Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋԻՆ ԺԱՄԿ ...

 

 

050.0142.180613

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        06            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013241

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունիսի 2013 թվականի թիվ 142-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՃՈՒՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 75-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 4. ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ

 

26. Գրավի առարկայից հրաժարման գործառնությունը կատարվում է այն դեպքում, երբ գրավառուի հանդեպ հիմնական պարտավորության չկատարման պարագայում, առանց դատարան դիմելու, գրավատուն հրաժարվում է գրավի առարկա հանդիսացող պարտատոմսերից (կամ դրանց մի մասից)` հանձնելով դրանք ի սեփականություն գրավառուին: Տվյալ գործառնությունը կարող է կատարվել միայն նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրում կամ նոտարական կարգով վավերացված գրավատուի և գրավառուի միջև առանձին կնքված համաձայնագրում նման պայման սահմանված լինելու դեպքում:

27. Գրավի առարկայից հրաժարման գործառնության դեպքում պարտատոմսերը գրավատուի գրավադրված դեպո հաշվից փոխանցվում են գրավառուի ազատ դեպո հաշվի վրա, այդ պարտատոմսերի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքի և գրավառուի գրավի իրավունքի դադարումով և գրավառուի սեփականության իրավունքի ծագումով:

28. Գրավի առարկայից հրաժարման գործառնությունը կարող է կատարվել ինչպես գրավադրված պարտատոմսերի ողջ ծավալի, այնպես էլ դրա մի մասի նկատմամբ:

29. Գրավի առարկայից հրաժարման գործառնությունը նախաձեռնվում է գրավատուի կողմից:

30. Գրավի առարկայից հրաժարման գործառնությունը կատարվում է հետևյալ կերպ`

1) գրավատուն իրեն սպասարկող ենթապահառուին է ներկայացնում «Գրավադրված պարտատոմսերից հօգուտ գրավառուի հրաժարման հանձնարարական»:

2) Գրավատուի ենթապահառուն իրականացնում է ներկայացված փաստաթղթի համապատասխան ստուգումներ, որոնք ներառում են դեպո հանձնարարականի վավերության ստուգումը, հօգուտ տվյալ գրավառուի անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայության ստուգումը ներդրող-գրավատուի գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում: Եթե ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Հակառակ դեպքում ենթապահառուն ընդունում է այն կատարման, և իր հերթին համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին:

3) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, ստուգում է անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայությունը գրավատուի ենթապահառուի համապատասխան գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում և գրավի իրավունքի անհրաժեշտ ծավալի առկայությունն ու ստուգման դրական արդյունքի դեպքում կատարում է համապատասխան հաշվապահական ձևակերպումներ և գրավի իրավունքի դադարման այլ գրառումներ: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում գրավատուին սպասարկող ենթապահառուին, իսկ գրավառուին սպասարկող ենթապահառուին ներկայացնում է գրավատուի ենթապահառուից ստացված դեպո հանձնարարականի օրինակը, որը հավաստում է տվյալ գործառնության կատարման փաստը: Գործառնական օրվա ավարտից հետո պահառուն գրավատուի ենթապահառուին և գրավառուի ենթապահառուին ուղարկում է քաղվածքներ համապատասխան դեպո հաշիվներից:

4) Պահառուից ստացված փաստաթղթերի հիման վրա գրավատուին (գրավառուին) սպասարկող ենթապահառուն համապատասխան գրառումներ (հաշվապահական ձևակերպումներ) է կատարում իր մոտ վարվող դեպո հաշվառման համակարգում, որից հետո գործառնությունը համարվում է կատարված, և գրավառուն ու գրավատուն սահմանված փաստաթղթերով (տեղեկանք, քաղվածք) տեղեկացվում են գործառնության կատարման վերաբերյալ:

5) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին, և գործառնությունը համարվում է մերժված:

6) Եթե գրավատուն առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա «Գրավադրված պարտատոմսերից հրաժարման հանձնարարական» է ներկայացնում անմիջապես պահառուին, որը գործում է սույն կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում սահմանված ընթացակարգերի համաձայն:

 

ԳԼՈՒԽ 5. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՐԱՎԱՌՈՒԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ

 

31. Առանց դատարան դիմելու գրավադրված պարտատոմսերի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջների բավարարման գործառնությունը կարող է կատարվել այն դեպքում, եթե այդպիսի գործառնություն նախատեսված է նոտարական կարգով վավերացված գրավադրման պայմանագրում կամ նոտարական կարգով վավերացված գրավատուի և գրավառուի միջև առանձին կնքված համաձայնագրում:

32. Տվյալ գործառնությունն իրականացվում է երկու գործառնությունների միջոցով` սույն կարգի 24-րդ կետում սահմանված կանոնների և ընթացակարգերի համաձայն գրավառուի կողմից նախաձեռնված գրավի դադարման գործառնության և այնուհետև գրավատուի կողմից գրավը դադարած պարտատոմսերի` երրորդ անձին վաճառքի գործառնության: Պարտատոմսերի վաճառքի արդյունքում գրավատուին վճարված դրամական միջոցները այնուհետև վերջինիս կողմից փոխանցվում են գրավառուին:

 

ԳԼՈՒԽ 6. ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ

 

33. Գրավի առարկա հանդիսացող պարտատոմսերի փոխարինման գործառնությունն իրականացվում է այդ դեպքում, երբ գրավի պայմանագրով գրավադրվել են պարտատոմսեր, որոնց մարման (մասնակի մարման) ժամկետը նախորդում է գրավի պայմանագրում սահմանված հիմնական պարտավորության կատարման ժամկետին, կամ գրավի պայմանագրով սահմանված այլ դեպքերում:

34. Գրավի առարկայի փոխարինման դեպքում նախկինում գրավադրված (փոխարինվող) պարտատոմսերի նկատմամբ գրավը դադարում է, որի արդյունքում այդ պարտատոմսերը գրավատուի գրավադրված դեպո հաշվից փոխանցվում են գրավատուի ազատ դեպո հաշվի վրա, այդ պարտատոմսերի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքի դադարեցմամբ, միաժամանակ փոխարինող պարտատոմսերը գրավադրվում են, որի արդյունքում այդ պարտատոմսերը գրավատուի ազատ դեպո հաշվից փոխանցվում են գրավատուի գրավադրված դեպո հաշվի վրա, փոխարինող պարտատոմսերի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքի գրանցմամբ:

35. Գրավի առարկա հանդիսացող պարտատոմսերի փոխարինումը կարող է կատարվել միայն գրավառուի համաձայնության դեպքում, եթե օրենքով կամ գրավի պայմանագրով այլ բան սահմանված չէ:

36. Գրավի առարկայի փոխարինման դեպքում գրավի պայմանագրում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ:

37. Գրավառուի համաձայնությամբ գրավի առարկայի փոխարինման գործառնությունն իրականացվում է սույն կետում սահմանված կանոնների և ընթացակարգերի համաձայն`

1) գրավառուի համաձայնությամբ գրավի առարկայի փոխարինման գործառնությունը նախաձեռնվում է միաժամանակ գրավատուի և գրավառուի կողմից.

2) գրավատուն և գրավառուն իրենց սպասարկող ենթապահառուներին են ներկայացնում «Գրավի փոխարինման հանձնարարական», գրավատուն ներկայացնում է նաև փոփոխված գրավի պայմանագիրը.

3) գրավատուի (գրավառուի) ենթապահառուն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի համապատասխան ստուգումներ: Ընդ որում, գրավառուի ենթապահառուի կողմից իրականացվող ստուգումը ներառում է դեպո հանձնարարականի վավերության ստուգումը և փոխարինվող գրավի իրավունքի համապատասխան ծավալի առկայության ստուգումը, իսկ գրավատուի ենթապահառուի կողմից իրականացվող ստուգումը ներառում է դեպո հանձնարարականի վավերության ստուգումը, հօգուտ տվյալ գրավառուի անհրաժեշտ ծավալի փոխարինվող պարտատոմսերի առկայության ստուգումը ներդրող-գրավատուի գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում, անհրաժեշտ ծավալի փոխարինող պարտատոմսերի առկայության ստուգումը ենթապահառուի մոտ վարվող ներդրող-գրավատուի ազատ դեպո հաշվում: Եթե գրավատուի (գրավառուի) ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Եթե ստուգման արդյունքը դրական է, ապա գրավատուի ենթապահառուն ընդունում է հանձնարարականը կատարման և միաժամանակ ստուգում է համապատասխան գրավի պայմանագրի դրույթները: Եթե գրավի պայմանագրով նախատեսված է գրավի առարկայի փոխարինում առանց գրավառուի լրացուցիչ համաձայնության, ապա գրավատուի ենթապահառուն գործում է սույն կարգի 38-րդ կետում սահմանված ընթացակարգերի համաձայն: Հակառակ դեպքում գրավատուի ենթապահառուն համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին: Եթե ստուգման արդյունքը դրական է, ապա գրավառուի ենթապահառուն ընդունում է հանձնարարականը կատարման, և իր հերթին համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին:

4) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, իրականացնում է վավերության ստուգում: Անվավերության դեպքում դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Ստուգման դրական արդյունքի դեպքում պահառուն փնտրում է իր կողմից ընդունված դեպո հանձնարարականների բազմությունում տվյալ հանձնարարականի զույգ հանդիսացող հանձնարարականը: Համապատասխան զույգը գտնելու դեպքում պահառուն ստուգում է անհրաժեշտ ծավալի փոխարինվող պարտատոմսերի առկայությունը համապատասխան գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում և գրավի իրավունքի անհրաժեշտ ծավալի առկայությունը, ինչպես նաև փոխարինող պարտատոմսերի առկայությունը համապատասխան ազատ դեպո հաշվում: Ստուգման դրական արդյունքի դեպքում պահառուն կատարում է համապատասխան հաշվապահական ձևակերպումներ և գրավի իրավունքի վերաձևակերպման այլ գրառումներ: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում գրավառուին և գրավատուին սպասարկող ենթապահառուին (ենթապահառուներին): Գործառնական օրվա ավարտից հետո պահառուն գրավատուի ենթապահառուին ուղարկում է քաղվածք համապատասխան դեպո հաշիվներից:

5) Ստացված հաստատման հիման վրա ենթապահառուն (ենթապահառուները) համապատասխան գրառումներ է կատարում իր մոտ վարվող պահառուական համակարգում, որից հետո գործառնությունը համարվում է կատարված, և գրավառուն ու գրավատուն սահմանված փաստաթղթերով (տեղեկանք, քաղվածք) տեղեկացվում են գործառնության կատարման վերաբերյալ:

6) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականները չեն կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում են այն ներկայացնողներին, և գործառնությունը համարվում է մերժված:

7) Բոլոր այն դեպո հանձնարարականները, որոնց համապատասխան զույգերը պահառուի կողմից սահմանված ժամանակահատվածում (պահառուի գործառնական օրվա ընթացքում) չեն գտնվում, մերժման պատճառի նշումով վերադարձվում են այն ներկայացնողներին, և գործառնությունը համարվում է մերժված:

8) Եթե գրավատուն և գրավառուն սպասարկվում են միևնույն ենթապահառուի մոտ, ապա ենթապահառուն գրավի առարկայի փոխարինման հանձնարարականը ներկայացնում է պահառուին` իր մոտ գրավատուից և գրավառուից զույգ հանդիսացող հանձնարարականներն ընդունելուց հետո:

9) Եթե գրավատուն և (կամ) գրավառուն առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին, որը գործում է սույն կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերում նշված ընթացակարգերի համաձայն:

38. Առանց գրավառուի լրացուցիչ համաձայնության գրավի առարկայի փոխարինման գործառնությունն իրականացվում է սույն կետում սահմանված կանոնների և ընթացակարգերի համաձայն`

1) առանց գրավառուի լրացուցիչ համաձայնության գրավի առարկայի փոխարինման գործառնությունը նախաձեռնվում է միայն գրավատուի կողմից.

2) գրավատուն իրեն սպասարկող ենթապահառուին է ներկայացնում «Գրավի առարկայի փոխարինման հանձնարարական»:

3) Գրավատուի ենթապահառուն իրականացնում է սույն կարգի 37-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ստուգումները: Եթե գրավատուի ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Հակառակ դեպքում ենթապահառուն ստուգում է համապատասխան գրավի պայմանագրի դրույթները: Եթե գրավի պայմանագրով նախատեսված է գրավի առարկայի փոխարինում առանց գրավառուի լրացուցիչ համաձայնության, ապա գրավատուի ենթապահառուն իրեն ներկայացված հանձնարարականի և գրավի պայմանագրի կրկնօրինակները կից գրությամբ ներկայացնում է գրավառուի ենթապահառուին` խնդրելով տալ գրավի առարկայի փոխարինման հաստատում: Այնուհետև գրավատուի ենթապահառուն գրավառուի ենթապահառուի հետ համաձայնեցված ժամկետում համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին:

4) Գրավառուի ենթապահառուն, ստանալով գրավատուի ենթապահառուից գրությունը կից փաստաթղթերով և համոզվելով, որ տվյալ գործառնությունը կարող է իրականացվել առանց գրավառուի համաձայնության, պահառուին ներկայացնում է «Գրավի փոխարինման հանձնարարական»: Եթե գրավառուի ենթապահառուի համոզմամբ տվյալ գործառնությունը չի կարող իրականացվել առանց գրավառուի համաձայնության, նա պարտավոր է անհապաղ այդ մասին տեղեկացնել գրավատուի ենթապահառուին, որից հետո տարաձայնությունները կարգավորվում են անմիջապես գրավատուի և գրավառուի կողմից:

5) Պահառուն, ենթապահառուներից ստանալով դեպո հանձնարարականները, գործում է սույն կարգի 37-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերում նշված ընթացակարգերի համաձայն:

39. Եթե ենթապահառուն կամ առևտրային բանկն ինքն է գրավատու կամ գրավառու, ապա նա, ինչպես նաև պահառուն գործում են սույն գլխում նկարագրված ընթացակարգերի համաձայն:

 

ԳԼՈՒԽ 7. ԳՐԱՎԱՏՈՒԻ ՓՈՓՈԽՈՒՄ

 

40. Գրավատուի փոփոխման գործառնությունը կատարվում է այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավադրված պարտատոմսերի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի:

41. Գրավադրված պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել այլ անձի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` գույքի օտարման պայմանագրի հիման վրա (առուվաճառք, նվիրատվություն և այլն) կամ իրավահաջորդության դեպքերում: Գրավադրված պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձին անցնելու դեպքում գրավադրված պարտատոմսերի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:

42. Գրավատուի փոփոխման դեպքում գրավադրված պարտատոմսերը գրավատուի գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվից փոխանցվում են նոր գրավատուի գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվի վրա` միաժամանակ միևնույն գրավառուի անունով գրավի իրավունքի համապատասխան վերագրանցմամբ:

43. Գրավատուն կարող է վաճառել կամ նվիրել գրավադրված պարտատոմսերը միայն գրավառուի համաձայնության դեպքում, եթե օրենքով կամ գրավի պայմանագրով այլ բան սահմանված չէ: Գրավադրված պարտատոմսերը ժառանգելու, իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքերում գրավառուի համաձայնությունը չի պահանջվում:

44. Պարտատոմսերի գրավատուի փոփոխման գործառնությունը նախաձեռնվում է գրավատուի կամ իրավահաջորդության դեպքում` պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձի (նոր գրավատուի) կողմից:

45. Տվյալ գործառնության իրականացման ժամանակ գրավատուին անմիջապես սպասարկող ենթապահառուն (պահառուն) պարտավոր է իրականացնել ներկայացված փաստաթղթերի հետևյալ ստուգումները`

1) գրավադրված պարտատոմսերը օտարման արդյունքում այլ անձի սեփականությանն անցնելու դեպքում գրավադրված պարտատոմսերի գրավատուի փոփոխման դեպո հանձնարարականի վրա պետք է առկա լինեն` գրավառուի համաձայնությունը արտացոլող գրառում` վավերացված գրավառուին սպասարկող ենթապահառուի (պահառուի) կողմից (տվյալ համաձայնությունը չի պահանջվում, եթե օրենքով կամ գրավի պայմանագրով սահմանված է, որ գրավառուի համաձայնությունը չի պահանջվում) և պարտատոմսերի նոր սեփականատեր հանդիսացող անձի (նոր գրավատուի) համաձայնությունը արտացոլող գրառում` վավերացված նոր գրավատուին սպասարկող ենթապահառուի (պահառուի) կողմից.

2) գրավադրված պարտատոմսերն իրավահաջորդության արդյունքում այլ անձի սեփականությանը անցնելու դեպքում գրավադրված պարտատոմսերի գրավատուի փոփոխման դեպո հանձնարարականին կից պետք է ներկայացված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավահաջորդությունը հավաստող փաստաթղթեր:

46. Գրավատուի փոփոխման գործառնությունն իրականացվում է հետևյալ կերպ`

1) պարտատոմսերի գրավատուն կամ իրավահաջորդության դեպքում` պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձը (նոր գրավատուն) գրավատուին սպասարկող ենթապահառուին է ներկայացնում «Գրավատուի փոփոխման հանձնարարական», անհրաժեշտության դեպքում սույն կարգի 45-րդ կետում սահմանված այլ փաստաթղթեր:

2) Գրավատուի ենթապահառուն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի համապատասխան ստուգումներ, որոնք ներառում են` սույն կարգի 45-րդ կետով սահմանված ստուգումները, ինչպես նաև հօգուտ տվյալ գրավառուի անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայության ստուգումը գրավատուի գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում: Եթե գրավատուի ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Եթե ստուգման արդյունքը դրական է, ապա գրավատուի ենթապահառուն համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին` կցելով ներկայացված այլ փաստաթղթերի կրկնօրինակները:

3) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, ստուգում է անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայությունը գրավատուի ենթապահառուի համապատասխան գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում և գրավի իրավունքի անհրաժեշտ ծավալի առկայությունը, և ստուգման դրական արդյունքի դեպքում կատարում է համապատասխան հաշվապահական ձևակերպումներ ու գրավի իրավունքի վերաձևակերպման այլ գրառումներ: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում գրավատուին սպասարկող ենթապահառուին, իսկ գրավառուին սպասարկող ենթապահառուին և նոր գրավատուին սպասարկող ենթապահառուին ներկայացնում է գրավատուի ենթապահառուից ստացված դեպո հանձնարարականի օրինակը, որը հավաստում է տվյալ գործառնության կատարման փաստը` կից ներկայացնելով նաև ներկայացված այլ փաստաթղթերի կրկնօրինակները: Գործառնական օրվա ավարտից հետո պահառուն գրավատուի ենթապահառուին և նոր գրավատուի ենթապահառուին ուղարկում է քաղվածքներ համապատասխան դեպո հաշիվներից:

4) Պահառուից ստացված փաստաթղթերի հիման վրա գրավատուի ենթապահառուն, նոր գրավատուի ենթապահառուն, գրավառուի ենթապահառուն համապատասխան գրառումներ են կատարում իրենց մոտ վարվող պահառուական համակարգում, որից հետո գործառնությունը համարվում է կատարված և գրավառուն, գրավատուն և նոր գրավատուն սահմանված փաստաթղթերով (տեղեկանք, քաղվածք, փաստաթղթերի կրկնօրինակներ) տեղեկացվում են գործառնության կատարման վերաբերյալ:

5) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին, և գործառնությունը համարվում է մերժված:

6) Եթե գրավատուն առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա դեպո հանձնարարականը և անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթերը ներկայացնում է անմիջապես պահառուին, որն իրականացնում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված ստուգումները, և դրական արդյունքի դեպքում կատարում է սույն կետի 3-րդ ենթակետում սահմանված այլ գործողությունները:

 

ԳԼՈՒԽ 8. ԳՐԱՎԱՌՈՒԻ ՓՈՓՈԽՈՒՄ

 

47. Գրավառուի փոփոխումը գրավառուի կողմից գրավի պայմանագրից բխող իր իրավունքների փոխանցումն է այլ անձի (նոր գրավառուի)` պահանջը զիջելու միջոցով պարտատիրոջ իրավունքները այլ անձի անցնելու կանոնների համաձայն:

48. Գրավառուի կողմից գրավի պայմանագրից բխող իր իրավունքները նոր գրավառուին զիջելը վավեր է, եթե նոր գրավառուին զիջվել է գրավով ապահովված հիմնական պարտավորությամբ պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքը:

49. Գրավառուի իրավունքները նոր գրավառուին անցնելու համար գրավատուի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

50. Գրավառուի փոփոխման դեպքում փոփոխվում են միայն գրավի իրավունքի գրառումները` նախկին գրավառուի գրավի իրավունքը դադարում է, այդ գրավի իրավունքը վերագրանցվում է նոր գրավառուի վրա:

51. Գրավառուի փոփոխման գործառնությունը նախաձեռնվում է նախկին գրավառուի կողմից, որը իրեն սպասարկող ենթապահառուին է ներկայացնում գրավառուի փոփոխման դեպո հանձնարարական, ինչպես նաև գրավադրված պարտատոմսերի նկատմամբ նոր գրավառուի իրավունքները հավաստող փաստաթղթեր:

52. Տվյալ գործառնության իրականացման ժամանակ գրավառուին անմիջապես սպասարկող ենթապահառուն (պահառուն) պարտավոր է իրականացնել հետևյալ ստուգումները`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կազմված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագրի առկայությունը, ըստ որի` գրավով ապահովված հիմնական պարտավորությամբ պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքը զիջվում է նոր պարտապանին (նոր գրավառուին).

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կազմված գրավի պայմանագրում գրավառուի փոփոխումն արտացոլող համապատասխան պայմանագրի փոփոխության առկայությունը.

3) եթե օրենքով կամ գրավի պայմանագրով գրավառուի փոփոխման գործառնության համար պահանջվում է գրավատուի համաձայնությունը, ապա գրավառուի փոփոխման դեպո հանձնարարականի վրա պետք է առկա լինի գրավատուի համաձայնությունն արտացոլող գրառում` վավերացված գրավատուին սպասարկող ենթապահառուի (պահառուի) կողմից:

53. Գրավառուի փոփոխման գործառնությունն իրականացվում է սույն կետում սահմանված կանոնների և ընթացակարգերի համաձայն`

1) պարտատոմսերի գրավառուն կամ նոր գրավառուն գրավառուին սպասարկող ենթապահառուին է ներկայացնում «Գրավառուի փոփոխման հանձնարարական»` կից այլ անհրաժեշտ փաստաթղթերով:

2) Գրավառուի ենթապահառուն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի համապատասխան ստուգումներ, որոնք ներառում են 52-րդ կետով սահմանված ստուգումները, ինչպես նաև համապատասխան գրավի իրավունքի անհրաժեշտ ծավալի առկայության ստուգումը: Եթե գրավառուի ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Եթե ստուգման արդյունքը դրական է, ապա գրավառուի ենթապահառուն համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին` կցելով ներկայացված այլ փաստաթղթերի կրկնօրինակները:

3) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, ստուգում է անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայությունը գրավատուի ենթապահառուի համապատասխան գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում և գրավի իրավունքի անհրաժեշտ ծավալի առկայությունն ու ստուգման դրական արդյունքի դեպքում կատարում է գրավի իրավունքի վերաձևակերպման գրառումներ: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում գրավառուին սպասարկող ենթապահառուին, իսկ գրավատուին սպասարկող ենթապահառուին և նոր գրավառուին սպասարկող ենթապահառուին ներկայացնում է նախկին գրավառուի ենթապահառուից ստացված դեպո հանձնարարականի օրինակները, որոնք հավաստում են տվյալ գործառնության կատարման փաստը` կից ներկայացնելով նաև ներկայացված այլ փաստաթղթերի կրկօրինակները:

4) Պահառուից ստացված փաստաթղթերի հիման վրա գրավատուի ենթապահառուն, նախկին գրավառուի ենթապահառուն, նոր գրավառուի ենթապահառուն համապատասխան գրառումներ են կատարում իրենց մոտ վարվող պահառուական համակարգում, որից հետո գործառնությունը համարվում է կատարված, և գրավառուն, գրավատուն և նոր գրավառուն սահմանված փաստաթղթերով (տեղեկանք, փաստաթղթերի կրկնօրինակներ) տեղեկացվում են գործառնության կատարման վերաբերյալ:

5) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին, և գործառնությունը համարվում է մերժված:

6) Եթե գրավառուն առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա դեպո հանձնարարական և անհրաժեշտ այլ փաստաթղթեր է ներկայացնում անմիջապես պահառուին, որն իրականացնում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված ստուգումները և դրական արդյունքի դեպքում կատարում է սույն կետի 3-րդ ենթակետում սահմանված այլ գործողությունները:

 

ԳԼՈՒԽ 9. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՈՒՄ

 

54. Գրավադրված պարտատոմսերի մարման գործառնությունը կատարվում է այն դեպքում, երբ գրավով ապահովված պարտավորությունները ժամանակին չկատարելու, գրավի առարկան ժամանակին չփոխարինելու կամ այլ դեպքերում պարտատոմսերը տվյալ թողարկման մարման, մասնակի մարման օրվա դրությամբ մնում են գրավադրված:

55. Գրավադրված պարտատոմսերի մարումն իրականացվում է տվյալ թողարկման տեղաբաշխված պարտատոմսերի ողջ ծավալի մարման գործառնության հետ միաժամանակ և նախաձեռնվում է պահառուի կողմից:

56. Գրավադրված պարտատոմսերի մարման դեպքում գրավի առարկա են դառնում մարման արդյունքում գոյացած դրամական միջոցները, և իրականացվում է գրավի իրավունքի վերաձևակերպում (վերահաշվառում) որպես դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքի: Մարման արդյունքում գոյացած դրամական միջոցները մուտքագրվում են գրավատու ենթապահառուի կամ առևտրային բանկի` բանկում վարվող «Գրավադրված պարտատոմսերի մարումից առաջացած միջոցներ» դրամական հաշվի վրա:

57. Եթե մարվող պարտատոմսերի գրավատուն և գրավառուն առևտրային բանկեր են կամ ենթապահառուներ, ապա դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքը հաշվառվում է բանկի կողմից` սույն կարգի 59-րդ կետով սահմանված ընթացակարգերի համաձայն:

58. Եթե մարվող պարտատոմսերի գրավատուն և (կամ) գրավառուն առևտրային բանկ կամ ենթապահառու չէ, ապա դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքը հաշվառվում է գրավատուի և գրավառուի համաձայնությամբ որևէ առևտրային բանկի կողմից` սույն կարգի 60-րդ կետով սահմանված ընթացակարգերի համաձայն:

59. Գրավադրված պարտատոմսերի մարման արդյունքում գոյացած դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքի հաշվառումը բանկի կողմից իրականացվում է հետևյալ կերպ`

1) գրավադրված պարտատոմսերի մարման արդյունքում գոյացած դրամական միջոցները փոխանցվում են «Գրավադրված պարտատոմսերի մարումից առաջացած միջոցներ» հաշվից բանկում գրավատու ենթապահառուի հատուկ գրավային դեպոզիտային հաշվի վրա, և իրականացվում է գրավի իրավունքի վերաձևակերպում (վերահաշվառում)` որպես դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքի: Հաշվառումը վարվում է ըստ յուրաքանչյուր գրավատուի, գրավառուի և պարտատոմսերի թողարկումների: Գրավատուն և գրավառուն տեղեկացվում են գրավադրված պարտատոմսերի մարման արդյունքում գոյացած դրամական միջոցների գրավադրման վերաբերյալ: Գրավատուն ստանում է նաև քաղվածք իր հատուկ գրավային դեպոզիտային հաշվից:

2) Հատուկ դեպոզիտային հաշվի ռեժիմը նույնն է, ինչ գրավատուի գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվի ռեժիմը, իսկ այդ հաշվում առկա գրավադրված դրամական միջոցներով կարող են կատարվել սույն կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ գլուխներում սահմանված գործառնությունները նույն պայմաններով:

3) Գրավի դադարման գործառնության դեպքում բանկը գրավառուի հանձնարարականի հիման վրա դրամական միջոցները փոխանցում է հատուկ դեպոզիտային հաշվից գրավատուի` բանկում վարվող թղթակցային կամ բանկային հաշվի վրա:

4) Գրավից հրաժարման դեպքում բանկը գրավատուի հանձնարարականի հիման վրա դրամական միջոցները փոխանցում է հատուկ դեպոզիտային հաշվից գրավառուի` բանկում վարվող թղթակցային կամ բանկային հաշվի վրա:

5) Գրավի բռնագանձման դեպքում բանկը հարկադիր կատարողից ստացված կատարողական թերթի հիման վրա դրամական միջոցները փոխանցում է հատուկ դեպոզիտային հաշվից հարկադիր կատարողի կողմից նշված բանկային հաշվի վրա:

60. Գրավադրված պարտատոմսերի մարման արդյունքում գոյացած դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքի հաշվառումը առևտրային բանկի կողմից իրականացվում է հետևյալ կերպ`

1) բանկը գրավադրված պարտատոմսերի մարման արդյունքում գոյացած դրամական միջոցները «Գրավադրված պարտատոմսերի մարումից առաջացած միջոցներ» դրամական հաշվից փոխանցում է բանկում բացված գրավատուի ենթապահառուի հատուկ միջանկյալ հաշվի վրա և տեղեկացնում է գրավատուի և գրավառուի ենթապահառուներին: Միաժամանակ բանկն իրականացնում է գրավի իրավունքի վերաձևակերպում (վերահաշվառում) որպես դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքի:

2) Ոչ ուշ, քան հինգ բանկային օրվա ընթացքում, գրավատուի ենթապահառուն պարտավոր է բանկ ներկայացնել համաձայնագիր, ըստ որի` գրավատուն և գրավառուն համաձայնում են առ այն, որ գրավի առարկա հանդիսացող պարտատոմսերի մարումից առաջացած դրամական միջոցները հաշվառվեն երրորդ անձ հանդիսացող առևտրային բանկում: Համաձայնագիրը պետք է վավերացված լինի տվյալ առևտրային բանկի կողմից, ինչպես նաև գրավատուի և գրավառուի և նրանց սպասարկող ենթապահառուների կողմից: Համաձայնագրին կից ներկայացվում է միջանկյալ հաշվից դրամական միջոցները փոխանցելու վճարման հանձնարարական:

3) Ստացված համաձայնագրի և վճարման հանձնարարականի հիման վրա բանկը դրամական միջոցները փոխանցում է միջանկյալ հաշվից գրավի իրավունքը հաշվառող առևտրային բանկի թղթակցային հաշվի վրա, հանում է դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքը իր հաշվառումից, որի մասին տեղեկացնում է գրավատուի և գրավառուի ենթապահառուներին:

4) Գրավի իրավունքը հաշվառող առևտրային բանկը բանկային փոխանցման և իրեն ներկայացված համաձայնագրի օրինակի հիման վրա մուտքագրում է դրամական միջոցներն իր մոտ բացված գրավատուի հատուկ գրավային դեպոզիտային հաշվի վրա և հետագայում իրականացնում է այդ գրավի հաշվառման սպասարկումը գրավատուի և գրավառուի հանձնարարականների հիման վրա, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դատարանի և (կամ) հարկադիր կատարողի որոշման հիման վրա:

5) Եթե հինգ բանկային օրվա ընթացքում գրավատուի ենթապահառուի կողմից չի ներկայացվում սույն կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագիրը, ապա բանկը իրավասու է գրավադրված գումարները փոխանցել նոտարի դեպոզիտ` միաժամանակ տրամադրելով նոտարին տեղեկություններ գրավադրված գումարների հետ կապված գրավատուի և գրավառուի ենթապահառուների վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 10. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ

 

61. Գրավադրված պարտատոմսերի դիմաց տոկոսների վճարման գործառնությունը կատարվում է այն դեպքում, երբ ըստ պարտատոմսերի թողարկման պայմանների` տվյալ պարտատոմսերի դիմաց թողարկման պայմաններով սահմանված ժամկետներում վճարվում է արժեկտրոնային կամ տոկոսային եկամուտ (այսուհետ` տոկոսներ):

62. Գրավադրված պարտատոմսերի դիմաց տոկոսների վճարումն իրականացվում է տվյալ թողարկման տեղաբաշխված պարտատոմսերի ողջ ծավալի տոկոսների վճարման գործառնության հետ միաժամանակ և նախաձեռնվում է պահառուի կողմից:

63. Գրավառուի գրավի իրավունքը տարածվում է գրավադրված պարտատոմսերից ստացված տոկոսների վրա` գրավի պայմանագրով նախատեսված դեպքերում: Գրավի պայմանագրում նման պայման սահմանված չլինելու դեպքում տոկոսային կամ արժեկտրոնային եկամուտը պետք է ազատ տնօրինվի գրավատուի կողմից:

64. Գրավադրված պարտատոմսերի դիմաց տոկոսների վճարման գործառնությունը իրականացվում է հետևյալ կերպ`

1) պահառուի կողմից տոկոսները հաշվեգրվում են բանկում վարվող գրավատուի ենթապահառուի հատուկ գրավային դեպոզիտային հաշվի վրա: Գրավատուի ենթապահառուն տեղեկացվում է այդ հաշվի վրա տոկոսների հաշվեգրման վերաբերյալ:

2) Եթե գրավի պայմանագրով նախատեսված չէ գրավի իրավունքի տարածում գրավադրված պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսների վրա, ապա գրավատուի ենթապահառուն ներկայացնում է այդ միջոցները բանկում իր թղթակցային կամ բանկային հաշվի վրա փոխանցման վճարման հանձնարարական` վավերացված նաև գրավառուի ենթապահառուի կողմից: Բանկի կողմից վճարման հանձնարարականը կատարելուց հետո, գրավատուի ենթապահառուն իրականացնում է այդ տոկոսների վճարումը իր հաճախորդ գրավատուին` մուտքագրելով տոկոսների գումարը իր մոտ վարվող գրավատուի դրամական հաշվի վրա, կամ եթե գրավատուի դրամական հաշիվը գտնվում է այլ բանկում` իրականացնելով փոխանցում այդ հաշվի վրա:

3) Եթե գրավի պայմանագրով նախատեսված է գրավի իրավունքի տարածում գրավադրված պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսների վրա, ապա գործում են սույն կարգի 9-րդ գլխի պարտատոմսերի մարման արդյունքում գոյացած դրամական միջոցների համար սահմանված կանոնները:

 

ԳԼՈՒԽ 11. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ

 

Պարտատոմսերի բռնագանձման գործառնությունները կատարվում են օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված N 4

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի հունիսի 7-ի

թիվ 142-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգում, ինչպես նաև ենթապահառուների մոտ կիրառվող դեպո հաշվեհամարների կոդավորման սկզբունքները:

2. Սույն կարգի իմաստով`

1) Պարտատոմս` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից թողարկված պարտատոմսեր և այլ արժեթղթեր, որոնց հաշվառումը իրականացվում է համակարգի կողմից:

2) Համակարգ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ:

3) Մասնակից` համակարգում դեպո հաշիվ ունեցող անձ:

Համակարգի մասնակիցներ են`

ա. Պահառու` Կենտրոնական բանկ,

բ. Թողարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը,

գ. Ենթապահառու

դ. Ենթապահառու չհանդիսացող բանկեր և այլ մասնակիցներ (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ):

4) Պահառու` թողարկողի առջև պարտատոմսերի պաշտոնական ամրագրման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող պահառուական գործունեություն իրականացնող անձ, որը վարում է համակարգի մասնակիցների դեպո հաշիվները: Պահառուի գործառույթներն իրականացնում է Կենտրոնական բանկը:

5) Ներդրող` պարտատոմսերի սեփականատեր հանդիսացող և ենթապահառուի մոտ պարտատոմսերի դեպո հաշիվ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

6) Ենթապահառու` պահառության գործունեություն իրականացնող անձ, որը վարում է ներդրողների դեպո հաշիվները: Սույն կարգի իմաստով` ենթապահառու են պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած ներդրումային ծառայություններ մատուցող անձինք և Կենտրոնական դեպոզիտարիան: Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ: Կենտրոնական դեպոզիտարիան ենթապահառուական ծառայություններ մատուցում է միայն ներդրողների և անվանատերերի համար:

7) Դեպո հաշիվ` պարտատոմսերի հաշվառման համար նախատեսված պահառուի/ենթապահառուի գրառումների բազմություն, որը միավորված է ընդհանուր հատկանիշներով:

8) Ակտիվային դեպո հաշիվ` դեպո հաշիվ, որում պարտատոմսերը հաշվառվում են ըստ պահպանման տեղի:

9) Պասիվային դեպո հաշիվ` դեպո հաշիվ, որում պարտատոմսերը հաշվառվում են ըստ պատկանելության:

10) Անալիտիկ դեպո հաշիվ` դեպո հաշիվ, որում հաշվառվում են առանձին մասնակցի կամ ներդրողի իրավունքները բոլոր թողարկումների պարտատոմսերի նկատմամբ, որոնք ունեն միևնույն կարգավիճակը (պասիվային հաշիվների համար), կամ որում հաշվառվում են բոլոր թողարկումների պարտատոմսերն ըստ պարտատոմսերի առանձին պահպանման տեղի (ակտիվային հաշիվների համար):

11) Ենթահաշիվ` անալիտիկ հաշվի ներքո բացված հաշիվ, որում հաշվառվում են տվյալ կարգավիճակի առանձին թողարկման պարտատոմսերը: Ենթահաշիվը դեպո հաշվառման նվազագույն անբաժանելի միավորն է:

12) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

13) անվանատեր` անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը,

14) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ` արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ` անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին,

15) Կենտրոնական դեպոզիտարիա` համաձայն Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի:

(2-րդ կետը փոփ. 10.12.13 թիվ 279-Ն, 03.03.17 թիվ 53-Ն որոշումներ)

3. Պարտատոմսերի հաշվառումն իրականացվում է պահառուի և ենթապահառուների մոտ վարվող համապատասխան դեպո հաշիվներով` Կենտրոնական բանկի կողմից սահմանված «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության կարգի» համաձայն:

 

ԳԼՈՒԽ 2. ՊԱՀԱՌՈՒԻ ՄՈՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՆԱԼԻՏԻԿ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

4.Անալիտիկ հաշվառման նպատակով պահառուի մոտ բացվում են անալիտիկ հաշիվներ (ակտիվային և պասիվային):

1) Պահառուի մոտ կիրառվում են դեպո հաշիվների հետևյալ տեսակները`

ա. Պահառուի հաճախորդների սեփական պարտատոմսերի դեպո հաշիվներ (ենթապահառուի, ենթապահառու չհանդիսացող առևտրային բանկերի սեփական պարտատոմսերի դեպո հաշիվներ).

բ. ենթապահառուի ներդրողների և անվանատերերի պարտատոմսերի ամփոփ դեպո հաշիվներ.

գ. թողարկողի դեպո հաշիվներ.

դ. պահառուի դեպո հաշիվներ.

ե. Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Պահառուի հաճախորդ հանդիսացող այլ մասնակիցների դեպո հաշիվներ:

(4-րդ կետը փոփ. 10.12.13 թիվ 279-Ն որոշում)

5. Հաշվեհամարների կառուցվածքը և դրանց տարրերի կոդերը:

 

Հաշվեհամարներն ունեն հետևյալ կառուցվածքը`

 

.____________________________.

|Հաշիվ         |    |    |   |

|______________|____|____|___|

|X1X2X3X4X5    |X6  |X7  |X8 |

|______________|____|____|___|

|   I          |II  |III |IV |

.____________________________.

 

Հաշվեհամարների կառուցվածքում`

 

.____________________________________________.

|I   |X1X2X3X4X5-   |հաշվետիրոջ կոդն է       |

|    |նիշերը        |                        |

|____|______________|________________________|

|II  |X6--նիշը      |կարգավիճակի կոդն է      |

|____|______________|________________________|

|III |X7--նիշը      |դեպո հաշվի տեսակի կոդն է|

|____|______________|________________________|

|IV  |X8--նիշը      |ստուգիչ նիշն է          |

.____________________________________________.

 

6. Հաշվետիրոջ կոդը տրվում է պահառուի կողմից` Կենտրոնական բանկի կողմից սահմանված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների, վերջիններիս հաճախորդների հաշվեհամարների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կարգի» համաձայն:

X6-X7 նիշերը թվային են (0-9 թվեր):

7. Ստուգիչ նիշը հաշվարկվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով (հավելված 1, կցվում է):

1) Հաշվեհամարների կառուցվածքի տարրերը (նիշերը) կարող են ընդունել հետևյալ կոդերը.

 

.______________________________.

|Հաշիվ         |    |     |    |

|______________|____|_____|____|

|X1X2X3X4X5    |X6  | X7  | X8 |

|______________|____|_____|____|

|   I          |II  |III  | IV |

.______________________________.

 

Հաշվեհամարների կառուցվածքում`

 

._____________________________________________________________________.

|I  |Հաշվից կախված |- Պահառուի կոդ                                    |

|   |ընդունում է   |- Թողարկողի կոդ                                   |

|   |հետևյալ       |- Պահառուի մոտ` ենթապահառուի, ենթապահառու         |

|   |կոդերը        |չհանդիսացող առևտրային  բանկի և  այլ մասնակցի կոդ  |

|   |              |- Կենտրոնական բանկի որպես երկրորդային շուկայի     |

|   |              |մասնակցի կոդ                                      |

|___|______________|__________________________________________________|

|II |Հաշվից կախված |«Ընդունված հաշվառման» կարգավիճակ-0                |

|   |ընդունում է   |«Տեղաբաշխման ենթակա պարտատոմսեր» կարգավիճակ-1     |

|   |հետևյալ       |«Հետ գնված պարտատոմսեր» կարգավիճակ-2              |

|   |կարգավիճակները|«Մարված պարտատոմսեր» կարգավիճակ-3                 |

|   |              |«Ազատ» կարգավիճակ-4                               |

|   |              |«Գրավով սահմանափակված» կարգավիճակ-5               |

|   |              |«Արգելադրված (կալանված)» կարգավիճակ-6             |

|   |              |«Գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակ-8  |

|___|______________|__________________________________________________|

|III|Հաշվից կախված |«Պահառուի պարտատոմսեր» հաշիվների խմբի             |

|   |ընդունում է   |իդենտիֆիկատորի կոդ- 0                             |

|   |հետևյալ  հաշվի|«Թողարկողի պարտատոմսեր» հաշիվների խմբի            |

|   |տեսակի կոդը   |իդենտիֆիկատորի կոդ-1                              |

|   |              |«Սեփական պարտատոմսեր» հաշվի տեսակի կոդ-2          |

|   |              |«Ներդրողների և  անվանատերերի պարտատոմսեր» ամփոփ   |

|   |              |դեպո հաշվի տեսակի կոդ-3                           |

|   |              |«Ռեպո գործարքների ապահովվածության համար պետական   |

|   |              |արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ-4                     |

|   |              |«Հակադարձ ռեպո գործարքների կատարման համար պետական |

|   |              |արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ-5                     |

|___|______________|__________________________________________________|

|IV |Ստուգիչ նիշ:  |                                                  |

._____________________________________________________________________.

(7-րդ կետը փոփ. 10.12.13 թիվ 279-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԸ

 

8. Թողարկողի դեպո հաշիվ` պասիվային հաշիվ է, որը բացում և վարում է պահառուն` թողարկողի կողմից թողարկված պարտատոմսերը հաշվառելու համար:

9. Պարտատոմսերը հաշվառվում են ըստ հետևյալ կարգավիճակով հաշիվների (X6 մասնիկը)`

1) տեղաբաշխման ենթակա պարտատոմսեր` պարտատոմսեր, որոնք թողարկողի կողմից թողարկվել են և ներկայացված են տեղաբաշխման համար,

2) հետ գնված պարտատոմսեր` պարտատոմսեր, որոնք հետ են գնվել թողարկողի կողմից մինչև մարման օրը,

3) մարված պարտատոմսեր` պարտատոմսեր, որոնք դուրս են եկել շրջանառությունից, և որոնց դիմաց հասանելիք գումարը վճարվել է:

10. Թողարկողի դեպո հաշիվներն ունեն հետևյալ կառուցվածքը`

 

.____________________________________.

|Հաշիվ                |    |    |    |

|_____________________|____|____|____|

|X1X2X3X4X5           |X6  | X7 | X8 |

|_____________________|____|____|____|

|     *               |**  |*** |****|

.____________________________________.

 

    *     Թողարկողի կոդ

    **    «Տեղաբաշխման ենթակա պարտատոմսեր» կարգավիճակ - 1

          «Հետ գնված պարտատոմսեր» կարգավիճակ - 2

          «Մարված պարտատոմսեր» կարգավիճակ - 3

***   «Թողարկողի պարտատոմսեր» հաշիվների խմբի իդենտիֆիկատոր -1

**** Ստուգիչ նիշ:

 

ԳԼՈՒԽ 4. ՊԱՀԱՌՈՒԻ ԴԵՊՈ ՀԱՇԻՎԸ

 

11. Պահառուի դեպո հաշիվ` ակտիվային հաշիվ է, որտեղ հաշվառվում է թողարկողի կողմից թողարկված և պահառուի կողմից հաշվառման վերցված պարտատոմսերի ծավալը: Ընդ որում, թողարկված պարտատոմսերի հանրագումարը պետք է համընկնի գլոբալ հավաստագրերում (կամ թողարկողի հրամաններում) նշված պարտատոմսերի ընդհանուր ծավալի հետ:

12. Պահառուի դեպո հաշիվն ունի հետևյալ կառուցվածքը`

 

.____________________________________.

|Հաշիվ                |    |    |    |

|_____________________|____|____|____|

|X1X2X3X4X5           |X6  | X7 | X8 |

|_____________________|____|____|____|

|     *               |**  |*** |****|

.____________________________________.

 

    *     Պահառուի կոդ - 10500

    **    «Ընդունված հաշվառման» կարգավիճակ - 0

***   «Պահառուի պարտատոմսեր» հաշիվների խմբի իդենտիֆիկատոր - 0

**** Ստուգիչ նիշ:

 

ԳԼՈՒԽ 5. ՊԱՀԱՌՈՒԻ ՄՈՏ ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ, ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԸ

 

13. Պահառուի մոտ յուրաքանչյուր ենթապահառուի համար վարվում է 2 տեսակի դեպո հաշիվ` ենթապահառուի սեփական պարտատոմսերի դեպո հաշիվ և տվյալ ենթապահառուի ներդրողների և անվանատերերի պարտատոմսերի ամփոփ դեպո հաշիվ: Ընդ որում.

1) Ենթապահառու չհանդիսացող առևտրային բանկերի համար վարվում է միայն իրենց սեփական պարտատոմսերի դեպո հաշիվ,

2) Կենտրոնական դեպոզիտարիայի համար բացվում է միայն ներդրողների և անվանատերերի արժեթղթերի ամփոփ դեպո հաշիվ,

3) Այլ մասնակիցների համար դեպո հաշիվները բացվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն` ըստ սույն կետում նշված հաշիվների տեսակների:

(13-րդ կետը փոփ. 10.12.13 թիվ 279-Ն, 03.03.17 թիվ 53-Ն որոշումներ)

14. Պահառուի մոտ` ենթապահառուի, ենթապահառու չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի, ինչպես նաև Կենտրոնական բանկի որպես երկրորդային շուկայի մասնակցի դեպո հաշիվն ունի հետևյալ կառուցվածքը.

1) Պահառուի մոտ` ենթապահառուի, ենթապահառու չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի դեպո հաշիվը ունի հետևյալ կառուցվածքը

 

.____________________________________.

|Հաշիվ                |    |    |    |

|_____________________|____|____|____|

|X1X2X3X4X5           |X6  | X7 | X8 |

|_____________________|____|____|____|

|     *               | I  | II | III|

.____________________________________.

 

._____________________________________________________________________.

|I  |              |- Պահառուի մոտ` ենթապահառուի, ենթապահառու         |

|   |              |չհանդիսացող առևտրային  բանկի և  այլ մասնակցի կոդը |

|___|______________|__________________________________________________|

|II |Սույն         |«Ազատ կարգավիճակ-4                                |

|   |հաշվի համար   |«Գրավով սահմանափակված» կարգավիճակ-5               |

|   |ընդունում է   |«Արգելադրված (կալանված)» կարգավիճակ-6             |

|   |հետևյալ       |«Գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակ-8  |

|   |կարգավիճակները|                                                  |

|___|______________|__________________________________________________|

|III|Սույն հաշվի   |«Սեփական պարտատոմսեր» հաշվի տեսակի կոդ-2          |

|   |ընդունում է   |«Ներդրողների և  անվանատերերի պարտատոմսեր» ամփոփ   |

|   |հետևյալ  հաշվի| դեպո հաշվի տեսակի կոդ-3                          |

|   |տեսակի կոդը   |                                                  |

|___|______________|__________________________________________________|

|IV |Ստուգիչ նիշ:  |                                                  |

._____________________________________________________________________.

(14-րդ կետը փոփ. 10.12.13 թիվ 279-Ն որոշում)

 

15. Պարտատոմսերի հաշվառումն իրականացվում է ըստ հետևյալ կարգավիճակով հաշիվների (X6 մասնիկը)`

1) «ազատ» կարգավիճակում համարվում են այն պարտատոմսերը, որոնց հետ գործառնությունների իրականացման սահմանափակում չկա,

2) «գրավով սահմանափակված» կարգավիճակում համարվում են այն պարտատոմսերը, որոնք գրավադրված են գրավատուի կողմից (համաձայն գրավադրման/ պայմանագրի),

3) «արգելադրված (կալանված)» կարգավիճակում համարվում են ազատ պարտատոմսերը, որոնց օգտագործման վրա արգելանք է դրված դատարանի որոշմամբ (դատավճռով):

4) «գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակում համարվում են գրավադրված պարտատոմսերը, որոնց օգտագործման վրա արգելանք է դրված դատարանի որոշմամբ (դատավճռով):

 

ԳԼՈՒԽ 7. ԵՆԹԱՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

16. Յուրաքանչյուր անալիտիկ հաշվի ներքո բացվում են ենթահաշիվներ` ըստ յուրաքանչյուր թողարկման պարտատոմսերի:

Ենթահաշիվները կազմված են տվյալ պարտատոմսի 12-նիշանոց պետական գրանցման համարի 3-րդից մինչև 12-րդ նիշերը ներառյալ (առաջին երկու նիշերը ներկայացնում են երկիրը (ԷյԷմ (AM)) և ենթահաշիվների մեջ չեն ներառվում)` ընդամենը 10 նիշ (արժեթղթի ունիկալ համարը և ստուգիչ նիշը):

 

ԳԼՈՒԽ 8. ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒԻ ՄՈՏ ՎԱՐՎՈՂ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԸ

 

17. Ենթապահառուի մոտ պարտատոմսերը հաշվառելու նպատակով բացվում են դեպո հաշիվներ` ըստ առանձին ներդրողների և ենթապահառուի սեփական պարտատոմսերի դեպո հաշիվ: Ենթապահառուի մոտ բացվող դեպո հաշիվների երկարությունը 13 նիշ է, որոնք պարտադիր են: Գործարքների կատարման հանձնարարականներում, ինչպես նաև հաղորդագրությունների ֆորմատների համապատասխան դաշտերում նշվում են տվյալ ենթապահառուի սեփական պարտատոմսերի և/կամ տվյալ ենթապահառուին պատկանող ներդրողի (ներդրողների) 13-նիշանոց դեպո հաշիվները:

18. Ենթապահառուի մոտ վարվող դեպո հաշիվներն ունեն հետևյալ կառուցվածքը`

 

Հաշիվ

 

._____________________________________________.

|X1X2X3X4X5  | X6   |X7X8 X9 X10X11X12 |  X13 |

|            | *    |    **            | **** |

._____________________________________________.

 

    *     Ենթապահառուի կոդ

    **    Հաշվի կարգավիճակ`

***   Տվյալ ենթապահառուի ներդրողի կոդ

**** Ստուգիչ նիշ

 

X6 մասնիկը կարող է ունենալ հետևյալ կոդերը`

 

    4     ազատ

    5     գրավով սահմանափակված

    6     արգելադրված (կալանված)

    7     առևտրի  համար նախատեսված

    8     գրավադրված արգելադրված (կալանված)

 

X7X8X9X10X11X12 - տվյալ ենթապահառուի ներդրողի կոդն է, որը տրվում է ենթապահառուի կողմից, ընդ որում.

X7X8 մասնիկները ցույց են տալիս ներդրողի տեսակը.

X7 մասնիկը ցույց է տալիս ներդրողի կարգավիճակը`

1 ռեզիդենտ ներդրողներ,

2 ոչ ռեզիդենտ ներդրողներ,

 

X8 մասնիկը ցույց է տալիս ներդրողի խումբը ըստ պատկանելության`

 

1 բանկային հաստատություններ,

2 արժեթղթերի շուկայի մասնակիցներ (այդ թվում` ներդրումային ֆոնդեր),

3 ֆինանսավարկային կազմակերպություններ (ոչ բանկային հաստատություններ),

4 այլ իրավաբանական անձ,

5 այլ ֆիզիկական անձ,

6. անվանատեր:

 

Ներդրողների կոդը տրվում է ենթապահառուի կողմից: Յուրաքանչյուր ենթապահառու ինքն է որոշում իր ներդրողների կոդերի կառուցվածքը` հաշվի առնելով, որ ներդրողի կոդը չի կարող հավասար լինել «000000», որն արտացոլում է ենթապահառուին պատկանող սեփական պարտատոմսերը:

X13-ստուգիչ նիշն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի հավելված 1:

(18-րդ կետը փոփ. 10.12.13 թիվ 279-Ն որոշում)

 

19. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, որպես ենթապահառու` բացվող ենթահաշիվների կառուցվածքը կարող է տարբերվել սույն կարգով ենթապահառուի մոտ վարվող դեպո հաշիվների համար սահմանված կառուցվածքից: Սակայն Կենտրոնական դեպոզիտարիան առնվազն ապահովում է.

1) Հաշվառման իրականացումը` ըստ ներդրողների և անվանատերերի և վերջիններիս պետական արժեթղթերի և դրանց կարգավիճակի,

2) պետական պարտատոմսերի հաշվառումը անվանական ծավալով,

3) Կենտրոնական բանկի համակարգերով գործառնությունների կատարման ժամանակ տվյալ համակարգում կիրառվող հաղորդագրությունների համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված սկզբունքով հաղորդագրությունների կիրառումը, այդ թվում անհրաժեշտ տեսքով հաշիվների ներկայացումը:

(19-րդ կետը փոփ. 10.12.13 թիվ 279-Ն որոշում)

 

Պետական արժեթղթերի հաշվառման

և հաշվարկների համակարգում

կիրառվող հաշվեհամարների

կոդավորման կարգի

 

Հավելված 1

 

Ստուգիչ նիշի ձևավորման ալգորիթմը

 

Ստուգիչ նիշի հաշվարկման ժամանակ իրականացվում են հետևյալ հաջորդական քայլերը`

1. Լատինական այբուբենի յուրաքանչյուր տառին համապատասխանում են թվային արժեքներ` սկսած 10-ից`

 

    A=10    G=16     M=22     S=28    Y=34

    B=11    H=17     N=23     T=29    Z=35

    C=12    I=18     O=24     U=30           

    D=13    J=19     P=25     V=31           

    E=14    K=20     Q=26     W=32           

    F=15    L=21     R=27     X=33    

 

2. Հաշվեհամարի նիշերից յուրաքանչյուրը բազմապատկվում է իրեն համապատասխանող կշռային գործակցով (1 և 2 թվերով):

3. Բազմապատկման արդյունքները գումարվում են, ընդ որում, յուրաքանչյուր նիշ գումարվում է որպես առանձին թիվ (տես օրինակը):

4. Ստուգիչ նիշը ստանալու համար գումարման արդյունքում ստացված թվին հաջորդող և առանց մնացորդի 10-ին բաժանվող թվից հանվում է վերոհիշյալ գումարման արդյունքը:

Բազմապատկման արդյունքների գումարման արդյունքում առանց մնացորդի 10-ին բաժանվող թիվ (օրինակ 30, 40 և այլն) ստանալու դեպքում ստուգիչ նիշը հավասար է 0-ի:

Հաշվեհամարի ստուգիչ նիշի հաշվարկ`

 

Օրինակ 1. 121002795823K

 

1 2 1 0 0 2 7 9  5 8  2 3 K «Կոդ

 

    x  x  x  x  x  x  x  x   x  x   x  x     « (բազմապատկում)

                                      

    1  2  1  2  1  2  1  2   1  2   1  2     « կշռային գործակիցներ

                                      

    1  4  1  0  0  4  7  18  5  16  2  6     «բազմապատկման արդյունքներ

                              

1+4+1+0+0+4+7+1+8+5+1+6+2+6=46

 

K=50-46=4

 

Հաշվեհամարը` 1210027958234

 

2 1 4 0 0 1 0 0 0 0 0 0 K «Կոդ

 

    x  x  x  x  x  x  x  x  x  x  x  x    « (բազմապատկում)

                                 

    1  2  1  2  1  2  1  2  1  2  1  2    « կշռային գործակիցներ

                                 

    2  2  4  0  0  2  0  0  0  0  0  0    « բազմապատկման արդյունքներ

 

2+2+4+0+0+2+0+0+0+0+0+0=10

 

Քանի որ գումարման արդյունքում ստացված թիվը (10) առանց մնացորդի բաժանվում է 10-ի, ստուգիչ նիշը հավասար է 0-ի:

Հաշվեհամարը` 2140010000000

 

Ստուգիչ նիշի ստուգման ալգորիթմ

 

Հաշվեհամարում ստուգիչ նիշի ստուգումն իրականացվում է հետևյալ հաջորդական քայլերի միջոցով`

1. Հաշվեհամարի նիշերը (ներառյալ` ստուգիչ նիշը) բազմապատկվում են իրենց համապատասխանող կշռային գործակցով (2 և 1 թվերով):

2. Բազմապատկման արդյունքները գումարվում են, ընդ որում յուրաքանչյուր նիշ գումարվում է որպես առանձին թիվ (տես օրինակ):

Եթե ստացված արդյունքն առանց մնացորդի բաժանվում է 10-ի, ապա ստուգիչ նիշը ճիշտ է հաշվարկված:

 

Օրինակ` 1210027958234

 

1 2 1 0 0 2 7 9  5 8  2 3 4  «Կոդ

 

x x x x x x x x  x x  x x x  «(բազմապատկում)

 

1 2 1 2 1 2 1 2  1 2  1 2 1  «կշռային գործակիցներ

 

1 4 1 0 0 4 7 18 5 16 2 6 4  «բազմապատկման արդյունքներ

 

1+4+1+0+0+4+7+1+8+5+1+6+2+6+4=50

 

Քանի որ գումարը (50) առանց մնացորդի բաժանվում է 10-ի, ստուգիչ նիշը ճիշտ է հաշվարկված:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
07.06.2013
N 142-Ն
Որոշում