Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ Ծ ...

 

 

040.1139.140912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1139-Ն

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

viii. Ժամանակավոր ազդեցության ենթարկված հողերը և կոմունալ ենթակառուցվածքները կվերականգնվեն` բերվելով մինչ Ծրագրի իրականացումը եղած կամ ավելի լավ վիճակի:

ix. ԱԵԱ-ներն ապահովվել են և հետագայում նույնպես կապահովվեն լիարժեք խորհրդատվությամբ, ինչպես նաև կմասնակցեն ՏԾ-ի պատրաստմանը, նորացմանը, իրականացմանը, մոնիտորինգին և գնահատմանը: Ազդեցության ենթարկված անձանց մեկնաբանություններն ու առաջարկները հաշվի են առնվել վերաբնակեցման գործողությունների նախագծային և իրականացման փուլերում: Այս մոտեցումը կշարունակվի նաև հետագայում:

x. Վերաբնակեցման ծրագրի իրականացման ընթացքում կգործի բողոքները/դժգոհությունները լսելու և դրանց լուծում տալու արդյունավետ մեխանիզմ:

xi. Առավելագույնս հարգանքով պետք է վերաբերվել և պահպանել գոյություն ունեցող մշակութային և կրոնական կողմնորոշվածությունը:

xii. Վերականգնողական հատուկ միջոցառումներ կկիրառվեն խոցելի խմբերի և խիստ ազդեցության ենթակա ՏՏ-ների նկատմամբ:

xiii. ՀՕՏԾ փոխհատուցման/վերականգնողական ծրագրի իրականացման նպատակով ժամանակին կհատկացվեն ֆինանսական միջոցները`մինչ ՀՕՏԾ իրականացումը:

xiv. Որպես վերաբնակեցման կառավարման համակարգի մաս, տեղում կստեղծվեն հաշվետվության, մոնիտորինգի և գնահատման համապատասխան մեխանիզմներ: Հողի օտարման, վերաբնակեցման և վերականգնողական գործընթացի մոնիտորինգն ու գնահատումը վերջնական արդյունքներով կիրականացվի Արտաքին մոնիտորինգի գործակալության (ԱՄԳ) կողմից, որն արդեն նշանակվել է.24:

 

_________________

24) Արտաքին մոնիտորինգի գործակալություն - Տնտեսական զարգացման հետազոտությունների կենտրոն (ՏԶՀԿ)

 

xv. ՏԾ-ն կթարգմանվի հայերեն և կտրվի գյուղապետարաններին, կտեղադրվի այլ համապատասխան վայրերում` ի գիտություն ԱԵԱ-ներին ու այլ հետաքրքրված խմբերին:

xvi. Կապալառուները չեն սկսի շինարարական աշխատանքները ՀՕՏ ազդեցության ենթակա Ծրագրի տարածքում, քանի դեռ (ա) ՀՕՏԾ-ն իրականացված չէ ամբողջությամբ, (բ) համաձայնեցված փոխհատուցման վճարումը վերականգնողական աջակցությունն առկա չլինի, և (գ) ազդեցության ենթակա տարածքն ազատ չլինի բոլոր տեսակի խոչընդոտներից:

 

II. ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

90. Հաստատված ՀՕՏԾ հիման վրա փոխհատուցման կամ առնվազն վերականգնման իրավասություն ունեցող ԱԵԱ-ներն են.

. հողը կորցնող բոլոր ԱԵԱ-ները, ովքեր ունեն հողի սեփականության իրավունք, ենթակա են օրինականացման կամ չունեն իրավական կարգավիճակ;

. չձևակերպված օգտագործողները և վարձակալները` անկախ նրանից գրանցված են, թե` ոչ;

. շինությունների, բերքի, մշակաբույսերի կամ հողին ամրագրված այլ օբյեկտների սեփականատերերը և, ինքնակամ կառույց իրականացրած անձինք;

. բիզնեսը, եկամուտը և աշխատավարձերը կորցնող ԱԵԱ-ները:

 

(90-րդ կետը փոփ. 29.06.17 թիվ 752-Ն որոշում)

91. Կասեցման ամսաթվից հետո ազդեցության ենթակա տարածքներում բնակություն հաստատող կամ տներ/շինություններ կառուցող/ընդլայնող ԱԵԱ-ները փոխհատուցում ստանալու իրավասություն չեն ունենա: Նրանց համապատասխան ծանուցում կներկայացվի կանխավ, որով վերջիններիս կխնդրվի ազատել տարածքները, ապամոնտաժել կառուցված շինությունները նախքան Ծրագրի իրականացումն սկսելը:

 

III. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

92. ԱԵԱ-ների իրավասությունների վերաբերյալ դրույթները ներառում են հողի, շինության, մշակաբույսերի և ծառերի կորստի և հարկային հայտարարագրի հիման վրա և/կամ միանվագ վճարման տեսքով բիզնեսի կորստի դիմաց, ինչպես նաև խիստ ազդեցության, վերաբնակեցման և խոցելիության նպաստների մասին դրույթներ: Այս իրավունքները մանրամասն ներկայացված են ստորև:

 

. Գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական հողերի վրա ազդեցությունը

 

- Իրավական կարգավիճակ ունեցող ԱԵԱ-ները կստանան դրամական փոխհատուցում շուկայական կամ կադաստրային արժեքով (որն ավելի բարձր է) գումարած 15% օժանդակություն:

- Վարձակալը կստանա դրամական փոխհատուցում, որը համարժեք է ազդեցության ենթակա հողի շուկայական կամ էլ կադաստրային արժեքին (որն ավելի բարձր է) գումարած 15% օժանդակություն` կախված վարձակալության մնացած տարիների թվից հետևյալ կերպ`ա) մինչև 1 տարի` հողի արժեքի 5%-ը; բ) մինչև 15 տարի` հողի արժեքի 14%-ը; գ) մինչև 25 տարի` հողի արժեքի 20%-ը; դ) 25 տարի` հողի արժեքի 25%-ը:

- Չձևակերպված օգտագործողները չեն փոխհատուցվի հողի կորստի դիմաց: Միայն կփոխհատուցվեն կարճաժամկետ ներդրումները, եթե այդպիսիք կան:

- Եթե ազդեցության է ենթարկվել ԱԵԱ-ի գյուղատնտեսական նշանակության հողի ավելի քան 10%-ը, ԱԵԱ-ն (սեփականատերերը, վարձակալները և չձևակերպված օգտագործողները) պետք է խիստ ազդեցության համար լրացուցիչ նպաստ ստանան, որը համարժեք է կորցրած հողից ստացված տարեկան համախառն եկամտի շուկայական արժեքին (2011թ. համար) կամ միանվագ փոխհատուցում, որը համարժեք է վեց ամսվա աշխատավարձին, եթե 2011թ. որևէ բերք չի եղել, սակայն եղել է 2010թ.:

 

. Բնակելի շինություններ

 

- Բնակելի շենքերի և շինությունների համար փոխհատուցում պետք է տրամադրվի բոլոր ԱԵԱ-ներին փոխարինման արժեքով + 15% օժանդակություն` անկախ ԱԵԱ-ի գրանցման կարգավիճակից:

- Փոխհատուցումը տրամադրվելու է առանց ամորտիզացիոն մասնահանումների, գործարքի համար ծախսերի և այլն:

- Մասնակիորեն ազդեցություն կրելու դեպքում և այն դեպքում, երբ սեփականատերը չի ցանկանում տեղափոխել շինությունը, ազդեցությունները կընդգրկեն միայն շինության ազդեցության ենթարկված մասը և այդ մասի լիարժեք վերականգնումը շահագործման համար պիտանիության նախկին վիճակին:

- Վերաբնակեցված սեփականատերերին կտրվի վերաբնակեցման և խիստ ազդեցություն կրելու միանվագ նպաստ:

 

Ոչ բնակելի շինություններ

ա. ԱԵԱ-ներին սեփականության իրավունքով պատկանող, օրինական շենքի, շինության և ցանկացած այլ ոչ բնակելի անշարժ գույքի կորստի դեպքում` սեփականատերերին կտրամադրվի փոխհատուցում` կառույցի, շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով, և օժանդակություն` գույքի փոխարինման արժեքի 15 տոկոսի չափով:

բ. Ինքնակամ կառույցի կորստի դեպքում`

քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող` ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում` շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.

համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն` ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը:

գ. Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ:

դ. Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի վերաբնակեցման և էական ազդեցություն կրելու նպաստ (տես ստորև).

 

. Մշակաբույսեր

 

- Մեկ տարվա բերքի համախառն արժեքի շուկայական ընթացիկ դրույքաչափերին (ներառյալ ներդրումները) համապատասխան լռելյայն դրամական փոխհատուցում: Բերքի կորստի լրացուցիչ տարիները կգնահատվեն զուտ արժեքով (առանց ներդրումների):

- Մշակաբույսերի դիմաց փոխհատուցում պետք է վճարվի վերոնշյալ սահմանումով ինչպես սեփականատերերին, այնպես էլ համայնքային և մասնավոր հողերի վարձակալներին և չձևակերպված օգտագործողներին:

 

. Ծառեր

 

- Շուկայական դրույքաչափերին համապատասխան դրամական փոխհատուցում` հիմնվելով ծառերի տեսակի, բերքատվության (մրգատու և փայտանյութ հանդիսացող ծառերի դեպքում) և վերարտադրության արժեքի վրա:

- Ծառերի դիմաց փոխհատուցումը պետք է տրվի սեփականատերերին և վարձակալներին կամ չձևակերպված օգտագործողներին (երբ նրանք ցուցադրաբար տնկել են ծառեր): Մասնավոր հողերը չձևակերպված օգտագործողները կփոխհատուցվեն մեկ տարվա բերքի արժեքի չափով բերքատվության տարիքի մրգատու ծառերի և խաղողի վազերի դիմաց:

 

. Մշտական և ժամանակավոր ազդեցություններ բիզնեսների վրա

 

- Մշտական ազդեցության դեպքում բիզնեսի սեփականատերերը (անհատ ձեռնարկատերեր), ովքեր ներկայացրել են հարկային հայտարարագիր, կփոխհատուցվեն 1 տարվա գնահատված եկամտի չափով, ինչպես նաև այն բոլոր ծախսերի համար, որոնք կատարվել են պետական գրանցում ստանալու և օտարման ենթակա հողակտորների վրա գործունեություն ծավալելու լիցենզիա ստանալու նպատակով:

- Ժամանակավոր ազդեցության դեպքում, փոխհատուցումը բիզնեսների սեփականատերերին (անհատ ձեռնարկատերեր, ովքեր ներկայացրել են հարկային հայտարարագիր) փոխհատուցվում է նույն ընթացակարգով, սակայն հաշվարկվում է բիզնեսի դադարեցման ամիսների քանակի հիման վրա: Կիրառելի ամիսների քանակը հաշվարկվում է ճանապարհի տվյալ հատված շինարարական աշխատանքների ժամանակացույցի հիման վրա և հաշվարկվել է վեց ամիս: Եթե իրական դադարն ավելի երկար է, ապա ԱԵԱ-ն կստանա լրացուցիչ փոխհատուցում առավելագույնը մինչև 12 ամիս:

- Մշտական ազդեցության դեպքում բիզնեսի սեփականատերերը (անհատ ձեռնարկատերեր), ովքեր չեն ներկայացրել հարկային հայտարարագիր, կփոխհատուցվեն 1 տարվա պաշտոնական նվազագույն աշխատավարձի չափով և այն բոլոր ծախսերի համար, որոնք կատարվել են պետական գրանցում ստանալու և օտարման ենթակա հողակտորների վրա գործունեություն ծավալելու լիցենզիա ստանալու նպատակով:

- Ժամանակավոր ազդեցության դեպքում, բիզնեսների սեփականատերերը (անհատ ձեռնարկատերեր, ովքեր չեն ներկայացրել հարկային հայտարարագիր) կփոխհատուցվեն հիմնվելով պաշտոնական նվազագույն աշխատավարձի վրա (32,500 ՀՀ դրամ) բիզնեսի դադարեցման ամիսների քանակի համաձայն: Կիրառելի ամիսների քանակը հաշվարկվում է ճանապարհի տվյալ հատված շինարարական աշխատանքների ժամանակացույցի հիման վրա և հաշվարկվել է վեց ամիս: Եթե իրական դադարն ավելի երկար է, ապա ԱԵԱ-ն կստանա լրացուցիչ փոխհատուցում առավելագույնը մինչև 12 ամիս:

 

. Բիզնեսում ընդգրկված աշխատողներ

 

- Կազմակերպության կամ ձեռնարկատիրական գործունեության մշտական կամ ժամանակավոր դադարեցման դեպքում աշխատողը կստանա միանվագ փոխհատուցում վեց ամսվա կորցրած աշխատավարձի դիմաց յուրաքանչյուր ամսվա համար միջին ամսական աշխատավարձի չափով:

 

. Վերաբնակեցման նպաստ

 

- ԱԵԱ-ները, որոնք պետք է վերաբնակեցվեն, 1 ամսվա կենսապահովման ծախսերի համար կստանան վերաբնակեցման նպաստ նվազագույն աշխատավարձի չափով (32,500 ՀՀ դրամ), և ՀՀ դրամ սուբսիդիա տրանսպորտային ծախսերի համար:

- Օժանդակություն խիստ ազդեցությունների դեպքում (այս օժանդակությունը տրամադրվում է այն ԱԵՏՏ-ներին, որոնք կորցնում են գյուղատնտեսական հողի 10 և ավել տոկոսը կամ վերաբնակեցվող ԱԵՏՏ-ներին)

- Այն ԱԵՏՏ-ները, որոնք կորցնում են գյուղատնտեսական հողի 10 և ավել տոկոսը, կստանան խիստ ազդեցության նպաստ 1 լրացուցիչ բերքի փոխհատուցման չափով, որը հավասար է 1 տարվա բերքի արժեքին:

- Վերաբնակեցվող ԱԵՏՏ-ները կստանան խիստ ազդեցության նպաստ 6 ամսվա նվազագույն աշխատավարձի չափով (ամսական 32,500 ՀՀ դրամ):

- ԱԵՏՏ-ները, որոնք որևէ բերք չեն ունեցել գույքագրման ժամանակ, սակայն ունեցել են բերք նախորդ տարում, կփոխհատուցվեն 6 ամսվա նվազագույն աշխատավարձի չափով (ամսական 32,500 ՀՀ դրամ) օժանդակությամբ:

 

. Օժանդակություն խոցելի ԱԵՏՏ-ներին

 

- ԱԵՏՏ-ներին, որոնք գրանցված են Ընտանեկան նպաստի համակարգում, ինչպես նաև կանանց և տարեցների կողմից ղեկավարվող տնային տնտեսություններին կտրամադրվի 6 ամսվա նվազագույն աշխատավարձի չափով (ամսական 32,500 ՀՀ դրամ) օժանդակություն:

(92-րդ կետը փոփ. 29.06.17 թիվ 752-Ն որոշում)

 

IV. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻԱՎՈՐԻ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

93. Անշարժ գույքի գնահատումն իրականացվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Միավորի դիմաց փոխհատուցման դրույքաչափերը կգնահատվեն հավատարմագրված անկախ գնահատողի կողմից` հիմնվելով ԱԶԲ-ի համար ընդունելի հստակ և թափանցիկ մեթոդաբանության վրա (տես Հավելված E1. Գնահատման մեթոդոլոգիան և գնահատման հաշվետվության օրինակը): Հաշվի են առնվել հետևյալ ուղղորդող սկզբունքները որոշակի գույքի/կորստի փոխհատուցման դրույքաչափերը գնահատելիս.

(i) Հողի գնահատումը իրականացվել է շուկայական դրույքաչափով` ազդեցությունների ուսումնասիրությանը նախորդող տարում անցկացված հողի վաճառքի ուսումնասիրության հիման վրա. 25:

 

_____________________

25 Օգտագործվել են տվյալներ, որոնք տրամադրվել են «Հողշինմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի կողմից, ինչպես նաև ստացվել են գնահատող կազմակերպության անշարժ գույքի ուսումնասիրությունների արդյունքում:

 

(ii) Առանձնատները/շինությունները գնահատվել են` համաձայն շինարարության տեսակի, նյութերի, արժեքի, աշխատուժի, տրանսպորտի և շինարարական այլ ծախսերի, ինչպես նաև հետագա գործարքային ծախսերի: Փոխհատուցման գումարից ամորտիզացիոն/փրկված նյութերի/հարկերի կամ վարձավճարների դիմաց նվազեցում չի կատարվել: Եթե ԱԵԱ-ներից որևէ մեկը չի ցանկանա տեղափոխվել, ապա մասնակի ազդեցությունների դիմաց հնարավոր է վճարել բացառապես շինության վնասված մասնաբաժնի կամ վերջինիս վերանորոգման համար: Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով:

(iii) Տարեկան մշակաբույսերը գնահատվել են շուկայական գների համաձայն (ներառյալ ներդրումները)` նախորդ տարվա բերքի մեծածախ առևտրի արժեքի դիմաց: Այն դեպքերում, երբ բերքի դիմաց ավելի քան 1 տարվա փոխհատուցում պետք է վճարվի ԱԵԱ-ներին, ապա դա պետք է փոխհատուցվի շուկայի համախառն արժեքով:

(iv) Ծառերը գնահատվել են տարբեր մեթոդաբանությունների համաձայն` պայմանավորված նրանով պտղատու է, թե ծառայում է որպես փայտանյութ:

ա. Մրգատու ծառերը կգնահատվեն տարիքային կատեգորիայի համաձայն (ա. նորատունկ, mu. մեծ, սակայն ոչ մրգատու, (հիմնված տարեկան աճի համար պահանջվող ներդրումներ x առավելագույն տարիների քանակը, որն անհրաժեշտ է ծառը լիարժեք բերքատվության տարիքին աճեցնելու համար) և գ. մրգատու ծառեր (հիմնվելով 1 տարվա եկամուտը x տարիների քանակը, որն անհրաժեշտ է ծառը լիարժեք բերքատվության տարիքին աճեցնելու համար):

բ. Փայտանյութ հանդիսացող ծառերը գնահատվել են ըստ տարիքային կատեգորիայի (ա. նորատունկ; բ. միջին տարիք և գ. մեծ ծառեր) և փայտի ծավալի արժեքի:

(93-րդ կետը փոփ. 29.06.17 թիվ 752-Ն որոշում)

94. ԱԵԱ-ներին փոխհատուցման ենթակա փոխարինման արժեքը որոշելիս հաշվի չեն առնվում ակտիվների ամորտիզացիոն վճարները, ինչպես նաև փրկված նյութերի գինը և ազդեցության ենթակա ակտիվների գնահատումից հանած Ծրագրից ստացվող օգուտների արժեքը: Այն դեպքում, երբ ՀՀ օրենքներն ու կանոնակարգերը չեն համապատասխանում փոխարինման ամբողջ արժեքի դիմաց փոխհատուցման չափորոշիչին, կկիրառվեն փոխարինման արժեքով փոխհատուցման ԱԶԲ ուղեցույցերն ու տեխնիկական մասնագրերը:

 

V. ՀԱՐԿԱԴԻՐ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

95. ՀՀ հողի օտարման գործընթացների հիման վրա հարկադիր օտարման դեպքերի սահմանումը սույն ՀՕՏԾ համար սկսվել է ԱԵՏՏ-ներին ազդեցությունների և դրանց դիմաց համապատասխան փոխհատուցման մասին ծանուցումով: Հարկադիր օտարման ցուցակում ընդգրկված են այն ԱԵՏՏ-ները, որոնք կրկին մերժել են ծանուցումը պաշտոնական ստուգումից հետո և, եթե երաշխավորված է, ազդեցության չափը և պատշաճ փոխհատուցումը ճշգրտելուց հետո: Ինչպես նաև հարկադիր օտարման ցուցակում ընդգրկված են բոլոր այն դեպքերը, երբ գույքի սեփականատերերը մահացել են առանց ժառանգների, չեն հայտնաբերվել կամ ապրում են արտերկրում և նրանց հետ կապ չի հաստատվել: Ընդհանուր առմամբ հողը հարկադիր կերպով կօտարվի 91 հողը կորցնող ԱԵՏՏ-ներից: Այս թիվն ընդգրկում է` a) 31 հողի սեփականատերեր, որոնք մահացել են առանց բացահայտված ժառանգների; 19 անհայտ սեփականատերեր; 32 արտերկրում բնակվող հողի սեփականատերեր, որոնց հետ կապ չի հաստատվել, և 9 հողի սեփականատերեր, ովքեր մերժել են ստորագրել օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը/պայմանագրի նախագիծը: Այս նպատակով իրականացվեցին հետագա խորհրդատվություններ` պարզաբանելու ցանկացած թյուրիմացություն, ինչպես նաև կրկին ուսումնասիրվեց և ստուգվեց նրանց գույքի գնահատումը և, համապատասխան դեպքերում, ճշգրտվեց: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, նախաձեռնվեց հարկադիր օտարման գործընթացը: Տեղական համայնքների ղեկավարները հատուկ ջանքեր գործադրեցին` բացահայտելու անհայտ սեփականատերերին կամ արտերկրում բնակվող սեփականատերերին և մահացած սեփականատերերի հնարավոր ժառանգներին: Ավելին, ուղարկվեցին պաշտոնական ծանուցագրեր անշարժ գույքի բոլոր սեփականատերերին նրանց գրանցման հասցեներով կամ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեով: Ի վերջո, համոզվելով, որ բոլոր ԱԵԱ-ները տեղեկացված են սույն Ծրագրի շրջանակում հողի օտարման ծրագրի մասին, ՏԿՆ ինտերնետային կայքէջի (06.05,2012) և տեղական ու ազգային զանգվածային լրատվամիջոցների, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի (N 102 (5431); 01.05.2012) միջոցով հայտարարվեցին հարկադիր օտարման ենթակա հողակտորները:

96. Հարկադիր օտարման վարույթը Ծրագրի համար կնախաձեռնվի միայն ծայրահեղ դեպքերում, երբ բանակցությունները ԱԵԱ-ների և ՏԿՆ միջև ձախողվում են և չկա այլընտրանքային հող Ծրագրի իրականացման համար: Հարկադիր օտարման գործընթացը կիրականացվի երկու փուլով. 1) նախապատրաստական փուլ` ՀՕՏԾ մշակման ժամանակահատվածում, որը ներառում է անհրաժեշտ բոլոր առաջադրանքների պլանավորումը և պահանջվող բոլոր փաստաթղթերի պատրաստումը, և 2) հարկադիր օտարման փուլ, որն ընդգրկում է փոխհատուցման գումարի փոխանցումը դատարանի դեպոզիտային հաշվին, մասնակցությունը դատական գործընթացներին և հարկադիր օտարման մասին որոշման կայացումը, որոնք կկատարվեն ՀՕՏԾ իրականացման ընթացքում` ՀՀ կառավարության և ԱԶԲ կողմից ՀՕՎԾ հաստատումից հետո: ՏԿՆ-ն չի զբաղեցնի անհրաժեշտ հողակտորները մինչև: (i) օրենքով սահմանված կարգով համապատասխան դատական վարույթ չսկսվի; (ii) ձեռք չբերվի դատարանի որոշումը և ըստ պատշաճին չհաղորդվի ԱԵՏՏ/ԱԵԱ-ներին; և (iii) փոխհատուցման/վերականգնման գումարները չփոխանցվեն էսքրո հաշվին:

97. Համաձայն ՀՀ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքի.26` հարկադիր օտարման վարույթը կնախաձեռնվի ըստ հետևյալ գործընթացների.

 

__________________

26) Գերակա հանրային շահ ճանաչելու մասին օրենք, հոդված 10.2

 

. Ձեռքբերողը (ՏԿՆ) պետք է փոխանցի Սեփականության օտարման պայմանագրի նախագիծը (ներառյալ`վերագնահատումը, եթե այդպիսին կա) սեփականատիրոջը և օտարվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք կամ որևէ այլ իրավասություն ունեցող մնացած բոլոր անձանց:

. Այն դեպքում, երբ Հողի օտարման պայմանագիրը չի ստորագրվել Պայմանագրի նախագիծը տրամադրելուց հետո 3 ամսվա ընթացքում, ՏԿՆ-ն կարող է սկսել դատական գործընթաց` Ձեռքբերողի սեփականության իրավունքի փոխանցման մասին հաստատող որոշման համար:

. Գործընթացը սկսելու համար ՏԿՆ-ն պետք է ԱԵԱ-ին վճարվելիք փոխհատուցման հաշվարկված գումարը ի պահ տա (կոչվում է «դեպոզիտ») դատարանին և այդ մասին պետք է ծանուցի սեփականատիրոջը և գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց: Եթե ԱԵԱ-ն տիրապետում է տվյալ ֆինանսական միջոցները հաշվից հանելու իրավունքին, ապա դատարանի կողմից դա համարվում է Օտարման պայմանագրի ընդունմանն ու ստորագրմանը համարժեք: ՏԿՆ-ն ունի դատարանի դեպոզիտ հաշվի անհրաժեշտ բոլոր տվյալները: Այս փոխանցումները կատարելու համար կպահանջվի մեկ բանկային օր:

. Եթե Օտարման պայմանագիրը չի ստորագրվում փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո 7 օրվա ընթացքում, ապա ՏԿՆ-ն պետք է դատարանին ներկայացնի Սեփականության օտարման հայցադիմում փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո 1 ամսվա ընթացքում: Հայցը լսելիս միայն առաջարկվող փոխհատուցման գումարը կարող է վիճարկվել դատարանում: Ձեռքբերողի սեփականության հարկադիր օտարման իրավունքը վիճարկման ենթակա չէ:

. ՏԿՆ-ն բռնագրավված գույքի նկատմամբ կունենա սեփականության իրավունք դատարանի որոշումն ուժի մտնելուց անմիջապես հետո:

 

98. Հարկադիր օտարման գործընթացը նախապատրաստելիս ԾԻԿ-ի իրավաբանական աշխատախումբը

. որոշել է այն հողակտորները, որոնք պետք է օտարվեն այս գործընթացով: Սա իրականացվել է արձանագրությունները և հողի օտարման պայմանագրերի նախագծերը սեփականատերերին փոխանցելիս, բանակցություններից հետո և ԱԵԱ-ների կողմից կամովին համաձայնության գալու մերժման դեպքում պաշտոնական ստուգման ժամանակաշրջանում: Մանրամասները ներկայացված են Աղյուսակ E2-ում:

. Սահմանել և պատրաստել է յուրաքանչյուր դեպքին աջակցելու համար անհրաժեշտ իրավական փաստաթղթերը.27

 

___________________

27) Օտարված հողակտորների ցուցակը, Կառավարության որոշումը (Բացառիկ` գերակա հանրային շահ 931-Ն, 977, 70-Ն), պայմանագրի նախնական տարբերակի ստացականի կրկնօրինակը, գնահատման և/վերագնահատման հաշվետվությունը

 

. Ճշտել է.28, թե որ դատարանը պետք է զբաղվի յուրաքանչյուր դեպքով (տեղական, թե` ազգային),

 

________________

28) Դատարանում դեպքերի լսումները տեղի կունենան Արագածոտնի Ընդհանուր իրավասության դատարանում, որն ունի իր գրասենյակները մարզի երեք քաղաքներում: Օրինակ` Թալին համայնքի հողակտորների առնչությամբ դեպքերը կլսվեն Թալինի դատարանում, իսկ Աշտարակի դեպքերը` Աշտարակի դատարանում:

 

. Գնահատել և քննարկել է գործընթացի հավանական ժամանակացույցը: Դատարանի հետ այդ քննարկումների եզրակացությունների արդյունքում մոտ 1-2 ամիս կպահանջվի իրականացման ժամանակահատվածում դատարանների միջոցով հարկադիր օտարման գործընթացն ավարտելու համար:

 

Աղյուսակ E2: Հարկադիր օտարման դեպքերի ներկա կարգավիճակը

 

.____________________________________________________________________.

|Դատարանի որոշման համաձայն օտարման ենթակա դեպքերի               |  N |

|նկարագրությունը                                                |    |

|_______________________________________________________________|____|

|Կատեգորիա 1. Արտերկրում գտնվող սեփականատերեր                   |  32|

|(անհայտ հասցեներ)                                              |    |

|_______________________________________________________________|____|

|Կատեգորիա 2. Մահացած և  առանց ժառանգների սեփականատերեր (չունեն |  31|

|բացահայտված ժառանգներ)                                         |    |

|_______________________________________________________________|____|

|Կատեգորիա 3. Անհայտ սեփականատերեր                              |  19|

|_______________________________________________________________|____|

|Կատեգորիա 4. ԱԵԱ-ներ, ովքեր մերժել են ստորագրել                |   9|

|_______________________________________________________________|____|

|Ընդամենը                                                       |  91|

.____________________________________________________________________.

 

99. Համաձայն 1998թ. հունիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի Գլուխ 10-ի`»Դատավարական ժամկետները» և Գլուխ 19-ի` «Արագացված դատաքննություն», և խորհրդակցելով քաղաքացիական իրավունքի գծով խորհրդատուի հետ` միջինում 10-15 աշխատանքային օրը նորմալ է հարկադիր օտարման յուրաքանչյուր դեպքի լսման համար, ներառյալ`վճռաբեկ դատարանի որոշումը (մանրամասների համար տես Հավելված E2):

100. Նախնական բացահայտումների համաձայն` Տրանշ 2-ի կմ 41.2 -ում Ներքին Բազմաբերդ-Կաթնաղբյուր համայնքներով անցնող 7 կմ ճանապարհահատվածում չկան հարկադիր օտարման դեպքեր: Հետևաբար, այս հատվածում շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել Օտարման պայմանագրերը այդ հատվածի բոլոր ԱԵԱ-ների հետ ստորագրելուց և նրանց ամբողջական փոխհատուցումից հետո:

 

Զ. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

 

101. Սույն գլուխը նկարագրում է ԱԵԱ-ների հետ հանրային լսումների (այսուհետ` ՀԼ) գործընթացը: Հարկ է նշել, որ մանրամասն նախագծման փուլում նախագծային փոփոխությունների հետևանքով համայնքներում ԱԵԱ-ների հետ կազմակերպվել են փուլային հանրային լսումներ.

. հանրային լսումների առաջին փուլն իրականացվեց 2010թ. մարտին,

. հանրային լսումների երկրորդ փուլը` 2010թ. սեպտեմբերին,

. հանրային լսումների երրորդ փուլը` 2011թ. օգոստոսին:

 

I. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ

 

102. 2010թ. մարտ ամսվա ընթացքում երկու քննարկումներ են կայացել Արագածոտնի և Շիրակի մարզերի մարզպետարաններում ազդեցության ենթակա համայնքների ղեկավարների, տարածքային իշխանությունների և տարածքային կադաստրի գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այնուհետև, 2010թ. օգոստոսի 5-ին ՀՀ կառավարության կողմից Հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման հրապարակումից և 2010թ. օգոստոսի 15-ին վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո 2010թ. սեպտեմբերին պաշտոնական ծանուցագրեր ուղարկվեցին ցուցակում ընդգրկված բոլոր ԱԵԱ-ներին: ՀՀ կառավարության կողմից Հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման օրինակը և ԱԵԱ-ներին պատկանող հողի մանրամասն տվյալները` կադաստրային լոտը և օտարման ենթակա հողակտորի կոդը, փոստով ուղարկվեցին ԱԵԱ-ներին: Սրան հետևեցին հետագա ՀԼ-ները` նախապես որոշված օրով և ժամով, որոնց նպատակն էր պատասխանել ԱԵԱ-ների կողմից բարձրացված հարցերին:

103. 2011թ. հուլիսի 19-ին ՀՀ կառավարության կողմից Հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման հրապարակումից և 2011թ. օգոստոսի 6-ին վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո 2011թ. սեպտեմբերին ԾԻԿ-ի ՍՊՎԲԲ նախաձեռնությամբ և նախագծային խորհրդատուի աջակցությամբ ու մասնակցությամբ կազմակերպվեց ՀԼ երրորդ փուլը: Ստորև բերված Աղյուսակ F1-ում ամփոփված են համայնքների անվանումները, որտեղ տեղի են ունեցել հանրային լսումները, վերջիններիս ամսաթվերը և մասնակիցների քանակը (Հավելված Զ1. Հանդիպումների արձանագրությունը):

 

Աղյուսակ Զ1: Հանդիպումների մասնակիցները

 

.____________________________________________.

|N |Ազդեցության ենթակա |Ամսաթիվը   |Մասնակից |

|  |համայնքները        |2011թ.     |ԱԵԱ-ների |

|  |                   |           |և  ԱԵՏՏ  |

|  |                   |           |անդամները|

|__|___________________|___________|_________|

|1 |Ոսկեվազ            |Օգոստոսի 17|     19  |

|__|___________________|___________|_________|

|2 |Աղձք               |Օգոստոսի 17|      9  |

|__|___________________|___________|_________|

|3 |Կոշ                |Օգոստոսի 18|     24  |

|__|___________________|___________|_________|

|4 |ՈՒջան              |Օգոստոսի 19|     49  |

|__|___________________|___________|_________|

|5 |Արուճ              |Օգոստոսի 19|     13  |

|__|___________________|___________|_________|

|6 |Շամիրամ            |Օգոստոսի 20|      7  |

|__|___________________|___________|_________|

|7 |Կաքավաձոր          |Օգոստոսի 20|      2  |

|__|___________________|___________|_________|

|8 |Ագարակ             |Օգոստոսի 18|     29  |

|__|___________________|___________|_________|

|9 |Ներքին Բազմաբերդ   |Օգոստոսի 22|     22  |

|__|___________________|___________|_________|

|10|Դավթաշեն           |Օգոստոսի 22|     13  |

|__|___________________|___________|_________|

|11|Ներքին Սասնաշեն    |Օգոստոսի 22|      1  |

|__|___________________|___________|_________|

|12|Վերին Սասնաշեն     |Օգոստոսի 22|      1  |

|__|___________________|___________|_________|

|13|Կաթնաղբյուր        |Օգոստոսի 23|     24  |

|__|___________________|___________|_________|

|14|Եղնիկ              |Օգոստոսի 23|     11  |

|__|___________________|___________|_________|

|15|Թալին              |Օգոստոսի 24|      7  |

|__|___________________|___________|_________|

|16|Փարպի              |Օգոստոսի 24|      4  |

|______________________|___________|_________|

|Ընդամենը              |           |    235  |

.____________________________________________.

 

104. Մասնակից ԱԵԱ-ները թվում է բավարարված էին հանրային լսումների գործընթացից: Ազդեցության ենթակա համայնքների ԱԵԱ-ների մեծ մասը կամ նրանց հարազատները/ներկայացուցիչները մասնակցեցին հանրային լսումներին: Շատ տեղերում, որտեղ հաճախելիությունը ցածր էր, պայմանավորված էր տվյալ համայնքում ազդեցության ենթակա անձանց փոքր քանակով: Բոլոր համայնքապետերը ներկա էին իրենց համայնքներում կազմակերպված ՀԼ-ներին:

105. Հանդիպումների ժամանակ ներկայացվեցին տարաբնակեցման գործընթացի հիմնական փուլերը, ներառյալ` իրավունքների մատրիցան, ԱԵԱ-ների իրավունքները, բողոքների և դժգոհությունների լուծման մեխանիզմները, ինչպես նաև զանազան առանձին դեպքեր, որոնք քննարկվեցին ԱԵԱ-ների և համայնքային ղեկավարության հետ: Քննարկված հիմնական հարցերն ու պատասխանները, ինչպես նաև առանցքային խնդիրներն ու մտահոգությունները ներկայացված են Աղյուսակ Զ2-ում և Աղյուսակ Զ3-ում:

 

Աղյուսակ Զ2. ՀԼ-ների ընթացքում քննարկված խնդիրները

 

._____________________________________________________________________.

|Հարց                              |           Պատասխան               |

|__________________________________|__________________________________|

|Ո՞վ է հաշվարկելու հողերի, գույքի  |Փոխհատուցման գումարը կհաշվարկվի   |

|և  այգիների գինը:                 |լիցենզավորված անկախ գնահատողի     |

|                                  |կողմից` համաձայն ԱԶԲ ուղեցույցերի |

|                                  |և  ՀՀ օրենսդրության:              |

|__________________________________|__________________________________|

|Ինչպե՞ս կփոխհատուցվեն             |Գյուղատնտեսական հողատարածքների    |

|գյուղատնտեսական հողատարածքները:   |փոխհատուցումը կհիմնվի ՀՕՏՇ-ով     |

|                                  |սահմանված սկզբունքների վրա,       |

|                                  |մասնավորապես` ազդեցության ենթակա  |

|                                  |գյուղատնտեսական հողերը            |

|                                  |կփոխհատուցվեն շուկայական արժեքով  |

|                                  |+ 15% օժանդակություն:             |

|                                  |Օրինականացման խնդիրը և            |

|                                  |ընթացակարգը բացատրվեց             |

|                                  |մասնակիցներին: Նշվեց, որ խիստ     |

|                                  |ազդեցության նպաստ կտրվի այն       |

|                                  |ՏՏ-ներին, որոնք կորցնում են իրենց |

|                                  |գյուղատնտեսական եկամտի 10%-ը կամ  |

|                                  |ավելին, և  այն ՏՏ-ներին, որոնք    |

|                                  |կվերաբնակեցվեն (ներառյալ          |

|                                  |վարձակալները/ օգտագործողները/     |

|                                  |բնակվողները):                     |

|__________________________________|__________________________________|

|Ինչպե՞ս կփոխհատուցվեն ոչ          |Ոչ գյուղատնտեսական հողատարածքների |

|գյուղատնտեսական հողատարածքները:   |փոխհատուցումը կհիմնվի ՀՕՏՇ-ով     |

|                                  |սահմանված սկզբունքների վրա,       |

|                                  |մասնավորապես` ոչ գյուղատնտեսական  |

|                                  |հողերի (բնակելի, առևտրային)       |

|                                  |սեփականատերերը կստանան            |

|                                  |փոխհատուցում շուկայական արժեքով   |

|                                  |+ 15% օժանդակություն:             |

|                                  |Օրինականացման խնդիրը և            |

|                                  |ընթացակարգը բացատրվեց             |

|                                  |մասնակիցներին: Նշվեց, որ խիստ     |

|                                  |ազդեցության նպաստ կտրվի խիստ      |

|                                  |ազդեցության ենթակա տնային         |

|                                  |տնտեսություններին: (ԽԱԵՏՏ)        |

|__________________________________|__________________________________|

|Ինչպե՞ս կփոխհատուցվեն ազդեցության |Շենքերի և  շինությունների համար   |

|ենթակա շենքերը/շինությունները:    |փոխհատուցումը պետք է հիմնվի       |

|                                  |ՀՕՏՇ-ով սահմանված հետևյալ         |

|                                  |սկզբունքների վրա. բնակելի         |

|                                  |շինությունները կփոխհատուցվեն      |

|                                  |անկախ ԱԵԱ-ի գրանցման              |

|                                  |կարգավիճակից` փոխարինման արժեքով  |

|                                  |+ 15% օժանդակություն:             |

|                                  |Այնուամենայնիվ, տան               |

|                                  |սեփականատերերը, որոնք գրանցում    |

|                                  |չունեն, պետք է օրինականացվեն      |

|                                  |փոխհատուցում ստանալու նպատակով:   |

|                                  |Փոխհատուցումը տրամադրվելու է      |

|                                  |առանց ամորտիզացիոն                |

|                                  |մասնահանումների, գործարքի համար   |

|                                  |ծախսերի և  փրկված նյութերի:       |

|                                  |Օտարման ենթակա շենքերը և          |

|                                  |շինությունները կգնահատվեն ըստ     |

|                                  |շինարարական նյութերի: Ոչ բնակելի  |

|                                  |շենքերի և  շինությունների համար   |

|                                  |փոխհատուցում կտրամադրվի ինչպես    |

|                                  |բնակելի շինությունների դեպքում    |

|                                  |միայն այն ԱԵԱ-ներին, որոնց        |

|                                  |պատկանող գույքը օրինականորեն      |

|                                  |գրանցված է: Այնուամենայնիվ,       |

|                                  |գրանցում չունեցող ԱԵԱ-ները        |

|                                  |կփոխհատուցվեն օրինականացումից     |

|                                  |հետո: Շինություններն              |

|                                  |օրինականացնելու համար ԱԵԱ-ները    |

|                                  |պետք է վճարեն գրանցման համար      |

|                                  |պահանջվող գումարները:             |

|                                  |Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի |

|                                  |վերաբնակեցման և  խիստ             |

|                                  |ազդեցություն կրելու նպաստ:        |

|__________________________________|__________________________________|

|Արդյոք նախատեսվում է փոխհատուցում |Մշակաբույսերի դեպքում նախատեսվում |

|մշակաբույսերի և  ծառերի կորստի    |է մեկ տարվա բերքի համախառն արժեքի |

|դիմաց:                            |շուկայական ընթացիկ դրույքաչափերին |

|                                  |համապատասխան լռելյայն դրամական    |

|                                  |փոխհատուցում: Մշակաբույսերի       |

|                                  |փոխհատուցման գումարը կվճարվի հողի |

|                                  |սեփականատիրոջը և  վարձակալներին   |

|                                  |իրենց բնավարձակալության           |

|                                  |պայմանագրերի հիման վրա: Ծառերի    |

|                                  |դեպքում դրամական փոխհատուցումը    |

|                                  |կտրվի շուկայական դրույքաչափերին   |

|                                  |համապատասխան` հիմնվելով ծառերի    |

|                                  |տեսակի, տարիքի և  բերքատվության   |

|                                  |վրա:                              |

|__________________________________|__________________________________|

|Ինչպե՞ս կհաշվարկվի բիզնեսի        |Բիզնեսի մշտական կորստի դեպքում    |

|փոխհատուցումը:                    |փոխհատուցումը կկազմի ֆիզիկական    |

|                                  |անձի մեկ տարվա զուտ եկամտին       |

|                                  |համարժեք գումարը` հարկերի մասին   |

|                                  |հայտարարագրերի հիման վրա:         |

|                                  |Ժամանակավոր կորստի դեպքում        |

|                                  |փոխհատուցումը կկազմի ըստ հարկերի  |

|                                  |մասին հայտարարագրերի ամսական      |

|                                  |եկամտի գումարը` բիզնեսի           |

|                                  |դադարեցման ամիսների քանակի        |

|                                  |համաձայն: Հարկերի մասին           |

|                                  |հայտարարագրերի բացակայության      |

|                                  |դեպքում այս ԱԵԱ-ները              |

|                                  |կփոխհատուցվեն վերոնշյալ ձևով,     |

|                                  |սակայն հիմնվելով օրենքով          |

|                                  |թույլատրելի առավելագույն չհարկվող |

|                                  |աշխատավարձի վրա:                  |

|__________________________________|__________________________________|

|Ի՞նչ կպատահի համայնքային          |Համայնքային ենթակառուցվածքները,   |

|ենթակառուցվածքների հետ ազդեցության|որոնք ազդեցության են ենթարկվել    |

|ենթակա տարածքներում:              |ծրագրի ընթացքում, ամբողջությամբ   |

|                                  |պետք է փոխարինվեն կամ             |

|                                  |վերականգնվեն այնպես, որ կարողանան |

|                                  |իրականացնել ծրագրից առաջ ունեցած  |

|                                  |գործառույթները:                   |

|__________________________________|__________________________________|

|Ինչպե՞ս կարող է ԱԵԱ-ն բողոքարկել  |ԱԵԱ-ները պատշաճ կերպով կտեղեկացվեն|

|որոշումները, որոնց հետ համաձայն չէ|իրենց իրավունքների և  բողոքները   |

|և  ստանալ իր բողոքի լուծումը`     |ներկայացնելու գործընթացի մասին:   |

|կապված հողի/գույքի օտարման        |Բողոքների լուծման գործընթացը, որը |

|փոխհատուցման հետ:                 |նկարագրված է ՀՕՏՇ-ում, բացատրվել  |

|                                  |մասնակիցներին մանրամասնորեն:      |

|                                  |Հաստատվել է նաև,  որ բողոքարկման  |

|                                  |մեխանիզմը չի սահմանափակում ԱԵԱ-ի  |

|                                  |դատարան դիմելու իրավունքը         |

|                                  |բողոքների լուծման գործընթացից գոհ |

|                                  |չլինելու դեպքում:                 |

|                                  |                                  |

|__________________________________|__________________________________|

|ՈՒջան համայնքի ԱԵԱ-ները մտահոգված |Մասնակիցներին բացատրվեց, որ       |

|էին առաջարկվող ծրագծի վերաբերյալ, |քննարկումներ են տեղի ունեցել      |

|որը կբաժանի իրենց այգիները երկու  |նախնական նախագծով առաջարկվող      |

|մասի:                             |ծրագծի վերաբերյալ: Հաստատվեց      |

|                                  |նաև,  որ նրանց մտահոգությունը     |

|                                  |կհաղորդվի համապատասխան            |

|                                  |իշխանություններին:                |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ Զ3. Բարձրացված և քննարկված մտահոգությունները

 

._____________________________________________________________________.

|Մտահոգություններ                   |          Քննարկումներ           |

|___________________________________|_________________________________|

|Այս պահի դրությամբ ԱԵԱ-ները չեն    |Քննարկվել է, որ ԱԵԱ-ներին        |

|կարողանում վերջնական որոշում       |հնարավորություն կընձեռվի         |

|կայացնել ամբողջ հողի կամ միայն     |ներկայացնել իրենց վերջնական      |

|վերջինիս օտարման ենթակա մասից      |որոշումը արձանագրությունը        |

|հրաժարվելու վերաբերյալ:            |ստորագրելիս: Օրենքը թույլատրում է|

|                                   |ԱԵԱ-ին օտարման մասին             |

|                                   |Կառավարության համապատասխան       |

|                                   |որոշումն ուժի մեջ մտնելուց       |

|                                   |հետո 2 ամսվա ընթացքում որոշում   |

|                                   |կայացնել հողն ամբողջությամբ      |

|                                   |կամ միայն դրա ազդեցության ենթակա |

|                                   |մասը վաճառելու վերաբերյալ:       |

|___________________________________|_________________________________|

|ԱԵԱ-ների համար խիստ մտահոգիչ են    |ԱԵԱ-ներին կտրվի հնարավորություն  |

|խնդիրները` կապված պայմանագրի       |ստուգել իրենց գույքը նկարագրող   |

|ստորագրման, վճարումները ստանալու,  |արձանագրությունները դրանք        |

|բանկային հաշիվները բացելու և  այլնի|ստորագրելիս: Այնուհետև,  դրանց և |

|հետ:                               |մանրամասն գնահատման տվյալների    |

|                                   |հիման վրա կպատրաստվեն            |

|                                   |պայմանագրերի նախնական            |

|                                   |տարբերակները և  կուղարկվեն բոլոր |

|                                   |ԱԵԱ-ներին: ԱԵԱ-ները կարող են     |

|                                   |չհամաձայնել պայմանագրի նախնական  |

|                                   |տարբերակի պայմաններին և  կարող են|

|                                   |ուղարկել իրենց գրավոր            |

|                                   |մեկնաբանությունները վերջիններիս  |

|                                   |վերաբերյալ պայմանագրի նախնական   |

|                                   |տարբերակը ստանալուց հետո:        |

|                                   |Պայմանագրի նախնական տարբերակի    |

|                                   |ժամանակ ԱԵԱ-ները կարող են ԾԻԿ-ին |

|                                   |ներկայացնել իրենց բանկային       |

|                                   |հաշիվները փոխհատուցման գումարների|

|                                   |փոխանցման համար: Եթե ԱԵԱ-ն չունի |

|                                   |բանկային հաշիվ, ապա ԾԻԿ-ը կաջակցի|

|                                   |բացել նոր բանկային հաշիվ ԱԵԱ-ի   |

|                                   |անունով:                         |

|___________________________________|_________________________________|

|ԱԵԱ-ները մտավախություն ունեին, որ  |Գնահատող ընկերության             |

|հողի շուկայական գինը` հաշվարկված   |ներկայացուցիչները ներկայացրեցին  |

|հիմնվելով վերջին գործարքների վրա,  |գնահատման գործընթացը`            |

|չի արտացոլի շուկայի իրական         |մասնավորապես նշելով, որ գնահատման|

|իրավիճակը, քանի որ գրանցված գներն  |գործընթացում հաշվի են առնվել ոչ  |

|ավելի ցածր են, քան շուկայական գինը:|միայն գոյություն ունեցող         |

|                                   |գործարքային ծախսերը, այլև        |

|                                   |շուկայի ներկայիս պայմանները`ըստ  |

|                                   |առաջարկի և  պահանջարկի և         |

|                                   |գովազդի/հայտարարությունների:     |

|                                   |Անշարժ գույքի գործակալության     |

|                                   |կողմից տրամադրված տվյալների      |

|                                   |վերլուծությունը նույնպես հաշվի է |

|                                   |առնվել:                          |

|___________________________________|_________________________________|

|Մշակաբույսերի/ծառերի գնահատումը ևս |Բոլոր ԱԵՏՏ-ները կփոխհատուցվեն`   |

|մտահոգության առարկա էր ԱԵԱ-ների    |անկախ իրենց իրավական             |

|համար:                             |կարգավիճակից:  Մշակաբույսերի     |

|                                   |դեպքում նախատեսվում է մեկ տարվա  |

|                                   |բերքի համախառն արժեքի շուկայական |

|                                   |ընթացիկ դրույքաչափերին           |

|                                   |համապատասխան լռելյայն դրամական   |

|                                   |փոխհատուցում: Դրամական           |

|                                   |փոխհատուցումը կտրվի շուկայական   |

|                                   |դրույքաչափերին համապատասխան`     |

|                                   |հիմնվելով ծառերի տեսակի, տարիքի  |

|                                   |և  բերքատվության վրա:            |

|___________________________________|_________________________________|

|Մարդիկ կարծում էին, որ հողի վրա    |Որոշվեց, որ բոլոր ժամանակավոր    |

|ժամանակավոր ազդեցությունները       |ազդեցությունները, որոնք          |

|հստակորեն չեն սահմանված:           |կհայտնաբերվեն շինարարական        |

|                                   |աշխատանքների ժամանակ, կգրանցվեն  |

|                                   |և  պատշաճ կփոխհատուցվեն ծրագրի   |

|                                   |կողմից:                          |

|___________________________________|_________________________________|

|ԱԵԱ-ները հարցրեցին, թե արդյոք նրանք|ԱԵԱ-ները կարող են ցանել հողի այն |

|կարող են աշնանը ցանել հողը:        |մասը, որը օտարման ենթակա չէ:     |

|                                   |Ցանկացած բարելավում ազդեցության  |

|                                   |ենթակա հողի վրա չի փոխհատուցվի:  |

|___________________________________|_________________________________|

|ԱԵԱ-ներն առաջարկեցին, որ իրենց     |ՀՕՏՇ-ն թույլատրում է ապամոնտաժված|

|թույլատրվի օգտագործել օտարված      |շինություններից փրկված նյութերի  |

|կտրված ծառերը, մշակաբույսերը,      |յուրացումը, մինչդեռ կտրված ծառերի|

|շինությունների նյութերը և  այլն:   |օգտագործման հարցը ենթակա է       |

|                                   |քննարկման ՀՀ կառավարության հետ:  |

|___________________________________|_________________________________|

|ԱԵԱ-ները բարձրացրեցին հողի         |ԾԻԿ-ը անհրաժեշտության դեպքում    |

|օրինականացման/գրանցման հարցը       |կաջակցի և  կօժանդակի գրանցման    |

|ժառանգությունը փոխելիս: Որոշ       |գործընթացին:                     |

|դեպքերում նրանք երկար տարիներ      |                                 |

|օգտագործել են հողը առանց փոխելու   |                                 |

|սեփականատիրոջ անունը իրենց         |                                 |

|նախնիների և  բարեկամների մահից     |                                 |

|հետո:                              |                                 |

|___________________________________|_________________________________|

|Մարդիկ բարձրացրեցին ստորգետնյա     |Ներկայացվեցին Տ2 ճանապարհի       |

|անցումների հարցը ճանապարհի երկու   |նախագծի որոշ ասպեկտներ:          |

|կողմից հողատարածքներ մուտք գործելու|Մասնավորապես, նախատեսված են 8    |

|համար:                             |գյուղատնտեսական ստորգետնյա       |

|                                   |անցումներ (3մ բարձրությամբ և  5 մ|

|                                   |լայնությամբ) կենդանիների և       |

|                                   |հետիոտների համար, և              |

|                                   |10-ը`գյուղատնտեսական մեխանիզմների|

|                                   |և  սարքավորումների համար (4.5մ   |

|                                   |բարձրությամբ և  6մ լայնությամբ): |

|                                   |Ինը տարամակարդակ փոխհատումները   |

|                                   |կապահովեն կապը նոր մայրուղու և   |

|                                   |տեղական ճանապարհների ու          |

|                                   |համայնքների միջև:  Այս           |

|                                   |փոխհատումներից երեքը հանդիսանում |

|                                   |են ուղեանցեր, իսկ վեցը`          |

|                                   |ստորգետնյա անցումներ:            |

|___________________________________|_________________________________|

|Որոշ ԱԵԱ-ներ պահանջեցին աշխատանք`  |ԱԵԱ-ները, մասնավորապես խոցելի    |

|որպես այլընտրանքային կենսապահովման |ԱԵԱ-ները, առավելություն կունենան |

|միջոց:                             |ճանապարհի շինարարական            |

|                                   |աշխատանքների ընթացքում:          |

|___________________________________|_________________________________|

|Որոշ ԱԵԱ-ներ ունեն վարկի դիմաց գրավ|Բացատրվեց, որ պայմանագիր         |

|դրված հողեր և  վերցրած վարկեր:     |կստորագրվի ԱԵԱ-ի և  բանկի հետ:   |

|Նրանց հետաքրքրում էր, թե ինչպիսի   |ԾԻԿ-ը կմշակի մանրամասն մեխանիզմ  |

|ազդեցության կենթարկվեն իրենք և     |յուրաքանչյուր դեպքի համար:       |

|ինչպիսին կլինի փոխհատուցման        |                                 |

|գործընթացը:                        |                                 |

|___________________________________|_________________________________|

|Կան մի շարք դեպքեր, երբ ԱԵՏՏ-ները  |Բոլոր խոցելի ԱԵՏՏ-ները կստանան   |

|խոցելի են մի շարք խոցելիության     |195 000 ՀՀ դրամ փոխհատուցում (6  |

|կատեգորիաներով: Նրանց հետաքրքրում  |ամսվա նվազագույն աշխատավարձի     |

|էր, թե ինչպես իրենց կփոխհատուցեն:  |չափով):                          |

._____________________________________________________________________.

 

II. ՀՕՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

106. ՀՕՏԾ պատրաստման ընթացքում տեղեկատվական նյութեր են պատրաստվել և փոստի միջոցով բաժանվել ԱԵԱ-ներին Հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումից հետո, որպեսզի ԱԵԱ-ներն իրազեկվեն իրենց իրավունքների, փոխհատուցման գործընթացի և բողոքների լուծման մեխանիզմի մասին: Հայերեն լեզվով պատրաստվել է և ՀԼ վերջին փուլերում համայնքներին է բաժանվել նաև նախնական բրոշյուր, որը բացատրում է Ծրագրի նպատակն ու շրջանակը, ինչպես նաև ԱԵԱ-ների իրավունքներն ու փոխհատուցման գործընթացը, բողոքների լուծման մեխանիզմը:

107. Վերջնական ՀՕՏԾ-ն թարգմանվել է հայերեն: ՀՕՏԾ անգլերեն տարբերակը կտեղադրվի ԱԶԲ և ՏԿՆ կայքէջերում: ՀՕՏԾ հայերեն տարբերակը կտեղադրվի միայն ՏԿՆ կայքէջում:

108. Ծրագրի իրականացման վերջնական պամֆլետը, որը կամփոփի ազդեցությունները, իրականացման միջոցառումները և ՀՕՏԾ փոխհատուցման քաղաքականությունը, կուղարկվի բոլոր ԱԵԱ-ներին վերջնական ՀՕՏԾ-ի հաստատումից անմիջապես հետո (Հավելված B. Ծրագրի իրականացման պամֆլետ):

 

Է. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

109. Տրանսպորտի և կապի նախարարությունը (ՏԿՆ) հանդիսանում է Գործադիր մարմին (ԳՄ), իսկ ԾԻԿ-ը հանդիսանում է Իրականացնող գործակալություն (ԻԳ) Ծրագրի համար: ԾԻԿ-ն ունի Սոցիալական պաշտպանության, վերաբնակեցման և բնապահպանական բաժին (ՍՊՎԲԲ), որը մշակում և իրականացնում է ՀՕՏԾ-ն` հիմնվելով ՀՕՏՇ-ում սահմանված քաղաքականության և ընթացակարգերի վրա: ՀՕՏՇ-ում նկարագրված փոխհատուցման/վերականգնման առաջադրանքները ներառում են հստակ գործընթացներ և գործողություններ, որոնց իրականացումը ենթադրում է տարբեր կառույցների ներգրավումը:

110. Մի քանի այլ պետական գործակալություններ իրենց կարևոր դերերը կունենան ՀՕՏԾ-ի իրականացման գործում: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և իր տարածքային գրասենյակները պատասխանատու կլինեն անշարժ գույքի սեփականության գրանցման և սեփականության իրավունքների մասին տեղեկությունը տրամադրելու համար: Սերտորեն կներգրավվեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Վերոնշյալ որոշ կառույցների դերը նկարագրվում է ստորև:

 

I. ՏԿՆ/ԾԻԿ

 

111. ՏԿՆ-ն կրում է ամբողջական պատասխանատվություն Ծրագրի համար: Դա ներառում է ՀՕՏ-ի բոլոր առաջադրանքների նախապատրաստումը, իրականացումը և ֆինանսավորումը, ինչպես նաև գործակալությունների փոխհամագործակցության և փոխկապվածության համակարգումը: ՏԿՆ-ն կիրականացնի իր պարտավորությունները ԾԻԿ-ի միջոցով: ԾԻԿ-ը պատասխանատու կլինի ՀՕՏ-ի բոլոր առաջադրանքների պլանավորման և իրականացման համար:

112. ԾԻԿ-ը պատասխանատու է (i) կադաստրի գրասենյակի և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի համակարգման համար; (ii) կադաստրային քարտեզների և հողատարածքների տվյալների ձեռք բերման համար; (iii) խորհրդատուներին քարտեզավորման, հետազոտման և ճշգրտման գործունեություններում աջակցության համար; (iv) Խորհրդատուներին գույքի անկախ գնահատողներ վարձելու; (v) խորհրդատուների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ հանրային լսումների կազմակերպման և իրականացման համար; (vi) ՀՕՏԾ-ի ներկայացումը ԱԶԲ-ին ընթերցման համար; (vii) ՀՕՏԾ-ն տեղեկատվական ձեռնարկ հրապարակելու համար; (viii) ՀՕՏԾ-ի իրականացումը պլանավորելու և կառավարելու և փոխհատուցումը բաշխելու համար; (ix) վերջնական բռնագրավման գործընթացները նախաձեռնելու և ըստ անհրաժեշտության դատարանների հետ համակարգելու համար; (x) անհատական բողոքարկումների դեպքում աջակցություն ցուցաբերելու համար; (xi) պատշաճ ներքին մոնիտորինգը ապահովելու համար; (xii) Արտաքին մոնիտորինգի գործակալությունը (ԱՄԳ) վարձելու համար; (xiii) ԱԵԱ-ների տեղեկատվական բազան պահպանելու համար; և (xiv) անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու և ԱԵԱ-ներին ՀՕՏ բյուջեներից փոխհատուցումների արագ տրամադրումն ապահովելու նպատակով համապատասխան պետական գործակալությունների հետ աշխատանքը համակարգելու համար, ինչպես նաև ՀՕՏ-ին վերաբերվող բոլոր գործունեությունների համակարգումը իրականացնելու համար; և ցանկացած այլ խնդիրների համար, որոնք կապված են ԱԵԱ-ների տարաբնակեցման և վերականգնման հետ:

113. ԾԻԿ-ի ՍՊՎԲԲ-ն կունենա համապատասխան աշխատակազմ ՀՕՏԾ-ն իրականացնելու համար: ԾԻԿ-ը կհավաքագրի և կստեղծի Իրականացնող թիմ (ԻԹ), որը կներառի 4 մասնագետներ` 2 իրավաբան և 2 սոցիալական զարգացման մասնագետ գործողությունների իրականացման համար: ԻԹ-ն աշխատանքի կանցնի և կմոբիլիզացվի ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշմամբ ՀՕՏԾ-ն հաստատվելուց և ՀՕՏ ֆինանսական միջոցների հատկացումից անմիջապես հետո: ՍՊՎԲԲ ղեկավարը կհանդիսանա նաև ԻԹ ղեկավար: ԻԹ հիմնական առաջադրանքներն ընդգրկում են հետևյալը.

. աջակցել ՍՊՎԲԲ-ԾԻԿ-ին նախաձեռնելու հանրային իրազեկման արշավներ ազդեցության ենթակա համայնքներին Տարաբնակեցման քաղաքականությանը և իրավունքների փաթեթներին տեղեկացնելու նպատակով:

. Հանդիսանալ կապող օղակ ՍՊՎԲԲ-ԾԻԿ և ԱԵԱ-ների միջև կանոնավորապես կազմակերպվող հանդիպումների միջոցով, մասնավորապես` Բողոքների լուծման խմբի (ԲԼԽ) միջոցով:

. Աջակցել ԱԵԱ-ներին իրենց բողոքները ՀՕՏԾ-ով սահմանված բողոքների լուծման մեխանիզմի միջոցով լուծելիս և աջակցել այն ԱԵԱ-ներին, ովքեր իրենց բողոքների համար հետամուտ են լինում հարմար լուծումների:

. Անհրաժեշտության դեպքում դիտարկել և լուծում տալ պայմանագրերի նախնական օրինակների վերաբերյալ ԱԵԱ-ների ուղարկած մեկնաբանություններին և արձագանքել դրանց:

. Կազմակերպել պայմանագրերի ստորագրման գործընթացը:

. Բանկային հաշիվներ բացելիս աջակցել այն ԱԵԱ-ներին, ովքեր դեռևս չեն բացել բանկային հաշիվներ:

. Օրինականացման գործընթացում աջակցել և խորհրդատվությամբ ապահովել օրինականացման ենթակա ԱԵԱ-ներին, եթե կան այդպիսիք:

. Աջակցել ԱԵԱ-ներին ստանալ փոխհատուցում Ծրագրի նպատակներով օտարված իրենց հողերի և գույքի դիմաց:

. Աջակցել ԱԵԱ-ներին ստուգել ըստ իրենց իրավունքների իրենց հատկացված փոխհատուցման համապատասխանությունը: Որևէ անհամապատասխանության դեպքում ԻԹ-ն պարտավոր է օգնել ԱԵԱ-ին խնդիրը բողոքների լուծման մեխանիզմի միջոցով կարգավորելու համար:

. Աջակցել ՍՊՎԲԲ-ԾԻԿ-ին սահուն կազմակերպելու ԱԵԱ-ների և նրանց բիզնեսների տեղափոխությունը:

. Աջակցել ԱԵԱ-ներին աշխատանք ձեռք բերել Կապալառուի մոտ շինարարության ընթացքում` ունեցած հմտությունների համապատասխան և ըստ Կապալառուի պահանջի:

. Անհրաժեշտության դեպքում այլ առաջադրանքներ:

114. Հավելված G1-ը նկարագրում է ԻԹ Պարտականությունների շրջանակը ՀՕՏԾ իրականացման համար:

115. ԱԶԲ միջազգային խորհրդատուների կողմից ԱԶԲ Սոցիալական անվտանգության քաղաքականության վերաբերյալ կազմակերպվեց մեկօրյա ուսուցում ԾԻԿ-ի, ՄՉՀ և գնահատող խորհրդատուի, վերահսկող խորհրդատուների համար:

116. Ծրագրի կառավարման խորհուրդը (ԾԿԽ), որը կազմված է ՀՀ վարչապետի նախագահությամբ շահառու կողմ հանդիսացող նախարարությունների ներկայացուցիչներից, ստեղծվել է Ծրագիրը վերահսկելու և բարձրաստիճան որոշումներ կայացնելու, ներառյալ` ԱԵԱ-ների բողոքարկումները լուծելու կամ ԱԵԱ-ների բողոքների վերաբերյալ վերջնական որոշում կայացնողի դերը ստանձնելու համար, ԱԵԱ-ների կողմից դատարան դիմելու նախադեպերից խուսափելու նպատակով:

 

II. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

117. Համայնքային իշխանությունները տրամադրեցին և կշարունակեն տրամադրել տեղեկատվություն ԱԵԱ-ների վերաբերյալ: Համայնքային իշխանություններն աջակցում էին սոցիալական հետազոտությունների իրականացմանը, հողի չափագրումներին և հողի տեսակի որոշմանը և աջակցում էին համայնքային և ԱԵԱ-ների հետ խորհրդակցությունների կազմակերպմանը: Անհրաժեշտության դեպքում նրանք կաջակցեն նաև բողոքների և այլ խնդիրների լուծման գործում: Չնայած փոխհատուցման գումարն անմիջապես կվճարվի ԱԵԱ-ների բանկային հաշվին` տեղական իշխանությունների աջակցությունը կպահանջվի ԱԵԱ-ներին փոխհատուցումների մասին տեղեկացնելու համար:

 

III. ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ

 

118. ԱԶԲ-ն պարբերաբար կստուգի Ծրագրի և ՀՕՏԾ-ի իրականացումը:

 

IV. ԱՅԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

119. Մի քանի գերատեսչություններ արդեն մասնակցել են և կմասնակցեն ՀՕՏ առաջադրանքների պատրաստմանը և իրականացմանը: Դրանցից են.

i. Ֆինանսների նախարարություն. ՀՕՏԾ-ի իրականացման համար բյուջեները տրամադրվելու են ՏԿՆ-ին Ֆինանսների նախարարության կողմից վերջնական ՀՕՏԾ-ի պաշտոնական հաստատումից հետո:

ii. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե. պատասխանատու է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի մասին տեղեկությունը տրամադրելու համար, ինչպես նաև սեփականության իրավունքի պետական գրանցման համար:

iii. Տեղական դատարաններ մարզերում. բռնագրավման խնդիրների դեպքում ՏԿՆ-ն ստիպված է հենվել մարզերում տեղական դատարանների վրա, որոնք պատշաճ դատական կարգով պետք է ուսումնասիրեն բռնագրավման հետ կապված դեպքերը, իրականացնեն դատական լսումներ և որոշեն` արդյոք հողերը կարող են բռնագրավվել և ինչ գնով:

iv. Խորհրդատուներ` ընդգրկված ՀՕՏԾ առաջադրանքներում.

. Նախագծող խորհրդատուներ. ՀՕՏ միջազգային և տեղական մասնագետներն են, որոնք կվերանայեն և կամփոփեն Տրանշ 2-ի ՀՕՏԾ-ն:

. Գույքի անկախ գնահատողներ. Դրանք հավաստագրված մասնավոր կազմակերպություններն են, որոնք վարձվում են ԾԻԿ-ի կողմից ազդեցությանը ենթարկվող գույքը գնահատելու համար:

. Արտաքին մոնիտորինգի գործակալություն (ԱՄԳ). Գործակալություն, որը վարձվում է Տրանշ 2-ի ՀՕՏԾ-ի իրականացման արտաքին մոնիտորինգը և գնահատումը կատարելու համար: ԱՄԳ-ն կհանձնի անկախ մոնիտորինգի և գնահատման հաշվետվություն ՀՕՏ իրականացման վերաբերյալ ՏԿՆ-ի ԾԻԿ-ին (ՍՊՎԲԲ) և ԱԶԲ-ին:

. Կնշանակվի Ծրագրի կառավարման խորհրդատու (ԾԿԽ) Ծրագրի իրականացումը մոնիտորինգի ենթարկելու և ՏԿՆ-ին ու ԱԶԲ-ին հաշվետվություն ներկայացնելու համար` ապահովելով սոցիալական և բնապահպանական պահանջների և նախագծային լուծումների համապատասխանությունը: ԾԿԽ-Ն կմշակի Ծրագրի իրականացման մոնիտորինգի համակարգ (ԾԻՄՀ): ԾԻՄՀ-ն կներառի աղքատության և սոցիալ-տնտեսական առանցքային ցուցանիշները և համապատասխանությունը Ծրագրի երաշխիքներին: ԾԿԽ-ն կներառի միջազգային և տեղական մասնագետներ, ովքեր կաջակցեն ՀՕՏԾ իրականացման ընդհանուր վերահսկողությանը և կապահովեն ճիշտ մեթոդոլոգիաների և փորձի կիրառությունը ՀՕՏԾ իրականացման գործընթացում: Մասնագետները խորհուրդ կտան աշխատանքների իրականացման փոփոխությունները մշակելիս:

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2012
N 1139-Ն
Որոշում