040.1196.191015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2015 թվականի N 1196-Ն
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ - ԾՐԱԳԻՐ 3 ԹԱԼԻՆ-ԼԱՆՋԻԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Աղյուսակ 2: Իրավունքների սխեմա
._____________________________________________________________________.
|Կորստի տեսակը|Նկարագրու-|Իրավատերը |Փոխհատուցում ստանալու |
| |թյուն |(իրավունքի |իրավունքները |
| | |սուբյեկտը) | |
|_____________|__________|_____________|______________________________|
|1. Հողի |ԱԵԱ-ներ, |Սեփականատեր |Դրամական փոխհատուցում` |
|կորուստ |որոնք | |փոխարինման արժեքով` գնահատված |
| |կորցնում | |շուկայական կամ կադաստրային |
| |են իրենց | |արժեքով (որն ավելի բարձր է) |
| |սեփականու-| |գումարած 15%` կամ փոխանակում |
| |թյունը | |ԱԵԱ համար ընդունելի մեկ այլ |
| |հանդիսացող| |համարժեք հողով: |
| |հողամասը |_____________|______________________________|
| |կամ դրա մի|Իրավական |Օրենսդրությամբ սահմանված |
| |մասը` |կարգավիճակ |դեպքերում` ԱԵԱ-ները կարող են |
| |անկախ |ստանալու |ձեռքբերել սեփականության |
| |ազդեցու- |ենթակա ԱԵԱ |իրավունք կամ իրականացնել առկա |
| |թյան չափից| |իրավունքների պետական գրանցումը|
| | | |և փոխհատուցվել որպես |
| | | |սեփականատեր: |
| | |_____________|______________________________|
| | |Վարձակալ |Օրենսդրությամբ սահմանված |
| | |(համայնքից, |դեպքերում վարձակալը կարող է |
| | |պետությունից)|ձեռքբերել սեփականության |
| | | |իրավունք և փոխհատուցվել |
| | | |որպես սեփականատեր կամ նրան` |
| | | |հողի սեփականատիրոջ (վարձատուի)|
| | | |համաձայնությամբ, կարող է տրվել|
| | | |նոր վարձակալություն: |
| | | | |
| | | |Եթե դա հնարավոր չէ, ապա, |
| | | |ելնելով վարձակալության մնացած |
| | | |տարիների հաշվարկից, նա պետք է |
| | | |ստանա ազդեցության ենթակա |
| | | |վարձակալված հողի «շուկայական |
| | | |կամ կադաստրային արժեք (որն |
| | | |ավելի բարձր է)` գումարած |
| | | |15%»-ին համարժեք փոխհատուցում |
| | | |հետևյալ մասնաբաժիններով` |
| | | |մինչև 1 տարի` հողի արժեքի |
| | | |5%-ի չափով, 2) մինչև 15 տարի`|
| | | |հողի արժեքի 14%-ի չափով, |
| | | |3) մինչև 25 տարի` հողի արժեքի|
| | | |20%-ի չափով, 4) 25 և ավելի |
| | | |տարի` հողի արժեքի 25%-ի չափով:|
| | |_____________|______________________________|
| | |Քաղաքացիների |Արդեն վճարված, սակայն |
| | |և |չօգտագործված վարձավճարի կանխիկ|
| | |իրավաբանական |փոխհատուցում |
| | |անձանց սեփա- | |
| | |կանությունը | |
| | |հանդիսացող | |
| | |հողի վարձակալ| |
| | | | |
| | |Այլ գույքային|Հողամասի նկատմամբ գույքային |
| | |իրավունք |իրավունքներ ունեցողներին, |
| | |(սերվիտուտի, |բացառությամբ վարձակալների, |
| | |կառուցապատ- |փոխհատուցումը տրվում է ազդակիր|
| | |ման, գրավի, |հողամասի դիմաց տրվող |
| | |հիփոթեքի, |փոխհատուցման գումարից` ՀՀ |
| | |օգտագործման) |օրենսդրությամբ սահմանված |
| | |ունեցողներ, |կարգով: |
| | |բացառությամբ | |
| | |վարձակալների | |
| | |_____________|______________________________|
| | |Իրավական |Այս ԱԵԱ-ները կստանան |
| | |գրանցման |փոխհատուցում միայն հողի վրա |
| | |կարգավիճակ |կատարված բարելավումների դիմաց,|
| | |ստանալու |սույն ՀՕՏՇ-ով սահմանված |
| | |ոչ ենթակա ԱԵԱ|կարգով: |
|_____________|__________|_____________|______________________________|
|2. Բնակելի | |Բոլոր |Բնակելի շենքի, շինության |
|շենքեր, | |ԱԵՏՏ-ները` |կորստի դեպքում` փոխհատուցում |
|շինություն- | |անկախ |փոխարինման արժեքի գումարած |
|ների կորուստ | |կառույցի |15%-ի չափով, առանց |
| | |նկատմամբ |ամորտիզացիոն մասնահատումների |
| | |իրավունքների |և գործարքային ծախսերի: |
| | |առկայությու- |Մասնակի ազդեցության դեպքում |
| | |նից |փոխհատուցում տրամադրվում է |
| | |(ներառյալ` |շինության միայն ազդեցության |
| | |իրավական |ենթակա հատվածի համար այն |
| | |կարգավիճակ |դեպքում, եթե շինության ոչ |
| | |ստանալու |ազդակիր մասի հետագա |
| | |ենթակա և |օգտագործումը և շահագործումը |
| | |ոչ ենթակա |տեխնիկապես հնարավոր է: Նշված |
| | |ԱԵԱ) |դեպքում փոխհատուցման են ենթակա|
| | | |նաև շինության վերանորոգման |
| | | |ծախսերը: |
| | |_____________|______________________________|
| | |Վերաբնակեցվող|Արդեն վճարված, սակայն |
| | |վարձակալ |չօգտագործված վարձավճարի |
| | | |դրամական փոխհատուցում: |
|_____________|__________|_____________|______________________________|
|3. Ոչ բնակելի|ԱԵԱ-երին |Սեփականատեր |Շենք, շինության կորստի |
|շենքերի, |սեփականու-| |դեպքում` փոխհատուցման |
|շինություն- |թյան | |տրամադրում փոխարինման արժեք |
|ների կորուստ |իրավունքով| |գումարած 15%-ի չափով: |
| |պատկանող | |Փոխհատուցումը տրամադրվելու է |
| |և պետական| |առանց ամորտիզացիոն |
| |գրանցում | |մասհանումների և գործարքի |
| |ստացած | |համար ծախսերի նվազեցումների: |
| |շենք, | |Մասնակի ազդեցության դեպքում |
| |շինու- | |փոխհատուցում տրամադրվում է |
| |թյուններ | |շինության միայն ազդեցության |
| | | |ենթակա հատվածի համար, եթե |
| | | |շինության ոչ ազդակիր մասի |
| | | |հետագա օգտագործումը, |
| | | |շահագործումը և օտարումը |
| | | |օրենսդրորեն հնարավոր է: Նշված |
| | | |դեպքում փոխհատուցման են ենթակա|
| | | |նաև շինության վերանորոգման |
| | | |ծախսերը: |
| |__________|_____________|______________________________|
| |Քաղաքացի- |Ինքնակամ |Ինքնակամ կառույցի կորստի |
| |ներին կամ |կառույց |դեպքում` դրամական |
| |իրավաբանա-|իրականացրած |փոխհատուցում` ինքնակամ |
| |կան անձանց|ԱԵԱ-ներ, |կառույցի փոխարինման ամբողջ |
| |սեփականու-|որոնք |արժեքի չափով` առանց 15 տոկոս |
| |թյան |հանդիսանում |հավելավճարի |
| |իրավունքով|են հողամասի | |
| |պատկանող |սեփականատեր | |
| |հողամասի | | |
| |վրա առկա | | |
| |ինքնակամ | | |
| |կառույց | | |
| |__________|_____________|______________________________|
| |Համայն- |Ինքնակամ |Համայնքային կամ պետական |
| |քային կամ |կառույց |սեփականություն հանդիսացող |
| |պետական |իրականացրած |հողամասի վրա ինքնակամ կառույց |
| |սեփականու-|ԱԵԱ |իրականացրած ԱԵԱ-ին կտրամադրվի |
| |թյուն | |վերականգնման օժանդակություն` |
| |հանդիսացող| |ինքնակամ կառույցի փոխարինման |
| |հողամասի | |արժեքի չափով` հանած |
| |վրա առկա | |օրինականացման ծախսերը: |
| |ինքնակամ | | |
| |կառույց | | |
| |__________|_____________|______________________________|
| | |Վերաբնակեցվող|Արդեն վճարված, սակայն |
| | |վարձակալ |չօգտագործված վարձավճարի |
| | | |դրամական փոխհատուցում: |
|_____________|__________|_____________|______________________________|
|4. Հանրային |Համայնքա- |Համայնք/ |Համայնքային սեփականություն |
|գույքի |յին կամ |պետություն |հանդիսացող հողամասի, անշարժ |
|կորուստ |պետական | |գույքի փոխհատուցում կամ |
| |գույք | |պետական, համայնքային ազդակիր |
| | | |կառույցների կամ այլ գույքի |
| | | |վերակառուցում և նրանց |
| | | |գործառույթների վերականգնում` |
| | | |համայնքի, պետության իրավասու |
| | | |մարմնի համաձայնությամբ: |
|_____________|__________|_____________|______________________________|
|5. Մշակա- |Ազդեցու- |Բարելավումներ|Մշակաբույսի փոխհատուցում |
|բույսի |թյան |կատարած բոլոր|հաշվարկված շուկայական գներով` |
|կորուստ |ենթակա |ԱԵՏՏ-ները` |ակնկալվող համախառն բերքի |
| |մշակա- |անկախ հողի |համար: |
| |բույսեր |նկատմամբ | |
| | |սեփականության| |
| | |կամ այլ | |
| | |գույքային | |
| | |իրավունքներից| |
|_____________|__________|_____________|______________________________|
|6. Ծառերի և |Ազդեցու- |Բոլոր |Դրամական փոխհատուցում` |
|ստացվող բերքի|թյան |ԱԵՏՏ-ները` |հաշվարկված ծառի արժեքի |
|կորուստ |ենթակա |անկախ հողի |շուկայական գներով` հիմնված |
| |ծառեր և |նկատմամբ |ծառերի տեսակի, տարիքի և |
| |ստացվող |սեփականության|բերքատվության վրա: |
| |բերք |կամ այլ | |
| | |գույքային | |
| | |իրավունքներից| |
|_____________|__________|_____________|______________________________|
|7. Ձեռնարկա- |Ձեռնարկա- |Բոլոր |1. Ձեռնարկատիրական |
|տիրական |տիրական |ԱԵԱ-ները` |գործունեության (հարկային |
|գործունեու- |գործու- |անկախ |հայտարարագրերով)` |
|թյան |նեություն |հարկային |ա) մշտական ազդեցության |
|դադարեցում |ազդակիր |հայտարարագրի |դեպքում` միանվագ փոխհատուցում |
| |հողում |ներկայացումից|տարեկան զուտ եկամտի չափով, |
| | | |բ) ժամանակավոր ազդեցության |
| | | |դեպքում` զուտ եկամտի |
| | | |փոխհատուցում ձեռնարկատիրական |
| | | |գործունեության ընդհատման |
| | | |մինչև 1 տարի ժամանակահատվածի |
| | | |համար: Պետական գրանցման կամ |
| | | |լիցենզիայի վճարները նույնպես |
| | | |կփոխհատուցվեն, եթե այդպիսիք |
| | | |առկա են: |
| | | |2) Ձեռնարկատիրական |
| | | |գործունեության (հայտարարագրի |
| | | |բացակայության դեպքում)` |
| | | |ա) մշտական ազդեցության |
| | | |դեպքում` վերականգնման |
| | | |օժանդակություն նվազագույն |
| | | |ամսական աշխատավարձի չափով` |
| | | |1 տարվա համար: |
| | | |բ) ժամանակավոր ազդեցության |
| | | |դեպքում` վերականգնման |
| | | |օժանդակության տրամադրում, |
| | | |հիմնված նվազագույն աշխատավարձի|
| | | |չափի վրա` ձեռնարկատիրական |
| | | |գործունեության ընդհատված |
| | | |ամիսների հաշվարկով մինչև |
| | | |առավելագույնը 1 տարի: |
|_____________|__________|_____________|______________________________|
|8. Աշխատանքի |Աշխատանքի |Ազդակիր |Փոխհատուցման տրամադրում` |
|կորուստ |մշտական |կազմակերպու- |ա) մշտական ազդեցության |
| |կորուստ |թյունում կամ |դեպքում` վեց ամսվա միջին |
| |կամ |ԱՁ-ում |աշխատավարձի չափով |
| |հարկադիր |աշխատանքային |բ) ժամանակավոր ազդեցության |
| |պարապուրդ |պայմանագրի |դեպքում` մինչև վեց ամիս միջին|
| |(ոչ |հիման վրա |աշխատավարձի չափով` |
| |աշխատողի |աշխատող |ձեռնարկատիրական գործունեության|
| |մեղքով) |անձինք |ընդհատված ամիսների հաշվարկով: |
|_____________|__________|_____________|______________________________|
|9. Օժանդակու-|Գյուղա- |Խիստ |ա) գյուղատնտեսական |
|թյուն խիստ |տնտեսական |ազդեցության |նշանակության հողի 10 և ավելի |
|ազդեցու- |նշանակու- |ենթարկված |տոկոսի կորստի դեպքում |
|թյունների |թյան հողի |բոլոր ԱԵԱ/ |փոխհատուցում` ազդեցության |
|դեպքում |10 և |ԱԵՏՏ, |ենթակա հատվածում առկա 1 տարվա |
| |ավելի |ներառյալ |բերքի չափով: |
| |տոկոսի |կացության |բ) վերականգնման |
| |կորուստ և |որևէ |օժանդակություն` վերաբնակեցվող |
| |վերաբնա- |կարգավիճակ |ԱԵՏՏ-ներին` վեց ամսվա |
| |կեցում |չունեցող |նվազագույն աշխատավարձի չափով: |
| | |բնակիչները | |
|_____________|__________|_____________|______________________________|
|10. Վերաբնա- |Օժանդակու-|Վերաբնակեցվող|Դրամական օժանդակության |
|կեցման օժան- |թյուն |բոլոր |տրամադրում` տեղափոխման համար |
|դակություն |տեղափոխման|ԱԵՏՏ-ներ, |անհրաժեշտ տրանսպորտային |
| |նպատակով |ներառյալ |ծախսերը և մեկ ամսվա |
| |տրանսպոր- |վարձակալները |կենսապահովման ծախսերը հոգալու |
| |տային | |համար: |
| |ծախսերը և |_____________|______________________________|
| |ապրուստի |Ազդեցության |Դրամական միջոցների հատկացում` |
| |միջոցները |ենթակա հողի |տրանսպորտային ծախսերը հոգալու |
| |հոգալու |և շինության |համար: |
| |համար |վրա շարժական | |
| | |գույք ունեցող| |
| | |բոլոր | |
| | |ԱԵԱ-ները, | |
| | |որոնք ենթակա | |
| | |են տարաբնա- | |
| | |կեցման` անկախ| |
| | |ազդակիր | |
| | |գույքի | |
| | |նկատմամբ առկա| |
| | |իրավունքներից| |
|_____________|__________|_____________|______________________________|
|11. Օժանդա- | |Աղքատության |Դրամական օժանդակության |
|կություն | |սահմանագծից |տրամադրում` 6 ամսվա նվազագույն|
|խոցելի | |ցածր |աշխատավարձի չափով: Ծրագրի |
|անձանց/ | |կենսամակարդակ|իրականացման հետ կապված |
|ԱԵՏՏ-ներին | |ունեցող, |աշխատատեղերի համար ընտրություն|
| | |կանանց, տարեց|կատարելիս այս անձանց պետք է |
| | |կամ հաշմանդամ|առաջնայնություն տալ: |
| | |անձանց կողմից| |
| | |ղեկավարվող | |
| | |ԱԵՏՏ | |
|_____________|__________|_____________|______________________________|
|12. Ժամանակա-| |Ժամանակավոր |Վնասների փոխհատուցում |
|վոր | |ազդեցություն |կտրամադրվի ժամանակավոր |
|ազդեցություն | |կրող բոլոր |ազդեցության ենթակա դեպքերում |
| | |անձինք և |փոխարինման արժեքով և սույն |
| | |տնային |ՀՕՏՇ-ով սահմանված փոխհատուցման|
| | |տնտեսություն-|իրավունքներին համապատասխան: |
| | |ները | |
|_____________|__________|_____________|______________________________|
|13. ՀՕՏ | |Փոխհատուցման |Ծրագրի իրականացման ընթացքում |
|չնախատեսված | |իրավունքներ |ՏԿՆ կանդրադառնա չնախատեսված |
|ազդեցություն-| |ունեցող |ազդեցություններին և կհոգա |
|ներ, եթե | |ԱԵԱ/ԱԵՏՏ-ներ |դրանց հետ կապված փոխհատուցումը|
|այդպիսիք | | |կամ օժանդակության տրամադրումը,|
|լինեն | | |ըստ ՀՕՏՇ դրույթների: |
|_____________|__________|_____________|______________________________|
|14. Բարե- |Այլ բարե- |Բարելավում |Փոխհատուցման տրամադրում` |
|լավումների |լավումներ,|կատարած |փոխարինման արժեքի չափով: |
|փոխհատուցում |որոնք |ԱԵԱ-ներ | |
| |ներառված | | |
| |չեն իրա- | | |
| |վունքների | | |
| |սույն | | |
| |աղյուսա- | | |
| |կում, | | |
| |սակայն | | |
| |առկա են | | |
| |ազդակիր | | |
| |հողամասի | | |
| |վրա (բացա-| | |
| |ռությամբ` | | |
| |շարժական | | |
| |գույքի | | |
._____________________________________________________________________.
(11-րդ կետը փոփ. 29.06.17 թիվ 752-Ն որոշում)
Բողոքների լուծում
12. Բողոքների լուծման մեխանիզմը (ԲԼՄ) կհաստատվի յուրաքանչյուր համայնքում ՀՕՏԾ իրականացումից առաջ, մասնավորապես. Բողոքի առանցքային անձը (ԲԱԱ) և համայնքի կողմից առաջադրված ներկայացուցիչը կապահովեն ԱԵԱ-ների համար ԲԼՄ-ի հասանելիությունը և կերաշխավորեն, որպեսզի ԱԵԱ-ն կարողանա բողոքարկել հողի կամ այլ գույքի փոխհատուցման արդյունքում առաջացած ցանկացած որոշում, գործունեության կամ գործողության: ԱԵԱ-ները տեղեկացված են իրենց բողոքները ԲԼՄ-ի միջոցով կամ այլ հանրային իշխանություններին ուղղելու իրավունքների և ընթացակարգերի վերաբերյալ:
Հանրային լսումներ և տեղեկատվության հրապարակում
13. Բոլոր ազդեցության ենթակա համայնքներում ԱԵԱ-ների ներկայացուցիչների և տեղական իշխանությունների հետ կազմակերպվել են ոչ պաշտոնական խորհրդակցություններ: Պաշտոնական խորհրդակցություններ են անցկացվել բոլոր ազդեցության ենթակա համայնքների տեղական իշխանությունների հետ հանդիպումների միջոցով: Վերջնական ՀՕՏԾ-ի պատրաստման ընթացքում ԱԵԱ-ներին և տեղական իշխանություններին տրամադրվել է հայերեն լեզվով ՀՕՏ տեղեկատվական ձեռնարկը, իսկ թարմացված վերջնական հայերեն լեզվով ՀՕՏ տեղեկատվական ձեռնարկը կտրամադրվի ԱԵԱ-ներին ՀՕՏԾ իրականացման ընթացքում: Վերջնական ՀՕՏԾ-ի հայերեն լեզվով օրինակը հասանելի կլինի յուրաքանչյուր մարզում (մարզպետարանում) և ՏԿՆ-ի գրասենյակում ԱԶԲ-ի և ՀՀ կառավարության կողմից այն հաստատելուց հետո: Վերջնական ՀՕՏԾ-ի անգլերեն օրինակը կհրապարակվի ԱԶԲ-ի կայքէջում: Վերջնական ՀՕՏԾ-ի հայերեն և անգլերեն օրինակները կտեղադրվեն նաև ՏԿՆ-ի և Ծրագրի կայքէջերում:
ՀՕՏԾ-ի ծախսեր
14. ՀՕՏԾ-ի իրականացումը կտևի մոտ մեկ տարի: Տրանշ 3 Ծրագրի համար ՀՕՏ ծախսերը, ներառյալ` փոխհատուցումը, վերականգնման օժանդակությունները, ինչպես նաև ՀՕՏԾ-ի իրականացման վարչական և չնախատեսված ծախսերը կազմում է 474,635,153.24 ՀՀ դրամ, որը համարժեք է մոտ 986,808.50 ԱՄՆ դոլարին: Ի լրումն, վերջնական ՀՕՏԾ-ի պատրաստումը, ինչպես նաև արտաքին մոնիթորինգը կարժենա 48,000 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ-ն), որը կֆինանսավորվի վարկային միջոցներից (ԱԱՀ-ն կֆինանսավորվի ՀՀ պետական բյուջեից):
Մոնիտորինգ և գնահատում
15. ՀՕՏԾ-ի իրականացումը կենթարկվի ներքին մոնիթորինգի ԾԻԿ-ի կողմից` արդյունքները ներկայացնելով ԱԶԲ-ին Սոցիալական մոնիտորինգի կիսամյակային հաշվետվություններում (ՍՄԿՀ) և Եռամսյակային առաջընթացի հաշվետվությունների (ԵԱՀ) միջոցով: Արտաքին մոնիտորինգը կիրականացվի Արտաքին մոնիտորինգի գործակալության (ԱՄԳ) կողմից: ԱՄԳ-ն մանրամասնորեն կվերահսկի ՀՕՏԾ-ի իրականացումը և կարձանագրի բացահայտումները Համապատասխանության հաշվետվություններում, որոնք պետք է հաստատվեն ԱԶԲ-ի կողմից` որպես բուն շինարարական աշխատանքները սկսելու պայման: ԱՄԳ-ն կիրականացնի նաև ՀՕՏԾ ծրագրի հետ - իրականացման գնահատում` ՀՕՏԾ-ի իրականացման ավարտից մեկ տարի հետո:
Ա. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը (ՀՀ կառավարություն) համաձայնել է տրամադրել 500 մլն դոլար արժողությամբ Բազմափուլային ֆինանսավորման գործիք (ԲՖԳ) «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը (Ծրագիր) ֆինանսավորելու համար: Սույն ՀՕՏԾ-ի առարկան Թալինից մինչև Լանջիկ 18.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի բարելավումն է Ծրագրի Տրանշ 3-ի ներքո: Սույն ՀՕՏԾ-ն պատրաստվել է ՀՀ տրանսպորտ և կապի նախարարության (ՏԿՆ), Ծրագրի Իրականացնող գործակալության (ԻԳ) կողմից` հիմք ընդունելով ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հայտարարագրի (ԱՔՀ 2009) և ՀՀ կառավարության կողմից հաստատված 2010 թ. հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ) պահանջները (5):
--------------------
5) Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ) նախնական տարբերակը, ընդունված 2010 թ., վերանայվել է 2012 թ. նախնական ՀՕՏԾ համար և 2015 թ.-ին` Տրանշ 3-ի վերջնական ՀՕՏԾ համար:
2. Սույն Վերջնական ՀՕՏԾ-ին նախորդել է 2012 թ. պատրաստված նախնական ՀՕՏԾ-ն, որը ընդգրկում էր Թալինը Լանջիկին կապող 45.8 կմ ավելի երկար ճանապարհահատված, որն այդ պահին հանդիսանում էր ԱԶԲ ծրագրի շրջանակը: Հետևելով զուգահեռ համաֆինանսավորման վերաբերյալ Եվրոպական ներդրումային Բանկի (ԵՆԲ) հետ 2013 թ. կնքված համաձայնագրին, ԱԶԲ նախնական ծրագրի շրջանակը կրճատվեց մինչև 18.7 կմ հատված, որի համար ԱԶԲ-ն կրում է լիարժեք երաշխիքների հաշվետվողականություն: 27.4 կմ հատվածի ՀՕՏԾ-ն ներկայումս գտնվում է ԵՆԲ կողմից ֆինանսավորման ներքո (ԵՆԲ հատված) և կպատրաստվի ՏԿՆ կողմից: Երաշխիքների համապատասխանության հաշվետվողականությունը ԵՆԲ ծրագրի համար կրում է բացառապես ԵՆԲ-ն:
3. ԱԶԲ ծրագրի վերասահմանված շրջանակը ներառում է գոյություն ունեցող միակողմանի 2 երթևեկելի գոտուց բաղկացած Մ1 մայրուղու վերակառուցումը միջազգային չափանիշներին համապատասխան 4 երթևեկելի գոտուց բաղկացած երկկողմ ավտոմայրուղու: Նոր ծրագիծն ընդհանուր առմամբ հետևում է գոյություն ունեցող մայրուղու առանցքին նվազեցնելու համար ազդեցությունները, սակայն ներառում է նաև գոյություն ունեցող համայնքների դաշտավայրերի շրջանցումներ: Ծրագիրն առաջացնում է էական հողի օտարում հինգ ազդեցության ենթակա համայնքներում: Ազդեցության ենթակա հողերի մեծամասնությունը վարելահողեր են կամ արոտավայրեր: Ծրագիրը դասակարգվել է որպես Ա (6) կարգի ծրագիր ԱԶԲ-ի Գործառնական ձեռնարկի (ԳՁ 2009) համաձայն, քանի որ ավելի քան 200 անձինք կենթարկվեն էական ազդեցությունների, ներառյալ իրենց կողմից մշակվող գյուղատնտեսական հողի կամ եկամտի 10%-ից ավելի կորուստը կամ բնակելի վայրի և բիզնեսի վերաբնակեցումը:
-----------------
6) Համաձայն ԱԶԲ Գործառնական ձեռնարկի` Ջ1/ԳՁ (2009 թ.) Ծրագիրը դասակարգվում է որպես Ա կարգի ծրագիր, եթե զգալի ազդեցություններից տուժում է ավելի քան 200 մարդ (վերաբնակեցման կամ արդյունավետ ակտիվների 10%-ից ավելի կորուստ): Ծրագիրը կդասակարգվի որպես Բ կարգի ծրագիր, եթե զգալի ազդեցություններ է կրում 200-ից քիչ մարդ: Գ կարգի ծրագրերի դեպքում ՀՕՏ ազդեցություններ չեն առաջանում:
4. Սույն ՀՕՏԾ-ն գնահատում է Ծրագրի ազդեցությունները և մանրամասնում պահանջվող փոխհատուցման և վերականգնման միջոցառումները: ՀՕՏԾ պատրաստումը հիմնված է համապատասխան Հայաստանյան օրենքների և կարգավորումների, ԱԶԲ-ի ԱՔՀ 2009-ի և ԲՖԳ հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ) վրա: ՀՕՏԾ-ն հիմնված է վերջնական մանրամասն նախագծի և այն ՀՕՏ ազդեցությունների թվերի վրա, որոնք ստացվել են յուրաքանչյուր ազդեցության ենթակա հողամասի համար իրականացված Մանրամասն չափագրման հետազոտությունից (ՄՉՀ): Ազդեցության ենթակա հողամասերի և շինությունների գնահատումը հիմնված է փոխարինման արժեքի սակագների վրա: Ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ) թիվը ստացվել է հողերի և գույքերի պաշտոնական գրանցումների հիման վրա և հաստատվել/թարմացվել է տուն-առ-տուն իրականացված մարդահամարի միջոցով: ԱԵԱ-ների սոցիալ-տնտեսական պատկերը ստացվել է տնային տնտեսությունների 29% ընտրանքով 2010 թ. իրականացված և 2014 թ. թարմացված սոցիալ-տնտեսական հետազոտության (ՍՏՀ) միջոցով:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՕՏ - ԱՌՆՉՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. ԱՔՀ-ի ու ԱԶԲ-ի կողմից ստեղծված գործառնական փորձի և ԲՖԳ-ի պահանջների համաձայն` յուրաքանչյուր տրանշ հաստատումը/ իրականացումը հիմնված է հետևյալ պայմանների վրա.
. ԲՖԳ/Առաջին տրանշի գնահատում. Գնահատումը պայմանավորված է հետևյալով ա) ԱԶԲ-ի և Կառավարության համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ ամբողջ ԲՖԳ-ի համար ՀՕՏՇ-ի պատրաստում/ներկայացում, բ) Աղքատության և սոցիալական նախնական գնահատում (ԱՍՆԳ) և գ) ԱԶԲ-ի և Կառավարության համար ընդունելի ՀՕՏԾ-ների պատրաստում/ներկայացում ՀՀՃՄՆԾ-ի յուրաքանչյուր տրանշի համար, որը պահանջում է ՀՕՏ,
. Պարբերական ֆինանսավորման հայտի հաստատում հետագա տրանշների համար. պայմանավորված է հետևյալով`ա) ՀՕՏՇ-ի վերանայում/փոփոխում/ներկայացում, և բ) ՀՀՃՄՆԾ-ի այն յուրաքանչյուր տրանշի համար, որն ունի ՀՕՏ, պատրաստել/ներկայացնել ՀՕՏԾ-ներ ԱԶԲ-ի և կառավարության համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ, ինչպես նաև փոփոխված ՀՕՏՇ-ին համահունչ
. Տրանշի պայմանագրի իրականացման ձևաչափը պայմանավորված է հետևյալով` ա) ՀՕՏԾ-ի ավարտում իրականացմանը պատրաստ փաստաթղթի ձևաչափով և դրա ներկայացումը; և բ) մոբիլիզացմանը պատրաստ Արտաքին մոնիտորինգի գործակալության (ԱՄԳ) վարձում:
. Բուն շինարարական աշխատանքների մեկնարկը. պայմանավորված է համապատասխան ՀՕՏԾ-ի ամբողջական իրականացմամբ (փոխհատուցման/վերականգնման ամբողջական տրամադրում), ինչը արձանագրված կլինի ԱԶԲ-ի համար ընդունելի ԱՄԳ-ի կողմից պատրաստված Համապատասխանության հաշվետվությունում:
Քարտեզ 1. Ծրագրի տեղակայվածությունը
-------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
3. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
6. ՀՕՏԾ-ի նպատակն է բացահայտել Տրանշ 3 Ծրագրի մայրուղու կառուցման հետևանքով ազդեցության ենթարկվող անձանց և գնահատել պատճառվող վնասի չափը (ինչ տեսակի կորուստ է առկա և դրա արժեքը), ինչպես են այդ անձինք փոխհատուցվելու և ինչպես են վերականգնելու իրենց եկամուտները, ապահովել այնպիսի իրավիճակ, որպեսզի այդ անձինք չհայտնվեն ավելի վատ վիճակում քան «առանց Ծրագրի իրականացման» տարբերակում: Բոլոր դեպքերում, ընդհանուր նպատակն է առնվազն վերականգնել ԱԵԱ-ների նախկին կենսամակարդակը և կյանքի որակը: ՀՕՏԾ-ի առաջնային նպատակն է փոխհատուցման, տարաբնակեցման և վերականգնման համար ներկայացնել անհրաժեշտ մանրամասները, ներառյալ` 1) կորստի չափերը և ծրագրի ազդեցության գնահատումը, 2) տեղեկատվության հրապարակումը, խորհրդատվությունը և մասնակցությունը, 3) փոխհատուցումների վճարման և վերականգնման քաղաքականությունը և շրջանակները, 4) խիստ ազդեցության ենթարկվող և խոցելի տնային տնտեսությունների վերականգնման ծրագիրը, 5) բողոքների և դժգոհությունների լուծման մեխանիզմը,) 6) տարաբնակեցման բյուջեն և ֆինանսավորման պլանը, ներառյալ` կորցրած ակտիվների, վերաբնակեցման և վերականգնման փոխհատուցման չափի գնահատումը, 7) ինստիտուցիոնալ շրջանակը և տարաբնակեցման ծրագրի իրականացման ժամանակացույցը և 8) ՀՕՏԾ իրականացման մոնիտորինգը:
4. ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
7. ԱԵԱ-ները ստացել են նախնական ՀՕՏԾ-ի հայերեն թարգմանված տեղեկատվական ձեռնարկը, իսկ վերջնական ՀՕՏԾ-ի հայերեն տեղեկատվական ձեռնարկները կտրամադրվեն ԱԵԱ-ներին ՀՕՏԾ իրականացման ընթացքում: Վերջնական ՀՕՏԾ-ի հայերեն օրինակը ԱԵԱ-ները կարող են ստանալ մարզկենտրոնի գրասենյակում, ինչպես նաև ՏԿՆ գրասենյակում: ՀՕՏԾ-ի ամբողջական անգլերեն տարբերակը կտեղադրվի ԱԶԲ-ի կայքէջում: ՀՕՏԾ-ի ամբողջական հայերեն տարբերակը կտեղադրվի ՏԿՆ-ի և Ծրագրի կայքէջերում:
5. ԿԱՍԵՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
8. Փոխհատուցման իրավունքները սահմանափակվում են կասեցման ամսաթվով` տվյալ Թալին-Լանջիկ ենթահատվածի համար այն սահմանված է 2015 թ. Ապրիլի 27-ը, որը օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման օրն է (արձանագրությունների ստորագրումը ԱԵԱ-ների և Ձեռքբերողի կողմից), որտեղ արձանագրվում են իրականացված մարդահամարի, մանրամասն չափագրման հետազոտության և ազդեցությունների գնահատման տվյալները: Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման օրվանից հետո կատարված բարելավումների համար փոխհատուցում չի տրվում, բացառությամբ Օրենքով և ՀՕՏՇ-ով սահմանված դեպքերի: Օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց փոխհատուցում տրվում է միայն ՀՕՏՇ-ով սահմանված դեպքերում և կարգով: Մյուս բոլոր դեպքերում նշված իրավունքները դադարեցվում են` առանց փոխհատուցման իրավունքի:
Բ. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆԱՅԻՆ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
1. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
9. Այս գլուխը ներկայացնում է Մ1 մայրուղու Թալին-Լանջիկ հատվածի երկայնքով ազդեցության ենթակա հինգ համայնքների վրա վերջնական ազդեցությունների մանրամասն քանակական հաշվարկը: Այդ համայնքներն են` Թալինը, Ակունքը, Մաստարան (Արագածոտնի մարզում) և Լանջիկն ու Սառնաղբյուրը (Շիրակի մարզում): Նոր ծրագիծը հիմնականում հետևում է գոյություն ունեցող մայրուղու առանցքին` նվազեցնելու համար ընդհանուր ազդեցությունները, սակայն ներառում է նաև գոյություն ունեցող համայնքների դաշտավայրերի շրջանցումներ: Ծրագիրը էական հողի ազդեցություն է առաջացնում հինգ ազդեցության ենթակա համայնքներում: Օտարվող հողերի մեծամասնությունը վարելահողեր են կամ արոտավայրեր:
2. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
10. Հետազոտական գործողությունները իրականացվել են երկու փուլով. ճանապարհի վերջնական նախագծի որոշումից և հաստատումից առաջ ու հետո: Առաջին հետազոտությունը նախաձեռնվել է 2012 թ. նախնական ՀՕՏԾ պատրաստման ընթացքում, երբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ԱԳԿՊԿ) կողմից տրամադրվեցին թվային կադաստրային քարտեզները, և ճանապարհի նախնական ծրագիծը տեղադրվեց քարտեզի վրա: Այս գործողությունը թույլ տվեց նախնական նույնականացնել ազդեցության ենթակա հողերը և դրանց սահմանները/մակերեսը: Այնուհետև, հավաքվել է ազդեցության ենթակա տնային տնտեսությունների քանակի, դրանց կազմի և խոցելիության վերաբերյալ տեղեկատվությունը Տեղական ինքնակառավարման մարմիններից (ՏԻՄ), ինչպես նաև ազդեցության ենթակա հողերի սեփականատերերի մասին ԱԳԿՊԿ կողմից ստացված ցանկի հիման վրա ԱԵԱ-ների նախնական մարդահամարի իրականացման ընթացքում կատարված հարցազրույցների միջոցով: Մշակաբույսերի մասին տեղեկատվությունը հավաքվել է ՏԻՄ-երից:
11. Այս տվյալները, այնուհետև ստուգվել են դաշտում Մանրամասն չափագրման հետազոտության (ՄՉՀ) միջոցով, երբ հաստատվեց վերջնական ծրագիծը: Այս փուլում հետազոտական առաջադրանքները ներառում էին. 1) հողի հետազոտողների հմուտ խմբի կողմից օտարման ենթակա հողակտորների չափագրում, ֆիքսում, սահմանագծում և նույնի ստուգում կադաստրային քարտեզների վրա` հողի սեփականատիրոջ և համայնքային իշխանությունների ներկայությամբ; 2) գյուղատնտեսների և որակավորված գնահատման մասնագետների կողմից հողակտորների և մշակաբույսերի/ծառերի նկարագրություն; 3) գնահատման մասնագետների կողմից շենքերի/շինությունների, անշարժ գույքի նկարագրում; և 4) ԱԵԱ-ների մարդահամարի և սոցիալ-տնտեսական հետազոտության (ՍՏՀ) իրականացում: Միաժամանակ, ԾԻԿ-ը հավաքեց տեղեկատվություն` ԱԵԱ-ների փաթեթները համալրելու համար: ՄՉՀ, ակտիվների նկարագրության, մարդահամարի և այլ հարակից տվյալները ամփոփվեցին նկարագրության արձանագրություններում (7), որոնք այնուհետև ներկայացվեցին ԱԵԱ-ների ստորագրմանը: Նկարագրության արձանագրությունը և ՍՏՀ, մարդահամարի տվյալների ստացման համար օգտագործված հարցաթերթերը ներկայացված են սույն պլանի համապատասխանաբար հավելվածներ 1-ում և 2-ում:
----------------------
7) Նկարագրության արձանագրության ձևաչափը վերանայվել է Տրանշ 3-ի համար և հաստատվել ՀՀ կառավարության կողմից (ԿՈ թիվ 1275, ընդունված 16.09.2010 թ.):
3. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
3.1. ԱԵՏՏ և Մարդահամար
12. Հիմք ընդունելով ՄՉՀ և մարդահամարի արդյունքները, հաստատվեց, որ Ծրագրի համար առկա կլինեն մասնավոր, համայնքային և պետական սեփականության հողերի էական օտարում: Այնուամենայնիվ, Ծրագիրը չի ազդի որևէ բնակելի և հասարակական կառույցների վրա: Չկա որևէ ազդեցություն բնակելի կառույցի վրա, հետևաբար վերաբնակեցման անհրաժեշտություն չկա: Արձանագրվել է, որ ընդհանուր առմամբ ազդեցության կենթարկվեն չորս կառույցներ: Չորս կառույցներից երեքը հանրային կոմունալ կառույցներ են, իսկ մեկը անավարտ օժանդակ շինություն է` կառուցված մասնավոր վարելահողի վրա: Սույն գլխում քննարկվում են Ծրագրի ազդեցությունների մանրամասները, իսկ ազդեցությունների ամփոփումը ներկայացված է Աղյուսակ Բ1-ում:
13. ԱԵՏՏ-ների թիվը 332 է: 332 ԱԵՏՏ-ներից միայն 239 (72%) տնային տնտեսություններն է հնարավոր եղել ընդգրկել մարդահամարի հետազոտության մեջ: Մնացած 93 տնային տնտեսությունները հնարավոր չի եղել ընդգրկել մարդահամարի հետազոտության մեջ` տնային տնտեսությունների արտասահմանում ապրելու, գտնվելու վայրի անհայտության, Հայաստանի այլ մարզերում բնակվելու պատճառներով: Նշված տնային տնտեսությունների մանրամասն բացվածքը ուսումնասիրված է ՀՕՏԾ իրականացման գործընթացի վերաբերյալ գլխում: Պլանի այս գլխում ներկայացված ԱԵԱ-ների թիվը էքստրապոլացվել է 239 հետազոտված տնային տնտեսությունների հիման վրա` ստանալու համար 332 ԱԵՏՏ-ների ԱԵԱ-ների բացարձակ թիվը: Այնուամենայնիվ, խոցելի ԱԵՏՏ-ների ներկայացված թիվը հիմնված է 239 ԱԵՏՏ-ների մարդահամարի վրա: ՄՉՀ-ն ընդգրկել է Ծրագրի արդյունքում ազդեցության ենթակա բոլոր գույքերը, և պլանի սույն գլխում ներկայացված ազդեցությունների տվյալները վերջնական են:
14. Ազդեցության ենթակա անձանց թիվը 1544 է` 332 ազդեցության ենթակա տնային տնտեսություններում: Մասնավոր հողերի օտարման արդյունքում ազդեցության են ենթարկվում 327 ԱԵՏՏ-ներ 1521 անձանցով: Համայնքային սեփականության հողերի օտարման արդյունքում ընդհանուր առմամբ ազդեցության են ենթարկվում 11 տնային տնտեսություններ: Դրանցից հինգ տնային տնտեսությունները վարձակալներ են, իսկ մնացած վեցը` օգտագործողներ: Ինչ վերաբերում է շինություններին, ապա միայն մեկ տնային տնտեսություն է կորցնում մեկ անավարտ օժանդակ շինություն` կառուցված վարելահողի մի հատվածի վրա: ԱԵՏՏ/ԱԵԱ տարբեր կատեգորիաների մանրամասները ներկայացված են ստորև Աղյուսակ Բ1-ում: ԱԵԱ-ների ցանկը համապատասխան կորուստներով ներկայացված է Հավելված 3-ում:
Աղյուսակ Բ1. Ազդեցություններ և ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամարի ամփոփում
._____________________________________________________________________.
|Ազդեցության տեսակը |Ազդեցության|ԱԵՏՏ- |ԱԵԱ- |Մեկնաբանություն |
| |տեսակ/ |ների |ների | |
| |ազդեցության|քանակ |քանակ| |
| |միավորի |առանց |(բա- | |
| |քանակ |կրկնա-|ցար- | |
| | |հաշ- |ձակ) | |
| | |վարկի |(8) | |
|_____________________________________________________________________|
|Ա. Հող |
|_____________________________________________________________________|
|Ա1. Մասնավոր հող | 234| 327| 1521|Հողերը ունեն մի |
| | | | |քանի |
| | | | |համասեփականատերեր,|
| | | | |այդ պատճառով էլ |
| | | | |ԱԵՏՏ-ների քանակը |
| | | | |մեծ է հողերի |
| | | | |քանակից (9): |
|_________________________|___________|______|_____|__________________|
|Ա2. Համայնքային հող | 110| 5| 23| |
|_________________________|___________|______|_____|__________________|
|Ա3. Պետական հող | 4| 0| 0| |
|_________________________|___________|______|_____|__________________|
|Ենթաընդհանուր (Ա) | 348| 332| 1544| |
|_____________________________________________________________________|
|Բ. Շինություններ |
|_____________________________________________________________________|
|Բ1. Բնակելի | 0| 0| 0| |
|_________________________|___________|______|_____|__________________|
|Բ1. Ոչ բնակելի | 4| 1| 5|ներառված է Ա1-ում |
|_________________________|___________|______|_____|__________________|
|Գ. Միամյա մշակաբույսեր | 232| 316| 1469|ներառված է Ա-ում |
| | | | |ոչ բոլոր հողերն են|
| | | | |մշակվում |
|_____________________________________________________________________|
|Դ. Վարձակալներ/ |
|չձևակերպված |
|օգտագործողներ |
|_____________________________________________________________________|
|Դ1. Վարձակալություն | 5| 5| 23|ներառված է Ա2-ում |
|(համայնքային հող) | | | | |
|_________________________|___________|______|_____|__________________|
|Դ2. Չձևակերպված | 9| 6| 28|ներառված է Ա1-ում |
|օգտագործողներ | | | |մեկ ԱԵՏՏ-ն |
|(համայնքային հող) | | | |օգտագործում է երեք|
| | | | |հող |
|_____________________________________________________________________|
|Ե. Խոցելի/խիստ |
|ազդեցության ենթակա տնային |
|տնտեսություններ |
|_____________________________________________________________________|
|E1. Խոցելի ԱԵՏՏ (10) | 105| 77| 358|ներառված է Ա-ում |
|_________________________|___________|______|_____|__________________|
|E2. խիստ ազդեցության | 155| 155| 753|ներառված է Ա-ում |
|ենթակա ԱԵՏՏ | | | | |
|_____________________________________________________________________|
|I. Շարժական գույք/ |
|բարելավումներ |
|_____________________________________________________________________|
|L1. Ազդեցության ենթակա | 6| 6| 28|Փոքր հուշաքար, |
|հողի վրա առկա շարժական | | | |փոքր ոռոգման |
|գույք | | | |կառույց և |
| | | | |մետաղական խաչ, |
| | | | |որոնք կարող են |
| | | | |տեղափոխվել առանց |
| | | | |վնասելու: |
|_________________________|___________|______|_____|__________________|
|Ընդհանուր ԱԵՏՏ (առանց | -| 332| 1544| |
|կրկնահաշվարկի) | | | | |
._____________________________________________________________________.
----------------------
8) ԱԵԱ-ներ քանակը էքստրապոլացվել է` հիմք ընդունելով Ծրագրի 332 ԱԵՏՏ-ներից 239 ՏՏ-ների մարդահամարը:
9) ՀՀ օրենսդրության համաձայն` գույքը կարող է սեփականության իրավունքով պատկանել մի քանի սեփականատերերի (համատեղ սեփականություն և բաժնային սեփականություն), որոնք ունեն հավասար (կամ ինչպես սահմանված է) իրավունքներ գույքի նկատմամբ և հետևաբար ունեն հավասար (կամ ինչպես սահմանված է) իրավունքներ փոխհատուցման նկատմամբ:
10) Տվյալները հիմնված են 239 ՏՏ-ների մարդահամարի վրա:
ԱԵՏՏ = ազդեցության ենթակա տնային տնտեսություն;
ԱԵԱ = ազդեցության ենթակա անձ:
3.2. Ազդեցության ենթակա անձանց էթնիկ ծագումը և սեռային կազմը
15. Տեղաբնիկ ժողովուրդների (ՏԲ) խումբ, ինչպես սահմանված է ԱԶԲ ԱՔՀ Տեղաբնիկ ժողովուրդների անվտանգության մեխանիզմների քաղաքականությամբ, Ծրագրի տարածքում առկա չէ: Այնուամենայնիվ, ԱՔՀ-ն սահմանում է ՏԲ-ներին որպես ընդհանուր տերմին, որը ներառում է էթնիկ խմբերին: ԱԵԱ-ների գրեթե 100%-ը հայեր են (տե՛ս Աղյուսակ Բ2): Աննշան 0.2%-ը ռուս են: ԱԵԱ-ներից 757-ը (49%) տղամարդ են, իսկ 787-ը (51%) կին: Կանանց բարձր հարաբերակցությունը (գործակիցը) հանդիսանում է կայուն և առողջ հասարակության ցուցանիշ, այնուամենայնիվ, սեռային դրական հարաբերակցությունը կարող է նաև պայմանավորված լինել կենսապահովման միջոցների համար ընտանիքի տղամարդ անդամների ՀՀ-ից դուրս միգրացիայով:
Աղյուսակ Բ2. ԱԵԱ-ների էթնիկ ծագումը
.____________________________.
|Էթնիկ ծագումը|ԱԵԱ-ներ|Տոկոս |
|_____________|_______|______|
|Հայ | 1528| 99.8%|
|_____________|_______|______|
|Եզդիներ | 0| 0.0%|
|_____________|_______|______|
|Ռուսներ | 16| 0.2%|
|_____________|_______|______|
|Այլ | 0| 0.0%|
|_____________|_______|______|
|Ընդհանուր | 1544|100.0%|
.____________________________.
3.3. Ազդեցություն հողի վրա
16. Ծրագրի արդյունքում կօտարվեն 348 հողակտորներ, որոնք ընդհանուր առմամբ զբաղեցնում են 785,546.83 մ2 տարածք: Քանի որ Ծրագիրը գծային ազդեցություն ունի պայմանավորված ճանապարհի լայնացման հետ, ազդեցություն են կրում ազդեցության ենթակա հողակտորների միայն փոքր մասնաբաժինները: Հողակտորի ազդեցության ենթակա մասը մասնավոր հողերի դեպքում միջինում կազմում է 982.56 մ2` 1696.28 մ2 առավելագույն և 84.08 մ2 նվազագույն չափերով: Կորստի աստիճանի առումով, հողերի մեծամասնությունը կորցնում են իրենց ընդհանուր հողի 50%-ից ավելին, այնուամենայնիվ այս կատեգորիայում մասնավոր հողերը կազմում են ընդամենը 23.88% (32)` ազդեցության ենթակա 134 ընդհանուրից: Հաջորդ առավելագույն թվով հողերը ընկնում են 10%-ից պակաս ազդեցության կատեգորիայի մեջ և մասնավոր հողերը կազմում են 93.13% (122)` ազդեցության ենթակա 131 ընդհանուրից: Մասնավոր սեփականության հողերի գրեթե 52.14%-ը կորցնում է ընդհանուր հողի 10%-ից պակասը` այսպիսով նվազեցնելով ազդեցության աստիճանը տնային տնտեսությունների մեծամասնության վրա: 10-30% և 30-50% կորցնող հողերը կազմում են ընդհանուր ազդեցության ենթակա հողերի համապատասխանաբար 16% և 8%-ը: Մանրամասների համար տե՛ս Աղյուսակ Բ3:
Աղյուսակ Բ3. Հողի կորստի աստիճանը
.__________________________________________________________________.
|Հողի կորուստը ըստ|Ազդեցության ենթակա հողերի քանակ |Հողի %-ը|
|աստիճանների |_______________________________________| |
| |Մասնավոր|Համայնքային|Պետական |Ընդհանուր| |
| |սեփակա- |սեփականու- |սեփակա- | | |
| |նություն|թյուն |նություն| | |
|_________________|________|___________|________|_________|________|
|Մինչև 10% | 122| 9| 0| 131| 38%|
|_________________|________|___________|________|_________|________|
|10-30% | 53| 3| 0| 56| 16%|
|_________________|________|___________|________|_________|________|
|30-50% | 27| 0| 0| 27| 8%|
|_________________|________|___________|________|_________|________|
|Ավելի քան 50% | 32| 98| 4| 134| 39%|
|_________________|________|___________|________|_________|________|
|Ընդհանուր | 234| 110| 4| 348| 100%|
.__________________________________________________________________.
3.3.1. Ազդեցության ենթակա հողի զբաղեցման իրավական կարգավիճակը
17. Բոլոր ազդեցության ենթակա հողակտորներն օրինական են և գրանցված են ԱԳԿՊՏ-ում: Ազդեցության ենթակա օրինական հողերի տեսակներն են.
1) Մասնավոր սեփականություն. ընդամենը 234 հողակտորներ, որոնք զբաղեցնում են 229,918.19 մ2 տարածք (տե՛ս Աղյուսակ Բ4):
2) Համայնքային հողեր. ընդամենը 110 հողակտորներ, որոնք զբաղեցնում են 518,003.89 մ2 տարածք: Այս հողերը ենթաբաժանված են. ա) 96 հողակտորներ, որոնք անմիջապես կառավարվում են Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից և օգտագործվում են որպես արոտավայրեր, հանրային հանգստի վայրեր, գյուղական ճանապարհներ կամ հետագա օգտագործման նպատակով, բ) 5 հողակտորներ օրինականորեն վարձակալության են տրված մասնավոր ԱԵԱ-ներին և գ) 9 հողակտորներ չձևակերպված հիմունքներով օգտագործվում են մասնավոր ԱԵՏՏ-ների կողմից (համայնքային հողերի չձևակերպված օգտագործողներ):
3) Պետական հողեր. ընդամենը 4 հողակտոր` ընդհանուր 37,624.75 մ2 տարածքով, ձևակերպված որպես անտառ, գետ կամ այլ օգտագործման հողեր (տե՛ս Աղյուսակ Բ4ա):
3.3.2. Հողերի կորուստն ըստ տեսակի
18. 348 ազդեցության ենթակա հողակտորներից 224-ը (218,886.42 մ2) մասնավոր սեփականության գյուղատնտեսական նշանակության հողեր են, որոնք օգտագործվում են որպես արոտավայրեր և վարելահողեր, իսկ 10-ը (11,031.77 մ2) մասնավոր սեփականության ոչ գյուղատնտեսական նշանակության հողեր են: Համայնքային սեփականության հողերը 110-ն են (518,003.89 մ2), որոնք օգտագործվում են համայնքի անդամների կողմից որպես վարելահողեր, հանրային օգտագործման, ընդհանուր օգտագործման հողեր, բնակելի, արոտավայր և այլ նպատակներով: Տե՛ս հողերի ազդեցությունները ամփոփումը ըստ հողի տեսակների Աղյուսակներ Բ4 և Բ4ա-ում: Ազդեցության ենթակա հողի ընդհանուր մակերեսը հաշվարկվել է` հիմք ընդունելով սեփականատիրոջ կադաստրային վկայականը, սեփականության վկայականի բացակայության դեպքում դիտարկվել է կադաստրային քարտեզում նշված ընդհանուր մակերեսը: Ազդեցության ենթակա մասը ստացվել ՄՉՀ իրականացման արդյունքում:
Աղյուսակ Բ4: Ազդեցության ենթակա մասնավոր հողերը ըստ տեսակի
.______________________________________________________________________
|Համայնք|Մասնավոր գյուղատնտեսական հողեր |Մասնավոր բնակելի հողեր |
| |________________________________|____________________________|
| |Հող|ԱԵՏՏ|Ընդհանուր |Ազդեցու- |Հող|ԱԵՏՏ|Ընդհանուր|Ազդեցու- |
| | | | |թյան | | | |թյան |
| | | | |ենթակա | | | |ենթակա |
| |___|____|____________|__________|___|____|_________|_________|
| |քա-|քա- |մ2 |մ2 |քա-|քա- |մ2 |մ2 |
| |նակ|նակ | | |նակ|նակ | | |
|_______|___|____|____________|__________|___|____|_________|_________|
|Թալին | 22| 27| 99,926.08| 15,076.08| 0| 0| 0| 0|
|_______|___|____|____________|__________|___|____|_________|_________|
|Ակունք | 1| 1| 6,177.39| 84.08| 0| 0| 0| 0|
|_______|___|____|____________|__________|___|____|_________|_________|
|Մաստարա|170| 224| 706,612.67|156,010.43| 4| 4| 9,643.62| 1,823.29|
|_______|___|____|____________|__________|___|____|_________|_________|
|Լանջիկ | 24| 46| 189,827.82| 41,680.02| 6| 6|13,453.31| 9,208.48|
|_______|___|____|____________|__________|___|____|_________|_________|
|Սառ- | 7| 13| 43,801.17| 6,035.81| 0| 0| 0| 0|
|նաղբ- | | | | | | | | |
|յուր | | | | | | | | |
|_______|___|____|____________|__________|___|____|_________|_________|
|Ընդհա- |224| 311|1,046,345.13|218,886.42| 10| 10|23,096.93|11,031.77|
|նուր | | | | | | | | |
.______________________________________________________________________
.________ _________________________________.
|Համայնք| |Ընդհանուր մասնավոր հողեր |
| | |________________________________|
| | |Հող|ԱԵՏՏ|Ընդհանուր |Ազդեցու- |
| | | | | |թյան |
| | | | | |ենթակա |
| | |___|____|____________|__________|
| | |քա-|քա- |մ2 |մ2 |
| | |նակ|նակ | | |
|_______| |___|____|____________|__________|
|Թալին | | 22| 27| 99,926.08| 15,076.08|
|_______| |___|____|____________|__________|
|Ակունք | | 1| 1| 6,177.39| 84.08|
|_______| |___|____|____________|__________|
|Մաստարա| |174| 228| 716,256.29|157,833.72|
|_______| |___|____|____________|__________|
|Լանջիկ | | 30| 52| 203,281.13| 50,888.50|
|_______| |___|____|____________|__________|
|Սառ- | | 7| 13| 43,801.17| 6,035.81|
|նաղբ- | | | | | |
|յուր | | | | | |
|_______| |___|____|____________|__________|
|Ընդհա- | |234| 321|1,069,442.06|229,918.19|
|նուր | | | | | |
.________ _________________________________.
Աղյուսակ Բ4ա: Ազդեցության ենթակա համայնքային, պետական և ընդհանուր
հողեր
._________________________________________________________________________.
|Հա- |Համայնքային |Համայնքային |Պետական հող |Ընդհանուր հողեր |
|մայնք|գյուղատնտեսական |բնակելի և | |(մասնավոր + |
| |հողեր |հասարակական | |համայնքային + |
| | |հող | |պետական.) |
| |___________________|_____________|_____________|___________________|
| |Հող|ԱԵՏՏ|Ազդեցու- |Հող|Ազդեցու- |Հող|Ազդեցու- |Հող|ԱԵՏՏ|Ազդեցու- |
| | | |թյան | |թյան | |թյան | | |թյան |
| | | |ենթակա | |ենթակա | |ենթակա | | |ենթակա |
| |___|____|__________|___|_________|___|_________|___|____|__________|
| |քա-|քա- |մ2 |քա-|մ2 |քա-|մ2 |քա-|քա- |մ2 |
| |նակ|նակ | |նակ| |նակ| |նակ|նակ | |
|_____|___|____|__________|___|_________|___|_________|___|____|__________|
|Թալին| 20| 1|103,372.49| 0| 0| 0| 0| 42| 28|118,448.57|
|_____|___|____|__________|___|_________|___|_________|___|____|__________|
|Ա- | 5| 0| 18,066.67| 0| 0| 1| 57.46| 7| 1| 18,208.21|
|կունք| | | | | | | | | | |
|_____|___|____|__________|___|_________|___|_________|___|____|__________|
|Մաս- | 28| 3|271,893.78| 23|28,907.05| 3|37,567.29|228| 231|496,201.84|
|տարա | | | | | | | | | | |
|_____|___|____|__________|___|_________|___|_________|___|____|__________|
|Լան- | 20| 7| 66,813.93| 11|12,055.85| 0| 0| 61| 59|129,758.28|
|ջիկ | | | | | | | | | | |
|_____|___|____|__________|___|_________|___|_________|___|____|__________|
|Սառ- | 3| 0| 16,894.12| 0| 0| 0| 0| 10| 13| 22,929.93|
|նաղբ-| | | | | | | | | | |
|յուր | | | | | | | | | | |
|_____|___|____|__________|___|_________|___|_________|___|____|__________|
|Ընդ- | 76| 11|477,040.99| 34|40,962.90| 4|37,624.75|348| 332|785,546.83|
|հա- | | | | | | | | | | |
|նուր | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
3.3.3. Ազդեցությունը գյուղատնտեսական հողերի վրա
19. Ծրագրի արդյունքում ազդեցության կենթարկեն 218,886.42 մ2 հողեր 1,046,345.13 մ2 թվով 224 մասնավոր գյուղատնտեսական հողերից: Ազդեցության ենթակա հողերի միջին չափը կազմում է 4671.18 մ2, իսկ ազդեցության ենթակա հատվածի միջին չափը` 977.17 մ2, այն է` 20.92%: Ամենամեծ ազդեցությունը Մաստարայում է (22.08%) և Լանջիկում (21.96%): Տե՛ս Աղյուսակ Բ5-ը` գյուղատնտեսական հողերի և դրանց հետ կապված ԱԵՏՏ-ների վերաբերյալ:
Աղյուսակ Բ5: Ազդեցության ենթակա գյուղատնտեսական հողեր
._____________________________________________________________________.
|Համայնք |Մասնավոր գյուղատնտեսական |Ընդ-|Վարելա-|ՏՏ միջին|Կորստի|
| |հողեր |հա- |հողի |հողերը |% |
| |____________________________|նուր|կորուստ| | |
| |Հող|Ընդհանուր |Ազդեցության|ԱԵՏՏ|ըստ | | |
| | | |ենթակա | |ԱԵՏՏ-ի | | |
| |___|____________|___________|____|_______|________| |
| |քա-|մ2 |մ2 |քա- |մ2 |մ2 | |
| |նակ| | |նակ | | | |
|___________|___|____________|___________|____|_______|________|______|
|Թալին | 22| 99,926.08| 15,076.08| 27| 443.41|2,939.00| 15.09|
|___________|___|____________|___________|____|_______|________|______|
|Ակունք | 1| 6,177.39| 84.08| 1| 84.08|6,177.39| 1.36|
|___________|___|____________|___________|____|_______|________|______|
|Մաստարա |170| 706,612.67| 156,010.43| 224| 690.31|3,126.60| 22.08|
|___________|___|____________|___________|____|_______|________|______|
|Լանջիկ | 24| 189,827.82| 41,680.02| 46| 683.28|3,111.93| 21.96|
|___________|___|____________|___________|____|_______|________|______|
|Սառնաղբյուր| 7| 43,801.17| 6,035.81| 13| 464.29|3,369.32| 13.78|
|___________|___|____________|___________|____|_______|________|______|
|Ընդհանուր |224|1,046,345.13| 218,886.42| 311| 703.81| 3364.45|20.92%|
._____________________________________________________________________.
3.3.4. Ազդեցությունը ոչ գյուղատնտեսական հողերի վրա
20. Ծրագրի արդյունքում ազդեցության կենթարկվեն 10 մասնավոր ոչ գյուղատնտեսական նշանակության հողեր (11,031.77 մ2), որոնք բոլորն էլ բնակելի նշանակության են (Աղյուսակ Բ4): Հողակտորները ենթարկվում են մասնակի ազդեցության: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի ազդեցությունը սահմանափակվում է երկու համայնքներով. Մաստարա և Լանջիկ: Բնակելի նշանակության հողերի թիվը Մաստարայում և Լանջիկում կազմում է համապատասխանաբար չորս և վեց: Ընդհանուր առմամբ, Ծրագրի արդյունքում ազդեցության ենթակա բնակելի նշանակության հողերը կազմում են 47.76%: Նույնը համայնքային մակարդակում կազմում է համապատասխանաբար 18.91% Մաստարայում և 68.45%` Լանջիկում: Ազդեցության աստիճանի տեսակետից, Լանջիկն ավելի խիստ ազդեցության է ենթարկվում, քան Մաստարան:
-------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում