Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՎ ...

18.04.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.04.2017  -ից մինչեւ   18.04.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 07.04.2023 թիվ 1-Ն հրաման)

i

326.0105.101111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        11            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32611485

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 հոկտեմբերի 2011 թվականի N 105-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 19-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության`

1) «Փառքի խաչ Նոյ» մեդալ.

2) «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ.

3) «Անբասիր ծառայության համար» մեդալ.

4) «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալ.

5) «Անվեհեր փրկարար» մեդալ.

6) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալ.

7) «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալ.

8) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալ.

9) «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշաններ:

(1-ին կետը փոփ. 02.03.17 թիվ 220-Ն հրաման)

i

1.1. Սույն հրամանով սահմանված մեդալների և կրծքանշանների աստիճանակարգությունը որոշվում է ըստ սույն հրամանի 1-ին կետով սահմանված հերթականության:

(1.1-ին կետը լրաց. 02.03.17 թիվ 220-Ն հրաման)

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության`

1) «Փառքի խաչ Նոյ» մեդալի շնորհման կարգը և ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) «Համագործակցություն հանուն փրկության» մեդալի շնորհման կարգը և ձևը` համաձայն հավելված 2-ի.

3) «Անբասիր ծառայության համար» մեդալի շնորհման կարգը և ձևը` համաձայն հավելված 3-ի.

4) «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալի շնորհման կարգը և ձևը, համաձայն հավելված 4-ի.

5) «Անվեհեր փրկարար» մեդալի շնորհման կարգը և ձևը` համաձայն հավելված 5-ի.

6) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալի շնորհման կարգը և ձևը` համաձայն հավելված 6-ի.

7) «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալի շնորհման կարգը և ձևը` համաձայն հավելված 7-ի.

8) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալի շնորհման կարգը և ձևը` համաձայն հավելված 8-ի.

9) «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշանների շնորհման կարգը և ձևը` համաձայն հավելված 9-ի:

(2-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 220-Ն հրաման)

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ա. Գրիգորյանին` ապահովել սույն հրամանի ներկայացումը` պետական գրանցման:

4. Սույն հրամանն ուժի մեջ Է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 02.03.17 թիվ 220-Ն հրաման)

 

Հավելված 1

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թվականի հոկտեմբերի 14-ի

N 105-Ն հրամանի

 

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ «ՓԱՌՔԻ ԽԱՉ ՆՈՅ» ՄԵԴԱԼԻ

 

1. «Փառքի խաչ Նոյ» մեդալը (համաձայն N 1.1 հավելվածում տրված ձևի) շնորհվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական և քաղաքացիական ծառայողներին ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում կատարվող աշխատանքների ընթացքում ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց:

2. «Փառքի խաչ Նոյ» մեդալը շնորհում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

3. «Փառքի խաչ Նոյ» մեդալն իրենից ներկայացնում է 42 մմ x 42 մմ չափի մետաղյա խաչի վրա պատկերված արծիվ` կրծքին 15 x 15 մմ չափերի քառակուսի վահան, որի վերին մասում մեկ հորիզոնական տողով գրված է «ՓԱՌՔԻ ԽԱՉ» բառերը: Նրանից ներքև գտնվող վահանը բաժանված է 4 մասի, որոնցում աջից ձախ պատկերված են 4 փրկարարական գործողություններ` հրդեհի մարում, փրկարարի օգնություն, ուղղաթիռ` աստիճանով, 2 աղավնի` ութաթև աստղով` համաձայն կցվող ձևի: Վահանի կենտրոնում, շրջանակի մեջ պատկերված է ջրհեղեղով շրջափակված Արարատ լեռը` գագաթին Նոյան տապանը: Վահանի պատկերների գունային ֆոնը համապատասխանում է ՀՀ զինանշանի վրա պատկերված վահանի գունային ֆոնին:

4. «Փառքի խաչ Նոյ» մեդալը ոսկեգույն է, որի վրա պատկերված արծվի թևերը խորհրդանշում են պաշտպանվելու և դիմակայելու հատկություն: Մեդալի հիմքը խորհրդանշում է խաչը: Մետաղյա խաչն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30X45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը նարնջագույն է` 2 ուղղահայաց 7 մմ լայնությամբ կապույտ զոլակներով, որոնք կախիչի եզրագծից ունեն 3 մմ հեռավորություն:

5. Մեդալի դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ՀՀ ԱԻՆ MES RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

6. «Փառքի խաչ Նոյ» մեդալը տրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կամ նախարարի հրամանով լիազորված անձի կողմից: «Փառքի խաչ Նոյ» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Հավելված 1.1

ՁԵՎ

«Փառքի խաչ Նոյ» մեդալի

 

.___________________________________________________.

|                                                   |

|                                  ԱԻՆ              |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                ՆԱԽԱՐԱՐ            |

|                                                   |

|                             «Փառքի խաչ Նոյ»       |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

|                                 Մեդալի            |

|                                                   |

|                                ՎԿԱՅԱԿԱՆ           |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

.___________________________________________________.

.___________________________________________________.

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                 ՆԱԽԱՐԱՐԸ          |

|                                                   |

|                              Պարգևատրում  է       |

|                                                   |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                          Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|                              նախարարի հրաման      |

|                                                   |

|     «Փառքի խաչ Նոյ»       «___»______ 2011թ. N___ |

|                            Կ.Տ.                   |

|          Մեդալ           Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|        N _______             նախարարի հրաման      |

|                              ________________     |

.___________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թվականի հոկտեմբերի 14-ի

N 105-Ն հրամանի

 

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՄԵԴԱԼԻ

 

1. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը (համաձայն N 2.1 հավելվածում տրված ձևի) շնորհվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց` արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, ինչպես նաև փրկարարական աշխատանքների ընթացքում ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

2. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը շնորհում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

3. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալն իրենից ներկայացնում է 38 մմ տրամագծով ոսկեգույն շրջանակ` եզրագծված ոսկեգույն դափնեպսակով: Կենտրոնում ութաթև աստղ է, աստղի կենտրոնում երկրագնդի խորհրդանիշը, որի վրայի հավասարակողմ եռանկյունը քաղաքացիական պաշտպանության խորհրդանիշն է: Դափնեպսակի վերին մասում գրված է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ», հավասարակողմ եռանկյան ներքևի մասում` «ՀԱՆՈՒՆ», իսկ դափնեպսակի ներքևում` «ՓՐԿՈՒԹՅԱՆ» բառերը:

4. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30X45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը նարնջագույն է, 1 ուղղահայաց 7 մմ լայնությամբ կապույտ զոլակներով, որը կախիչի ձախ եզրագծից ունի 3 մմ հեռավորություն:

5. Մեդալի Դարձերեսին հորիզոնական 3 տողերով գրված են «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը և 2 տողով` «MINISTRY OF EMERGENCY SITUATIONS RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

6. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը տրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կամ նախարարի հրամանով լիազորված անձի կողմից: «Համագործակցություն հանուն փրկության» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Հավելված 2.1

ՁԵՎ

«Համագործակցություն հանուն

փրկության» մեդալի

 

.___________________________________________________.

|                                                   |

|                                  ԱԻՆ              |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                ՆԱԽԱՐԱՐ            |

|                                                   |

|                           «Համագործակցություն     |

|                             հանուն փրկության»     |

|                                                   |

|                                                   |

|                                 Մեդալի            |

|                                                   |

|                                ՎԿԱՅԱԿԱՆ           |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

.___________________________________________________.

.___________________________________________________.

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                 ՆԱԽԱՐԱՐԸ          |

|                                                   |

|                              Պարգևատրում  է       |

|                                                   |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                          Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|                              նախարարի հրաման      |

|  «Համագործակցություն                              |

|    հանուն փրկության»      «___»______ 2011թ. N___ |

|                            Կ.Տ.                   |

|          Մեդալ           Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|        N _______             նախարարի հրաման      |

|                              ________________     |

.___________________________________________________.

 

Հավելված 3

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թվականի հոկտեմբերի 14-ի

N 105-Ն հրամանի

 

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ

 

1. «Անբասիր ծառայության համար» մեդալն ունի չորս (համաձայն N 3.1 հավելվածում տրված ձևի) աստիճան և շնորհվում է փրկարարական ծառայողներին`

1) «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալը 20 տարվա ծառայության համար.

2) «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալը 15 տարվա ծառայության համար.

3) «Անբասիր ծառայության համար» երրորդ աստիճանի մեդալը 10 տարվա ծառայության համար.

4) «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալը 5 տարվա ծառայության համար:

2. «Անբասիր ծառայության համար» մեդալները շնորհում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

3. «Անբասիր ծառայության համար» մեդալն իրենից ներկայացնում է ոսկեգույն հավասարակողմ ութաթև աստղ, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 42 մմ է, կողմերը ռոմբավորված են արևը խորհրդանշող 1 մմ լայնությամբ սրաձև ճառագայթներից կազմված ռոմբիկներից: Մեդալի կենտրոնում 25 մմ տրամագծով շրջանաձև վահանի վրա պատկերված է ութաթև աստղ, որի վրա գրված են ծառայության տարիները` «5», «10», «15», «20»: Վահանի եզրագծի վերևի մասում գրված է «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ», իսկ ներքևի մասում` «ՀՀ ԱԻՆ ՀՓԾ» բառերը` համաձայն կցվող ձևի:

4. «Անբասիր ծառայության համար» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30 X 45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ:

5. «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալի`

1) կախիչը կարմիր է, որի կենտրոնով անցնում է չորս ուղղահայաց 2 մմ լայնությամբ դեղին զոլակ.

2) մեդալը ոսկեգույն է, կենտրոնում ութաթև աստղի վրա գրված է «20» թիվը, ութաթև ոսկեգույն աստղը գտնվում է կարմիր ֆոնի վրա:

6. «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալի`

1) կախիչը մանուշակագույն է, որի կենտրոնով իրարից 2 մմ հեռավորությամբ անցնում են երեք ուղղահայաց 2 մմ լայնությամբ դեղին զոլակներ.

2) մեդալը ոսկեգույն է, կենտրոնում ութաթև աստղի վրա գրված է «15» թիվը, ութաթև ոսկեգույն աստղը գտնվում է կապույտ ֆոնի վրա:

7. «Անբասիր ծառայության համար» երրորդ աստիճանի մեդալի`

1) կախիչը բաց կապտամանուշակագույն է, որի կենտրոնով իրարից 2 մմ հեռավորությամբ անցնում են երկու ուղղահայաց 2 մմ լայնությամբ դեղին զոլակներ.

2) մեդալը ոսկեգույն է, կենտրոնում ութաթև աստղի վրա գրված է «10» թիվը, ութաթև ոսկեգույն աստղը գտնվում է կապտամանուշակագույն ֆոնի վրա:

8. «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալի`

1) կախիչը կանաչ է, որի կենտրոնով իրարից 2 մմ հեռավորությամբ անցնում են 4 ուղղահայաց 2 մմ լայնությամբ դեղին զոլակներ.

2) մեդալը ոսկեգույն է, կենտրոնում ութաթև աստղի վրա գրված է «5» թիվը, ութաթև ոսկեգույն աստղը գտնվում է կանաչ ֆոնի վրա:

9. Մեդալի դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ՀՀ ԱԻՆ MES RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

10. «Անբասիր ծառայության համար» մեդալները տրվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կամ նախարարի հրամանով լիազորված անձի կողմից: «Անբասիր ծառայության համար» մեդալների հետ տրվում է վկայականներ:

 

Հավելված 3.1

ՁԵՎ

«Անբասիր ծառայության համար» մեդալի

 

.___________________________________________________.

|                                                   |

|                                  ԱԻՆ              |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                ՆԱԽԱՐԱՐ            |

|                                                   |

|                           «Անբասիր ծառայության    |

|                           համար»                  |

|                            Առաջին աստիճանի        |

|                                                   |

|                                 Մեդալի            |

|                                                   |

|                                ՎԿԱՅԱԿԱՆ           |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

.___________________________________________________.

.___________________________________________________.

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                 ՆԱԽԱՐԱՐԸ          |

|                                                   |

|                              Պարգևատրում  է       |

|                                                   |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                          Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|                              նախարարի հրաման      |

|  «Անբասիր ծառայության                             |

|  համար»                   «___»______ 2011թ. N___ |

|    Առաջին աստիճանի         Կ.Տ.                   |

|          Մեդալ           Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|        N _______             նախարարի հրաման      |

|                              ________________     |

.___________________________________________________.

 

.___________________________________________________.

|                                                   |

|                                  ԱԻՆ              |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                ՆԱԽԱՐԱՐ            |

|                                                   |

|                           «Անբասիր ծառայության    |

|                           համար»                  |

|                            Երկրորդ աստիճանի       |

|                                                   |

|                                 Մեդալի            |

|                                                   |

|                                ՎԿԱՅԱԿԱՆ           |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

.___________________________________________________.

.___________________________________________________.

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                 ՆԱԽԱՐԱՐԸ          |

|                                                   |

|                              Պարգևատրում  է       |

|                                                   |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                          Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|                              նախարարի հրաման      |

|  «Անբասիր ծառայության                             |

|  համար»                   «___»______ 2011թ. N___ |

|    Երկրորդ աստիճանի        Կ.Տ.                   |

|          Մեդալ           Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|        N _______             նախարարի հրաման      |

|                              ________________     |

.___________________________________________________.

 

.___________________________________________________.

|                                                   |

|                                  ԱԻՆ              |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                ՆԱԽԱՐԱՐ            |

|                                                   |

|                           «Անբասիր ծառայության    |

|                           համար»                  |

|                             Երրորդ աստիճանի       |

|                                                   |

|                                 Մեդալի            |

|                                                   |

|                                ՎԿԱՅԱԿԱՆ           |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

.___________________________________________________.

.___________________________________________________.

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                 ՆԱԽԱՐԱՐԸ          |

|                                                   |

|                              Պարգևատրում  է       |

|                                                   |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                          Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|                              նախարարի հրաման      |

|  «Անբասիր ծառայության                             |

|  համար»                   «___»______ 2011թ. N___ |

|     Երրորդ աստիճանի        Կ.Տ.                   |

|          Մեդալ           Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|        N _______             նախարարի հրաման      |

|                              ________________     |

.___________________________________________________.

 

.___________________________________________________.

|                                                   |

|                                  ԱԻՆ              |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                ՆԱԽԱՐԱՐ            |

|                                                   |

|                           «Անբասիր ծառայության    |

|                           համար»                  |

|                            Չորրորդ աստիճանի       |

|                                                   |

|                                 Մեդալի            |

|                                                   |

|                                ՎԿԱՅԱԿԱՆ           |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

.___________________________________________________.

.___________________________________________________.

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                 ՆԱԽԱՐԱՐԸ          |

|                                                   |

|                              Պարգևատրում  է       |

|                                                   |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                          Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|                              նախարարի հրաման      |

|  «Անբասիր ծառայության                             |

|  համար»                   «___»______ 2011թ. N___ |

|    Չորրորդ աստիճանի        Կ.Տ.                   |

|          Մեդալ           Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|        N _______             նախարարի հրաման      |

|                              ________________     |

.___________________________________________________.

 

Հավելված 4

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թվականի հոկտեմբերի 14-ի

N 105-Ն հրամանի

 

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ» ՄԵԴԱԼԻ

 

1. «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալը (համաձայն N 4.1 հավելվածում տրված ձևի) շնորհվում է փրկարարական ծառայողներին, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ընթացքում ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց:

2. «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալը շնորհում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

3. «Լավագույն հրջեջ-փրկարար» մեդալն իրենից ներկայացնում է 38 մմ տրամագծով շրջանակ: Մեդալի մեջտեղում կրակի լեզվական է, որից առաջ խաչվում են հրդեհաշիջման փողրակները, որոնք էլ իրենց հերթին ծածկված են հրշեջ-փրկարարի արծաթագույն սաղավարտով: Խաչվող փողրակների ներքևի ծայրը ծածկում է շրջանակի ներսից ելնող դափնեպսակի հիմքը, որից ներքև շրջանակի եզրագծով գրված է «ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ», իսկ վերին եզրագծով` «ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը: Շրջանագծի ձախ և աջ մասերում եզրագծով սև տառերով գրված է «ԼԱՎԱԳՈՒՅՆ» բառը:

4. «Լավագույն հրջեջ-փրկարար» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30 X 45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը կարմիր է` 1 ուղղահայաց 7 մմ լայնությամբ կապույտ զոլակներով, որը կախիչի ձախ եզրագծից ունի 3 մմ հեռավորություն:

5. Մեդալի դարձերեսին հորիզոնական 3 տողերով գրված են «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը և 2 տողով` «MINISTRY OF EMERGENCY SITUATIONS RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

6. «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալը տրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կամ նախարարի հրամանով լիազորված անձի կողմից: «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Հավելված 4.1

ՁԵՎ

«Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալի

 

.___________________________________________________.

|                                                   |

|                                  ԱԻՆ              |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                ՆԱԽԱՐԱՐ            |

|                                                   |

|                          «Լավագույն հրշեջ-փրկարար»|

|                                                   |

|                                                   |

|                                                   |

|                                 Մեդալի            |

|                                                   |

|                                ՎԿԱՅԱԿԱՆ           |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

.___________________________________________________.

.___________________________________________________.

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                 ՆԱԽԱՐԱՐԸ          |

|                                                   |

|                              Պարգևատրում  է       |

|                                                   |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                          Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|                              նախարարի հրաման      |

|«Լավագույն հրշեջ-փրկարար»                          |

|                           «___»______ 2011թ. N___ |

|                            Կ.Տ.                   |

|          Մեդալ           Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|        N _______             նախարարի հրաման      |

|                              ________________     |

.___________________________________________________.

 

Հավելված 5

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թվականի հոկտեմբերի 14-ի

N 105-Ն հրամանի

 

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ «ԱՆՎԵՀԵՐ ՓՐԿԱՐԱՐ» ՄԵԴԱԼԻ

 

1. «Անվեհեր փրկարար» մեդալը (համաձայն N 5.1 հավելվածում տրված ձևի) շնորհվում է փրկարարական ծառայողներին, ինչպես նաև հրդեհաշիջման, փրկարարական և այլ աշխատանքների ընթացքում ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց:

2. «Անվեհեր փրկարար» մեդալը շնորհում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

3. «Անվեհեր փրկարար» մեդալն իրենից ներկայացնում է ոսկեգույն 38 մմ տրամագծով շրջանակ, որի կենտրոնում մուգ կապույտ գույնի 26 մմ երկարություն ունեցող հավասարակողմ եռանկյուն է` փրկարարի խորհրդանիշը շրջանին ձուլված: Որպես նրա շարունակություն փրկարարի խարիսխն է, որի ձողը դեպի ներքև վերածվում է 32 մմ երկարություն ունեցող պատյանի մեջ դրված սրի: Սրի կոթին, 10 x 4 մմ չափեր ունեցող բռնակի հորիզոնական ձողիկին գրված է «ԱՆՎԵՀԵՐ», իսկ շեղբին` ուղղահայաց դիրքով «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Խաչ հիշեցնող սուրը վերջանում է ջրափրկարարի խորհրդանիշ հանդիսացող 24 մմ լայնությամբ խարիսխով: Մեդալի շրջանակի եզրագծի ձախ մասում գրված են «ARMENIA», իսկ աջ մասում` «ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը:

4. «Անվեհեր փրկարար» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30x45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը մուգ կապույտ է` 2 ուղղահայաց 3 մմ լայնությամբ կարմիր զոլակներով, որոնք կախիչի ձախ եզրագծից ունեն 4 մմ հեռավորություն: Կարմիր զոլակները 2 կողմից եզերված են 1 մմ լայնությամբ դեղին և կանաչ զոլակներով:

5. Մեդալի դարձերեսին հորիզոնական 3 տողերով գրված են «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը և 2 տողով` «MINISTRY OF EMERGENCY SITUATIONS RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

6. «Անվեհեր փրկարար» մեդալը տրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կամ նախարարի հրամանով լիազորված անձի կողմից: «Անվեհեր փրկարար» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Հավելված 5.1

ՁԵՎ

«Անվեհեր փրկարար» մեդալի

 

.___________________________________________________.

|                                                   |

|                                  ԱԻՆ              |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                ՆԱԽԱՐԱՐ            |

|                                                   |

|                             «Անվեհեր փրկարար»     |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

|                                 Մեդալի            |

|                                                   |

|                                ՎԿԱՅԱԿԱՆ           |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

.___________________________________________________.

.___________________________________________________.

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                 ՆԱԽԱՐԱՐԸ          |

|                                                   |

|                              Պարգևատրում  է       |

|                                                   |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                          Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|                              նախարարի հրաման      |

|   «Անվեհեր փրկարար»                               |

|                           «___»______ 2011թ. N___ |

|                            Կ.Տ.                   |

|          Մեդալ           Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|        N _______             նախարարի հրաման      |

|                              ________________     |

.___________________________________________________.

 

Հավելված 6

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թվականի հոկտեմբերի 14-ի

N 105-Ն հրամանի

 

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑ» ՄԵԴԱԼԻ

 

1. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալը (համաձայն N 6.1 հավելվածում տրված ձևի) շնորհվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության երկարամյա ստաժ ունեցող, Նախարարության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող ծառայողներին, ինչպես նաև աղետների և դրանց հետևանքների կանխարգելման, վերացման աշխատանքների Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացի հանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող այն մասնակիցներին, որոնց ջանքերի, գիտահետազոտական ծրագրերի, հայտնագործությունների և անմիջական մասնակցության շնորհիվ կանխվել են կյանքին սպառնացող ռիսկերը, ինչպես նաև մեծամասշտաբ և անդրսահմանային աղետները, ճիշտ ժամանակին և աննախադեպ օգնություն է ցուցաբերվել տուժած բնակչությանը և տարածքներին, ցուցաբերել է համագործակցության և ժամանակին արձագանքելու վառ օրինակ:

2. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալը շնորհում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

3. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալը ոսկեգույն հավասարակողմ բազմանկյան ֆոնի վրա, որի վերին մասը շրջանաձև է, Երկրի մայրցամաքների թիվը խորհրդանշող մուգ կարմիր գույնի հնգաթև աստղ է, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 45 մմ է: Կողմերը ռոմբավորված են արևը խորհրդանշող 1 մմ լայնությամբ սրաձև ճառագայթներից կազմված ռոմբիկներով, որոնք հատվում են կարմիր աստղի կենտրոնում գտնվող 25 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կապույտ շրջանակում: Շրջանակի վերին մասում Արարատ լեռն է, որի վերևում պատկերված է ալիքներ, ցնցումներ աղետներ խորհրդանշող կորը, իսկ ներքևում` վեր պարզված ձեռքեր, որոնք պահպանում են մոմի լույսը: Գնդի ներքևի մասում առանցքի ուղղությամբ աղետներին դիմագրավող սև գույնի վահանն է, որի վրա պատկերված է աղետից փրկված Արարատի ոսկեգույն ուրվագիծը: Վահանից դուրս են գալիս աղետապաշտպան տեգերը (կացինները), շեղբով ձուլվում հնգաթև աստղի գագաթը հավասարաչափ երիզող ոսկեգույն բազմանկյան ֆոնին: Հնգաթև աստղի վերին 3 թևերը արտագծած շրջանագծում կապույտ ֆոնի վրա ձախ մասում գրված է «ՀՀ ԱԻՆ», իսկ աջ մասում` «ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑ» բառերը:

4. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30 x 45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը բաց կապույտ է` 1 ուղղահայաց 10 մմ լայնությամբ մեջտեղով անցնող կարմիր զոլակով:

5. Մեդալի դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ՀՀ ԱԻՆ MES RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

6. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալը տրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կամ նախարարի հրամանով լիազորված անձի կողմից: «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Հավելված 6.1

ՁԵՎ

«Հայաստանի Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարության պատվավոր

աշխատակից» մեդալի

 

.___________________________________________________.

|                                                   |

|                                  ԱԻՆ              |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                ՆԱԽԱՐԱՐ            |

|                                                   |

|                             «ՀՀ ԱԻՆ պատվավոր      |

|                              աշխատակից»           |

|                                                   |

|                                                   |

|                                 Մեդալի            |

|                                                   |

|                                ՎԿԱՅԱԿԱՆ           |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

.___________________________________________________.

.___________________________________________________.

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                 ՆԱԽԱՐԱՐԸ          |

|                                                   |

|                              Պարգևատրում  է       |

|                                                   |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                          Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|                              նախարարի հրաման      |

|  «ՀՀ ԱԻՆ պատվավոր                                 |

|   աշխատակից»              «___»______ 2011թ. N___ |

|                            Կ.Տ.                   |

|          Մեդալ           Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|        N _______             նախարարի հրաման      |

|                              ________________     |

.___________________________________________________.

 

Հավելված 7

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թվականի հոկտեմբերի 14-ի

N 105-Ն հրամանի

 

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ «ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼԻ

 

1. «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալը (համաձայն N 7.1 հավելվածում տրված ձևի) շնորհվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական և քաղաքացիական ծառայողներին ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում կատարվող աշխատանքների ընթացքում ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց:

2. «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալը շնորհում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

3. «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալն իրենից ներկայացնում է 38 մմ տրամագծով ոսկեգույն շրջանաձև ?ֆոնի կենտրոնում պատկերված Սիս և Մասիս խորհրդանշող եռագույն թևերով թագակիր արծիվ: Մասիսի ստորոտում պատկերված է ալիքված կյանքի գետ Արաքսը: Արծիվը կրում է փրկարար օղակ` կենտրոնում փրկարարի մուգ կապույտ եռանկյունի խորհրդանիշը: Փրկարար օղակի ներքևում դափնու ճյուղ է: Արծվի մի ձեռքում հավերժության փրկության ջահն է: «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալի վրա պատկերված արծվի գլխավերևում Սիսն ու Մասիսն են` շողացող արևով: Մեդալի եզրագծի վերին մասում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում` «ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» բառերը:

4. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30x45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը բաց կապույտ է` կենտրոնով անցնող 7 մմ դեղին զոլակով, որի միջով անցնում են 2 հատ 1 մմ լայնությանբ կանաչ զոլակներ:

5. Մեդալի դարձերեսին հորիզոնական 3 տողերով գրված են «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը և 2 տողով` «MINISTRY OF EMERGENCY SITUATIONS RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

6. «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալի դարձերեսին հայերեն և անգլերեն լեզուներով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY OF EMERGENCY SITUATIONS REPUBLIC OF ARMENIA» և մեդալի համարը:

7. «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալը տրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կամ նախարարի հրամանով լիազորված անձի կողմից: «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Հավելված 7.1

ՁԵՎ

«Կանխարգելում, Օգնություն,

Փրկություն» մեդալի

 

.___________________________________________________.

|                                                   |

|                                  ԱԻՆ              |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                ՆԱԽԱՐԱՐ            |

|                                                   |

|                         «Կանխարգելում, Օգնություն,|

|                         Փրկություն»               |

|                                                   |

|                                                   |

|                                 Մեդալի            |

|                                                   |

|                                ՎԿԱՅԱԿԱՆ           |

|                                                   |

|                                                   |

|                                                   |

.___________________________________________________.

.___________________________________________________.

|                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |

|                           ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   |

|                                 ՆԱԽԱՐԱՐԸ          |

|                                                   |

|                              Պարգևատրում  է       |

|                                                   |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                             ____________________  |

|                          Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|                              նախարարի հրաման      |

|«Կանխարգելում, Օգնություն,                         |

|Փրկություն»                «___»______ 2011թ. N___ |

|                            Կ.Տ.                   |

|          Մեդալ           Հայաստանի Հանրապետության |

|                           արտակարգ իրավիճակների   |

|        N _______             նախարարի հրաման      |

|                              ________________     |

.___________________________________________________.

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
14.10.2011
N 105-Ն
Հրաման