041.0763.161100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 2000 թվականի N 763
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցերով հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Մարալչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար
Վ. Հունանյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
Ա. Ավագյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
Թ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ
Կ. Գասպարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
Ա. Բաղդադյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ
Ռ. Սահակյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի առաջին ջոկատի պետի տեղակալ-շտաբի պետ
Ս. Ավետիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
Ս. Պետրոսյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ
Ա. Առաքելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության միջազգային անվտանգության համագործակցության և խաղաղապահության բաժնի վարիչ
Գ. Մելիքյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության բաժնի վարիչ
Ա. Բալդրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ
Ա. Սողոմոնյան - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության գեոդեզիայի և քարտեզագրության բաժնի պետ
Բ. Նազարյան - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների կառավարման բաժնի պետ
Ռ. Մինասյան - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի դաշտային աշխատանքների հետազոտման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
Հ. Վարդանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի փորձագետ
Ա. Հարությունյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի կցորդ (հանձնաժողովի քարտուղար):
(կազմը փոփ. 26.04.01 թիվ 328, 01.10.03 թիվ 467-Ա, 18.04.05 թիվ 253-Ա, 13.04.06 թիվ 247-Ա, 16.04.09 թիվ 308-Ա, 26.05.09 թիվ 431-Ա, 16.09.10 թիվ 752-Ա, 05.04.11 թիվ 289-Ա, 29.12.11 թիվ 1303-Ա, 28.10.14 թիվ 1049-Ա, 12.05.17 թիվ 426-Ա, 30.12.2020 թիվ 1453-Ա որոշումներ)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 272 որոշումը: