Սեղմել Esc փակելու համար:
{04.04.2017 - 27.09.2017} ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{04.04.2017 - 27.09.2017} ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.04.2017  -ից մինչեւ   27.09.2017  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0616.170616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2016 թվականի N 616-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՍԿԵ Գրուպ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հուլիսի 15-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 30.03.17 թիվ 326-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՍԿԵ Գրուպ» բաց բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2016 թվականի հունիսի 16-ի

N 616-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳ   |Անվանումը         |Չափի|Քանակը|Ծագման/      |Արժեքը       |

|ը/կ|ԱԱ-ի  |                  |միա-|      |արտահանման   |(դրամ)       |

|   |ծածկա-|                  |վորը|      |երկիրը       |             |

|   |գիրը  |                  |    |      |             |             |

|___|______|__________________|____|______|_____________|_____________|

|1. |8514  |Մետաղի հալման     |կգ  |860000|ԵՄ, Թուրքիա, |1 715 000 000|

|   |      |էլեկտրաաղեղնային  |    |      |Չինաստան/    |             |

|   |      |ԷԱՎ-40 վառարանի   |    |      |Հոլանդիա     |             |

|   |      |մասեր             |    |      |             |             |

|___|______|__________________|____|______|_____________|_____________|

|2. |8504  |Վառարանային       |հատ |1     |Իտալիա/Իտալիա|  285 000 000|

|   |      |տրանսֆորմատոր     |    |      |             |             |

|   |      |40 ՄվԱ            |    |      |             |             |

|___|______|__________________|____|______|_____________|_____________|

|   |      |Ընդամենը          |    |      |             |2 000 000 000|

._____________________________________________________________________.

 

(հավելվածը խմբ. 15.12.16 թիվ 1270-Ա, 30.03.17 թիվ 326-Ա, 22.09.17 թիվ 1167-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.2016
N 616-Ա
Որոշում