Սեղմել Esc փակելու համար:
{11.05.2017 - 07.08.2021} «ԴԻԼԻՋԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.05.2017 - 07.08.2021} «ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Հ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.05.2017  -ից մինչեւ   07.08.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1178.291013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2013 թվականի N 1178-Ն

 

i

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ` ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը)` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 06.08.2021 թիվ 1280-Ն /տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և

գործառնությունների վրա / որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Սույն որոշմամբ հաստատվող կարգի 8-րդ կետում նշված տեղեկանքի առկայությունը պարտադիր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների կամ մատուցված ծառայությունների համար:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 06.08.2021 թիվ 1280-Ն /տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և

գործառնությունների վրա / որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 23-ի

N 1178-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 06.08.2021 թիվ 1280-Ն /տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և

գործառնությունների վրա / որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված հարկային արտոնությունների կիրառության հետ կապված հարաբերությունները և սահմանվում են արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը:

(1-ին կետը փոփ. 06.08.2021 թիվ 1280-Ն /տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և

գործառնությունների վրա / որոշում)

2. Սույն կարգում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիր (այսուհետ` ծրագիր) և ծրագիր իրականացնող կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն) հասկացությունները կիրառվում են օրենքով սահմանված նշանակություններին համապատասխան:

3. Ծրագրի շրջանակներում իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում կազմակերպության հետ (անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից) կնքում են համապատասխան պայմանագիր:

 

i

II. ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 06.08.2021 թիվ 1280-Ն /տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և

գործառնությունների վրա / որոշում)

 

4. Ավելացված արժեքի հարկ`

i

1) կազմակերպության կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից.

2) անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագիր կնքած իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը և աշխատանքների կատարումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից.

3) ծրագրի շրջանակներում կազմակերպությանն ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող իրավաբանական և ֆիզիկական անձինք`

ա. այդ գործարքների գծով հարկային հաշիվներ դուրս չեն գրում (հարկային հաշիվների փոխարեն դուրս են գրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվարկային փաստաթղթեր),

բ. այդ գործարքների գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` հարկային կամ մաքսային հայտարարագրերում), հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության շրջանառության ծախսերին,

գ. ավելացված արժեքի հարկից ազատված և ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հարկային հաշվառումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ծրագրի շրջանակներում կազմակերպությանն ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող իրավաբանական և ֆիզիկական անձինք հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարն ընդհանուր սահմանված կարգով վճարել բյուջե` բացառությամբ 2013 թվականի հունվարի 1-ից հետո մինչև օրենքի և սույն որոշումն ուժի մեջ մտնելը դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների, որոնց մասով սահմանված կարգով կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:

(4-րդ կետը փոփ. 06.08.2021 թիվ 1280-Ն /տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և

գործառնությունների վրա / որոշում)

i

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 06.08.2021 թիվ 1280-Ն /տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և

գործառնությունների վրա / որոշում)

6. Շահութահարկ`

i

1) կազմակերպության եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում, կազմակերպության ծախսերը շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվում.

2) կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից:

(6-րդ կետը փոփ. 06.08.2021 թիվ 1280-Ն /տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և

գործառնությունների վրա / որոշում)

7. Եկամտային հարկ`

1) կազմակերպության կողմից ֆիզիկական անձանցից հող ձեռք բերելու համար վճարվող եկամուտներն ազատվում են եկամտային հարկով հարկումից:

 

III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

8. Սույն կարգի II բաժնով նախատեսված արտոնությունների կիրառության համար հիմք են հանդիսանում ծրագրի շրջանակներում իրականացվող գործարքների ու գործառնությունների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան հարկային կամ մաքսային հայտարարագիր և այլն) և կազմակերպության կողմից հաստատված տեղեկանքը` համաձայն ձևի:

(8-րդ կետը փոփ. 06.08.2021 թիվ 1280-Ն /տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և

գործառնությունների վրա / որոշում)

i

9. Տեղեկանքը կազմվում է չորս բնօրինակից` տպագիր կամ ձեռագիր: Տեղեկանքի երեք օրինակները տրվում են ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում` հարկային կամ մաքսային մարմնին), իսկ չորրորդ օրինակը պահվում է կազմակերպության մոտ: Ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող անձինք տեղեկանքի երեք բնօրինակներն ստանալուց հետո դրանց երկու օրինակները ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին` մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Համապատասխան հարկային և մաքսային մարմինները տեղեկանքի բնօրինակներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում դրանց մեկ օրինակը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

(9-րդ կետը փոփ. 06.08.2021 թիվ 1280-Ն /տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և

գործառնությունների վրա / որոշում)

10. Կազմակերպության կողմից ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում` հարկային կամ մաքսային մարմնին) տրված տեղեկանքները ենթակա են ժամանակագրական կարգով հաշվառման և հերթական համարներով համարակալման:

Տեղեկանքի բնօրինակները պետք է պահպանվեն դրանց դուրսգրման օրվան հաջորդող առնվազն երեք տարիների ընթացքում:

(10-րդ կետը փոփ. 06.08.2021 թիվ 1280-Ն /տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և

գործառնությունների վրա / որոշում)

 

Ձև

 

«Դիլիջանի միջազգային դպրոց»

ծրագրի շրջանակներում հարկային

արտոնություններ

տրամադրելու մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքով

սահմանված հարկային

արտոնությունների կիրառության

կարգի

 

ՏԵՂԵԿԱՆՔ N ___

 

___ __________ 20 __ թ.

 

1. Սույնով հավաստվում է, որ _______________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու

հասցեն, ՀՎՀՀ-ն)

 

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման շրջանակներում`

 

1) ներմուծում է _________________________________ հազ. դրամ ընդհանուր

(գումարը` թվերով և փակագծերում` տառերով) արժեքով հետևյալ ապրանքները _____________________________________________

(ապրանքների անվանումները, քանակը, գինը,

գումարը, հաշիվ ապրանքագրի, մաքսային

հայտարարագրի,

____________________________________________________________________,

ապրանքատրանսպորտային բեռնագրի համարները և տալու ամսաթվերը)

2) __________________________________________________________________

(ապրանքներ մատակարարողի, ծառայություններ մատուցողի, աշխատանքներ

կատարողի անվանումը (անուն, ազգանունը),

 

__________________________________________ -ից ձեռք է բերում

գտնվելու վայրը (բնակության վայրը), ՀՎՀՀ-ն հետևյալ ապրանքները (ծառայությունները, աշխատանքները) ____________________

(ապրանքների (ծառայության,

_____________________________________________________________________

աշխատանքի) անվանումները, քանակը, գինը, գումարը, հաշիվ ապրանքագրի,

ընդունման-հանձնման ակտի համարները և ամսաթվերը)

_________________________________________ հազ. դրամ ընդհանուր արժեքով:

(գումարը` թվերով և փակագծերում` տառերով)

 

Կազմակերպության պատասխանատու անձ ___________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը,

պաշտոնը)

 

Կ.Տ. (կնիք` առկայության դեպքում)

 

(ձևը փոփ. 06.08.2021 թիվ 1280-Ն /տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և

գործառնությունների վրա / որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2013
N 1178-Ն
Որոշում