Սեղմել Esc փակելու համար:
{01.07.2017 - 11.09.2017} ՀՀ-ՈՒՄ ԲԱՐՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.07.2017 - 11.09.2017} ՀՀ-ՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2017  -ից մինչեւ   11.09.2017  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

i

110.1167.280710

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        07            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010270

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 հուլիսի 2010 թվականի N 1167-Ն

 

i

ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ (ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. 2010/2011 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության ասպիրանտուրայում (առկա և հեռակա) և հայցորդության համակարգում (2012 թվականի հունվարի մեկից) հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում ներդնել հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված կրեդիտային համակարգ` համաձայն հավելվածում բերված «ՈՒղեցույց»-ի:

(1-ին կետը փոփ. 03.05.11 թիվ 483-Ն հրաման)

2. Հանձնարարել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) սույն հրամանը 3-օրյա ժամկետում ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:

3. Հանձնարարել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան)` գրանցումից հետո 5-օրյա ժամկետում տեղեկացնել բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

(վերնագիրը փոփ. 13.04.17 թիվ 371-Ն հրաման)

 

Հավելված

i

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2010 թվականի հուլիսի 21-ի

N 1167-Ն հրամանի

 

ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ (ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներդրման հետ կապված հարաբերությունները:

2. Ասպիրանտուրայի և հայցորդության կրթական ծրագրերը (այսուհետ` Ծրագիր) բաղկացած են երկու փոխկապակցված մասերից` կրթական և հետազոտական:

3. Ծրագրի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի (կամ 180 կրեդիտ x 30 ժամ = 5400 ժամ` ներառյալ լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանք):

4. Ծրագրի 50 կրեդիտը նախատեսվում է կրթական բաղադրիչին, 130 կրեդիտը` հետազոտական աշխատանքին:

5. Ծրագրի կառուցվածքը, բովանդակությունը, գնահատման ձևերը, ուսումնական և հետազոտական բեռնվածությունները բաշխվում են համաձայն սույն հավելվածով սահմանված Ձև N 1-ի:

 

Ձև N 1

 

._____________________________________________________________________.

|       |ԲԱԺԻՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ              |ԿՐԵԴԻՏ   |

|___________________________________________________________|_________|

|                        ԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ                   |       50|

|___________________________________________________________|_________|

|ՊԴ.00  |Պարտադիր դասընթացներ և  քննություններ              |       30|

|_______|___________________________________________________|_________|

|ՊԴ.01  |Մասնագիտություն. ատենախոսության թեմայի թվանիշով    |        8|

|_______|___________________________________________________|_________|

|ՊԴ.02  |Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն        |        4|

|_______|___________________________________________________|_________|

|ՊԴ.03  |Մասնագիտական օտար լեզու                            |        4|

|_______|___________________________________________________|_________|

|ՊԴ.04  |Տեղեկատվական և  կրթական նոր տեխնոլոգիաներ          |        4|

|_______|___________________________________________________|_________|

|Պ.00   |Պրակտիկա (1)                                       |       10|

|_______|___________________________________________________|_________|

|ԸԴ.00  |Ընտրովի դասընթացներ և  ստուգարքներ (2)             |       20|

|_______|___________________________________________________|_________|

|       |             ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ                  |      130|

|_______|___________________________________________________|_________|

|ՀԱ.00  |Ատենախոսության թեմայով հրատարակված անհրաժեշտ       |         |

|       |նվազագույն աշխատություններ (3)                     |       30|

|_______|___________________________________________________|_________|

|ՏԱ.00  |Տարեկան ատեստավորումներ                            |       20|

|_______|___________________________________________________|_________|

|ԱԴԵ.00 |Ատենախոսություն և  թեմա հաստատած հիմնարկի          |         |

|       |դրական եզրակացությունը ատենախոսության վերաբերյալ   |       80|

|___________________________________________________________|_________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ                                                  |      180|

._____________________________________________________________________.

 

________________________

1) 6-ամսյա աշխատանքային ստաժ ունեցող ասպիրանտն իր ցանկությամբ կարող է չմասնակցել պրակտիկային և կրեդիտները կուտակել ներկայացնելով աշխատանքի վայրից համապատասխան տեղեկանք:

2) Ասպիրանտների կողմից ընտրովի դասընթացների ընտրությունը կատարվում է համապատասխան ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) գիտական խորհրդի կողմից հաստատված դասընթացների ցուցակից:

3) «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման» կանոնակարգի 10-րդ կետով սահմանված:

 

(հավելվածը փոփ. 13.04.17 թիվ 371-Ն, 11.08.17 թիվ 904-Ն հրամաններ)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
21.07.2010
N 1167-Ն
Հրաման