Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ Ը ...

 

 

041.0225.040508

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2008 թվականի N 225-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 507-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկման ընթացակարգը կանոնակարգելու նպատակով`

1. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների, այդ թվում` համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այլ կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց հիմք հանդիսացող արձանագրությունների վերաբերյալ առարկություններ ու բացատրություններ ներկայացնելիս` պարզաբանումներ, խորհրդատվություն ստանալու նպատակով դրանք քննարկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և այդ արձանագրություններում բարձրացված հարցերին առնչվող պետական մարմինների հետ:

2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների, այդ թվում` համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այլ կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց համար հիմք հանդիսացող արձանագրությունների վերաբերյալ առարկություններն ու բացատրությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատ` այդ հաշվետվությունները և դրանց վերաբերյալ առարկություններն ու բացատրությունները միաժամանակ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` ի տնօրինություն:

(2-րդ կետը փոփ. 10.04.17 թիվ 346-Ա որոշում)

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց համար հիմք հանդիսացող արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատ ներկայացվող առարկություններն ու բացատրություններն այդ հաշվետվությունների հետ միասին միաժամանակ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` ի տնօրինություն:

(3-րդ կետը փոփ. 10.04.17 թիվ 346-Ա որոշում)

3.1. Հանձնարարել հանրապետական գործադիր և տարածքային մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների, այդ թվում` համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այլ կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց համար հիմք հանդիսացող արձանագրությունների վերաբերյալ առարկություններն ու բացատրությունները` այդ հաշվետվությունների հետ միասին տեղադրել իրենց պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում (համայնքները նշված տեղեկատվությունը տեղադրում են պաշտոնական կայքէջի առկայության դեպքում)` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պարունակում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ:

(3.1-ին կետը լրաց. 10.04.17 թիվ 346-Ա որոշում)

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկման ընթացակարգի մասին» N 507-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.05.2008
N 225-Ա
Որոշում