

|հատկապես, երբ որոշ      |լիազորագիր ուղարկվի այն ներկայացուցչի       |

|ժառանգներ բացակայում են |անունով, ով հանդես կգա նրանց անունից        |

|ՀՀ-ից:                  |արձանագրության, նախնական պայմանագրի և       |

|                        |պայմանագրի ստորագրման ընթացքում: Իրավական   |

|                        |խորհրդատվություն կտրամադրվի այն ԱԵԱ-ներին,  |

|                        |որոնք կնախաձեռնեն օրինականացման գործընթացը  |

|                        |ՀՕՏԾ իրականացման ընթացքում:                 |

|________________________|____________________________________________|

|Եթե առկա է կտակ, և      |Կարևոր  չէ, արդյոք կա կտակ, թե ոչ: Եթե հողի |

|միաժամանակ, այն անձը, ով|սեփականատերը ողջ է, ապա օտարման պայմանագիրը |

|գրել է կտակը ողջ է, ապա |պետք է ստորագրվի նրա կողմից:                |

|ո՞վ պետք է ստորագրի     |                                            |

|նկարագրության           |                                            |

|արձանագրությունը:       |                                            |

|________________________|____________________________________________|

|Կարո՞ղ ենք արդյոք       |Ծրագիրը չի կարող սահմանափակել սեփականատիրոջ |

|օգտագործել մեր          |կողմից իր հողի օգտագործումը/մշակումը:       |

|ազդեցության ենթակա      |Որոշումը պետք է ընդունվի սեփականատերերի     |

|հողերը մինչև  օտարման   |կողմից: Այնուամենայնիվ, այն բարելավումները, |

|պայմանագրի կնքումը:     |որոնք կատարվել են հողում կասեցման օրվանից   |

|                        |հետո (նկարագրության արձանագրությունների     |

|                        |կազմում և  ստորագրում) ենթակա չեն           |

|                        |փոխհատուցման: Ծրագիրը կգործադրի ցանկացած    |

|                        |ջանք նախօրոք տեղեկացնելու ԱԵԱ-ներին` նման   |

|                        |իրավիճակներից խուսափելու համար:             |

|________________________|____________________________________________|

|Ես ունեմ գազալցակայան   |Չգործող բիզնեսի համար դուք կարող եք ստանալ  |

|տեղակայված ազդեցության  |փոխհատուցում միայն գույքի համար (հող,       |

|ենթակա հողի վրա, որը չի |շինություն, այլ բարելավումներ), քանի որ     |

|գործում 2006 թվականից:  |բիզնեսը, որպես այդպիսի, գոյություն չունի:   |

|Ինչպիսի՞ փոխհատուցում ես|Հողի վրա կամ շինությունների ներսում առկա    |

|կարող եմ ստանալ:        |շարժական գույքի տեղափոխման ծախսերը նույնպես |

|                        |կփոխհատուցվեն: Գրանցված անշարժ գույքի համար |

|                        |փոխհատուցումը կիրականացվի փոխարինման        |

|                        |արժեքով:                                    |

|_____________________________________________________________________|

|Թալին, 21.02.2014                                                    |

|_____________________________________________________________________|

|Եթե ես կենսաթոշակառու եմ|Ծրագրի ներքո առկա չէ լրացուցիչ              |

|և  կատարել եմ սրտի      |օժանդակություն սրտային հիվանդների համար:    |

|վիրահատություն, արդյո՞ք |ՀՕՏՇ սկզբունքների համաձայն, եթե ձեր ՏՏ-ն    |

|ես կստանամ լրացուցիչ    |ղեկավարվում է կանանց, կենսաթոշակառուների    |

|օժանդակություն:         |և/կամ  հաշմանդամների կողմից, ապա դուք       |

|                        |կստանաք լրացուցիչ օժանդակություն որպես      |

|                        |խոցելի ՏՏ:                                  |

|________________________|____________________________________________|

|Ի՞նչ սպասել, եթե        |Եթե հողերը ճանաչվել են որպես բացառիկ` գերակա|

|ընտանիքի անդամները      |հանրային շահ, ապա հողի սեփականատերերը կարող |

|արտասահմանում են և  դեմ |են բողոքարկել օտարման փաստը գերակա շահի     |

|են հողի օտարմանը:       |վերաբերյալ կառավարության որոշումն ուժի մեջ  |

|                        |մտնելուց 60-օրյա ժամկետում: ԱԵԱ-ները կարող  |

|                        |են բողոքարկել նաև  օտարման պայմանները և     |

|                        |փոխհատուցման չափը:                          |

|________________________|____________________________________________|

|Ի՞նչ փոխարժեքով է       |Փոխհատուցումն իրականացվելու է ՀՀ դրամով:    |

|իրականացվելու           |Փոխհատուցման գումարները փոխանցվելու են      |

|փոխհատուցումը:          |ԱԵԱ-ների հաշվեհամարներին:                   |

|                        |Եթե ԱԵԱ-ները չունեն հաշվեհամար կամ Ծրագիրը  |

|                        |տեղեկացված չէ ԱԵԱ-ների բանկային տվյալներին, |

|                        |ապա Ծրագիրը կբացի նրա համար հաշվեհամարներ:  |

|_____________________________________________________________________|

|Հանդիպումների բոլոր մասնակիցները ստացել են տեղեկատվական թերթիկներ    |

|Ծրագրի իրականացման հիմնական փուլերի վերաբերյալ, ինչպես նաև           |

|տեղեկատվական ձեռնարկ, որը ներկայացնում է կողմերի իրավունքներն ու     |

|պարտականությունները ՀՕՏ ընթացակարգերի իրականացման ընթացքում, ՀՕՏՇ-ին |

|և  ԱԶԲ ԵՔՓ-ին համապատասխան փոխհատուցման գնահատման սկզբունքները,      |

|ինչպես նաև  ՀՕՏԾ պատրաստման և  իրականացման ընթացքում կիրառվելիք      |

|բողոքների լուծման մեխանիզմը:                                         |

._____________________________________________________________________.

 

91. Վերջնական ՀՕՏԾ ավարտից հետո հանրային լսումների մեկ այլ փուլ կիրականացվի բոլոր ազդեցության ենթակա համայնքներում ներկայացնելու համար Վերջնական ՀՕՏԾ-ն և ծանուցելու ԱԵԱ-ներին ՀՕՏԾ իրականացման մեկնարկ մասին: ՀՕՏԾ իրականացման փուլում, հատկապես պայմանագրի ստորագրման ընթացքում ԱԵԱ-ների հետ կանցկացվեն լրացուցիչ ոչ ֆորմալ խորհրդակցություններ:

 

2. ՀՕՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

92. Վերջնական ՀՕՏԾ-ն հաստատումից հետո կհրապարակվի ԱԶԲ կայքում: Այն կթարգմանվի հայերեն և կտեղադրվի ՏԿՆ և Ծրագրի կայքէջերում: Վերջնական ՀՕՏԾ-ի մեկ օրինակը հասանելի կլինի նաև մարզային և բոլոր ազդեցության ենթակա համայնքների տեղական իշխանությունների գրասենյակներում:

93. Ծրագրի իրականացման վերջնական ձեռնարկը, որը կամփոփի ազդեցությունները, իրականացման միջոցառումները, ՀՕՏԾ փոխհատուցման քաղաքականությունը և բողոքների լուծման մեխանիզմը, կուղարկվի բոլոր ԱԵԱ-ներին վերջնական ՀՕՏԾ-ի հաստատումից հետո ՀՕՏԾ իրականացման ընթացքում (տե՛ս Հավելված 6):

94. ՀՀ կառավարության կողմից ՀՕՏԾ հաստատումից անմիջապես հետո, ԾԻԿ-ը ԱԵԱ-ներին կուղարկի փոխհատուցման գումարների մասին պայմանագրի նախագծերը/ծանուցումները: ԱԵԱ-ները պայմանագրի նախագծում պետք է լրացնեն իրենց բանկային վավերապայմանները, ստուգեն նրանում առկա տվյալները, ինչպես նաև ներկայացնեն առաջարկություններ կամ առարկություններ պայմանագրի նախագիծը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում (18): Հիմք ընդունելով պայմանագրի նախագծում ԱԵԱ-ների կողմից թարմացված լրացուցիչ տվյալները, ԾԻԿ-ը կթարմացնի և կվերջնականացնի վերջնական պայմանագիրը:

 

--------------------------

18) Տե՛ս «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (2006) Հոդված 10-ը:

 

95. ԾԻԿ-ը կներկայացնի վերջնական պայմանագրերը ԱԵԱ-ներին և կստանա ԱԵԱ-ների ստորագրությունը նոտարի միջոցով փոխհատուցումը փոխանցելու համար: ԾԻԿ-ը պետք է ստորագրի վերջնական պայմանագիրը ԱԵԱ-ի հետ պայմանագրի նախագծի ծանուցումից 3 ամսվա ընթացքում, հակառակ դեպքում ԾԻԿ-ը կնախաձեռնի դատական կարգով օտարման գործընթաց:

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2015
N 1196-Ն
Որոշում