041.0835.150915
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2015 թվականի N 835-Ա
i
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի`
Հաստատել`
1) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի պահեստային կազմը` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ վարչապետի
2015թ. սեպտեմբերի 15-ի
N 835-Ա որոշման
ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Քրիստինա Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության հավասար հնարավորությունների
ապահովման վարչության պետ, մարդկանց թրաֆիքինգի
և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական
աշխատանքային խմբի անդամ (հանձնաժողովի նախագահ)
Տիգրան Պողոսյան - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչության
դատախազ, առաջին դասի խորհրդական, մարդկանց
թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի
միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ
(համաձայնությամբ)
Հաբեթ Մկրտչյան - ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր
վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված
հանցագործությունների դեմ պայքարի վարչության
թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, մարդկանց
թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի
միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ
Վիկտորիա Ավակովա - «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի
ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և
շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական
աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)
Ենոք Շատվորյան - «Հույս և օգնություն» հասարակական
կազմակերպության ներկայացուցիչ, մարդկանց
թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի
միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ
(համաձայնությամբ)
Հասմիկ Էդիլյան - «Դեմոկրատիան այսօր» հասարակական
կազմակերպության ներկայացուցիչ, մարդկանց
թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի
միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ
(համաձայնությամբ)
Մերրի Սարիբեկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության հավասար հնարավորությունների
ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և
կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ
(հանձնաժողովի քարտուղար)
(1-ին հավելվածը փոփ. 01.06.16 թիվ 453-Ա, 10.04.17 թիվ 350-Ա, 12.05.2021 թիվ 513-Ա որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2015թ. սեպտեմբերի 15-ի
N 835-Ա որոշման
ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԿԱԶՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Սոֆի Բոստանչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության հավասար հնարավորությունների
ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և
կանանց հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի
նախագահ)
Շուշանիկ Իսրայելյան - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչության պետի
տեղակալ, դատախազ, արդարադատության երկրորդ դասի
խորհրդական (համաձայնությամբ)
Սարգիս Ղալթախչյան - ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր
վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված
հանցագործությունների դեմ պայքարի վարչության
թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ
Աննա Կարապետյան - «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Նորա Մնացականյան - «Հույս և օգնություն» հասարակական
կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Գյուլնարա Շահինյան - «Դեմոկրատիան այսօր» հասարակական
կազմակերպության ներկայացուցիչ, կազմակերպության
հոգաբարձուների խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Մերրի Սարիբեկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության հավասար հնարավորությունների
ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և
կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ
(հանձնաժողովի քարտուղար)
(2-րդ հավելվածը փոփ. 12.05.2021 թիվ 513-Ա որոշում)