Սեղմել Esc փակելու համար:
{11.05.2017 - 10.03.2018} ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.05.2017 - 10.03.2018} ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.05.2017  -ից մինչեւ   10.03.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0437.140412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2012 թվականի N 437-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 04.05.17 թիվ 459-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 22-ի

N 437-Ն որոշման

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

(օրինակելի ձև)

 

    քաղ. Երևան                                 ____ ______________ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` ի դեմս նախարար___________________________ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության անունից, իր լիազորությունների սահմաններում (այսուհետ` լիազոր մարմին) մի կողմից, և___________ տնտեսավարող սուբյեկտը (այսուհետ` ընդերքօգտագործող), ի դեմս_____________, որը գործում է _________ հիման վրա, մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) և այլ իրավական ակտերով, համապատասխանաբար նախարարության և տնտեսավարող սուբյեկտի կանոնադրություններով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը, տրամադրվող հանքավայրի կամ հանքավայրի տրամադրվող տեղամասի կամ հանքային ջրի աղբյուրի կամ հորատանցքի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի շահագործման նախագիծը, կնքեցին սույն ընդերքօգտագործման _________ պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր):

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Պայմանագիրը նախատեսում է հանքավայրը կամ հանքավայրի տեղամասը կամ հանքային ջրի աղբյուրը կամ հորատանցքը և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտը շահագործման տրամադրելու պայմանները և ժամկետները, լեռնահատկացման կոորդինատները, կամ հանքային ջրի աղբյուրի կամ հորատանցքի կոորդինատները և սանիտարական գոտու սահմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, վճարների (բնօգտագործման, բնապահպանական, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման, մշտադիտարկումների իրականացման) վճարման վերաբերյալ դրույթները, բնապահպանական կառավարման և ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական երաշխիքի կատարման պահանջը ներկայացնելու դրույթը, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման (զգուշացման, հրաժարման, փոփոխության) դրույթները` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ, հանքի փակման հետ կապված դրույթները, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:

1.2 Պայմանագիրը բաղկացած է հիմնական տեքստից և NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածներից, որոնք կազմում են պայմանագրի անբաժանելի մասը:

1.3 Պայմանագրով չկարգավորված հարաբերությունները, այդ թվում` կողմերի այլ իրավունքները կարգավորվում են օրենսգրքով, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Պայմանագրով` լիազոր մարմինն ընդերքօգտագործողին տարեկան ________________________________________________ օգտակար հանածոյի պաշարների

(օգտակար հանածոյի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների քանակը, խոր. մ, գ/տ) մարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնում _____________________ տարի ժամկետով, իսկ ընդերքօգտագործողն ընդունում է _________________________________________

(հանքավայրի, ընդերքօգտագործման թափոնների

օբյեկտի անվանումը) հանքավայրի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների ___________________________

___________________________________________________________________________

(տեղամասի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների անվանումը կամ հանքային

ջրերի աղբյուրի անվանումը կամ հորատանցքի համարը)

 

հաշվեկշռային պաշարները և (կամ) ընդերքօգտագործման թափոններն օգտագործման ամբողջ ժամկետի համար ______________________________________________________

(հիմնական և ուղեկից օգտակար հանածոների քանակները`

ըստ կարգերի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների

քանակը)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

որոնք հատակագծի վրա և ըստ խորության (հավելված) սահմանափակվում են հետևյալ կոորդինատներով`

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

(հիմնական և ուղեկից բաղադրիչների պարունակությունը %, գ/տ և այլն)

___________________________________________________________________________

(օգտակար հանածոյի պաշարների տեսակները (տարատեսակները) և (կամ)

ընդերքօգտագործման թափոնների վտանգավորության աստիճանը)

___________________________________________________________________________

(օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի ելքը)

 

Լեռնահատկացման սահմանները հատակագծի վրա և ըստ խորության (հավելված)` համաձայն լեռնահատկացման ակտի _____________________________________________:

(ակտի համարը)

Պայմանագրի N 1 հավելվածում նշվում են ընդերքօգտագործողի ֆինանսական առաջարկները և նրա կողմից վճարվող ընդերքօգտագործման վճարները, պայմանագրի N 2 հավելվածով` հանքի փակման ծրագրով նախատեսված պարտավորությունները, պայմանագրի N 3 հավելվածով` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունները, պայմանագրի N 4 հավելվածով` բնապահպանական կառավարման պլանը, իսկ N 5 հավելվածով` ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքներ:

Պայմանագիրը, ըստ անհրաժեշտության, կարող է ունենալ նաև այլ հավելվածներ` օգտակար հանածոյի արդյունահանման և հումքի վերամշակման աշխատանքների ժամկետները, ըստ փուլերի, իսկ զուգահեռաբար երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու դեպքում դրանց կատարման ժամանակացույցի:

2.2 Լիազոր մարմինը երաշխավորում է, որ պայմանագրի 2.1-ին կետում նշված հանքավայրը կամ հանքավայրի տեղամասը և (կամ) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտները գրավ դրված, վարձակալության, անհատույց օգտագործման տրված չէ, կառուցապատված կամ կառուցապատման իրավունքով ծանրաբեռնված չէ, ինչպես նաև արգելանքի տակ չի գտնվում:

2.3 Պայմանագրի գործողության ընթացքում հանքավայրի օգտագործման արդյունքում ընդերքօգտագործողի ստացած շահույթը նրա սեփականությունն է:

 

3. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

3.1 Լիազոր մարմինը իրավունք ունի`

3.1.1 ընդերքօգտագործողից պահանջելու հանքավայրը, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտը շահագործել ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված ստանդարտներին, նորմերին ու կանոններին համապատասխան.

3.1.2 գրավոր զգուշացնելու և վաղաժամկետ լուծելու պայմանագիրն օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն.

3.1.3. ստուգելու ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքությունը, օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման իրականացման և տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների կատարումը.

3.1.4 ստուգելու ընդերքօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների, վճարների հաշվարկման և հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման կարգի պահանջների կատարումը.

3.1.5 ստուգելու ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված պարտավորությունների և նախագծի պահանջների կատարումը` բացառությամբ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունների.

3.1.6 պահանջելու ընդերքօգտագործողից օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզում և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի ողջամիտ և համալիր օգտագործում կամ դրանց պահեստավորումն ու պահպանումը.

3.1.7 պահանջելու ընդերքօգտագործողից ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում նրանց տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում հանձնել լիազոր մարմնին.

3.1.8 իրականացնելու ընդերքի տրամադրված տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ, բացառությամբ օգտակար հանածոների հայտնաբերման նպատակով, այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին.

3.1.9 ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործելու ստուգվող սուբյեկտի գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ տարածքներ ու ստորաբաժանումներ.

3.1.10 ստուգման ընթացքում ստուգվող սուբյեկտից պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, ինչպես նաև վերցնելու փորձանմուշներ, կատարելու կապարակնքում և չափագրումներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին.

3.1.11 ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողություն իրականացնելու տեսչական ստուգումների, ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի դրույթներին համապատասխան:

 

3.2 Լիազոր մարմինը պարտավոր է`

3.2.1 ընդերքօգտագործողին սահմանված կարգով տրամադրել հանքավայրին վերաբերվող փաստաթղթերը.

3.2.2 գրավոր իրազեկել ընդերքօգտագործողին առնվազն 14 օր առաջ ընդերքի տրամադրված տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար օրենսգրքի 3-րդ հոդվածի 5-րդ կետով տրված համաձայնության մասին:

 

3.3 Ընդերքօգտագործողն իրավունք ունի`

3.3.1 բացառիկ իրավունքով կատարելու երկրաբանական ուսումնասիրություն լեռնահատկացման սահմաններում, իսկ հատկացված ընդերքի տեղամասում` օգտակար հանածոյի արդյունահանում, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտում` ընդերքօգտագործման թափոնների վերամշակում, եթե նման գործունեություն նախատեսվում է.

3.3.2 մտնելու ընդերքի տեղամաս, ընդերքօգտագործման թափոնների վերամշակման գործունեություն իրականացնելու դեպքում` ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտ և իրականացնելու նախագծով և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված բոլոր աշխատանքներն օգտակար հանածոյի արդյունահանման ու ուսումնասիրության և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով.

3.3.3 օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման գործունեություն իրականացնելու դեպքում` ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով կառուցելու անհրաժեշտ շենքեր, շինություններ, հաղորդակցության ուղիներ, տեղադրելու սարքավորումներ, փոխադրելու և հարստացնելու արդյունահանված օգտակար հանածոն և (կամ) վերամշակման ենթակա թափոնը.

3.3.4 տնօրինելու արդյունահանված օգտակար հանածոն և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացած օգտակար բաղադրիչները, եթե նման գործունեություն նախատեսվում է.

3.3.5 օրենսգրքի պահանջների պահպանմամբ` հանքարդյունահանման իրավունքի ընթացքում օգտագործելու սեփական գործունեության արդյունքում առաջացած արտադրական լցակույտերը.

3.3.6 իրեն տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, եթե նման գործունեություն նախատեսվում է, իրավունքի շրջանակում երկրաբանական ուսումնասիրություն և հետազոտություն իրականացնելու նպատակով քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքմամբ ներգրավելու երրորդ անձանց.

3.3.7 դիմելու լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, եթե նման գործունեություն նախատեսվում է, պայմանագրի պայմանները փոփոխելու նպատակով, եթե հայտնվել են էապես նոր` նախկինում չնախատեսված հանգամանքներ.

3.3.8 վաղաժամկետ հրաժարվելու օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) իրավունքից` կատարելով պայմանագրով և օրենսգրքով նախատեսված պարտավորությունները:

3.4 Ընդերքօգտագործողը պարտավոր է`

i

3.4.1 իրականացնել աշխատանքներն օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) պայմանագրի ու նախագծի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների պայմաններին համապատասխան.

3.4.2 կատարել լիազոր մարմնի և այլ իրավասու պետական մարմինների` օրենսդրության պահանջների պահպանման նպատակով տրված ցուցումները.

3.4.3 պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների պահանջները.

3.4.4 ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) պլանի պահանջների կատարումը.

3.4.5 վարել երկրաբանական, մարկշեյդերական և այլ փաստագրություն, պահպանել դրանք ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում.

3.4.6 վարել օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյանը.

3.4.7 ներկայացնել լիազոր մարմին օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները.

3.4.8 հանձնել լիազոր մարմնին անհրաժեշտ երկրաբանական տեղեկությունը.

3.4.9 հավաքել, պահպանել և լիազոր մարմնին տրամադրել ուսումնասիրված, արդյունահանված և ընդերքում կորսված օգտակար հանածոների պաշարների, դրանց պարունակած բաղադրամասերի, որակի ու քանակի մասին տվյալներ.

3.4.10 ապահովել ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը.

3.4.11 ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի ու շրջակա միջավայրի մյուս օբյեկտների, ինչպես նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

3.4.12 ապահովել բնության, պատմական և մշակույթի հուշարձանների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

3.4.13 ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությամբ նախատեսված պայմանները.

3.4.14 նախագծի, ընդերքօգտագործման թափոնների վերամշակման գործունեություն իրականացնելու դեպքում` ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանի և օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պայմանագրի համաձայն վերականգնել և բարելավել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը (ռեկուլտիվացիա), ինչպես նաև դրանք պիտանի դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի.

3.4.15 տեղեկացնել լիազոր մարմնին օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում չնշված օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.

3.4.16 նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում իրականացնել դրա պահուստավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

3.4.17 ապահովել հանքի փակման ծրագրի, այդ թվում` հանքի փակումից հետո աշխատուժի սոցիալական մեղմացման համար նախատեսվող միջոցառումների իրականացումը.

3.4.18 ապահովել փակվող հանքի անմիջական ազդեցության գոտում գտնվող համայնքների սոցիալ-տնտեսական մեղմացման համար նախատեսվող միջոցառումների իրականացումը.

3.4.19 ապահովել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար նախատեսված վճարի վճարումը,

3.4.20 ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ շահագործվող հանքավայրում (տեղամասում) կոնդիցիաները և պաշարները ենթարկել վերագնահատման ու ներկայացնել լիազոր մարմնի վերահաստատմանը.

3.4.21 ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում իր տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում սահմանված կարգով հանձնել լիազոր մարմնին.

3.4.22 լիազոր մարմնին տեղեկացնել ընդերքօգտագործման իրավունքի իրավահաջորդության մասին` վերակազմակերպման գրանցման պահից 14 օրվա ընթացքում.

3.4.23 սկսել աշխատանքները սահմանված կարգով հողահատկացման իրավունքի տրամադրումից հետո.

3.4.24 թույլատրել լիազոր մարմնին ստուգման նպատակով անարգել մուտք գործել գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ տարածքներ ու ստորաբաժանումներ.

3.4.25 տրամադրել լիազոր մարմնին ստուգման ընթացքում պահանջվող փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, ինչպես նաև թույլատրել վերցնել փորձանմուշներ, կատարել կապարակնքում և չափագրումներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին.

3.4.26 կատարել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված բոլոր պարտականությունները:

3.4.27. ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային հաղորդումները` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (մետաղական օգտակար հանածոների դեպքում) և (կամ) տարեկան հաշվետվությունը` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը.

3.4.28. շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումն ավտոմատ տրամաչափարկված չափման սարքերով իրականացնելու դեպքում` չափման արդյունքներն իրենց էլեկտրոնային կայքում տեղադրել անմիջապես չափման ավտոմատ համակարգերից տվյալների փոխանցման միջոցով.

3.4.29. յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ վերանայել և ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները:

(3.4-րդ կետը փոփ. 22.02.18 թիվ 167-Ն որոշում)

 

4. Զգուշացում

 

4.1 Լիազոր մարմինը, օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն, կարող է ընդերքօգտագործողին տալ զգուշացում, եթե նա`

4.1.1 չի կատարում օրենսգրքով նախատեսված պարտավորությունները.

4.1.2 չի կատարում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները, այդ թվում` պայմանագրով, նախագծով, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները` բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի

4.1.3 չի վճարել օրենքով նախատեսված վճարները` սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.2 Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունելու ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին, եթե իրավունք կրողը զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում վերացրել է նշված հիմքերը:

 

5. Հաշվետվություններ և տեղեկություն

 

i

5.1 Ընդերքօգտագործման իրավունք կրողը լիազոր մարմին օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված կարգերով պարտավոր է ներկայացնել հետևյալ հաշվետվությունները և տեղեկությունները`

5.1.1 ընդերքօգտագործման բնագավառում բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն.

5.1.2 օգտակար հանածոների պաշարների տարեկան հաշվետվություն (5-ՕՀՊՀ).

5.1.3 ______________________________________________________________:

5.2 Հաշվետվությունների ձևերի փոփոխման դեպքում լիազոր մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ընդերքօգտագործողին` փոփոխությունների կատարման պահից մեկամսյա ժամկետում:

5.3 Ընդերքօգտագործողը սահմանված վճարների վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում, կարգով և ձևով:

5.4. Ընդերքօգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին պարտավոր է ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային հաղորդումներ (մետաղական օգտակար հանածոների դեպքում) և (կամ) տարեկան հաշվետվություն:

(5-րդ կետը փոփ. 22.02.18 թիվ 167-Ն որոշում)

 

6. Պայմանագրի ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և լուծումը

 

6.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է թույլտվության գործողության ամբողջ ժամանակահատվածում, եթե պայմանագրով սահմանված հիմքերով պայմանագիրը վաղաժամկետ չի լուծվել:

6.2 Պայմանագիրը գործում է նաև ժամկետի կամ թույլտվությամբ տրամադրված ընդերքի տեղամասի սահմանված կարգով փոփոխության դեպքում: Եթե երկարաձգվել է թույլտվության պայմանների փոփոխությամբ, ապա պայմանագիրը շարունակում է գործել` հաշվի առնելով այդ փոփոխությունները:

6.3 Պայմանագիրը կարող է լուծվել`

6.3.1 լիազոր մարմնի նախաձեռնությամբ` ընդերքօգտագործողի կողմից պայմանագրի դրույթների խախտման դեպքում.

6.3.2 ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ` ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ հանդիսացող ընդերքի ամբողջ տեղամասից և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) օբյեկտից, հրաժարվելու դեպքում դիմում ներկայացնելու և լիազոր մարմնի կողմից հրաժարման հավաստագիր տրամադրելու դեպքում.

6.3.3 թույլտվության ժամկետի ավարտի դեպքում:

6.4 Լիազոր մարմնի կողմից թույլտվությունն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցվելու դեպքում պայմանագիրը համարվում է լուծված:

 

7. Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը

 

Լրահետախուզման և (կամ) շահագործական հետախուզման արդյունքում հանքավայրում պաշարների էական փոփոխության, հանքավայրի լեռնաերկրաբանական, տեխնիկատնտեսական պայմանների զգալի փոփոխման դեպքում, ընդերքի տեղամասին կամ դրա մի մասից և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) օբյեկտից հրաժարման դեպքերում ընդերքօգտագործողի առաջարկությամբ լիազոր մարմինը կարող է ընդերքօգտագործման իրավունքը ձևավորող փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ: Հանքավայրի շահագործման փոփոխված պայմանները ներկայացվում են առանձին (հավելված ---):

 

8. Անհաղթահարելի ուժի, ինչպես նաև կողմերի գործունեության հետ

չկապված դեպքեր

 

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ դեպքեր, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:

 

9. Վեճերի լուծումը

 

Պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

10. Ծանուցում

 

Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները, հաղորդումների կատարումը համարվում է պատշաճ, եթե կատարված է գրավոր և տրված է առձեռն, կամ ուղարկված է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստով կամ կատարված է փոխանցում ֆաքսի միջոցով կողմի ստորև նշված հասցեով կամ այդ նպատակով կողմի նշած մեկ այլ հասցեով, ընդ որում յուրաքանչյուր դեպքում պետք է առկա լինի գրավոր ստացական, որը կարող է փոխանցվել էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով:

 

11. Այլ դրույթներ

 

11.1 Սույն պայմանագրի հավելվածները կազմում են նրա անբաժանելի մասը:

11.2 Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից` հայերեն լեզվով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

11.3 Պայմանագրին կցվում են հավելվածներ________ էջից, այդ թվում`

հավելված N 1 ֆինանսական առաջարկները և ընդերքօգտագործման վճարները______էջից,

հավելված N 2 հանքի փակման ծրագրով նախատեսված պարտավորություններ______ էջից,

հավելված N 3 համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորություններ________ էջից,

հավելված N 4 բնապահպանական կառավարման պլան ________ էջից:

հավելված N 5 ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքներ _________ էջից:

 

12. Կողմերի գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և

i

ստորագրությունները

 

Լիազոր մարմին ___________________________________________________

(փոստային դասիչը, գտնվելու վայրը)

______________________________________________________________________

         (հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ)

                                           

Ընդերքօգտագործող _____________________________________________________

(փոստային դասիչը, գտնվելու վայրը, հարկային կոդը)

______________________________________________________________________

        (հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ)

                                            

            ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ         ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ

_____________________________   __________________________

          (անունը, ազգանունը)             (անունը, ազգանունը)

              

_____________________________   ___________________________

           (ստորագրությունը)                (ստորագրությունը)

             

    ______ 20 թ.                               ______ 20 թ.

 

Կ.Տ.

 

Հավելված N 1

օգտակար հանածոյի արդյունահանման

----- --------------թ. N

ընդերքօգտագործման պայմանագրի

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

1. Ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկները

 

.___________________________________________.

|NN |Ծախսերի անվանումը|Կատարման|Ներդրումների|

|ը/կ|                 |ժամկետը |չափը        |

|___|_________________|________|____________|

|1. |Հանքի աշխատանքի  |        |            |

|___|_________________|________|____________|

|2. |Կապիտալ          |        |            |

|___|_________________|________|____________|

|3. |Գործառնական      |        |            |

|___|_________________|________|____________|

|4. |                 |        |            |

.___________________________________________.

 

2. Պետական տուրքի և ընդերքօգտագործման վճարներ

2.1 ընդերքօգտագործման դիմաց ընդերքօգտագործողների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարում են պարտադիր վճարներ (բնապահպանական, բնօգտագործման կամ ռոյալթի)` «Բնապահպանական և բնօգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով.

2.2 ընդերքօգտագործման թույլտվության դիմաց ընդերքօգտագործողների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվում է տարեկան պետական տուրք` համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

3. Շրջակա միջավայրի դրամագլուխ և օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների վճարներ

3.1 ընդերքօգտագործման դիմաց ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի դրամագլխի վճարներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով և վճարման կարգով.

3.2 օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների վճար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով և վճարման կարգով.

3.3 բնապահպանական աշխատանքների իրականացման համար դրամագլխից ընդերքօգտագործողին տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ընդերքօգտագործողի կատարած հատկացումների չափը.

3.4 օգտակար հանածոների արդյունահանման նախագծով նախատեսված միջոցառումների կատարումից հետո ընդերքօգտագործողի կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է ընդերքօգտագործողին:

 

Հավելված N 2

օգտակար հանածոյի արդյունահանման

----- --------------թ. N

ընդերքօգտագործման պայմանագրի

 

Հանքի փակման ծրագրով նախատեսված պարտավորություններ

 

1. Հանքի փակման ծրագրով նախատեսված պարտավորություններ`

1.1 ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով հանքի փակման ծրագրով նախատեսված` հանքի փակումից հետո աշխատուժի սոցիալական մեղմացման նախատեսվող միջոցառումները (վերաորակավորման դասընթացների կազմակերպում, այլ մասնագիտությունների ուսուցման կազմակերպում, խթաններ և հնարավորություններ ստեղծել այդ աշխատողներին այլ ճյուղեր աշխատանքի տեղավորելու համար և այլն).

1.2 փակվող հանքի անմիջական ազդեցության գոտում գտնվող համայնքների սոցիալ-տնտեսական մեղմացման նախատեսվող միջոցառումները (համայնքի սոցիալ-տնտեսական ծրագրերին մասնակցություն, փոքր և միջին բիզնեսի կազմակերպման աջակցություն և այլն).

1.3 հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ կազմել հանքի փակման վերջնական ծրագիրը և այն ներկայացնել լիազոր մարմին:

 

._______________________________________________________.

|NN |Միջոցառումների անվանումը     |Կատարման|Ներդրումների|

|ը/կ|                             |ժամկետը |չափը        |

|___|_____________________________|________|____________|

|1. |                             |        |            |

|___|_____________________________|________|____________|

|2. |                             |        |            |

|___|_____________________________|________|____________|

|3. |                             |        |            |

|___|_____________________________|________|____________|

|4. |                             |        |            |

._______________________________________________________.

 

Հավելված N 3

օգտակար հանածոյի արդյունահանման

----- --------------թ. N

ընդերքօգտագործման պայմանագրի

 

Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած

պարտավորություններ

 

1. Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափը և կատարման ժամկետները

 

._______________________________________________________.

|NN |Պարտավորությունների անվանումը|Կատարման|Ներդրումների|

|ը/կ|                             |ժամկետը |չափը        |

|___|_____________________________|________|____________|

|5. |                             |        |            |

|___|_____________________________|________|____________|

|6. |                             |        |            |

|___|_____________________________|________|____________|

|7. |                             |        |            |

|___|_____________________________|________|____________|

|8. |                             |        |            |

._______________________________________________________.

 

Հավելված N 4

օգտակար հանածոյի արդյունահանման

----- --------------թ. N

ընդերքօգտագործման պայմանագրի

 

Բնապահպանական կառավարման պլան

 

Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ:

 

Հավելված N 5

օգտակար հանածոյի

արդյունահանման և (կամ)

ընդերքօգտագործման թափոնների

վերամշակման

_____ _________ _________ թ. N

ընդերքօգտագործման պայմանագրի

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների չափը

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման անվանումը |Կատարման ժամկետը     |Ներդրումների չափը    |

|ը/կ|                     |                     |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|1. |                     |                     |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|2. |                     |                     |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|3. |                     |                     |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|4. |                     |                     |                     |

._____________________________________________________________________.

 

(1-ին հավելվածը փոփ. 30.06.16 թիվ 671-Ն, 04.05.17 թիվ 459-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 22-ի

N 437-Ն որոշման

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

 

(օրինակելի ձև)

 

    քաղ. Երևան                                   _____ _____________20 թ.

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` ի դեմս նախարար ____________________________________-ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության անունից, իր լիազորությունների սահմաններում (այսուհետ` լիազոր մարմին) մի կողմից և ___________________ տնտեսավարող սուբյեկտը (այսուհետ` ընդերքօգտագործող), ի դեմս ___________________________, որը գործում է ----- հիման վրա, մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) և այլ իրավական ակտերով, նախարարության և տնտեսավարող սուբյեկտի կանոնադրություններով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր):

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Պայմանագիրը նախատեսում է տեղամասն ուսումնասիրության տրամադրելու պայմանները և ժամկետները, աշխատանքների կատարման ժամկետն ըստ փուլերի` երկրաբանական ուսումնասիրությունների կատարման ժամանակացույցը, ստացված տեղեկությունները պետական փորձաքննության ներկայացնելու ենթադրվող ժամկետները, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:

1.2 Պայմանագիրը բաղկացած է հիմնական տեքստից և N 1 հավելվածից, որոնք կազմում են պայմանագրի անբաժանելի մասը:

1.3 Պայմանագրով չկարգավորված հարաբերությունները, այդ թվում` կողմերի այլ իրավունքները կարգավորվում են օրենսգրքով, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

 

2. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով սահմանվում են _____________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________կոորդինատներով սահմանափակված____________________________

(տարածքի գտնվելու վայրը, ծրագրի անվանումը)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

______________օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման պայմանները, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

 

3. Պայմանագրի ժամկետը

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև __________ թվականի _______________-ը:

 

4. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

4.1 Լիազոր մարմինն իրավունք ունի`

4.1.1 ընդերքօգտագործողից պահանջելու ուսումնասիրության աշխատանքները կատարել ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված ստանդարտներին, նորմերին ու կանոններին համապատասխան.

4.1.2 գրավոր զգուշացնելու և վաղաժամկետ լուծելու պայմանագիրն օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն.

4.1.3 ստուգելու ընդերքօգտագործման ընթացքում միջանկյալ հաշվետվությունների ներկայացման սահմանված պահանջների կատարումը.

4.1.4 ստուգելու իրականացվող աշխատանքների համապատասխանությունը ուսումնասիրության ծրագրերով նախատեսված աշխատանքների հետ.

4.1.5 ստուգելու ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը.

4.1.6 ընդերքի տրամադրված տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու` ինչի մասին ընդերքօգտագործողին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով.

4.1.7 ընդերքօգտագործողից պահանջելու ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում նրանց տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում հանձնելու լիազոր մարմնին.

4.1.8 ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործելու ստուգվող սուբյեկտի գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ տարածքներ ու ստորաբաժանումներ.

4.1.9 ստուգման ընթացքում ստուգվող սուբյեկտից պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, ինչպես նաև վերցնելու փորձանմուշներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին:

 

4.2 Լիազոր մարմինը պարտավոր է`

4.2.1 ընդերքօգտագործողին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկել ընդերքի տրամադրված տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով տրված համաձայնության մասին.

4.2.2 ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա իրականացնել ստուգումներ ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության յուրաքանչյուր փուլում:

 

4.3 Ընդերքօգտագործողն իրավունք ունի`

4.3.1 կատարելու բացառիկ իրավունքով տրամադրված տարածքի սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ.

4.3.2 տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ներգրավելու երրորդ անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ.

4.3.3 առաջնահերթությամբ ստանալու օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ընդերքի այն տեղամասի նկատմամբ, որի վերաբերյալ սեփական միջոցների հաշվին ստացել է երկրաբանական տեղեկություն.

4.3.4 դիմելու լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի պայմանները փոփոխելու նպատակով.

4.3.5 դիմելու լիազոր մարմին իրականացնելու ստուգումներ ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության յուրաքանչյուր փուլում:

 

4.4 Ընդերքօգտագործողը պարտավոր է`

i

4.4.1 աշխատանքներն իրականացնել` համաձայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի.

4.4.2 լիազոր մարմնին տեղեկացնել արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հայտնաբերման մասին, դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.

4.4.3 մետաղական օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունն ապահովելու նպատակով փորձանմուշների հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

4.4.4 յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 60 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել միջանկյալ հաշվետվություն` մանրամասնելով կատարված երկրաբանական աշխատանքները.

4.4.5 երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկատվությունը հանձնել լիազոր մարմնին սահմանված կարգով.

4.4.6 ապահովել բնապահպանական միջոցառումները` օրենսդրությամբ սահմանված կարգով.

4.4.7 կատարել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված բոլոր պարտականությունները.

4.4.8 թույլատրել լիազոր մարմնին ստուգման նպատակով անարգել մուտք գործելու գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ տարածքներ ու ստորաբաժանումներ.

4.4.9 տրամադրել լիազոր մարմնին ստուգման ընթացքում պահանջվող փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, ինչպես նաև թույլատրել վերցնելու փորձանմուշներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին:

4.4.10 իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ նախատեսված ընդերքօգտագործման թափոնների վերամշակման աշխատանքների իրականացման դեպքերում` ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները:

4.4.11. ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը:

(4.4-րդ կետը փոփ. 22.02.18 թիվ 167-Ն որոշում)

 

5. Զգուշացում

 

5.1 Լիազոր մարմինը, օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն, կարող է ընդերքօգտագործողին տալ զգուշացում, եթե նա`

5.1.1 չի կատարում սույն օրենսգրքով նախատեսված պարտավորությունները.

5.1.2 չի կատարում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները, այդ թվում` ընդերքօգտագործման պայմանագրով, ծրագրով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները` բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի.

5.1.3 չի վճարել օրենքով նախատեսված վճարները` սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում:

 

6. Պայմանագրի ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և լուծումը

 

6.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է թույլտվության գործողության ամբողջ ժամանակահատվածում, եթե պայմանագրով սահմանված հիմքերով պայմանագիրը վաղաժամկետ չի լուծվել:

6.2 Պայմանագիրը գործում է նաև ժամկետի կամ թույլտվությամբ տրամադրված ընդերքի տեղամասի սահմանված կարգով փոփոխության դեպքում: Եթե երկարաձգվել է թույլտվության պայմանների փոփոխությամբ, ապա պայմանագիրը շարունակում է գործել` հաշվի առնելով այդ փոփոխությունները:

6.3 Պայմանագիրը կարող է լուծվել`

6.3.1 լիազոր մարմնի նախաձեռնությամբ` ընդերքօգտագործողի կողմից պայմանագրի դրույթների խախտման դեպքում.

6.3.2 ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ` ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ հանդիսացող ընդերքի ամբողջ տեղամասից հրաժարվելու դեպքում դիմում ներկայացնելու և լիազոր մարմնի կողմից հրաժարման հավաստագիր տրամադրելու դեպքում.

6.3.3 թույլտվության ժամկետի ավարտի դեպքում:

6.4 Լիազոր մարմնի կողմից թույլտվությունն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցվելու դեպքում պայմանագիրը համարվում է լուծված:

 

7. Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը

 

Ընդերքօգտագործողի առաջարկությամբ լիազոր մարմինն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է ընդերքօգտագործման իրավունքը ձևավորող փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ:

 

8. Անհաղթահարելի ուժի, ինչպես նաև կողմերի գործունեության հետ

չկապված դեպքեր

 

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ դեպքեր, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:

 

9. Վեճերի լուծումը

 

Պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

10. Ծանուցում

 

Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները, հաղորդումների կատարումը համարվում է պատշաճ, եթե կատարված է գրավոր և տրված է առձեռն, կամ ուղարկված է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստով կամ կատարված է փոխանցում ֆաքսի միջոցով կողմի ստորև նշված հասցեով կամ այդ նպատակով կողմի նշած մեկ այլ հասցեով, ընդ որում յուրաքանչյուր դեպքում պետք է առկա լինի գրավոր ստացական, որը կարող է փոխանցվել էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով:

 

11. Այլ դրույթներ

 

11.1 Սույն պայմանագրի հավելվածը կազմում է նրա անբաժանելի մասը:

11.2 Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից` հայերեն լեզվով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

11.3 Պայմանագրին կցվում է «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման և ստացված տեղեկությունները պետական փորձաքննության ներկայացնելու ժամանակացույց» N 1 հավելվածը ------- էջից:

 

12. Կողմերի գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և

i

ստորագրությունները

 

Լիազոր մարմին

_____________________________________________________________________

                    (փոստային դասիչը, գտնվելու վայրը)

_____________________________________________________________________

(հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ,

հարկային կոդ)

 

Ընդերքօգտագործող ________________________________________

(փոստային դասիչը, գտնվելու վայրը)

 

_____________________________________________________________________

        (հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ)

                                         

    ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ                   ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ

    _______________________             _______________________

     (անունը, ազգանունը)                 (անունը, ազգանունը)   

    ___________________                 ___________________                    

     (ստորագրությունը)                   (ստորագրությունը)       

 

    ______ 20 թ.                            ______ 20 թ.

 

Կ.Տ.

 

(12-րդ բաժինը փոփ. 30.06.16 թիվ 671-Ն որոշում)

 

Հավելված N 1

օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով

ընդերքի երկրաբանական ուսումնասիրության

----- ----------------թ. N

ընդերքօգտագործման պայմանագրի

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

i

ՀՀ __________ մարզի ____________________________________

երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու, ստացված

տեղեկությունները պետական փորձաքննության ներկայացնելու

 

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանքի  |Չափման|Ծավալը |   20  թ.   |   20  թ.   |   20  թ.   |

|ը/կ|անվանումը  |միա-  |       |____________|____________|____________|

|   |           |վորը  |       |I |II|III|IV|I |II|III|IV|I |II|III|IV|

|___|___________|______|_______|__|__|___|__|__|__|___|__|__|__|___|__|

|1. |           |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|___|___________|______|_______|__|__|___|__|__|__|___|__|__|__|___|__|

|2. |           |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|___|___________|______|_______|__|__|___|__|__|__|___|__|__|__|___|__|

|3. |           |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|___|___________|______|_______|__|__|___|__|__|__|___|__|__|__|___|__|

|4. |           |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|___|___________|______|_______|__|__|___|__|__|__|___|__|__|__|___|__|

|5. |           |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|___|___________|______|_______|__|__|___|__|__|__|___|__|__|__|___|__|

|6. |           |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|___|___________|______|_______|__|__|___|__|__|__|___|__|__|__|___|__|

|7. |           |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|___|___________|______|_______|__|__|___|__|__|__|___|__|__|__|___|__|

|8. |           |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|___|___________|______|_______|__|__|___|__|__|__|___|__|__|__|___|__|

|9. |           |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|___|___________|______|_______|__|__|___|__|__|__|___|__|__|__|___|__|

|   |Ստացված    |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|   |տեղեկու-   |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|   |թյունները  |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|   |պետական    |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|   |փորձաքննու-|      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|   |թյան       |      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

|   |ներկայացնել|      |       |  |  |   |  |  |  |   |  |  |  |   |  |

._____________________________________________________________________.

 

    ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ                   ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ

    _______________________             _______________________

     (անունը, ազգանունը)                   (անունը, ազգանունը)   

    _______________________             _______________________

     (ստորագրությունը)                     (ստորագրությունը)       

                                                                 

    ______ 20 թ.                            ______ 20 թ.

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 30.06.16 թիվ 671-Ն, 04.05.17 թիվ 459-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2012
N 437-Ն
Որոշում