Սեղմել Esc փակելու համար:
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ...

 

 

040.1196.191015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1196-Ն

 

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ - ԾՐԱԳԻՐ 3 ԹԱԼԻՆ-ԼԱՆՋԻԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

9. ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

50. Կանայք ունեն կարևոր տնտեսական դերակատարություն ծրագրային տարածքում և ներգրավված են բազմապիսի եկամտաստեղծ գործունեություններում գյուղատնտեսական և շուկայական բնագավառներում: Կանանց շրջանում գրանցվում է գյուղատնտեսական հողերի սեփականության և դրանց օգտագործման զգալիորեն ավելի բարձր մակարդակ, քան տղամարդկանց շրջանում, և նրանք ավելի խիստ կախվածություն ունեն գյուղատնտեսությունից` որպես եկամտի աղբյուր: Կանայք նաև կարևոր դերակատարություն ունեն Հայաստանի գյուղական վայրերի տնային տնտեսությունների առօրյա գործունեության մեջ: ՍՏՀ-ն ձեռք է բերել ընտանիքի ֆինանսական, կրթական, առողջության պահպանման, գույքի սեփականության, գույքի վաճառքի և առօրյա գործունեության մեջ կանանց մասնակցության վերաբերյալ տվյալները: Միջինում կանանց մեծամասնությունը մեծ դեր ունի ընտանեկան, երեխաների կրթության և առողջության պահպանման հարցերում (տե՛ս Աղյուսակ Գ17):

51. Ծրագիրն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, որ կանայք ստանան իրենց գործունեությունների համար նախատեսված փոխհատուցումները և ապահովում է, որ այն կանայք, ովքեր փաստացիորեն հանդիսանում են տնային տնտեսության ղեկավար, հստակորեն նշված են որպես փոխհատուցման և վերականգնման միջոցառումների շահառուներ` վարկի ներքո: ՀՕՏԾ-ի մոնիտորինգի և գնահատման ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել տարաբնակեցումը կանանց և այլ խոցելի խմբերի վրա: Ավելին, կանանց, ովքեր ունեն կորցրած գույքի սեփականության վկայական կամ ճանաչվում/ընդունվում են որպես կորցրած գույքի սեփականատերեր, կտրամադրվի փոխհատուցում և փոխարինող գույքի սեփականության վկայականը: Փոխարինող գույքի համար ամուսինների համատեղ սեփականության վկայականը, անկախ կորցրած գույքի սկզբնական սեփականատիրոջ սեռից, նույնպես խրախուսվում է:

52. Ծրագիրը դրական ազդեցություն կունենա նաև գենդերային տեսանկյունից, քանի որ շինարարական աշխատանքների պայմանագրերը կներառեն դրույթներ` ծրագրի իրականացման ընթացքում կանանց համար մշակույթին հարիր աշխատանքային զբաղվածությունը խրախուսելու համար: Այն կարող է ներառել գրասենյակային աշխատանք, գրասենյակի օգնականի, սպասարկման աշխատանքներ և այլն: Ի լրումն, կանանց կողմից ղեկավարվող ՏՏ-ները, որոնք չունեն չափահաս տղամարդ աշխատող, համարվել են խոցելի և ՀՕՏԾ-ի իրավունքների սխեմայով հատուկ աջակցություն կնախատեսվի նրանց համար:

 

Աղյուսակ Գ17. Տնային տնտեսություններին վերաբերող հարցերի շուրջ

որոշումների կայացման գործընթացին կանանց մասնակցությունը

 

._____________________________________________________________________.

| |Հարցերի շրջանակը                   |Այո  |Ոչ   |Երբեմն|Պատասխան չկա|

|_|___________________________________|_____|_____|______|____________|

|1|Ֆինանսական հարցեր, որոնք առնչվում  |60.0%|33.0%|  6.0%|        1.0%|

| |են ներդրումներին/                  |     |     |      |            |

| |պարտավորություններին (վարկեր,      |     |     |      |            |

| |փոխառություններ)                   |     |     |      |            |

|_|___________________________________|_____|_____|______|____________|

|2|Երեխաների կրթությունը              |75.0%|18.0%|  4.0%|        3.0%|

|_|___________________________________|_____|_____|______|____________|

|3|Երեխաների առողջության պահպանումը   |79%.0|20.0%|  0.0%|        1.0%|

|_|___________________________________|_____|_____|______|____________|

|4|Գույքի գնում (կահույք, կենցաղային  |60.0%|34.0%|  5.0%|        1.0%|

| |իրեր, փոխադրամիջոց, ոսկյա զարդեր)  |     |     |      |            |

|_|___________________________________|_____|_____|______|____________|

|5|Գույքի վաճառք (կահույք, կենցաղային |53.0%|42.0%|  4.0%|        1.0%|

| |իրեր, փոխադրամիջոց, ոսկյա զարդեր)  |     |     |      |            |

|_|___________________________________|_____|_____|______|____________|

|6|ՏՏ կենցաղային առօրյա               |84.0%|11.0%|  3.0%|        2.0%|

| |գործունեություն /առևտուր,  ամենօրյա|     |     |      |            |

| |սնունդ, հագուստ/                   |     |     |      |            |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՕՏԾ-ի Սոցիալ-տնտեսական հետազոտություն, 2014 թ. նոյեմբեր

 

10. ԱՂՔԱՏ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏ ԱԵՏՏ-ՆԵՐ

 

53. Աղքատ ԱԵՏՏ-ները կազմում են ընդհանուր ԱԵՏՏ-ների շուրջ 46%-ը (13): Աղքատության գնահատումը կատարվել է ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀԱՎԾ) մեթոդաբանության: Մեթոդաբանությունը կիրառում է ամսական միջին սպառողական ցուցանիշները ՏՏ յուրաքանչյուր անդամի համար` հաշվարկված ըստ սննդամթերքի և ապրանքների զամբյուղի արժեքի: ՏՏ-ն համարվում է ծայրահեղ աղքատ, եթե ամսական միջին սպառումը մեկ չափահաս անդամի կտրվածքով չի գերազանցում ծայրահեղ աղքատության շեմը (սննդամթերքի զամբյուղի արժեքը) և աղքատ, եթե ընդհանուր միջին ծախսերը բարձր են ծայրահեղ աղքատության շեմից, սակայն ցածր են աղքատության ընդհանուր շեմից (ապրանքների զամբյուղի արժեքը): ՀՀ ԱՎԾ-ն ծայրահեղ աղքատության (սննդամթերք) մակարդակը հաշվում է 23,885 ՀՀ դրամ, իսկ աղքատության մակարդակը` 37,022

 

--------------------

13) Համաձայն սույն ԲՖԳ-ի ՀՕՏՇ-ի Հավելված B-ի պարբերություն 18-ի` չգրանցված աղքատ ՏՏ-ները կբացահայտվեն և կներկայացվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որը կգնահատի նրանց իրավասությունը: Եթե այս ԱԵՏՏ-ներն ընդգրկվեն Ընտանեկան նպաստի համակարգում, նրանք նույնպես իրավունք կունենան ստանալ խոցելիության օժանդակություն:

 

54. ՀՀ դրամ յուրաքանչյուր տնային տնտեսության համար մեկ ամսվա կտրվածքով (մանրամասները տե՛ս Աղյուսակ Գ18-ում):

 

Աղյուսակ Գ18. Խոցելի աղքատ ԱԵՏՏ-ներ

 

.______________________________.

|Կատեգորիա       |Քանակը|Տոկոսը|

|________________|______|______|

|Աղքատ           |  110 |      |

|________________|______|      |

|. Ծայրահեղ աղքատ|   66 | 46.0%|

|________________|______|      |

|. Աղքատ         |   44 |      |

|________________|______|______|

|Աղքատ չեն       |  110 | 46.0%|

|________________|______|______|

|Չեն պատասխանել  |   19 | 8.0% |

|________________|______|______|

|Ընդամենը        |  239 |100.0%|

.______________________________.

 

Աղբյուրը` ՀՕՏԾ-ի մարդահամարի հետազոտություն, 2014 թ. նոյեմբեր

 

55. Աղյուսակ Գ19-ը ներկայացնում է խոցելի տնային տնտեսությունների վերլուծությունը` ըստ յուրաքանչյուր համայնքի: Կարելի է նշել, որ ԱԵՏՏ-ների աղքատության մակարդակին առնչվող տվյալները ձեռք են բերվել մարդահամարի հետազոտության ժամանակ եկամտի վերաբերյալ ՏՏ-ների կողմից տրամադրված տեղեկություններից և ԱՎԾ-ի հաշվարկման մեթոդի կիրառման արդյունքում: Հետևաբար, պետությունից ընտանեկան աղքատության նպաստ ստացող ՏՏ-ները տարբեր են հետազոտության արդյունքում բացահայտված աղքատության նպաստ ստանալու իրավասություն ունեցող ՏՏ-ներից: Բացահայտված խոցելի ԱԵՏՏ-ները (աղքատության շեմից ցածր գտնվող և կանանց, տարեցների և հաշմանդամների կողմից ղեկավարվող ՏՏ-ները) իրավասու են ստանալ նպաստներ և նրանց նախապատվություն կտրվի ծրագրին առնչվող աշխատանքներում ընդգրկվելիս:

 

Աղյուսակ Գ19. Խոցելի աղքատ ԱԵՏՏ-ներն ըստ համայնքների

 

.______________________________________________________.

|Համայնքը   |Աղքատ        |Ծայրահեղ աղքատ|Ընդամենը     |

|           |_____________|______________|_____________|

|           |Քանակը|Տոկոսը|Քանակը|Տոկոսը |Քանակը|Տոկոսը|

|___________|______|______|______|_______|______|______|

|Լանջիկ     |     9|  8.2%|     7|   6.4%|    16| 14.6%|

|___________|______|______|______|_______|______|______|

|Մաստարա    |    29| 26.4%|    50| 45.45%|    79|71.85%|

|___________|______|______|______|_______|______|______|

|Սառնաղբյուր|     3|  2.7%|     3|   2.7%|     6|  5.4%|

|___________|______|______|______|_______|______|______|

|Թալին      |     3|  2.7%|     6|  5.45%|     9| 8.15%|

|___________|______|______|______|_______|______|______|

|Ընդամենը   |    44| 40.0%|    66|  60.0%|   110|100.0%|

.______________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՕՏԾ-ի մարդահամարի հետազոտություն, 2014 թ. նոյեմբեր

 

Դ. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

56. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) 8-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է, որ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ`գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Հողի օտարման և փոխհատուցման գործընթացը և դրա հետ կապված ընդհանուր բնույթի մի շարք իրավահարաբերություններ կարգավորված են նաև ՀՀ իրավական այլ ակտերով`

1. «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք»

2. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

3. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք»

4. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

5. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

6. «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգիրք»

7. «Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգիրք»

57. ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ, 104-րդ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածները ևս ամրագրում են հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարումը` միայն բացառիկ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Ելնելով ՀՀ Սահմանադրության և վերոհիշյալ իրավական ակտերի պահանջներից` Հայաստանի Հանրապետության կողմից ընդունվել և օտարման ու փոխհատուցման գործընթացը կարգավորող հիմնական օրենք է հանդիսանում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք), որը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման հիմքը, կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը, բացառիկ` գերակա հանրային շահի հասկացությունը և դրա որոշման կարգը:

58. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է, որի իրականացման սահմանադրական պայմաններն են` ա) օտարման իրականացումը օրենքով սահմանված կարգով, և բ) օտարվող սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցման տրամադրումը:

59. Վերոհիշյալ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ` գերակա հանրային շահի որոշման սկզբունքները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը` գերակա հանրային շահով հետապնդվող հնարավոր նպատակները: Օրենքն ամրագրում է այն հիմնարար մոտեցումը, համաձայն որի` ա) հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող գույքի սեփականատիրոջ շահերից, բ) հանրային շահի արդյունավետ իրականացումը հնարավոր չի լինի ապահովել առանց այդ սեփականության օտարման, գ) սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը, դ) հանրային շահը գերակա պետք է ճանաչվի կառավարության որոշմամբ, ե) բացառիկ հանրային շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով:

60. Օրենքը նաև կարգավորում է օտարվող սեփականության օտարման, փոխհատուցման պայմանները և այն որոշելու կարգը: Մասնավորապես, Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ հողամասի օտարման դեպքում դրա հետ օտարման են ենթակա նաև հողամասի վրա գտնվող անշարժ գույքը (շենքեր, շինություններ, այլ ամրացված գույք և այլն), ինչպես նաև հողամասի վրա գտնվող այլ բարելավումները: Իսկ շենքի կամ շինության օտարման դեպքում, դրա հետ միասին օտարման են ենթակա նաև այդ շենքի կամ շինության սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը:

61. Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը տարածվում է միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին (այսուհետ` սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր և այլն) վրա (այսուհետ` օտարվող սեփականություն) և կարգավորում է օտարման և փոխհատուցման հիմնական հարաբերությունները: Մասնավորապես.

1) Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրությունը չի կազմվել: Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկվում է սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, այն բողոքարկել լիազոր մարմին կամ դատարան,

2) Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» (Հոկտեմբեր 4, 2005թ.) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,

3) Սեփականությունը կարող է օտարվել` ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը,

4) Եթե օտարման պայմանագիրը, այն ուղարկելուց հետո երեք ամսվա ընթացքում չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ` այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին: Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ,

5) Եթե փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո` յոթ օրվա ընթացքում օտարման պայմանագիրը այնուամենայնիվ չի կնքվում` ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:

62. Օրենքը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության սեփականատիրոջ իրավունքները և երաշխիքները` ամրագրելով օտարվող սեփականության սեփականատիրոջ իրավունքը` մինչև դրա օտարումը կամ օտարումից ծագող իրավունքների պետական գրանցումը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև կատարելու միայն այնպիսի բարելավումներ, որոնք ապահովում են տվյալ սեփականության օգտագործումն իր նշանակությանը համապատասխան:

63. Օրենքը որոշակի սահմանափակումներ է նախատեսում օտարվող սեփականության նկատմամբ, որը կառավարության որոշմամբ սահմանած կարգով կազմված օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրն է: Նշված օրվանից հետո օտարվող սեփականության վրա նշվածից ավելի կատարված բարելավումները, ինչպես նաև օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց փոխհատուցում չի տրվում:

 

2. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ (2009) ՈՉ ԿԱՄԱՎՈՐ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԲ-Ի ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

 

64. Ոչ կամավոր տարաբնակեցման վերաբերյալ ԱԶԲ քաղաքականությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

1) Ոչ կամավոր տարաբնակեցումից պետք է հնարավորինս խուսափել կամ առնվազն այն հասցնել նվազագույնի:

2) Փոխհատուցման/ռեաբիլիտացիայի չափը պետք է ապահովի, որ ԱԵԱ-ների կենսամակարդակը բարելավվել կամ առնվազն վերականգնվել է:

3) ԱԵԱ պետք է լիարժեք տեղեկություններ և խորհրդատվություն տրամադրվի ՀՕՏ-ի փոխհատուցման տարբերակների մասին:

4) ԱԵԱ սոցիալ-մշակութային կառույցներին (ինչպիսիք են` գրադարանները, համայնքային կենտրոնները, մշակույթի տները) պետք է հնարավորինս աջակցություն ցուցաբերվի: Դրանք պետք է առավելագույնս ներգրավվեն:

5) Փոխհատուցումը պետք է իրականացվի կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքով:

6) Իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա փոխհատուցման և ռեաբիլիտացիայի գործընթացի իրականացման համար:

7) Տեղահանված աղքատ բնակչության և այլ խոցելի խմբերի, ներառյալ կանանց, կենսամակարդակի չափանիշները պետք է բարելավվեն կամ առնվազն համապատասխանեն ազգային նվազագույն չափանիշներին:

8) ՀՕՏ-ը պետք է ընկալել և իրագործել որպես ծրագրի մաս, և փոխհատուցման ծախսերը պետք է ամբողջությամբ ներառվեն ծրագրի ֆինանսավորման և օգուտներ-ծախսեր հաշվարկներում:

9) Փոխհատուցումը ու տարաբնակեցման հատկացումները պետք է ամբողջությամբ տրամադրվեն նախքան ճանապարհի օտարման գոտու հողի հարթեցման և շինարարության իրավունքի տրամադրումը:

 

3. ՀՕՏ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԲ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ (2009) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԵՏ

 

65. Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի և ԱԶԲ-ի քաղաքականության միջև առկա տարբերությունները ներկայացված են ստորև բերված Աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ Դ1: ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության

համեմատությունը ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության

պահանջների հետ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ իրավական ակտերը                |ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների  |

|                                  |քաղաքականությունը                 |

|__________________________________|__________________________________|

|1. Օրենքի գործողությունը տարածվում|1 Հողի սեփականության վերաբերյալ   |

|է ֆիզիկական և  իրավաբանական       |իրավական կարգավիճակի              |

|անձանց, ինչպես նաև  համայնքներին  |բացակայությունը չպետք է խոչընդոտի |

|(այսուհետ` սեփականատերեր)         |փոխհատուցման և  վերականգնման      |

|սեփականության իրավունքով պատկանող |գործընթացի իրականացմանը: Իրավական |

|և  Հայաստանի Հանրապետությունում   |կարգավիճակ չունեցող               |

|գտնվող կամ Հայաստանի              |հողօգտագործողները նույնպես պետք է |

|Հանրապետությունում օրենքով        |ստանան փոխհատուցում:              |

|սահմանված կարգով պետական գրանցում |Ծրագրային տարածքում կարող են լինել|

|ստացած կամ հաշվառված սեփականության|երեք տեսակի տեղահանված անձինք`    |

|իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ|(i) ամբողջությամբ կամ մասամբ      |

|կամ շարժական գույք, գույքային     |կորցրած հողի հանդեպ ֆորմալ        |

|իրավունքներ, արժեթղթեր և  այլն)   |օրինական իրավունքներ ունեցող      |

|վրա (օտարվող սեփականություն):     |անձինք, (ii) իրենց զբաղեցրած հողն |

|                                  |ամբողջությամբ կամ մասամբ կորցրած  |

|                                  |անձինք, ովքեր չունեն հողի հանդեպ  |

|                                  |ֆորմալ օրինական իրավունքներ, բայց |

|                                  |ունեն այդ հողի հանդեպ ներպետական  |

|                                  |օրենսդրությամբ ճանաչված կամ       |

|                                  |ճանաչելի հավակնություններ,        |

|                                  |(iii) իրենց զբաղեցրած հողն        |

|                                  |ամբողջությամբ կամ մասամբ կորցրած  |

|                                  |անձինք, ովքեր չունեն հողի հանդեպ  |

|                                  |ֆորմալ օրինական իրավունքներ կամ   |

|                                  |ներպետական օրենսդրությամբ ճանաչված|

|                                  |կամ ճանաչելի հավակնություններ:    |

|                                  |Պարտադրված վերաբնակեցման          |

|                                  |պահանջները կիրառելի են տեղահանված |

|                                  |անձանց բոլոր երեք տեսակներին:     |

|__________________________________|__________________________________|

|2. Փոխհատուցում է նախատեսվում     |2. Համաձայն ԱԶԲ քաղաքականության`  |

|միայն իրավունքների պետական        |գրանցում չունեցող առևտրային       |

|գրանցում ստացած անշարժ գույքի`    |շինություններին տրամադրվում է     |

|շենքերի, շինությունների համար:    |փոխհատուցում` հիմնվելով փոխարինման|

|Ինքնակամ կառույցների համար        |արժեքի վրա:                       |

|փոխհատուցում չի տրամադրվում:      |                                  |

|__________________________________|__________________________________|

|3. Բերքի կորստի դիմաց առանձին     |3. Բերքի կորստի դիմաց փոխհատուցում|

|փոխհատուցում չի հաշվարկվում:      |տրամադրվում է բոլոր ԱԵԱ-ին        |

|                                  |փոխարինման արժեքով:               |

|__________________________________|__________________________________|

|4. Օտարվող հողի համար տրվում է    |4. Հողի գնահատումը հիմնվում է     |

|համարժեք փոխհատուցում, որը օտարվող|փոխարինման արժեքի վրա:            |

|գույքի շուկայական արժեքից տասնհինգ|                                  |

|տոկոս ավելի գումարն է: Շուկայական |                                  |

|արժեքը անշարժ գույքի վաճառքի      |                                  |

|առավել հավանական գինն է, որը      |                                  |

|անշարժ գույքի գնահատման օբյեկտների|                                  |

|համար կարող է որոշվել անկախ       |                                  |

|որակավորված գնահատողի կողմից`     |                                  |

|անշարժ գույքի գնահատմամբ:         |                                  |

|Եթե օտարվող սեփականության համար   |                                  |

|առկա չէ համապատասխան բաց և        |                                  |

|մրցակցային շուկա, ապա             |                                  |

|սեփականության շուկայական արժեքը   |                                  |

|որոշվում է այնպիսի հաշվարկման     |                                  |

|մեթոդով, որն արդարացի կհամարի     |                                  |

|դատարանը:                         |                                  |

|__________________________________|__________________________________|

|5. Բացառիկ` գերակա հանրային շահ   |5. Բովանդակալից խորհրդատվություն  |

|ճանաչելու մասին ՀՀ կառավարության  |ծրագրի սկզբում և  իրականացման     |

|որոշումը, օտարվող սեփականության   |ընթացքում, ներառյալ ազդեցության   |

|նկարագրության արձանագրության      |գնահատման/փոխհատուցման արժեքների, |

|օրինակը, սեփականության օտարման    |փոխհատուցման, իրավունքների և      |

|պայմանագրի նախագիծը ուղարկվում է  |ԱԵԱ/ԱԵՏՏ-ներին ֆինանսական         |

|հողի սեփականատերերին և  գույքային |օժանդակության գումարների          |

|իրավունքներ ունեցողներին:         |վերաբերյալ տեղեկատվության         |

|Ձեռքբերողը տեղեկություն է         |հրապարակում:                      |

|տրամադրում նաև  փոխհատուցման      |                                  |

|գումարը դատարանի կամ նոտարի       |                                  |

|դեպոզիտ հաշվին հանձնելու          |                                  |

|վերաբերյալ: Իսկ ձեռքբերողի կողմից |                                  |

|օտարման ենթակա գույքի նախնական    |                                  |

|ուսումնասիրություն իրականացնելու  |                                  |

|դեպքում` գույքի սեփականատիրոջը,   |                                  |

|տիրապետողին, օգտագործողին լիարժեք |                                  |

|տեղեկություններ պետք է տրամադրվեն |                                  |

|կատարվող գործողությունների իմաստի |                                  |

|և  նշանակության, այդ              |                                  |

|գործողությունների իրավական        |                                  |

|հետևանքների  մասին` այն սկսելուց  |                                  |

|առաջ:                             |                                  |

|__________________________________|__________________________________|

|6. Խիստ ազդեցության ենթարկված     |6. ԱԶԲ-ի քաղաքականությամբ         |

|անձանց և  խոցելի խմբերի համար     |պահանջվում է եկամտի/ապրուստի      |

|եկամտի կամ ապրուստի միջոցների     |միջոցների կորստի վերականգնում,    |

|վերականգնման միջոցառումներ,       |տեղափոխման աջակցություն           |

|փոխհատուցման կամ տարաբնակեցման    |տարաբնակեցման գործընթացի          |

|ծախսեր նախատեսված չեն:            |ընթացքում, ինչպես նաև  տեղահանված |

|                                  |աղքատ բնակչության և  այլ խոցելի   |

|                                  |խմբերի, ներառյալ կանանց,          |

|                                  |կենսամակարդակի բարելավում:        |

|__________________________________|__________________________________|

|7. Օտարման գործընթացի բոլոր       |7. Հաստատել բողոքների լուծման     |

|փուլերում դիմումների, բողոքների,  |մեխանիզմ` ազդեցության ենթակա      |

|առարկությունների և                |անձանց մտահոգությունները          |

|առաջարկությունների ներկայացում    |արձանագրելու և  դրանց լուծման     |

|ձեռքբերողին և  լիազոր մարմնին,    |գործընթացը դյուրին դարձնելու      |

|ինչպես նաև  բողոքարկում դատարան:  |համար:                            |

|ՀՀ Սահմանադրության հոդված 18-ի    |                                  |

|համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր|                                  |

|իրավունքների և  ազատությունների   |                                  |

|դատական, ինչպես նաև  պետական այլ  |                                  |

|մարմինների առջև  իրավական         |                                  |

|պաշտպանության արդյունավետ         |                                  |

|միջոցների իրավունք:               |                                  |

|__________________________________|__________________________________|

|8. Օտարվող սեփականության նկատմամբ |8 Օտարվող բնակտարածքի, հողի և  այլ|

|գույքային իրավունքներ ունեցողներին|ակտիվների դիմաց փոխհատուցման չափը |

|փոխհատուցումը տրվում է օտարվող    |հաշվարկվում է փոխարինման լրիվ     |

|սեփականության դիմաց տրվող         |արժեքով: Գնահատման այս մեթոդը     |

|փոխհատուցման գումարից:            |կիրառելու ընթացքում, կառույցների  |

|                                  |և  ակտիվների արժեզրկումը հաշվի չի |

|                                  |առնվում:                          |

|__________________________________|__________________________________|

|9. Օտարվող սեփականության          |9. Այն ԱԵԱ, ում կարգավիճակը կարելի|

|նկարագրության արձանագրությունը    |է օրինականացնել կամ իրավունքները  |

|կազմելու օրվանից հետո օտարվող     |վերականգնել պետք է օրինական       |

|սեփականության վրա (բացի տվյալ     |կարգավիճակ ստանան, և  նրանց       |

|գույքի իր նշանակությանը           |կորուստները պետք է ամբողջությամբ  |

|համապատասխան օգտագործումն ապահովող|փոխհատուցվեն:                     |

|բարելավումներից) նշվածից ավելի    |                                  |

|կատարված բարելավումները, ինչպես   |                                  |

|նաև  օտարման ենթակա սեփականության |                                  |

|նկատմամբ ծագած                    |                                  |

|ծանրաբեռնվածությունների կամ երրորդ|                                  |

|անձանց տրված կամ նրանց կողմից դրա |                                  |

|նկատմամբ ստացած իրավունքների դիմաց|                                  |

|փոխհատուցում չի տրվում:           |                                  |

|__________________________________|__________________________________|

|10. Ընդհանուր օգտագործման պետական |10. Բոլոր այն միջոցառումները,     |

|ավտոմոբիլային ճանապարհների օտարման|որոնք նախատեսված են մեղմելու համար|

|շերտում և  (կամ) պաշտպանական      |ԱԵԱ/ԱԵՏՏ-ների սեփականության և     |

|գոտում գտնվող հաղորդակցուղիները և |կենսամակարդակի վրա Ծրագրի թողած   |

|այլ շինություններն ու             |բացասական որևէ  ազդեցություն, որը |

|հարմարանքները ճանապարհի           |ներառում է փոխհատուցումը,         |

|վերակառուցման կամ նորոգման դեպքում|օժանդակությունը, վերաբնակեցումը և |

|պետք է տեղափոխվեն կամ վերաշինվեն  |վնասված, քանդված                  |

|դրանց սեփականատիրոջ հաշվին:       |ենթակառուցվածքների, շենք,         |

|                                  |շինությունների վերականգնումը      |

|                                  |համարվում է տարաբնակեցում:        |

._____________________________________________________________________.

 

66. ՀՕՏ-ը վերաբերող ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության միջև կան որոշ սկզբունքային տարբերություններ: ՀՀ իրավական ակտերը հստակ չեն սահմանում, թե ինչպես պետք է իրականացվի ԱԵԱ-ի վերականգնումը: Մեկ այլ խնդիր է այն, որ համաձայն ԱԶԲ քաղաքականության փոխհատուցման կամ առնվազն վերականգնման իրավունք ունեն թե գրանցված իրավունքներ ունեցող և թե չունեցող անձինք, ինչպես նաև հաշվառված և չհաշվառված բնակիչները: ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության այս տարբերությունները վերացնելու նպատակով Ծրագրի համար մշակվել է և այնուհետև Ծրագրի համար թարմացվել է հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը (ՀՕՏՇ) (14)` ապահովելով ազդեցության ենթակա բոլոր օբյեկտների համար փոխարինման արժեքին համարժեք փոխհատուցում, իսկ կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչների, չգրանցված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների և հնարավոր ազդակիր անձանց համար իրավունքների վերականգնման միջոցառումների ապահովում: ՀՕՏՇ-ն նախատեսում է նաև հատուկ վերականգնողական փաթեթներ այն ԱԵԱ համար, ովքեր վերաբնակեցվելու են, քանի որ նրանք համարվում են խոցելի և խիստ ազդեցություն կրող ԱԵԱ-ներ:

 

--------------------------

14) Առաջին ՀՕՏՇ-ն կողմից հաստատվել է ՀՀ կառավարության 16.09.2010 թ. թիվ 1274-Ն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը և փոխհատուցման սկզբունքները հաստատելու մասին» որոշմամբ, այնուհետև փոփոխվել է ՀՀ կառավարության 14.07.2011 թ. թիվ 961-Ն և 23.06.2011 թ. թիվ 977-Ն որոշումներով: 2015 թ. Վերանայված ՀՕՏՇ-ն ներկայումս գտնվում է ԱԶԲ-ի և ՀՀ կառավարության կողմից վերանայման և հաստատման փուլում:

 

4. ՀՕՏ-Ի` ՍՈՒՅՆ ԲՖԳ-Ի ՀԱՄԱՐ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

67. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԱԶԲ Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009 թ.) հիման վրա սույն ԲՖԳ-ի համար մշակվել են ոչ կամավոր տարաբնակեցման հիմնական սկզբունքները, որոնք հետևյալն են (15).

 

--------------------

15) Կետ 18, Զ 4, սույն ԲՖԳ-ի համար հաստատված ՀՕՏՇ սկզբունքներ և փոխհատուցման իրավունքներ, Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակ, դեկտեմբեր 2010 թ. (Վերանայված, ապրիլ 2015):

 

1) Հողի օտարումից և ոչ կամավոր տարաբնակեցման այլ հետևանքներից պետք է հնարավորինս խուսափել կամ դրանք հասցնել նվազագույնի` ուսումնասիրելով ծրագրի նախագծերի բոլոր այլընտրանքային կենսունակ տարբերակները,

2) Եթե հնարավոր չէ խուսափել այդ հետևանքներից, ապա անհրաժեշտ է ժամանակացույց ունեցող ՀՕՏԾ, և ԱԵԱ-ին պետք է աջակցություն ցուցաբերվի, որպեսզի նրանք բարելավեն կամ առնվազն վերականգնեն ծրագրից առաջ ունեցած կենսամակարդակը,

3) Պետք է ապահովել ԱԵԱ-ին փոխհատուցման իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն և տարաբնակեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրում, ինչպես նաև ենթածրագրերի պլանավորմանն ու իրականացմանը նրանց մասնակցությունը,

4) Խոցելի և խիստ ազդեցության ենթարկված անձանց պետք է ցուցաբերել հատուկ աջակցություն,

5) Օտարվող հողի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունք չունեցող ԱԵԱ-ները (օրինակ` կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչները, ազդեցության ենթակա գույքն ինքնակամ կամ առանց իրավաբանական ձևակերպման փաստացի օգտագործող անձինք կամ էլ այն ԱԵԱ, որոնց հաշվառման վերաբերյալ տվյալներ առկա չեն) պետք է հողի դիմաց փոխհատուցման փոխարեն ստանան օժանդակություն` ապրուստի միջոցները, տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար, այսինքն` հողից բացի այլ կորուստների դիմաց լիարժեք փոխհատուցում և օժանդակություն, ինչպես սահմանված է ՀՕՏՇ Իրավունքների սխեմայով,

6) Այն ԱԵԱ-ները, ում կարգավիճակը կարելի է օրինականացնել կամ իրավունքները վերականգնել, պետք է օրինական կարգավիճակ ստանան, և նրանց կորուստները պետք է ամբողջությամբ փոխհատուցվեն,

7) Պետք է տրամադրվի իրավունքը, եկամուտը, ապրուստի միջոցը օրինական կարգով վերականգնելու հնարավորություն,

8) ՀՕՏԾ-ն և դրան վերաբերող փաստաթղթերը պետք է ԱԵԱ-ին տրամադրվեն հայերեն լեզվով,

9) Փոխհատուցման վճարումը և տարաբնակեցման աջակցությունը պետք է ամբողջությամբ տրամադրվեն և վերականգնողական միջոցառումները պետք է ամբողջությամբ իրականացվեն նախքան կապալառու կողմից շինարարության համար նախատեսված հողամասերի (շինհրապարակի) մուտքի իրավունքի տրամադրումը և նախքան շինարարական աշխատանքները ֆիզիկապես սկսելը,

10) Պետք է սահմանվեն բողոքների քննարկման համապատասխան մեխանիզմներ, որոնցով կլուծվեն ԱԵԱ-ների բողոքները, եթե այդպիսիք լինեն:

 

Ե. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ

 

68. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի առաջադրանքները պետք է իրականացվեն փոխհատուցում և օժանդակություն ստանալու իրավունքներին համապատասխան, որը հնարավորինս պետք է համահունչ լինի ինչպե՛ս Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այնպե՛ս էլ ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականությանը (ԱՔՀ 2009 թ.)` ներկայացված ՏԿՆ կողմից Ծրագրի համար մշակված ՀՕՏՇ-ում: ԲՖԳ-ի ներքո Տրանշ 3-ի համար վերջնական ՀՕՏՇ-ն պատրաստվել է 2012 թ. հոկտեմբերին և վերանայվել` 2015 թ. ապրիլին: Թարմացված ՀՕՏՇ-ն ավելի լավ է պարզաբանում իրավունակությունը և փոխհատուցում ստանալու իրավունքների դրույթները` միաժամանակ պահպանելով առաջնային ՀՕՏՇ-ի չափանիշները, և ընթացիկ պայմանավորվածություններին համահունչ թարմացնում է ինստիտուցիոնալ կառուցվածքն ու բողոքների լուծման մեխանիզմը: Վերանայված ՀՕՏՇ-ի Իրավունքների ամփոփ սխեմայի նկարագիրը ներկայացված է ստորև բերված Աղյուսակ Ե1-ում:

 

Աղյուսակ Ե1: Իրավունքների սխեմա

 

._____________________________________________________________________.

|Կորստի տեսակը|Նկարագրու-|Իրավատերը    |Փոխհատուցում ստանալու         |

|             |թյուն     |(իրավունքի   |իրավունքները                  |

|             |          |սուբյեկտը)   |                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|1. Հողի      |ԱԵԱ-ներ,  |Սեփականատեր  |Դրամական փոխհատուցում`        |

|կորուստ      |որոնք     |             |փոխարինման արժեքով` գնահատված |

|             |կորցնում  |             |շուկայական կամ կադաստրային    |

|             |են իրենց  |             |արժեքով (որն ավելի բարձր է)   |

|             |սեփականու-|             |գումարած 15%` կամ փոխանակում  |

|             |թյունը    |             |ԱԵԱ համար ընդունելի մեկ այլ   |

|             |հանդիսացող|             |համարժեք հողով:               |

|             |հողամասը  |_____________|______________________________|

|             |կամ դրա մի|Իրավական     |Օրենսդրությամբ սահմանված      |

|             |մասը`     |կարգավիճակ   |դեպքերում` ԱԵԱ-ները կարող են  |

|             |անկախ     |ստանալու     |ձեռքբերել սեփականության       |

|             |ազդեցու-  |ենթակա ԱԵԱ   |իրավունք կամ իրականացնել առկա |

|             |թյան չափից|             |իրավունքների պետական գրանցումը|

|             |          |             |և  փոխհատուցվել որպես         |

|             |          |             |սեփականատեր:                  |

|             |          |_____________|______________________________|

|             |          |Վարձակալ     |Օրենսդրությամբ սահմանված      |

|             |          |(համայնքից,  |դեպքերում վարձակալը կարող է   |

|             |          |պետությունից)|ձեռքբերել սեփականության       |

|             |          |             |իրավունք և  փոխհատուցվել որպես|

|             |          |             |սեփականատեր կամ նրան` հողի    |

|             |          |             |սեփականատիրոջ (վարձատուի)     |

|             |          |             |համաձայնությամբ, կարող է տրվել|

|             |          |             |նոր վարձակալություն:          |

|             |          |             |                              |

|             |          |             |Եթե դա հնարավոր չէ, ապա,      |

|             |          |             |ելնելով վարձակալության մնացած |

|             |          |             |տարիների հաշվարկից, նա պետք է |

|             |          |             |ստանա ազդեցության ենթակա      |

|             |          |             |վարձակալված հողի «շուկայական  |

|             |          |             |կամ կադաստրային արժեք (որն    |

|             |          |             |ավելի բարձր է)` գումարած      |

|             |          |             |15%»-ին համարժեք փոխհատուցում |

|             |          |             |հետևյալ  մասնաբաժիններով`     |

|             |          |             |մինչև  1 տարի` հողի արժեքի    |

|             |          |             |5%-ի չափով, 2) մինչև  15 տարի`|

|             |          |             |հողի արժեքի 14% -ի չափով,     |

|             |          |             |3) մինչև  25 տարի` հողի արժեքի|

|             |          |             |20%-ի չափով, 4) 25 և  ավելի   |

|             |          |             |տարի` հողի արժեքի 25%-ի       |

|             |          |             |չափով:                        |

|             |          |_____________|______________________________|

|             |          |Քաղաքացիների |Արդեն վճարված, սակայն         |

|             |          |և            |չօգտագործված վարձավճարի կանխիկ|

|             |          |իրավաբանական |փոխհատուցում                  |

|             |          |անձանց սեփա- |                              |

|             |          |կանությունը  |                              |

|             |          |հանդիսացող   |                              |

|             |          |հողի վարձակալ|                              |

|             |          |             |                              |

|             |          |Այլ գույքային|Հողամասի նկատմամբ գույքային   |

|             |          |իրավունք     |իրավունքներ ունեցողներին,     |

|             |          |(սերվիտուտի, |բացառությամբ վարձակալների,    |

|             |          |կառուցապատ-  |փոխհատուցումը տրվում է ազդակիր|

|             |          |ման, գրավի,  |հողամասի դիմաց տրվող          |

|             |          |հիփոթեքի,    |փոխհատուցման գումարից` ՀՀ     |

|             |          |օգտագործման) |օրենսդրությամբ սահմանված      |

|             |          |ունեցողներ,  |կարգով:                       |

|             |          |բացառությամբ |                              |

|             |          |վարձակալների |                              |

|             |          |_____________|______________________________|

|             |          |Իրավական     |Այս ԱԵԱ-ները կստանան          |

|             |          |գրանցման     |փոխհատուցում միայն հողի վրա   |

|             |          |կարգավիճակ   |կատարված բարելավումների դիմաց,|

|             |          |ստանալու ոչ  |սույն ՀՕՏՇ-ով սահմանված       |

|             |          |ենթակա ԱԵԱ   |կարգով:                       |

|_____________|__________|_____________|______________________________|

|2. Բնակելի   |          |Բոլոր        |Բնակելի շենքի, շինության      |

|շենքեր,      |          |ԱԵՏՏ-ները`   |կորստի դեպքում` փոխհատուցում  |

|շինություն-  |          |անկախ        |փոխարինման արժեքի գումարած    |

|ների կորուստ |          |կառույցի     |15%-ի չափով, առանց            |

|             |          |նկատմամբ     |ամորտիզացիոն մասնահատումների  |

|             |          |իրավունքների |և  գործարքային ծախսերի:       |

|             |          |առկայությու- |Մասնակի ազդեցության դեպքում   |

|             |          |նից          |փոխհատուցում տրամադրվում է    |

|             |          |(ներառյալ`   |շինության միայն ազդեցության   |

|             |          |իրավական     |ենթակա հատվածի համար այն      |

|             |          |կարգավիճակ   |դեպքում, եթե շինության ոչ     |

|             |          |ստանալու     |ազդակիր մասի հետագա           |

|             |          |ենթակա և  ոչ |օգտագործումը և  շահագործումը  |

|             |          |ենթակա ԱԵԱ)  |տեխնիկապես հնարավոր է: Նշված  |

|             |          |             |դեպքում փոխհատուցման են ենթակա|

|             |          |             |նաև  շինության վերանորոգման   |

|             |          |             |ծախսերը:                      |

|             |          |_____________|______________________________|

|             |          |Վերաբնակեցվող|Արդեն վճարված, սակայն         |

|             |          |վարձակալ     |չօգտագործված վարձավճարի       |

|             |          |             |դրամական փոխհատուցում:        |

|_____________|__________|_____________|______________________________|

|3. Ոչ բնակելի|ԱԵԱ-երին  |Սեփականատեր  |Շենք, շինության կորստի        |

|շենքերի,     |սեփականու-|             |դեպքում` փոխհատուցման         |

|շինություն-  |թյան      |             |տրամադրում փոխարինման արժեք   |

|ների կորուստ |իրավունքով|             |գումարած 15%-ի չափով:         |

|             |պատկանող  |             |Փոխհատուցումը տրամադրվելու է  |

|             |և  պետական|             |առանց ամորտիզացիոն            |

|             |գրանցում  |             |մասհանումների և  գործարքի     |

|             |ստացած    |             |համար ծախսերի նվազեցումների:  |

|             |շենք,     |             |Մասնակի ազդեցության դեպքում   |

|             |շինու-    |             |փոխհատուցում տրամադրվում է    |

|             |թյուններ  |             |շինության միայն ազդեցության   |

|             |          |             |ենթակա հատվածի համար, եթե     |

|             |          |             |շինության ոչ ազդակիր մասի     |

|             |          |             |հետագա օգտագործումը,          |

|             |          |             |շահագործումը և  օտարումը      |

|             |          |             |օրենսդրորեն հնարավոր է: Նշված |

|             |          |             |դեպքում փոխհատուցման են ենթակա|

|             |          |             |նաև  շինության վերանորոգման   |

|             |          |             |ծախսերը:                      |

|             |__________|_____________|______________________________|

|             |Քաղաքացի- |Ինքնակամ     |Ինքնակամ կառույցի կորստի      |

|             |ներին կամ |կառույց      |դեպքում` դրամական             |

|             |իրավաբանա-|իրականացրած  |փոխհատուցում` ինքնակամ        |

|             |կան անձանց|ԱԵԱ-ներ,     |կառույցի փոխարինման ամբողջ    |

|             |սեփականու-|որոնք        |արժեքի չափով` առանց 15 տոկոս  |

|             |թյան      |հանդիսանում  |հավելավճարի                   |

|             |իրավունքով|են հողամասի  |                              |

|             |պատկանող  |սեփականատեր  |                              |

|             |հողամասի  |             |                              |

|             |վրա առկա  |             |                              |

|             |ինքնակամ  |             |                              |

|             |կառույց   |             |                              |

|             |__________|_____________|______________________________|

|             |Համայն-   |Ինքնակամ     |Համայնքային կամ պետական       |

|             |քային կամ |կառույց      |սեփականություն հանդիսացող     |

|             |պետական   |իրականացրած  |հողամասի վրա ինքնակամ կառույց |

|             |սեփականու-|ԱԵԱ          |իրականացրած ԱԵԱ-ին կտրամադրվի |

|             |թյուն     |             |վերականգնման օժանդակություն`  |

|             |հանդիսացող|             |ինքնակամ կառույցի փոխարինման  |

|             |հողամասի  |             |արժեքի չափով` հանած           |

|             |վրա առկա  |             |օրինականացման ծախսերը:        |

|             |ինքնակամ  |             |                              |

|             |կառույց   |             |                              |

|             |__________|_____________|______________________________|

|             |          |Վերաբնակեցվող|Արդեն վճարված, սակայն         |

|             |          |վարձակալ     |չօգտագործված վարձավճարի       |

|             |          |             |դրամական փոխհատուցում:        |

|_____________|__________|_____________|______________________________|

|4. Հանրային  |Համայնքա- |Համայնք/     |Համայնքային սեփականություն    |

|գույքի       |յին կամ   |պետություն   |հանդիսացող հողամասի, անշարժ   |

|կորուստ      |պետական   |             |գույքի փոխհատուցում կամ       |

|             |գույք     |             |պետական, համայնքային ազդակիր  |

|             |          |             |կառույցների կամ այլ գույքի    |

|             |          |             |վերակառուցում և  նրանց        |

|             |          |             |գործառույթների վերականգնում`  |

|             |          |             |համայնքի, պետության իրավասու  |

|             |          |             |մարմնի համաձայնությամբ:       |

|_____________|__________|_____________|______________________________|

|5. Մշակա-    |Ազդեցու-  |Բարելավումներ|Մշակաբույսի փոխհատուցում      |

|բույսի       |թյան      |կատարած բոլոր|հաշվարկված շուկայական գներով` |

|կորուստ      |ենթակա    |ԱԵՏՏ-ները`   |ակնկալվող համախառն բերքի      |

|             |մշակա-    |անկախ հողի   |համար:                        |

|             |բույսեր   |նկատմամբ     |                              |

|             |          |սեփականության|                              |

|             |          |կամ այլ      |                              |

|             |          |գույքային    |                              |

|             |          |իրավունքներից|                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|6. Ծառերի և  |Ազդեցու-  |Բոլոր        |Դրամական փոխհատուցում`        |

|ստացվող բերքի|թյան      |ԱԵՏՏ-ները`   |հաշվարկված ծառի արժեքի        |

|կորուստ      |ենթակա    |անկախ հողի   |շուկայական գներով` հիմնված    |

|             |ծառեր և   |նկատմամբ     |ծառերի տեսակի, տարիքի և       |

|             |ստացվող   |սեփականության|բերքատվության վրա:            |

|             |բերք      |կամ այլ      |                              |

|             |          |գույքային    |                              |

|             |          |իրավունքներից|                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|7. Ձեռնարկա- |Ձեռնարկա- |Բոլոր        |1. Ձեռնարկատիրական            |

|տիրական գոր- |տիրական   |ԱԵԱ-ները`    |գործունեության (հարկային      |

|ծունեության  |գործու-   |անկախ        |հայտարարագրերով)`             |

|դադարեցում   |նեություն |հարկային     |ա) մշտական ազդեցության        |

|             |ազդակիր   |հայտարարագրի |դեպքում` միանվագ փոխհատուցում |

|             |հողում    |ներկայացումից|տարեկան զուտ եկամտի չափով,    |

|             |          |             |բ) ժամանակավոր ազդեցության    |

|             |          |             |դեպքում` զուտ եկամտի          |

|             |          |             |փոխհատուցում ձեռնարկատիրական  |

|             |          |             |գործունեության ընդհատման      |

|             |          |             |մինչև  1 տարի ժամանակահատվածի |

|             |          |             |համար: Պետական գրանցման կամ   |

|             |          |             |լիցենզիայի վճարները նույնպես  |

|             |          |             |կփոխհատուցվեն, եթե այդպիսիք   |

|             |          |             |առկա են:                      |

|             |          |             |2) Ձեռնարկատիրական            |

|             |          |             |գործունեության (հայտարարագրի  |

|             |          |             |բացակայության դեպքում)`       |

|             |          |             |ա) մշտական ազդեցության        |

|             |          |             |դեպքում` վերականգնման         |

|             |          |             |օժանդակություն նվազագույն     |

|             |          |             |ամսական աշխատավարձի չափով` 1  |

|             |          |             |տարվա համար:                  |

|             |          |             |բ) ժամանակավոր ազդեցության    |

|             |          |             |դեպքում` վերականգնման         |

|             |          |             |օժանդակության տրամադրում,     |

|             |          |             |հիմնված նվազագույն աշխատավարձի|

|             |          |             |չափի վրա` ձեռնարկատիրական     |

|             |          |             |գործունեության ընդհատված      |

|             |          |             |ամիսների հաշվարկով մինչև      |

|             |          |             |առավելագույնը 1 տարի:         |

|_____________|__________|_____________|______________________________|

|8. Աշխատանքի |Աշխատանքի |Ազդակիր      |Փոխհատուցման տրամադրում`      |

|կորուստ      |մշտական   |կազմակերպու- |ա) մշտական ազդեցության        |

|             |կորուստ   |թյունում կամ |դեպքում` վեց ամսվա միջին      |

|             |կամ       |ԱՁ-ում       |աշխատավարձի չափով             |

|             |հարկադիր  |աշխատանքային |բ) ժամանակավոր ազդեցության    |

|             |պարապուրդ |պայմանագրի   |դեպքում` մինչև  վեց ամիս միջին|

|             |(ոչ       |հիման վրա    |աշխատավարձի չափով`            |

|             |աշխատողի  |աշխատող      |ձեռնարկատիրական գործունեության|

|             |մեղքով)   |անձինք       |ընդհատված ամիսների հաշվարկով: |

|_____________|__________|_____________|______________________________|

|9. Օժանդա-   |Գյուղա-   |Խիստ         |ա) գյուղատնտեսական            |

|կություն խիստ|տնտեսական |ազդեցության  |նշանակության հողի 10 և  ավելի |

|ազդեցություն-|նշանակու- |ենթարկված    |տոկոսի կորստի դեպքում         |

|ների դեպքում |թյան հողի |բոլոր ԱԵԱ/   |փոխհատուցում` ազդեցության     |

|             |10 և      |ԱԵՏՏ,        |ենթակա հատվածում առկա 1 տարվա |

|             |ավելի     |ներառյալ     |բերքի չափով:                  |

|             |տոկոսի    |կացության    |բ) վերականգնման               |

|             |կորուստ և |որևէ         |օժանդակություն` վերաբնակեցվող |

|             |վերա-     |կարգավիճակ   |ԱԵՏՏ-ներին` վեց ամսվա         |

|             |բնակեցում |չունեցող     |նվազագույն աշխատավարձի չափով: |

|             |          |բնակիչները   |                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|10. Վերաբնա- |Օժանդա-   |Վերաբնակեցվող|Դրամական օժանդակության        |

|կեցման օժան- |կություն  |բոլոր        |տրամադրում` տեղափոխման համար  |

|դակություն   |տեղափոխման|ԱԵՏՏ-ներ,    |անհրաժեշտ տրանսպորտային       |

|             |նպատակով  |ներառյալ     |ծախսերը և  մեկ ամսվա          |

|             |տրանսպոր- |վարձակալները |կենսապահովման ծախսերը հոգալու |

|             |տային     |             |համար:                        |

|             |ծախսերը և |_____________|______________________________|

|             |ապրուստի  |Ազդեցության  |Դրամական միջոցների հատկացում` |

|             |միջոցները |ենթակա հողի  |տրանսպորտային ծախսերը հոգալու |

|             |հոգալու   |և  շինության |համար:                        |

|             |համար     |վրա շարժական |                              |

|             |          |գույք ունեցող|                              |

|             |          |բոլոր        |                              |

|             |          |ԱԵԱ-ները,    |                              |

|             |          |որոնք ենթակա |                              |

|             |          |են տարաբնա-  |                              |

|             |          |կեցման` անկախ|                              |

|             |          |ազդակիր      |                              |

|             |          |գույքի       |                              |

|             |          |նկատմամբ առկա|                              |

|             |          |իրավունքներից|                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|11. Օժանդա-  |          |Աղքատության  |Դրամական օժանդակության        |

|կություն     |          |սահմանագծից  |տրամադրում` 6 ամսվա նվազագույն|

|խոցելի անձանց|          |ցածր         |աշխատավարձի չափով: Ծրագրի     |

|/ԱԵՏՏ-ներին  |          |կենսամակարդակ|իրականացման հետ կապված        |

|             |          |ունեցող,     |աշխատատեղերի համար ընտրություն|

|             |          |կանանց, տարեց|կատարելիս այս անձանց պետք է   |

|             |          |կամ հաշմանդամ|առաջնայնություն տալ:          |

|             |          |անձանց կողմից|                              |

|             |          |ղեկավարվող   |                              |

|             |          |ԱԵՏՏ         |                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|12. Ժամանակա-|          |Ժամանակավոր  |Վնասների փոխհատուցում         |

|վոր          |          |ազդեցություն |կտրամադրվի ժամանակավոր        |

|ազդեցություն |          |կրող բոլոր   |ազդեցության ենթակա դեպքերում  |

|             |          |անձինք և     |փոխարինման արժեքով և  սույն   |

|             |          |տնային տնտե- |ՀՕՏՇ-ով սահմանված փոխհատուցման|

|             |          |սությունները |իրավունքներին համապատասխան:   |

|_____________|__________|_____________|______________________________|

|13. ՀՕՏ      |          |Փոխհատուցման |Ծրագրի իրականացման ընթացքում  |

|չնախատեսված  |          |իրավունքներ  |ՏԿՆ կանդրադառնա չնախատեսված   |

|ազդեցություն-|          |ունեցող ԱԵԱ/ |ազդեցություններին և  կհոգա    |

|ներ, եթե     |          |ԱԵՏՏ-ներ     |դրանց հետ կապված փոխհատուցումը|

|այդպիսիք     |          |             |կամ օժանդակության տրամադրումը,|

|լինեն        |          |             |ըստ ՀՕՏՇ դրույթների:          |

|_____________|__________|_____________|______________________________|

|14. Բարե-    |Այլ բարե- |Բարելավում   |Փոխհատուցման տրամադրում`      |

|լավումների   |լավումներ,|կատարած      |փոխարինման արժեքի չափով:      |

|փոխհատուցում |որոնք     |ԱԵԱ-ներ      |                              |

|             |ներառված  |             |                              |

|             |չեն իրա-  |             |                              |

|             |վունքների |             |                              |

|             |սույն     |             |                              |

|             |աղյուսա-  |             |                              |

|             |կում,     |             |                              |

|             |սակայն    |             |                              |

|             |առկա են   |             |                              |

|             |ազդակիր   |             |                              |

|             |հողամասի  |             |                              |

|             |վրա (բացա-|             |                              |

|             |ռությամբ` |             |                              |

|             |շարժական  |             |                              |

|             |գույքի    |             |                              |

._____________________________________________________________________.

(68-րդ կետը փոփ. 29.06.17 թիվ 752-Ն որոշում)

 

2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

69. Սույն ծրագրի շրջանակներում փոխհատուցում ստանալու իրավունք և/կամ իրավունքների վերականգնման/ռեաբիլիտացիայի վերաբերյալ դրույթներից օգտվելու իրավունք ունեցող ԱԵԱ-ներն են.

1) Հողամասի սեփականատերերը, այլ գույքային իրավունքներ ունեցողները, ներառյալ հողամասի վարձակալները, հողամասի օգտագործման իրավունքը կամ օգտագործման հնարավորությունը կորցնող կամ հողամասը փաստացի տիրապետող և օգտագործող բոլոր ԱԵԱ-ները, անկախ հողի նկատմամբ գրանցված իրավունքներից,

2) Շենք, շինությունների սեփականատերերը, այլ գույքային իրավունքներ ունեցողները, ներառյալ վարձակալները, շենքը և շինությունը կառուցած, փաստացի տիրապետողները և օգտագործողները, ինքնակամ կառույց իրականացրած անձինք,

3) Ծառերի, բերքի/մշակաբույսերի կամ հողին ամրակցված այլ գույքի և բարելավումների սեփականատերերը, գույքային իրավունքներ ունեցողները, ներառյալ վարձակալները և փաստացի տիրապետողները և օգտագործողները,

4) Ձեռնարկատիրական գործունեության, եկամտի և աշխատավարձի կորուստ կրող բոլոր ԱԵԱ-ները:

70. Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման օրվանից հետո կատարված բարելավումների համար փոխհատուցում չի տրվում, բացառությամբ Օրենքով և ՀՕՏՇ-ով սահմանված դեպքերի:

71. Օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց փոխհատուցում տրվում է միայն սույն ՀՕՏՇ-ով սահմանված դեպքերում և կարգով, կապված իրավական գրանցման կարգավիճակ ստանալու ենթակա ԱԵԱ-ի իրավունքների ձևակերպման և պետական գրանցման (օրինականացման) հետ: Մյուս բոլոր դեպքերում նշված իրավունքները դադարեցվում են` առանց փոխհատուցման իրավունքի:

72. Սեփականության օտարման դիմաց տրվող փոխհատուցումից բացի` ՀՕՏՇ-ով սահմանված Ծրագրի այլ ազդեցությունների համար փոխհատուցման կամ լրացուցիչ օժանդակություն ստանալու իրավունքները ևս սահմանափակվում են վերջնաժամկետով, որը յուրաքանչյուր ենթածրագրի շրջանակներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման օրն է, որտեղ արձանագրվում են նաև իրականացված մարդահամարի և մանրամասն չափագրման հետազոտության տվյալները (այսուհետ` Կասեցման օր):

Այն ԱԵԱ-ները, ովքեր բնակություն են հաստատում կամ նոր բարելավումներ են կատարում ազդեցության տարածքներում Կասեցման օրվանից հետո, փոխհատուցման կամ լրացուցիչ օժանդակության համար իրավունքներ չեն ստանում: Այնուամենայնիվ, նրանց պետք է նախօրոք ծանուցում ուղարկել` խնդրելով նախքան ծրագրի իրականացումը ազատել տարածքները և քանդել կառույցները: Քանդված կառույցների շինանյութը չի բռնագրավվում, նրանք որևէ տուգանք չեն վճարում, և նրանց նկատմամբ պատասխանատվության որևէ միջոց չի կիրառվում:

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2015
N 1196-Ն
Որոշում