Սեղմել Esc փակելու համար:
{01.07.2017 - 31.03.2018} ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.07.2017 - 31.03.2018} ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2017  -ից մինչեւ   31.03.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01.07.2017 - 31.03.2018

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի փետրվարի 4-ին
Հայաստանի Հանրապետության Նախագահի
առարկությամբ և առաջարկությամբ

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(Օրենքի վերնագիրը փոփոխվելու է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից` 07.03.18 ՀՕ-143-Ն օրենք)

 

ԻՐՏԵԿ     Օրենքը լրացվելու է 1-ին գլխով նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից՝ 07.03.18 ՀՕ-143-Ն օրենք:
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում` նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:

2. Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական այլ ակտերից:

ԻՐՏԵԿ     1-ին հոդվածն ուժը կորցնելու է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից` 07.03.18 ՀՕ-143-Ն օրենք:

 

Հոդված 2. Պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակային ապահովությունը և այլ սոցիալական երաշխիքները

 

1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի`

1) (1-ին կետն ուժը կորցրել է 26.03.2015 թվականից` 04.03.15 ՀՕ-14-Ն օրենք)

2) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամը` «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունների դադարեցման դեպքերում.

3) դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.

4) դատախազի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որը պաշտոնից ազատվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.

5) հատուկ քննչական ծառայությունում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը, որը պաշտոնից ազատվել է «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.

i

5.1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը, որի լիազորությունները դադարել են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.

6) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած անձը` 65 տարին լրանալու դեպքում.

7) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած կամ հինգ տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը` 65 տարին լրանալու դեպքում.

8) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով սահմանված պաշտոններում, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը` 65 տարին լրանալու դեպքում.

9) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը, կառավարության անդամները, սահմանադրական դատարանի անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, վերահսկիչ պալատի նախագահը, դատավորները, դատախազները, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի ծառայողները` իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում:

ԻՐՏԵԿ  2-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվելու է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից` 07.03.18 ՀՕ-143-Ն օրենք:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում նշված դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում ապահովվում է բժշկական սպասարկմամբ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի աշխատում (չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, չի զբաղեցնում նոտարի պաշտոն):

(2-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-29-Ն, 01.12.14 ՀՕ-198-Ն, 04.03.15 ՀՕ-14-Ն օրենքներ)

ԻՐՏԵԿ     2-րդ հոդվածը փոփոխվելու է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից` 17.01.18 ՀՕ-43-Ն օրենք:

 

i
Հոդված 3. Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, կառավարության անդամի, սահմանադրական դատարանի անդամի, մարդու իրավունքների պաշտպանի, վերահսկիչ պալատի նախագահի, դատավորի, դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, քննչական կոմիտեի ծառայողի կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում`

1) նրա հուղարկավորությունը կազմակերպած անձին վճարվում է հուղարկավորության նպաստ,

2) նրա ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն,

3) նրա ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին նշանակվում և վճարվում է կենսաթոշակ:

ԻՐՏԵԿ     3-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվելու է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից` 07.03.18  ՀՕ-143-Ն օրենք:

2. Միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նշանակելու և վճարելու կարգը, հուղարկավորության նպաստի չափը, միանվագ դրամական օգնության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(3-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-29-Ն օրենք)

ԻՐՏԵԿ     3-րդ հոդվածը փոփոխվելու է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից` 17.01.18 ՀՕ-43-Ն օրենք:

 

Հոդված 4. Կենսաթոշակի ընտրության իրավունքը

 

1. Սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված պետական կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` իր ընտրությամբ:

 

i
Հոդված 5. Պետական պաշտոն զբաղեցրած անձի և նրա ընտանիքի անդամների կենսաթոշակը հաշվարկելու կարգը

 

i

1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է Կ=Հ*Գ+ՄՍ*ՄՍԱ բանաձևով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը (այսուհետ` հիմնական կենսաթոշակ),

Գ-ն` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը (այսուհետ` գործակից),

ՄՍ-ն` մասնագիտական ստաժը,

ՄՍԱ-ն` մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:

2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված` պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում հաշվառվում են մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները:

ԻՐՏԵԿ 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` 5-րդ հոդվածի 2-րդ մասը 18.06.2019 թվականից ճանաչվելու է Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին  հակասող` 18.06.19 ՍԴՈ-1463 որոշում:

3. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը, գործակիցը փոխվելու դեպքում:

4. Մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԻՐՏԵԿ 5-րդ հոդվածի 4-րդ մասը` դատավորներին վերաբերող մասով, 18.06.2019 թվականից ճանաչվելու է Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող` 18.06.19 ՍԴՈ-1463 որոշում:

(5-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-198-Ն օրենք)

 

Հոդված 6. Պետական պաշտոն զբաղեցրած անձի, նրա ընտանիքի անդամների կենսաթոշակ ստանալու իրավունքը

 

1. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակող մարմին, և նրան նշանակվել է կենսաթոշակ:

2. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է`

1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) կամ աշխատանքից ազատվելու կամ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում.

3) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում.

4) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-3-րդ կետերով սահմանված 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո:

Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է ոչ ավելի վաղ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:

3. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակող մարմինը, կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

4. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ վճարովի այլ աշխատանք կատարելու, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

ԻՐՏԵԿ    6-րդ հոդվածի 4-րդ մասը փոփոխվելու է  նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից` 07.03.18 ՀՕ-143-Ն օրենք:
i

5. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը վճարվում է, կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:

(6-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-198-Ն օրենք)

 

Հոդված 7. Թաղման նպաստի վճարումը

 

1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

2. Թաղման նպաստը նշանակվում և վճարվում է, եթե անձը հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում կամ մահացել է Հայաստանի Հանրապետությունում:

3. Թաղման նպաստը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԻՐՏԵԿ    Օրենքը լրացվելու է 2-րդ գլխով նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից` 07.03.18 ՀՕ-143-Ն օրենք:

 

i
Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-236 օրենքը:

 

Հոդված 9. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը, պաշտոնատար անձին (պաշտոնատար անձի ընտանիքի անդամին) նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված (հաշվարկված) կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով:

2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին սույն օրենքով կենսաթոշակ է նշանակվում` անկախ նրանց տարիքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը:

3. 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև`

1) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.

2) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված անձին:

2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված այն անձանց, որոնք դատախազի կամ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակվել են մինչև 2017 թվականի հունիսի 1-ը` «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելուց հետո:

Սույն մասով սահմանված մասնագիտական աշխատանքային ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազի (մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը` դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների` դասային աստիճան շնորհված աշխատողների), քննիչի (ներառյալ` մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը` դատախազության քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի), հատուկ քննչական ծառայության ծառայողի, ԽՍՀՄ դատախազության համակարգում դատախազի և քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը, Հայաստանի Հանրապետությունում և ԽՍՀՄ-ում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը:

Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է հաշվարկային աշխատավարձի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի մասնագիտական աշխատանքային ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է հաշվարկային աշխատավարձի 2 տոկոսը, իսկ մինչև դատախազի պաշտոն զբաղեցնելը աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը: Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել հաշվարկային աշխատավարձի չափը:

Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) 90 տոկոսի չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիները դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի, դասային աստիճանի համար տրվող հավելման և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելման հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիները հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

Հաշվարկային աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

i

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն օրենքի 9-րդ հոդվածով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով` հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:

Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափով:

5. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի և 6-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, կամ դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ է նշանակվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով:

Սույն մասով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակ նշանակվելուց հետո անցել է զինվորական ծառայության, նշանակվել է քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնում:

i

6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի տարածվում այն անձանց վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում:

ԻՐՏԵԿ 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը 18.06.2019 թվականից ճանաչվելու է Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող` 18.06.19 ՍԴՈ-1463 որոշում:

Սույն մասով նախատեսված անձանց` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքերով դատավորի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով:

Եթե սույն մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը:

ԻՐՏԵԿ     9-րդ հոդվածը փոփոխվելու է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից՝ 07.03.18 ՀՕ-143-Ն օրենք:

(9-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-29-Ն, 10.06.14 ՀՕ-55-Ն, 01.12.14 ՀՕ-198-Ն, 04.03.15 ՀՕ-14-Ն, 31.05.17 ՀՕ-91-Ն օրենքներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2014 թ. փետրվարի 13
Երևան
ՀՕ-1-Ն

 

 

pin
ՀՀ 04.02.2014
N ՀՕ-1-Ն օրենք