Սեղմել Esc փակելու համար:
{13.07.2017 - 01.01.2020} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{13.07.2017 - 01.01.2020} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.07.2017  -ից մինչեւ   01.01.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1262.140906

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» սեպտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2006 թվականի N 1262-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 773 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

i

1. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցները (այսուհետ` հաստատություն) ֆինանսավորել հետևյալ բանաձևերով`

1.1. մինչև 73 սովորող ունեցող տարրական, մինչև 163 սովորող ունեցող հիմնական, մինչև 208 սովորող ունեցող միջնակարգ հանրակրթական դպրոցները և մինչև 136 սովորող ունեցող վարժարաններն ու ավագ դպրոցները`

Ըգ = Սթ x Սգ1 + (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 + ՀԴծ,

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,

Սգ1-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար` տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների թիվն է,

ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար` տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է` համաձայն հաստատության օրինակելի ուսումնական պլանի,

ՈւՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է,

ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և, աշակերտների թվից ելնելով, ոչ ուսուցչական անձնակազմի (այդ թվում` մանկավարժական հաստիքների) աշխատավարձի տարեկան ծախսերը.

1.2. 73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի սովորող ունեցող հիմնական, 208 և ավելի սովորող ունեցող միջնակարգ հանրակրթական դպրոցները և 136 և ավելի սովորող ունեցող վարժարաններն ու ավագ դպրոցները`

Ըգ = Սթ x Սգ2 + ՀԴծ,

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,

Սգ2-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և, աշակերտների թվից ելնելով, ոչ ուսուցչական անձնակազմի (այդ թվում` մանկավարժական հաստիքների) աշխատավարձի տարեկան ծախսերը:

(1-ին կետը փոփ. 16.01.14 թիվ 16-Ն, 08.07.15 թիվ 749-Ն / գործողությունը, տարրական դասարանների երեխաներին սննդով ապահովման մասով, տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում գտնվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա/, 31.10.2019 թիվ 1503-Ն որոշումներ)

i

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում հաստատել ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները` ելնելով ընթացիկ ցուցանիշներից, կիրառելով համապատասխան գործակիցներ` հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակներում, ինչպես նաև լրացուցիչ գործակիցներ` բարձր լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, ինչպես նաև, աշակերտների թվից ելնելով, մինչև 100 աշակերտ, 101-ից մինչև 300 աշակերտ, 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թիվը, լրիվ համալրված դպրոցների մասով:

(2-րդ կետը փոփ. 16.10.08 թիվ 1188-Ն, 18.03.11 թիվ 259-Ն, 16.01.14 թիվ 16-Ն, 08.07.15 թիվ 749-Ն /գործողությունը, տարրական

դասարանների երեխաներին սննդով ապահովման մասով, տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում գտնվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա/, 31.10.2019 թիվ 1503-Ն որոշումներ)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 16.01.14 թիվ 16-Ն որոշում)

i

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 31.10.2019 թիվ 1503-Ն որոշում)

i

(4-րդ կետը փոփ. 16.01.14 թիվ 16-Ն, 29.06.17 թիվ 758-Ն որոշումներ)

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության` աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 773 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

(վերնագիրը փոփ. 31.10.2019 թիվ 1503-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2006 թվականի օգոստոսի 24-ի

N 1262-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 16.01.14 թիվ 16-Ն որոշում)

(հավելվածը փոփ. 19.04.12 թիվ 458-Ն, 26.04.07 թիվ 494-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2006
N 1262-Ն
Որոշում